СТАНЬ VIP
Глава дипломатии ЕС: Конец диктатуры Асада - это позитивное и долгожданное событиеГлава МИД Армении допустил возможность транзита товаров между Арменией и АзербайджаномТАСС: Башар Асад прибыл с семьей в МосквуРоссия запросила экстренные консультации СБ ООН по ситуации в СирииЕС прогнозирует, что 2024 год станет самым жарким за всю историю наблюденийДесять европейских стран прекратили принимать заявки сирийских беженцев на убежище

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 20:24

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 20:24

ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ

Հաղթության քսաներորդ համազարկը
իմ մարմնի մեջ
կորցրեց իր արձագանքը:
Արձագանքը թավալվում էր
կապույտ դաշտերի հարթության վրա:
Այն աղջկա համար,
որ ինձ պիտի սիրեր,
այն աղջկա համար,
որ հասկացավ գուցե էությունը կյանքիս,
այն աղջկա համար,
որն հեռացավ անշուշտ,
երբ ես ձեռքս դրած նրա վառվող կրծքին
քնել էի գուցե,
այն աղջկա համար,
որ ինձ պիտի սիրեր…
Ես հաղթության համար նրա հարյուրերորդ,
համազարկի համար այդ հաղթության
կբացեի հոգուս բոլոր խորշերը խոր,
և մարմինս հարբած նրա արձագանքով
քնով աստվածային
կիջներ խաղաղության գիրկը անդորր,
և երազներս ազատ,
ազատ, ինչպես բոլոր թռչունները
փախած վանդակներից
կօրորվեին խաղաղ
կապույտ դաշտերի հարթության վրա…
Այն աղջկա համար
ես կտայի կյանքիս համազարկը վերջին,
կզոհեի սրտիս բաբախումը կարմիր
և մոխրացած արդեն
կդառնայի վերջին
խաչելություն:
1967 թ., Կիև
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 20:25

ՍՊԻՏԱԿ ՇՈՒՇԱՆՆԵՐ

Հրացանի փողից կրակված
ծաղիկներ կային
այսօր իմ ձեռքերի վրա:
Իմ ձեռքերի ճաքած այս ափերի վրա
ես լույսերից հեռու,
և խավարից հեռու
ունայնության փոսում
օրորում էի հանգիստն իմ որդու,
իմ նոր ծնված որդու խաղաղությունն անտուն:
Նա քնած էր լուռ
և նրա փակված կոպերի տակից
ես զգում էի ճառագայթող ուժը աչքերի,
հայացքը վայրի, չձևավորված,
չմխիթարված ոչ մի աղոթքով.
ես տեսնում էի ճակատին իջած
կնճիռները խոր,
ակոսները չոր, ծարավ աղմուկի,
սակայն հագեցած լռությամբ հողի:
Նրա սպանված կոպերի տակից
ծաղիկներ էին կրակվում անվերջ,
սպիտակ շուշաններ, թրաշուշաններ…
Հրանոթների պարզված փողերից
դեպի իմ սիրտը:
Ես սրտիս միջով լուռ տանում էի այն դագաղները,
որոնց մեջ մեռած ծաղիկներ կային,
սպիտակ շուշաններ, թրաշուշաններ:
Ես թաղում էի հազար տարեկան
իմ մեռած որդուն,
և սգո շոր էր հագել դեղձենին…
25.12.1967 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 20:25

***
Կին, գիշերս հղի է հրեշներով,
Բաժակն համբերության լիքն է բերնեբերան,
Չեմ հասցնի, գիտեմ, խելագարվել անգամ`
Այնքան լիքն եմ այս գիշերով:

Մենակ` հոգուս խրճիթում, մենակ` պատերի դեմ,
Մենակ` ինքս իմ դեմ ու գիշերի
Պտտվում եմ, փլվում, փլուզվում եմ` անդեմ,
Առանց հաղորդվելու, առանց դավանանքի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 20:25

***
Իմաստավոր շռայլությամբ, ցինիկ
Պատռված երակներիս դաշտում
Պառկել է մերկ մի կնիկ,
Գունավոր ու դժգույն,

Պատմում է հրեշների լեզվով
Հրեշավոր մի սուտ
Հեքիաթներից ուրիշ, հեքիաթներից խռով
Զառանցանքից` իմիջիայլոց, անփույթ:

Իբր կանգ է առել ժամանակը,
Փլուզումը հապաղում է իբր
Ու չոքել է բախտի կատաֆալկը
Երազանքի բկին, խորհրդավոր, ինչպես ֆակիր:

Պատառոտված երակներիս դաշտում
Մի հուսահատ ղողանջ
Համառ դեմ է առնում
Աչքերիս խուլ պատին:
1974 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 20:26

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԶԱՌԱՆՑԱՆՔ

Մեղավոր աստվածներին ասա`
Այսօր խրախճանք ենք անելու:
Թող գան, բերեն իրենց հետ
Ծախված մեր հոգիների գինը:

Ասա` մարդամեջ ենք տանելու
Քաղքենու մեր ցուցանակը`
Շքանշանը մեր հավատի
Եվ մեր հերձվածության:

Անոթի մանուկներ շքեղ
Ցուցափեղկերից այն կողմ,
Բարգավաճող քաղաքի անմեղ դեմք
Եվ ժպիտն անմեղսունակ-
Ահա բոլորը-
Հարճերի և մոնթերի վաթան,
Գինովցած կավատների
Եվ դահիճներ չդարձած դահիճների:

Ո՞ւր եք քայլում: Այս դեմքերը
Անմազ, անականջ և անքիթ
Այսքան նման մանկական
Հարթ դիմակների,
Իսկ հոգիներն ուրիշ լեռներում
Թափառում են անտեր ու անտուն-
Ինչքաˉն հայկական են սրանք…
Եվ ինչքան մերկ:

