СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противнику

It's my world

Мир - это книга, страницы которой открываются нам с каждым шагом.
Альфонс Мари Луи де Ламартин

Բանականության սիմֆոնիա

«Այո»-ի և «Ոչ»-ի միջև

Ես «Այո»-ի և «Ոչ»-ի միջև եղած անդունդի եզրին եմ։ Քո «Ոչ»-ից ես գնում եմ դեպի իմ «Այո»-ն մի բարակ թոկի վրայով, որ հյուսված է ցանկությունից, վախից ու սիրուց։ Թոկը դողում ու ճոճվում է, իսկ ներքևում Մենակության անհատակ անդունդն է, և «Այո»-ն, որ հրապուրելու չափ մոտ էր թվում, հիմա անմատչելի է։ Բայց ես գնում եմ՝ հավասարակշռելով ինձ Հպարտություն ձողով։ Եվ հին, բարի վալսը՝ Հույսը, որ միշտ հնչում է դժվար համարների կատարման ժամանակ, ինձ ուժ է տալիս։
Изображение
Ես քայլում եմ, ջանում եմ չնայել ներքև և չմտածել, որ հանկարծ, մինչ ես գալիս եմ դեպի քո «Այո»-ն, ինչ-որ մեկն արդեն բարձրացել է քեզ մոտ՝ դրա համար հենելով Բարեկեցության սանդուղքը։ Ավելի ու ավելի դժվար է։ Հուսահատության քամին տատանում է ինձ, և հենց անտանելի է դառնում, դու, միանգամայն անսպասելի, ինքդ ես ձգվում դեպի ինձ։ Ես գցում եմ ծանր ձողը։ Դու գրկում ես ինձ, ու մենք ընկնում ենք կամ ճախրում ենք (ի՞նչ տարբերություն) դեպի պայծառ աստղերից մեկը, որ, օգոստոսի գիշերային անեզրության մեջ վառված, մեզ են սպասում։