СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Ֆրիդրիխ Նիցշե

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ֆրիդրիխ Նիցշե

Сообщение Tatev Hayrapetyan » 09 апр 2014, 21:19

(52.78 кб) Просмотров: 523





Կենսագրություն

Ֆրիդրիխ Նիցշե (գերմ.՝ Friedrich Wilhelm Nietzsche, 1844թ. հոկտեմբերի 15, Լյուտցենին մերձ Ռյոքեն բնակավայր - 1900 թ.. օգոստոսի 25, Վայմար), գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր։ Նիցշեն 24 տարեկանում դասական բանասիրության պրոֆեսոր էր Բազելում։ Ինը տարի անց ողջ կյանքում նրան ուղեկցած հիվանդության պատճառով նա թողնում է պրոֆեսուրան։ Այդ ժամանակվանից նա՝ իբրև անհայրենիք և չճանաչված հեղինակ, թափառում է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում։ 45 տարեկանից իրենց զգացնել են տալիս հոգեկան խանգարման նշանները։ Մնացյալ կյանքը ապրում է իբրև անաշխատունակ և անմեղսունակ, գրեթե մի տասնամյակ անցկացնում է մոր և քրոջ խնամակալության ներքո, մինչև 55 տարեկանում կնքում է իր մահկանացուն։ 1890 թվականից ողջ աշխարհով մեկ տարածվող իր փառքին նա անհաղորդ է մնում։

Ստեղծագործական առաջին տարիներից ըմբոստանում է փիլիսոփայության իր կուռքի՝ Շոպենհաուերի դեմ, որի փիլիսոփայությունը մշտապես մեկնաբանում է իբրև հոռետեսություն, ինչի քննադատությունը նրա երկերի կենտրոնական թեմաներից է։ Նրա փիլիսոփայությունը բարոյականության, կրոնի, փիլիսոփայության, գիտության և արվեստի սուր քննադատություն է։ Ժամանակակից մշակույթի հիմնական բնույթը, ըստ նրա, անկումայնությունն է՝ հակառակ անտիկ Հունաստանի մշակույթի։ Նիցշեն շարունակ անդրադառնում է քրիստոնեական բարոյականությանը և քրիստոնեական ու պլատոնական մետաֆիզիկային։ Նա ճշմարտության արժեքը ընդհանրապես հարցականի տակ է դնում։ Գերմարդու, առ իշխանություն կամքի և նույնի հավերժական վերադարձի կոնցեպտները այսօր էլ բուռն բանավեճերի և մեկնաբանությունների կենտրոնում են։

Նիցշեի միտքը փիլիսոփայության համար շրջադարձային նշանակություն ունի։ Նրա գրությունները համակարգված շարադրանքից զերծ են։ Նա փիլիսոփայության մեջ այն փոխարինեց ասույթով։ Նրա ոճը, նրա գրությունների, բանաստեղծական ժառանգության և պաթեթիկ-քնարական շնչով գրված «Այսպես խոսեց Զրադաշտը» երկի հետ միասին, ապահովել են նաև նրա գրողական կշիռը։ Ամենևին չափազանցություն չէ, երբ Գոթֆրիդ Բենը գրում է. «Նա մեր ժամանակաշրջանի երկրաշարժն էր և Մարտին Լութերից հետո գերմանացի մեծագույն հանճարը»։
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