Հերձվածության համար ներում խնդրելու
Այս պատեհ ժամին
Թռիր, հոգիս, գնա հեռուները անամպ,
Հրավիրիր նրանց,
Ասա, որ խրախճանք ենք անելու,
Ասա` թող մոռանան
Քաղքենու մեր ցուցանակը
Իրենց երկար հիշողության խորությունում:

Ասա` ելնեն երթի,
Ասա` հիշեն նաև մեր զինվորներին`
Նույնպես անօթևան, բայց ոչ անդեմք,
Ասա` գան, պարպենք այս գինին`
Միակ շքանշանը մեր պատվական,
Գան` խոնարհաբար դնենք հերթի,
Հաջորդ փորձության համար
Համբերությունը մեր ճակատագրի:
1981 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 20:26

***
Թե բախտ ունենայիր-
Կունենայիր մի կին, որ քեզ սիրեր,
Եվ տուն հետո գուցե մի օր ունենայիր,
Եվ գիշերում դանդաղ լույսը հոսեր
Ավազներին-
Լույսը խոսեր
-Պատերի փլվող ստվերներից
Գունավոր ու շքեղ
Երազանքը զտվեր աչքերի տաք մարմրումին
Կնոջ կնոջ կնոջ
Եվ բերանին փռված տառապանքը սեռի
Եվ աչքերին փռված անրջանքը- երգեր
- Թե բախտ ունենայիր
Խուլ ձևերից մարմնի-
Խորության մեջ սերմի
Անպարագիծ անկարգ

Աստղադեմեր տխուր,
Օրվա տաք սրտի մեջ մեռնող այս ճիչերին
Գծուծ ժպիտի պես մի պոռնիկի
Թափել են մոմ ոսկի,
Տխուր է օրն-ինչպես մուրացիկի գինին
Բաց են դռներն հոգուս-ինչպես բողոք:

Դատարկ է սիրտս- առ- քո օրերին- դրոշ,

Ժամերի լուռ ճերմակ ծերության մեջ փռված
Ահա մի խուլ բոժոժ
Գժվելու չափ դատարկ
Անարձագանք անձայն,

Ժամերի լուռ ճերմակ ծերության մեջ փռված,
Պատառոտված ու ծույլ
Հյուսում է բառն անհույս
Ապագայից խլված
Ուրիշ, ուրիշ դավեր
Գլորվում են օրվա փոշոտ ճամփաներով
Դեպի կառափնարան-ժպիտներ ու խոստում
Անձայն բոժոժների պատյանները լքած
Խոտերի մեջ ցամաք-մամուռներում:

Ժամերի լուռ ճերմակ ծերության մեջ փռված
Իմ ահավոր կարոտ-իմ ահավոր երազ,
Ապրելու պես դժվար
Մի ահավոր փոսում դեռ կգտնենք իրար
Ու կզնգա գժված ոսկորների շղթան
Կանաչ հրեշների- արմատներին ձգված:
1975 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱԳԻԿ ՍԱՀԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 20:26

ԿԱՆԱՉ ԹԱՆՁՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՄՏՔԻ...

Հիշողություններն այստեղ վերաբերում են միայն ծառերին,
Հիշողություններն այստեղ դառնում են լակմուսի մի թուղթ,
Նշագույն հորիզոնից այն կողմ
Եվ նաև խոտերը
Եվ ծառերն այս ահա
Եվ ամեն ինչ դարձյալ այս անտառում
Եվ թռչունները երգող
Եվ նույնիսկ թռչունները, որ չեն երգում-
Դանդաղ խեղդվում են
Կանաչ թանձրության մեջ մի մտքի:

Եվ բառերը-հսկա սֆինքսներ,
Իշխում են այս գետի վրա,
Միայնակ մի բացատի վրա անտառում,
Ճամբարային բարաքների փայտե ցանկապատի վրա,
Մարդկանց վրա-մոխրագույն բաճկոններով,
Մոխրագույն դեմքերով-մոխրագույն խավարում,
Խոնավության մեջ և անցուդարձի,
Բորբոքվածության մեջ և դողէրոցքի,
Խաղաղության և հայեցումի,
Այս ամենի վրա, որ ապրում է
Եվ սուզվում հիշողության մեջ:
Հիշողություններն այստեղ նուրբ պառկում են պաստառին
Գույներով ջրաներկ,
Գծուծ թանձրությամբ,
Մեռելոցի անհաշտությամբ-իրիկվա հեռու ճանապարհին
Իրասույզ եղևնուտում,
Վերացարկված և անջատ իրերի բնությունից,
Բոլոր գույներում միաժամանակ,
Եվ-սրբանկար ինչպես
Անտառապահի մենավոր խրճիթում,
Անդունդի եզրին,
Ուր սկսվում է-ուրիշ մի ճանապարհ՝
Ուրիշ հիշողություններով,
Հիշողություններն այստեղ դառնում են անմահություն-
Խստություն ձևերի և սրբություն,
Ատելություն և անկշտություն-
Բեմում ինչպես և վարագույրին
Ցերեկվա և գիշերի մառախուղների խառնուրդից
Աղոթքի ուրացությունից և քմծիծաղից
Առանց նմանության ինչ-որ բանի,
Անվախ-խղճի հանդեպ:

Հիշողություններն այստեղ
Երբեմն հիշեցնում են քեզ- իմ սեր-
Իմ կին,
Նման միայն ուրիշ մի հիշողության,
Որ երբեմն կոչվում է- հավատարմություն
Եվ չի վերադառնում մի պատճառով միայն,
Որ չդառնա հիշողություն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