СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России
2 ответов • Страница 1 из 1

Վան Կարնո ›Արվեստ և գրականություն › Բանաստեղծություններ

Կենսագրություն

Վան Կարնո (Վազգեն Վահանի Հախոյան) (1992 դեկտեմբերի 5 Լոռու մարզ Հարթագյուղ) ժամանակակից հայ բանաստեղծ, հայագետ․․․

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 5-ին, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում: 2010-2012 թթ. ծառայել է Արցախի և ՀՀ զինված ուժերում: 2016թ․-ին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ ՇՊՀ) պատմաբանասիրական ֆակուլտետի պատմություն բաժինը: 2014թ-2018թթ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ հայրենի գյուղում։ 2020թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայագիտություն մասնագիտության մագիստրատուրան։
Նույն թվականին ընդունվել է Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտի ասպիրանտուրան։
Բանաստեղծի նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից: Նրանք 1831թ-ին Էրզրումից (Կարին) գաղթել են Ալեքսանդրապոլի գավառ: Այդ է պատճառը, որ նա իր գրական ծածկանվան մեջ կիրառում է Կարնո անունը:
Սկսել է ստեղծագործել դպրոցական տարիքից: Նրա բանաստեղծությունների թեման հայրենիքն է, հայրենի բնությունը, սերը, կորուսյալ հայրենիքը և կյանքի փիլիսոփայությունը:2018թ․-ին լույս է տեսել բանաստեղծի առաջին՝ <<Դողացող ծառը>> ժողովածուն/Երևան,Անտարես հրատարակչություն/

***
Աստվածային երազ
Աչքերիս մեջ դաջված։
Ես գալիս եմ հեռվից
Աստղափոշին թևիս...
ԵՎ չորացած շուրթիս
Ջրի կաթիլ պահած...

Ես գալիս եմ ինչպես
Վերջին անգամ...
Ամեն անգամ նորից
Վերջին անգամ գալով...

***
Նա եկել է նորից
Յոթը սարեր անցած,
Յոթը ձորեր անցած
Գետակների նման...
Եւ խնդությամբ իր նոր
Կանաչ արտեր դարձած,
Ծաղիկներով զուգված
Հեքիաթներով իր հին...
Եվ ձնաբույր հոգուս
Նա բերել է արև,
Նա բերել է կարկաչ...
Եվ ուզում եմ նորից
Ես լեռները դառնալ,
Ճանապարհով անցնել
Ծաղկաժպիտ գարնան...
***
Կ'աղմկէ, կ'աղմկէ հոգիս
Կը քալեմ երկա՜ր...
Ճամբաներն առած ուսերուս վրայ...
Ինծի կը թուի, թէ հուր աչքերով
Արեւն իր ոտքը հոգւոյս մէջ դրաւ։

Արդէն բիւր դարեր...
Արարողութեան մը պէս,
Ջուր կը ցողեմ դէմքիս կանուխ...
Եւ լուսաբացին,
Յաւերժ ապրումի խորհուրդը առած թեւերուս վրայ կը շնչեմ անհագ...

***
Հեռուները նորէն՝ ձիւնաթաթախ
Եւ մաքրութիւն կ'ընպէն, եւ թացութիւն...

Ահաւասիկ, նորէն, կը հրդեհէ կարօտ
Եւ կը դառնայ նորէն իր հին ճամբով։

Կու գայ ինծի, եւ շուրթերուս կ'ելլէ
եւ աչքերուս...
Հեռուներէն կու գայ, ջերմութիւն մը ծանոթ։

Վան Կարնոյ
***

Ես քարերի վրա նշաններ էի արել,
Որ չկորցնեի ճամփան վերադարձի...
Ես ժայռերի վրա նկարել էի արև,
Եվ թողել էի գծեր և սեպաձև տառեր։
Ես քարերի վրա նկարել էի և ինձ,
Որ պատկերս հանկարծ չմոռանայի նորից...
Ես քարերի վրա պատկերներ էի արել
Եվ գրել էի բառեր, և խաչեր էի արել,
Եվ թողել էի դրանք ճանապարհիս վրա,
Որ չկորցնեի ճամփան վերադարձի։
Հազարավոր դարեր
Մերթ գտել եմ ճամփաս, մերթ՝ կորցրել,
Արցունքներ եմ թողել,
Եվ թողել եմ ծիծաղ ես քարերի վրա...

***
Սիրում եմ առավոտ ծեգին
Արևի կարմիր համբույրը
Լեռների պաղ շուրթին։
Եվ օրվա երգն եմ սիրում,
Սիրում եմ արևը կրկին...
***
Անի՜
Չգիտեմ ի՜նչ ասեմ,
Չգիտեմ ի՜նչ անեմ.
Գուցե լռեմ,լռեմ ու նայեմ...
Կամ էլ վազեմ,
Գայլաձորից դուրս գամ,
Ծաղկոցաձոր մտնեմ,
Ծաղկեպսակ հյուսեմ
Ու ճակատդ զուգեմ,
Դառնամ ասպետը քո,
Պարիսպներիդ կանգնեմ,
Ջրերիդ մեջ լողամ
Ու ծամերդ ցողեմ...
Դառնամ քամի
Ու շուրթերիդ հալվեմ...
Դառնամ աղոթք գմբեթներիդ։
Հավերժ մնամ,Անի,
Քո հովազը Անի...
***
Սոսե մայրիկ

Սևազգեստ հայդուկ մի կին,
Ունկերը՝ Նեմրութ ու Սիփան,
Աչքերը խորունկ Վանա ծով,
Շուրթերը՝ ծաղկած Մշո դաշտ,
Մազերը՝ երկար Մեղրագետ,
Հոգին՝ ալեփայլ Արարատ...
Կանգնել է զենքը ձեռքին,
Մայր հողն է պաշտպանում անգին
Սևազգեստ հերոս մի կին,
Լեռների արծիվ է, ոչ թե կին...
***


Ա~խ ծառ, որքա՜ն բարի ես դու:
Բերք ես տալիս արժանավորին և անարժանին,
Քեզ ջրողին և չջրողին,
Քեզ խնամողին և հարվածողին:
Ա~խ ծառ, որքա՜ն բարի ես դու:
Բերք ես տալիս քեզ քարկոծողին,
Քեզ վնասողին, քեզ խեղողին…
Չեմ գտնում կյանքում քեզնից ավելի
Բարությամբ լցված գեթ մեկ էակի:
Կուզենայի լինել ես քեզ պես բարի,
Քեզ պես համբերող և քեզ պես արի…

***
Լեռներից իջավ մի կորած երազ,
Իջավ դաշտերի ծաղիկների մեջ։
Դաշտերից կապեց ծաղկեփունջ գարնան,
Բարձրացավ, հասավ լեռը Արարատ:

Այնտեղ ձմեռվա բուքը նա տեսավ,
Եվ դողաց ցավից երազը մանկան,
Ու ծաղիկները դաշտերից բերած
Թողեց այտերին Արարատ լեռան:
Երևան 2015թ
***
Աշուն

Մի ոսկեթել աշուն,
Մի ոսկեծամ աշուն։
Տերևները թափել
Հերկերիս սև գուղձին,
Իր մոռացված երգի
Հնչյուններն է հիշում:
Մի ոսկեհյուս աշուն,
Մի հրագույն աշուն
Արդեն քանի՜ աշուն
Իմ քերծերի կանաչ
Մամուռներն է մաշում…
***
Սարերի ծերպերին ձյուն է պատել,
Քամին իր դարդը թողել,
Ծառերի վերջին տերևններն է քաղում:
Եվ լուռ ընկնում են դողդողալով
Քամու անջիղ ձեռքերից նրանք,
Եվ խոր հոգոցով դառնում են բորբոս
Երբեմնի բոսոր այդ տերևները,
Հոսում է առուն` կանաչ երազով
Տանելով վերջին շշուկն իմ աշնան…

Կապույտ գոտիկ է կարծես առուն,
Կանաչ երազ է հագել առուն։
Գնում է, գնում հեռուն՝
Իր հետ տանելով
Եվս մեկ աշուն:

***
Ժամանակ

Քո շարժման առաջ
Կանգնել չեմ կարող։
Մտքերիս շարժը
Պահել չեմ կարող:
Որքան էլ փորձեմ
Քեզ բացահայտել,
Միևնույն է՝ ես,
Գտնել չեմ կարող:
Նույնիսկ երբ փորձեմ
Քո դեմ քար նետել,
Դու, անկասկած,
Ժայռ ես նետելու:
Դու միշտ հաղթող ես,
Իսկ ես՝ քեզ պարտվող:
Ես քեզ հասկանալ
Ավաղ՜ չեմ կարող․․․
Ես խոնարհվում եմ...
***

Ճոճվում եմ...
Այդ հնացած կյանքի ճոճանակով
Արդեն երկար ժամ է՝ ճոճվում եմ:
Եվ չեմ կարող չմտածել
Ո՛չ շարժման`
Առաջ ու հետ ընթանալու,
Ո՛չ բարձրանալ և իջնելու մասին:
Ես չեմ կարող չմտածել անգոյության մասին:
Ճոճվում եմ...
Ունայնության վաղուց փտած ճոճանակով
Ճոճվում եմ...
***
Հայաստա~ն,
Ես քեզ տեսա, երբ աչքերս բացեցի:
Ես քեզ գտա իմ բախտի՛ մեջ, իմ բռի՛ մեջ,
Իմ սրտի՛ մեջ` փոքրացած…
Ես քեզ գտա իմ հոգու մեջ
Եվ թռչեցի ես քեզ հետ դեպի կապույտը անհագ…
Այս ի՜նչ բան է․․․և քեզ հետ
Ի՜նչ ազատ է ու անսահման իմ հոգին…
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Այս իմ անգին Հայաստանն է,
Ուր ամեն ինչ պարզ է այնքա՜ն...
Ուր իմ երկփեղկ հոգին անգամ
Բաց է այնքա՜ն:

***
Լաց էր լինում Սևանը,
Վիշտը խառնում ծփանքին...
Իր Վան եղբորն էր հիշել
Կապուտաչյա գեղանի:
Լաց էր լինում Սևանը
Սիրտը բացում ճայերին...

Հիանում էին ծիծաղկոտ
Օտարները նրանով,
Գեղեցկությամբ թագուհու
Հայոց լեռների փիրուզ:
Եվ դժվար թե հասկանան
Նրանք վիշտը Սևանի…


***
Քաշվում է մեգը լեռան լանջերից:
Արթնանում է նա երազ թմբիրից
Եվ հայացք նետում ձյունե հսկային:
Քաշվում է մեգը ծառ ու քարափից
Եվ բացում աչքը Արայի լեռան:
Հայացք է նետում իր նահապետին,
Հավիտենական մի խորին հայացք:
Արևն էլ կարծես վերջին Արալեզ`
Շոյում է ճակատն Արայի լեռան....
***

Արարատ
(Էքսպրոմտ)

Կապույտ երազ, լույս ու շող,
Ձյունե գագաթ Արարատ...

Ամպի ծվեն ցուրտ ու մեգ,
Այրող կարոտ Արարատ...

Կանչող փարոս, կյանք ու սեր,
Աստծո ստվեր Արարատ...

***
Զրույց Հայաստանի հետ

Դու այնքան էլ հեգ չես եղել,
Քեզ ընկալել են այդպիսին:
Դու այնքան էլ հեզ չես եղել,
Քեզ դարձրել են այդպիսին:
Դու չես եղել այսքան բաժան,
Այլ երևի ժամանակն է եղել դաժան:
Դու չես եղել այսպես փոքրիկ:
Դու եղել ես հանձնապաստան,
Իմ հնավանդ վեհ Հայաստան:
Ա'յ քաջազոր,
Քո դեմ կռվող հզորներն են դարձել անզոր:
Դու եղել ես որպես դրոշմ`
Ժամանակին, քարին, դարին…
Եվ քարտեզի այդ նշանը,
Որ չնչին է այնքան թվում,
Միայն կետ չէ, այլ հենակետ:
Եվ ես գիտեմ՝ դու դեռ կգաս,
Շանթահարող քո հայացքով, դու դեռ կգաս
Քո ծիրանի թագ ու փառքով,
Դու դեռ կգաս…
***

