«Ագահ է մարդկային բանականությունը: Նա չի կարող ոչ կանգ առնել, ոչ էլ հանգստության մեջ լինել, այլ շարունակ ձգտում է առաջ»
«Ագահ է մարդկային բանականությունը: Նա չի կարող ոչ կանգ առնել, ոչ էլ հանգստության մեջ լինել, այլ շարունակ ձգտում է առաջ»

«Ճշմարտությունը ժամանակի դուստրն է, այլ ոչ թե հեղինակության»

«Դատավորները պետք է հիշեն, որ իրենց գործը օրենքի մեկնաբանումն է, այլ ոչ թե այն պարգևելը»

«Հոգու նկատմամբ համեստությունը նույնն է, ինչ ամաչկոտությունը մարմնի նկատմամբ»

«Ծածկամտությունը թույլերի ապաստարանն է»

«Ամոթի կարմրությունը առաքինության դափնին է»

«Բարեկամությունը կրկնապատկում է ուրախությունները և կիսով չափ կրճատում է դառնությունները»

«Անկեղծ բարեկամներից զրկված մարդը հիրավի միայնակ է»

«Երեխաներն աշխատանքը դարձնում են ուրախ, բայց նրանց պատճառով անհաջողությունները թվում են ավելի վշտացուցիչ. երեխաների շնորհիվ կյանքը թվում է ավելի հաճելի, իսկ մահը` նվազ սարսափելի»

«Սովորույթը շատ ավելի ամուր է, երբ սկիզբ է առնում պատանեկան տարիներին. դա մենք անվանում ենք դաստիրակություն, որը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան վաղ ձևավորված սովորույթներ»
