Google I/O 2026: Эра ИИ наступает с Gemini 3.5 и умными очками Android XRСпасение от жары: напитки, которые освежат и укрепят здоровьеАрмения на распутье: Москва ставит вопрос о статусе ЕАЭС перед ЕреваномМяч Trionda ЧМ-2026: Физики раскрыли секреты аэродинамики и технологийАрест после словесной перепалки: Артура Осипян задержан после конфликта с Пашиняном в АрабкиреМирзоян: Армения не будет «разводиться» с Россией, но свой выбор сделает сама, двигаясь к ЕСГагик Царукян: Пашинян в отчаянии, его политический конец близокВашингтон готовит военный удар по Кубе: санкции провалились, Трамп ищет решениеПутин и Си Цзиньпин провозгласили эру многополярности: историческая декларация подписана в Пекине
Երվանդ Քոչար
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
1 сообщение
• Страница 1 из 1
Երվանդ Քոչար
Կենսագրություն
Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թ. Թիֆլիսում շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում։ 1918–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918–ին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, 1918–ին՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում Պյոտր Կոնչալովսկու դասարանում։ 1919–ին վերադառնալով է Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդցուցահանդեսին»։ 1921–ին Քոչարը գեղանկարչության պրոֆեսոր էր և մինչև Փարիզ մեկնելն արդեն համբավավոր նկարիչ։ 1922-ին Քոչարը Կ.Պոլսում էր։ Հաջորդ հանգրվանը Վենետիկն էր, որտեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Ս.Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։ 1923 թ. Քոչարը Փարիզում է։ Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ։
1936–ին Քոչարը վերադարձավ հայրենիք։ Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ։ Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։ Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.։ Արգելքները, բանտը, մեկուսացումը անտարակույս ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը։ Որոշիչ դեր ունեցավ նաև խռուշչովյան «ձնհալը»... Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960), «Պատերազմի արհավիրքը» (1962), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլ մեծարժեք ստեղծագործություններ։
1948–ին մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։ Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թ. Երևանում։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։ 1984 թ. Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարան (Երևան) , որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Մաէստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Ե. Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։

Tatev Hayrapetyan (Автор темы)- Частый посетитель

1 сообщение
• Страница 1 из 1