Թռչում է արտույտը ձորից,
Քաշվում է մեգը Մասրքաձորից,
Քարափից արցունք է կաթում,
Խառնվում կարկաչող առվակին:
Առուն հեքիաթ է պատմում,
Դարերից եկած հեքիաթ.
Երբեմնի ժայռերի մասին,
Արծվածին քարափի մասին:

Կանգնել է արծիվը հպարտ
Քարափի բարձունքի վրա,
Եվ կարծես ինքն է արքան,
Տիրակալը հայոց լեռների:
***

Պտտվում է հնուց երկրագունդը,
Պտտում` ամենայն մի մասնիկ:
Պտտվում է հանգիստ հողագունդը,
Իր մասին ոչինչ չասող`
Աննշան, հոգատար պտույտով,
Իսկ ես պտտում եմ ուղեղս
Եվ մտածում շարունակ՝
Ում է պետք Ոսկե ձկնիկը…
***

Կավից եմ շաղախվել,
Դրա համար էլ փուխր եմ այսպես:
Կավից եմ կերտվել և ոչ թե քարից,
Բայց արի ու տես` ամուր եմ քարից:
Ինչ է` թրծվել եմ ժամանակի մեջ…
Ջուր եմ…
Ջրի պես հոսում եմ,
Ջրից եմ խմորվել…
Ուզում եմ թռչել սովորել
Եվ հավատալ հոգու թռիչքին այդ մեծ:
Ծանր եմ, ախր, կավի պես,
Իսկ երկիրը` ձգողական…
Ողորմա'ծ, քանդելուց առաջ,
Խիղճս ի ցույց չդնես…
***

Ծառը դողաց:
Ես փորձեցի պարզել՝
Ծառը ինչու՞ դողաց:
Քամին ինձ էլ հարվածեց,
Եվ ես այդ ժամ հասկացա՝
Ծառը ինչու դողաց:
Քամին պոկեց, տերևները տարավ...
Մերկացրեց` ծառին,
Ողջ գույները տարավ,
Եվ ես այդ ժամ հասկացա՝
Հոգիս ինչու դողաց…
***
Նկարիր ինձ, անձրև, նկարիր…
Քո մաքուր երանգի մեջ նկարի՛ր…
Եվ մաքրի՛ր, և մաքրի՛ր իմ փոշին,
Եվ ցողի՛ր իմ հոգին անձև…
Ինձ անգու՛յն նկարիր, անձրև․․․

***
Երկիրը մեծ է այնքան,
Եվ այնքա˜ն խառն է,
Որ երբ փորձում եմ ըմբռնել,
Խառնվում եմ․․․
***

Ես քո պատկերն եմ բարդ,
Քո, որ արևից ու ջրից է սնվել․․․
Եվ շնչե˜լ, և շնչե˜լ անհագ․․․
***

Քայլում եմ աշխարհի մեջ․..
Միտքս անցել է սահմանը,
Դժվար է էլ նրան հետ բերել...
Քայլում եմ աշխարհը իմ մեջ․․․
***

Ինձ համար աշխարհը լոկ սեր,
Ես՝ նրա հմայքին գերի,
Ինձ համար աշխարհը երազ,
Ես՝ նրա արևին գերի,
Հիշեցի մի հին շարական․
«Առաւօտ լուսոյ, արեգակն արդար․․․»։

***
Ամեն ինչ եղա այս կյանքում,
Միայն ինքս ինձ նման չեղա,
Մեղա քեզ, Աստված
Ինչու՞ այսպես եղա...

Ե՛վ դարպաս եղա, և՛ բաց դուռ,
Եվ անհաս բարձունք, և՛ փոքր բլուր․․․
Ամեն ինչ եղա այս կյանքում,
Միայն ինքս ինձ նման չեղա...
***
Գարունը ձյան վրա
Տողեր է քաշում,
Որ վրան գրի
Ես սիրում եմ քեզ։
***
Ջավախք

Հոգեթով ակունք,
Այնքան պարզ ես
Ու այնքան մաքուր...
Ջրերդ այնքան զուլալ են
Ջավախք։

Այնքան գերող ես
Ու այնքան հստակ,
Հայացքդ այնքան պայծառ է
Ջավախք...

Քո լեռների մեջ հոգիս ուր մնաց
Քո դարերի մեջ ձայնս դղրդաց
Հայոց աշխարհի բարձրիկ հանգրվան
Քարեղեն ամրոց, լեռնածին Ջավախք։

***
Ինչ ասել է կյանքում
Պատուհանի նման
Լինել և՛ բաց, և՛ փակ...
Ինչ ասել է հրճվել,
Եվ արտասվել կյանքում։
Ինչ ասել է կյանքում՝
Արևագալ լինել,
Եվ մայրամուտ լինել։
Զգալ նրա հոգին
Եվ աղոթող լինել...
Վան Կարնո

***
Անձրևը լվանում է նորից
Իմ հին հուշերը հավաքված։

Նա լուռ հոսում է պատուհանից
Ու սիրտս լցնում կարոտով։

Գիշերը աղջիկ է երազկոտ,
Սիրում եմ հոգու հետ խաղալ...

Սերը բույն հյուսող թռչուն է։
Իմ սիրտը հյուսում է շյուղ առ շյուղ...

***

Չէ՜
Քո գույների մեջ կորելը քիչ է։
Քո աստղերի մեջ կորելը քիչ է...

Ամեն առավոտ լույսով ու ջրով,
Քեզնով ապրելով, ապրելը քիչ է։
Խիղճս ցավում է, ցավելը քիչ է։

***
Եվ լուսադեմին աքլորը կանչեց...
Ով ում ուրացավ, չգիտեմ կյանքում,
Բայց և անջատվեց լույսը խավարից
Եվ մութը անցավ սարերի ետև։

Երբ լուսադեմին աքլորը կանչեց,
Հեռուներն ավելի հեռու դարձան...
***
Ես մի ճամփորդ անհայտ
Մոլորվել եմ նորից։
Այս գնդաձև հեռվում
Մոլորվել եմ նորից։
Եվ ապրում եմ անհայտ,
Եվ ապրում եմ նորից...

Եվ աշունը նախշուն
Թակում է դռները թաց...
Եվ ցնորք է կարծես
Եվ շառաչ ու շարժում...
Եթե խաղ է միայն,
Ինձ մի դատիր նորից...
***

Սիրի՛ր աչքերս, աչքերս՝ սիրի՛ր...
Խենթ է գիշերը մթնել է մթում։

Ես քեզ սիրելով սիրում եմ կրկին,
Իսկ դու հեռվից ես նայում աստղերին։

Սիրիր խենթ հոգիս, որ լացել գիտի,
Բայց և ծիծաղել ու սիրել գիտի։

***
Կյանքի այս խենթ ընթացքում,
Եվ դարերի մեջ նորից,
Նորից ճամփա եմ ընկել...
Հասել լեռներ բարձրաբերձ
Ձյունաթաթախ եմ եղել։
Վարարել եմ գետի պես,
Բայց երբ հասել դաշտերին,
Վարանել եմ, ու՞ր գնալ։

***
Սիրտս ցավում է հայրենիք
Քո պատառոտված վերքերից,
Որ սպիանում են լուռ ու անտարբեր,
Բայց չեն բուժվում...
Եվ այդ ցավ չէ միայն այլ դժբախտություն։
Եվ ես այլևս անկարող եմ
Ճչացող հոգուս դռները փակել...

Վան Կարնո


*****************




Կեղտաջրերի մեջ վխտացող առնետները տհաճ են մեզ համար, մինչդեռ կեղտաջրերը` նրանց թագավորական ջրավազաններ են թվում…
***
Մարդու ամենամեծ արժանիքը` բարությունն է, սերը բարիքի հանդեպ,
չկա ավելի մեծ նվիրում կյանքին...

Վան Կարնո
Комментарии
Minasyan03 фев 2016, 17:35
Шат гехецик эк грум!
Gisher03 фев 2016, 17:36
Ապրեք, ավելի հաճախ գրեք: