Gisher
1 комментарий • Страница 1 из 1

Զոհվեց ևս մեկ զինվոր,փրկելով սահմանում 1000-ին

Увеличить


Այսօր 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Բռնկված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
(Gisher News)


Увеличить


Զոհվեց ևս մեկ զինվոր սահմանում,փրկելով 1000-ին: Դժար է շարքային քաղաքացուն հասկանալ զինվորի կարոտը,զինվորի կացությունը,զինվորի միտքը: Այն զինվորի,որը այժմ սահմանում ամեն րոպե սպասում է թշնամու հարձակմանը: Ով թեկուզ վիրավոր,պայքարում է իր ընկերների և ազգի համար՝ դուրս գալով թշնամու խմբի դեմ:

Շնորհակալությու՛ն Արմեն, մեր այս օրվա համար: Դու պաշտպանեցիր այսօր մի ողջ ազգի,որը քեզանից շնորհակալ է: Դու միշտ կմնաս մեր սրտերում որպես քաջ զինվոր,որը իր կյանքի գնով պաշտպանեց սահմանը և կատարեց մարտական առաջադրանքը:

Աստված հոգիդ լուսավորի, քա՛ջ զինվոր:

Տես նաև՝
Հերոսի կենսագրությունը





Комментарии
Vard20 янв 2014, 23:45
:( Тох Аствац hогин лусавори...