СТАНЬ VIP
Лавров прокомментировал решение Армении выйти из ОДКБСМИ: Баку отказался от встречи глав МИД Армении и Азербайджана на МальтеСемилетний мальчик застрелил своего 2-летнего брата из пистолета, найденного в бардачке семейного грузовикаПашинян намекнул Лукашенко, что его не желают видеть в Армении, поэтому заседания ЕАЭС в Армении не будетСловакия заявила, что хочет сохранить существующие транзитные коридоры для транспортировки нефти и газа из России«Каскадерское» ДТП в Ереване: столкнулись два автомобиля, один из них наехал на барьерное ограждение

ԳԱՌՆԻԿ ԱՐՈՒՆՑ ՍԱՐԳՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳԱՌՆԻԿ ԱՐՈՒՆՑ ՍԱՐԳՍՅԱՆ

Сообщение Harutin » 10 июл 2011, 13:21

Գառնիկ Արունց Սարգսյան

Garnik Sargsyan.JPG
Garnik Sargsyan.JPG (8.27 кб) Просмотров: 824
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение Harutin » 10 июл 2011, 13:22

Ժամանակացունց գրականություն


Նյութը, որի մասին պետք է խոսեմ, ցավոք սրտի նորածիլ չէ ու ցավոք սրտի դեռ ծիլեր է տալիս, արմատ է խորացնում ու սպառնում է, որ բունն էլ կհաստացնի:
Նախ, ասեմ, թե ինչու՞ հանդգնեցի խոսել այս խնդրի շուրջ: Ճիշտ է, ես ընթերցողների բժիշկ-փաստաբան-պաշտպանը չեմ ու չեմ էլ կարող ու չեմ էլ ուզում, բայց մեկն եմ այն ընթերցողներից, ով պարտավոր չէ ջղաձգվել, հանուն այն քաղաքավարության, որ ինչ է, թե գրողը իրեն ընթերցված զգա: Գրողը (գրող ու գրականություն ասելով այսուհետ հիմնականում նկատի կունենամ բանաստեղծին ու բանաստեղծական գրականությունը), ով դեռ չի հասկանում, որ զգայախաբությունը, այն էլ գրողի տարիքում, նույնպես ամոթ է այնքան, որքան ամոթ է քառասունն անց տարիքում երազախաբ լինելը: Չեմ ժխտում, անգամ ամրապնդում եմ այն կարծիքը, որ այսօր ընթերցողները սակավ են, բայց... Բայց կա նաև ընթերցող, ով չի ընթերցում, չնայած ուզում է: Ու նրա չընթերցելուն օգնում է հենց ինքը` գրողը: Գրողն է օգնում ընթերցողին, որ չընթերցի: Գիտեմ, որ հնարավոր է, որ հարուցեցի ձեր զարմանքը, տողերիս ընթերցողներ (դե ի՞նչ անեմ, ես էլ օգնեմ, որ ինձ կարդաք):
Լավ, մինչ այն, որ պետք է զարգացնեմ վերոնշյալ միտքը, անխուսափ եմ համարում նորից խորամուխ լինել արդեն շատ ծեծված, սակայն չկակղած մի նյութի, ավելի ճիշտ` բառի մեջ: Այն է ժամանակակից բառը: Ինչու՞, դե որովհետև չընթերցվողները հատկապես ժամանակակիցներն են ու մասնավորապես հենց նրանք, որոնք եթե գոնե լռում էլ են, ապա մերձավորներն են նրանց հռչակում ժամանակակից: Ախր, սա այն տարբերակը չէ, որ մերձավորի սիրո ջերմության կարիք կա...
Հիմա մտքում, կամ բարձրաձայն (նայած ճաշակի) նրանցից շատերը կասեն, թե նման բան չկա, չի եղել: Ես մոռացել էի հենց սկզբից նշել, որ ես ստիպված եմ (կներեք հազար անգամ) խոսել նաև տեսածիցս... Ու ... այսինքն` դե, հիմա եկեք քջջենք ժամանակակից բառը, որը ում համար ասես դիտվում է, որպես գերադաս մակդիր գրող բառից առաջ, բացի հենց գրողին օծելով իր բաղձալի մյուռոնով:
Ժամանակակից բառը, եթե բաղդատենք, կիսենք, ապա ակնբախ է, որ գումարն է ժամանակ և կից գումարելիների: Ու հետո հաստատ նշմարելի է նրա նշանակությունը` կցված, կարված, (լղոզված) ժամանակին: Ու հետևապես` ըստ տրամաբանական միակ ելքի` անցնելու է, հոսելու է (ցնդելու և կորելու է) ժամանակի հետ, այդ նույն ժամանակակից օժտեցյալը: Բայց գրողը (արվեստագետը) ժամանակավոր չէ ու կցված, կարված չէ ժամանակին, այլ նրանում պետք է լինի, անգամ ժամանակից առաջ (սա ինձնից լավ գիտեք հո):
Արվեստը նման չէ հատվածի, այլ ճառագայթի ու չի սկսվում ու ավարտվում ինչ-որ տեղ, այլ սկսվում է ու շարունակվում է… Ու «ժամանակը» ոչ թե պիտի նյութապես համեմի գրողի արարքը, այլ ստեղծագործությունը «ֆիզիկապես» պետք է կրի նրա իմաստը… Ասածս գյուտ չէ, բայց ուզեցի ու հիշեցի, որովհետև ստորև այն (ժամանակակից բառը) օգտագործելու եմ ոչ գերադաս իմաստով, այլ նորաձև, անցողիկ նշանակությամբ: Բայց մի էլ շտապեք ինձ հիշեցնել, որ Այսինչը կամ Այնինչը իրենց Ժամանակներում եղել են ժամանակակից ու դարձել են դասական: Կրկնեմ, որ ես նրա իմ մեկնաբանած իմաստն եմ գործածում, որովհետև հիմա ինձ դա է պետք հանուն նրա, ինչի խոսում եմ:
Անցանք… հիմա դառնանք մեր ժամանակակից (ներկայիս) գրականությանը և այն քերթողներին, բայց մասամբ ու առանց անձնանունների: Ինչու՞, որովհետև անձինք ինձ չեն հետաքրքրում, այլ երևույթը ու հետո ես քննադատ չեմ, այլ «չընթերցող»: Եվ իհարկե չունեմ անձնական հակամիտվածություն: Եվ եթե նման անշնորհակալ գործ եմ հանձն առել, ու եթե արածս նման է քաղհանի, ապա չպիտի մի մեծ մոլախոտ բնահան անեմ ու հարայ-հրոցով գոռամ, թե տեսե~ք-տեսե~ք… Ուզում եմ լռեցնել այդ հարայ-հրոց գոռացողներին, որ ցածր ու անարժեք ձայնս գոնե լսելի լինի նրանց, ովքեր հեռու են ինձնից, բայց կամենում են լսել:
հիմաՆույն այդ աղմուկ ու աղաղակով գրողը լռեցնում է ընթերցողին: Ասում էի, չէ՞, որ ուզում ես կարդալ ու գրողը արգելում է կարդալ: Բացում ես գիրքը, սրտանց ուզում ես կարդալ, ասում են` մի կարդա, բան ու գործ չունե՞ս, որ ինձ ես ուզում կարդալ, թող ես իմ «գործն» անեմ, մի կարդա, մի խանգարիր: Ու ցավն այն է, որ շիտակ ու միանգամից չեն ասում, որ հասկանաս, այլ ուշ են ասում ու խլում են ընթերցողի ժամանակը «ժամանակակիցները»: Ախր…ախր… լավ, թողնեմ կիսատ (գոնե ես չկողոպտեմ ձեր ժամանակը):
Հիմա եկեք անիրավունք ու անկարգ (չէ որ արվեստն ու գրականությունը կարգ ու կանուն չեն ճանաչում, բա նրանց մասին խոսողն ո՞վ է, որ ճանաչի) դիտաքննենք, թե ի՞նչ է ի վերջո այն գրականությունը, որը գոյանում է շատերի թեթև ձեռքով…
Էլի շտապեցի… Մինչ դա, «պարզենք» ո՞րն է իրական ու արժեքավոր գրականությունը, ըստ իս: Լավ, ուժեղ ստեղծագործությունը ինչ-որ տեղ ու ինչ-որ առումով նման է ապտակի (հիշենք թեկուզ «դոստի ապտակ» արտահայտությունը, չնայած համեմատությունս սկիզբ չի առնում սրանից): Ո՞վ է «վերջերս» կերել նման ապտակ, ո՞վ է ճաշակել այդ ապտակի ժամանակակից-ությունը, ո՞վ է նեղացել «վերջերս» նման ապտակից… Ու՞ր են Ապտակողները և ո՞վքեր են նրանց անվանել` մեծամիտ կամ ցնդած, նմանակող, հնամոլ կամ անհասկանալի… Ապտակը վիրավորական է լինում շատ հաճախ ավելի, քան բռունցքով հարվածը:
Վիրավորվե՞լ ենք վերջերս, թե՞ շոյվելու կարիք ունենք միայն… Ապտակը հիշվում է: Գրական ստեղծագործությունն էլ պետք է հիշվի, այն կարող է աղերսել անգամ, որ իրեն հիշեն, ու ընթերցողը հաջորդ անգամ ոչ թե պետք է կարդա ընթերցվողին (չընթերցվողին), որ հասկանա ընթերցվելիքը, այլ որ պեղի, հիշի, ունենա այն, անգիր անի առանց ջանքի (ու հենց այս անգիր արվելու հատկության պատճառով են շատ դեպքերում նմանեցնում գրողներին միմյանց): Իսկ պեղելն էլ իր հերթին ենթադրում է խորություն, ընդերք, ոչ թե մակերեսի մեծություն; Մակերեսի մեծությունն էլ ժամանակակից գրականությունը ապահովում է սահմանի գծած գծի երկարությամբ: Մակերես էլ չկա, սահման են գծում այն միամիտ մանկիկի պես, ով կավճով բակում մեծ շրջան է գծում, որ պարտադրի` թե իրենն է ներոմնացյալը (այնինչ արվեստի գործը տալն է միմիայն), ու խեղճ մանուկ, ախր անձրև է գալու..., ախր մի քանի օրից (տարուց էլ չէ) մեկ ուրիշն է տիրանալու նույն մակերեսին... Ու այդ ամենը «նույն բակում»...
Ու մակերեսը (երևացողը, ցավոք հոգու` միայն երևացողը) ամրագծում են ինչով պատահի, ոնց պատահի, ինչքան պատահի, երբ պատահի: Մեծ մասամբ փոքր արժեվորության հանգերի անհանգ բամբասանք է, պղտորություն, թիթիզություն ու ... ինչ ուզես, բացի նրանից ինչը պետք է լինի: Գրելու արհեստը շատ դեպքերում ոչ թե հանդես է բերում իր հմտության էությունը, այլ` արհեստականություն: Արհեստավոր-ականը` արհեստական: Նկատվում է արհեստական բարդություն: Է, թող մաթեմաթիկներն ու ֆիզիկներն էլ գրեն (ու համոզված եմ կգրեն շատ բարդ) ու հռչակվեն ժամանակակից գրողներ: Պատկերացնում ե՞ք ի~նչ լավ կլինի, որքան շատ մեծեր կտանք ու միանգամից: Այնինչ նախանձելի է պարզ բանաստեղծությունը: Նկատի չունեմ հեշտը, այն զզվելի է: Պարզը նշանակում է վճիտ, մաքուր, որը հակադիրը չէ խորության: Ծովը կարող է լինել շատ խորը, բայց պարզ: Իսկ եթե պղտոր եղավ, խելապակասն ու այն անգետը կմտնեն այնտեղ, որոնք չգիտեն պարզ ջրերի մասին (չգիտեն, որ կա լավ գրականություն):
Երբեմն նկատվում է անգամ ջանադրաբար նկարագրություն սեռական կյանքի, ներեցեք, ոչ թե կյանքի, այլ օրգանների ու գործողության (և այնքան վատ, որ ցանկություն էլ չի հարուցում...): Ես դեմ չեմ, թող հայհոյանք էլ լինի անգամ, բայց ոչ թե դա լինի ասելիքը, այլ դա ծառայի ասելիքը տեղ հասցնելուն: «Աղբը» նկարագրվում է այնպես «գեղեցիկ» ու փութաջանորեն, որ քիչ է մնում հավատանք, թե մեկ աման ապուրի մեջ մեկ գդալ աղը շատ համեղ է դարձնելու այն (դե աղն է համ տալիս): Ու ցավոք սրտի հավատում ենք ու փչացնում գրական համի զգացողությունը: Ու ամենավատն այն է, որ գրական խոհարարները իրենք էլ չեն գիտակցում դա:
Գրվում է բարդ, մտածվում է, ներեցեք` հորինվում է խճճված, ու դա հերիք չէ, եփելիս էլ կամ հում է մնում, կամ այրվում է, որովհետև չկա սեփական կրակը: Մի խոսքով գրվածներից բուրում է հենց ցանկալի ժամանակակիցությունը և ուրիշ ոչինչ:
Ներեցեք օրինակիս համար` գրելը նման է փորթուլության: Գրելիս գրողը չի կարողանում տիրապետել իրեն, չի կարող զսպել իրեն, անգամ կհոգա կարիքը որտեղ պատահի, կամ ինքն իրեն կապականի... Բայց հիմա հանդիպում ենք ավելի շատ փորկապ ստեղծագործությունների, որոնք զոռով (-շառով), մի կերպ ստեղծված են ու մի կերպ էլ կարդացվում են: Կարծես թե նստած նոր լեզու են հնարում, նոր ձայն (այն չարաճճի պատանու նման, որ հեռախոսի խոսափողին քաթանի կտոր է փաթաթում, որ լսողին ձայնը լսափողից աղավաղված հասնի), նոր կետադրություն (եղածը քիչ է), նոր բառեր (սա իրոք ողջունելի է), փոխանակ գրեն այն, ինչ որ կա (թե՞ այն, ինչ որ կա, գրելու բան չէ, հը՞):
«Թող գրածը լինի… ոնց ուզում է լինի` միատող, երկտող, եռատող, քառատող, երկար կամ կարճ, հանգով կամ անհանգ: Թող տողը երկար ձգվի մինչ լուսանցք, թող բառը կախվի նախորդի տակից, կամ թող հաջորդին դուրս հրավիրի: Թող գունդ ու կծիկ դառնան բառերը. երկար կուտակվեն ու բացազատվեն, թող կամ նոսրանան, կամ թող խտանան, թող վեր խոյանան, կամ գլորվեն ցած: Նախորդին ստիպեն` իրենց հետևել, կամ էլ իմաստը թող գաղտնիք պահեն, ու միայն վերջում թույլ տան դուրս մղվել իրար ագուցված վանկերի կողքից: Թող պալար-պալար գալարվեն իրար տողն ու բառերը ու թող վանկերը լինեն աննման, անկապ, թող տողը կախվի, կամ ոտքի կանգնի մեկ բառի վրա, թող որ բառերը իրար հետ վիճեն, բայց համաձայնվեն միայն մեկ բանով, որ մեզ բա~ն ասեն ու ոչ թե խլեն մեր ժամանակը...»
Թե չէ` դուրս է գալիս, որ ոչ թե լինում է երևույթը, հետո նոր այն սահմանելու կարիքը, այլ սահմանելու կարիքն է լինում, հետո նոր որոնվում է երևույթը: Ու քիչ է մնում` ապացուցվի էլ, այնինչ` գրականությունը չի կարող ապացուցվել: Երբեմն բառերը ասես քամված, նոր տեղադրված լինեն տողում (բառն ինքը պետք է տեղավորվի): Մարդու մեղք էլ է գալիս, խղճում է բառին, այնինչ` այդ բառը կարող է մի բանաստեղծության մեջ մի նոր բանաստեղծություն դառնալ: Հենց մի բառը` այո:
Ժամանակակից գրականության մեջ երբեմն ասես փախուստ է հնից (որովհետև հետապնդվում է հնից) ու ավելի շատ կա հնոտիք, քան նորը ու հին է այնքանով, որ նոր ոչինչ չես զգում: Ոնց որ տուն սարքեն, ու նյութը լինի մեկը` տուֆ կամ կղմինդր: Կամ եթե կա էլ, կամ միայն պատուհաններ են տանը, ու չկա տանիք, կամ մեծ տանիք է, բայց չկան պատեր: Կամ ես-ի մասին անգամ խոսում են երրորդ դեմքով, եթե առաջին դեմքով էլ, ապա այնպես, որ թվում է թե իրենք չեն, այլ մեկ ուրիշը, որի մասին միայն լսել են, այն էլ նրանից, ով նույնպես լսելով է պատմել…
Ըստ իս և ըստ էության ստեղծվում է մի ժամանակացունց գրականություն, որը չունի հայրենիք, չգիտես ու՞մ ծոցից է դուրս եկել, ու՞մ է նման (այսինքն` բանի նմա՞ն է) և ի՞նչ է ուզում… այո, այո` ինչ է ուզում, այնինչ` պետք է տար:
Ինձ թույլ տամ անել էլի մի համեմատություն: Տեսած կլինեք, թե մանուկները ինչպես են ոտնաթաթերի վրա ձգվում` սեղանի պռնկից էլ մատներով կախված, որ տեսնեն, թե ինչ կա այդ սեղանի վրա: Որովհետև նոր բան են փնտրում: Ընթերցողը այդ մանուկն է, որը նոր բանի, նոր աշխարհի կարիքն է զգում: Իսկ գրողը ոչ միայն այն սեղանն է, որի վրա նոր բան ու նոր աշխարհ պետք է լինի, այլ նաև նա, ով պետք է օգնի մանուկին վեր բարձրանալ, հասնել, տեսնել, զգալ: Այնինչ` հաճախ հարվածում է նրա մատներին, որ ետ քաշվի, ասելով` «բան ու գործ չունե՞ս` ինձ ես կարդում»: Ու փառք այն մանուկին, որ ուժը պատում է քաշում է սփռոցը ու գետնին է թափում սեղանին եղածը (կամ չեղածը), ու վայ այդ գրողին, վայ...
Ցանկացած մտածող մարդ կարող է հակառակվել ինձ (և անկեղծ ասեմ, որ դա կնպաստի ասածներիս ճշմարտացիությանը), կարող է բերել բազում ու դիպուկ հակակշիռ օրինակներ, անգամ մեջբերումներով, բայց…Բայց կուզեմ գիտենաք, որ խոսքս ոչ թե հանդիմանանք է, այլ մտահոգություն ու չի բացառվում` ես էլ սխալվեմ, քանի որ ես էլ ձեզնից մեկն եմ: Ցանկացած տրամաբանող մարդ կարող է հակառակվել ինձ, որովհետև վերացական եմ գրել: Իսկ թե ինչու, որովհետև ստույգը ըմբռնելը ձեր բաժինն է:
Հա, մի բան էլ, ես հաճախ քիչ է մնում հավատամ այն հանգամանքին, թե հիմա գոնե տասը մեծ գրող ունենք, բայց մի՞թե ինչ-որ մեկը կարող է հիշել գոնե ասենք թե հինգ անուն (այս անգամ անուններ թող հնչեն), ովքեր ստեղծագործել են նույն ժամանակ ու…
Այս` ինձ համար ծանր նյութը, շատ ընդգրկուն ու տարողունակ է, որը չեմ կարող ամբողջությամբ արծարծել` հույս ունենալով, որ նման հարցը հետագայում պետք չի ունենա նորից քննվելու: Այսինքն` վերացած կլինեն գրական խոռոչները…
Ես վատատես մարդ չեմ` ընդհակառակը: Իհարկե, լավն էլ կա ու իրոք կա, բայց լավը ինքն իր խնդիրները կլուծի… չարժե խոսել նրա մասին: Թե՞ վատի մասին էլ չարժե… Նկատի ունեի բոլորին, բացի բոլորից...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Էսսեներ