Из главы третьей: "Անիի կործանւմը"
Մի իժ Ալփ-Արսլան Անին պաշարեց,
Լեզվով կես տարւց քաղաք ողոսկեց,
Ազգի բողբոջին մորտեց թւրքավար,
Լոգանք ընդւնեց հայի տաք արյան:
Ընկավ գեղւհին թւրքից սւր խլող,
Տիրոջ գարշաթոր կոկորդը խրող,
Մայրիկ հոգեվարք խեղդեց աղջկան՝
- Պատվով թող մեռնե, չծնե գազան...
Վառեց գլւխներ, գերեց, կողոպտեց,
Անին շիվանի, սւգի ծով թողեց,
Կիզիչ սարսւռով հանգաց թաղերի,
Կարոտ ժխորին մանկանց, ծերերի,
Ախոռ-կղանոց դարձավ Մայր տաճար
Կանթեղր բյւրեղ եղավ փշրաջարդ
Աթոռաշենի պատին մոգակն
Ցցեց Մանւչե մզկիթ - յաթաղան: