СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Ռուսաստանի ինտերնետ գրաքննությունը նորից ազդում է Հայաստանի վրա

Увеличить


Ռուսաստանի Դաշնությունը արդեն երկար ժամանակ է կիրառում է կայքերի արգելափակման արգելափակումը, որը կատարվում է առանց դատարանի որոշման եւ IP հասցեով (ինչի հետեւանքով արգելափակվում են, հաճախ, նաեւ կայքեր, որոնք գտնվում են նույն IP հասցեի տակ)։

2012 թվականին արձանագրվեցին դեպքեր, երբ այդ արգելափակումը ազդեց Հայաստանում գտնվող օգտվողների վրա։ Սրա շուրջ բարձրացած աղուկը բերեց հարցի լուծմանը՝ Հայաստանի պրովայդերները, որոնք օգտվում են Ռուսաստանի կապուղիներից, միջոցներ են ձեռնարկում, որպեսզի մեր վրա արգելափակումը չանդրադառնա։

Ցավոք սրտի, իրավիճակը կրկին բարդացել է, քանի որ մի քանի օրվա ընթացքում արձանագրվեցին մի քանի դեպքեր, երբ կրկին ՌԴ գրաքննությունը սկսել է կիրառվել ՀՀ կիբերտարածքում, ինչը անթույլատրելի է։

Կրկին կոչ եմ անում պրովայդերներին հետեւել, որպեսզի Ռուսաստանի կասկածելի օրենքները չտարածվեն Հայաստանի կիբերտարածքում, սա, մեղմ ասած, անթույլատրրելի է։

Իսկ հիմա օրինակները․

Դեպք ա․ Էդուարդ Ղազանչյանը հայտնաբերեց, որ հայկական Electra.am կայքը արգելափակված է Հայաստանի մի շարք պրովայդերների մոտ, ընդ որում կայքի տեղը հայտնված էջում հստակ գրվում է, որ կայքը արգելափակված է ըստ ՌԴ օրենսդրության (կարեւոր է հասկանալ, որ կայքը աշխատում է,պարզապես դեպի կայք մուտքն է արգելափակվում ՌԴ պրովայդերների կողմից)։

Էդուարդի բացատրությունը․

Rsotelecom Հայաստանը բլոկավորում է https://108.162.196.72
հասցեն, քանի որ այն գրանցված է ռոսկոմնադզորի արգելված կայքերի ռեեստրում:

Увеличить


Electra.am գտնվում է տվյալ IP հասցեի վրա, որի վրա տեղադրված է արգելափակման մասին ծանուցումը


Դեպք Բ․ Shur Dabavog հայտնաբերել է, որ Jonswoth.com նույնպես արգելափակված է Հայաստանում, ընդ որում կրկին՝ ՌԴ օրենքների հիման վրա։ Կայքը չի բացվում Rostelecom, Ucom, Beeline, Orange պրովայդերներից

Увеличить



Դեպք Գ։ Ռուբեն Մուրադյանը նկատել է, որ Rutor.org կայքը, որը կրկին արգելքի տակ է ՌԴ֊ում, չի բացվում մի շարք հայկական պրովայդերների մոտից։ (ADC, Ucom, Beeline բաժանորդների մի մասի մոտ կայքը արգելափակված է) Այս դեպքը մի քիչ անհասկանալի է, քանի որ կայքը պարզապես չի բացվում, առանց ծանուցման:

Աղբյուր՝ Սամվել Մարտիրոսյան