СТАНЬ VIP
СК Армении: в связи с гибелью солдата дело возбуждено по признакам "доведения до самоубийства"Село Неркин Ханд в Сюнике с трех сторон незаконно окружено 25-ью азербайджанским военными постами - Арман ТатоянМирный договор между Арменией и Азербайджаном может быть подписан до саммита COP29 – МИД РА"Требуем добиться освобождения армян из бакинских тюрем": архиепископ Баграт проводит акцию у генпрокуратуры АрменииПашинян: Армения готова подписать мирный договор с Азербайджаном «уже в этом месяце»Армения надеется подписать мирное соглашение с Азербайджаном в течение месяца: президент - Reuters

ՂԵՎՈՆԴ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՂԵՎՈՆԴ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:38

ՂԵՎՈՆԴ

Ghevond.jpg
Ghevond.jpg (7.89 кб) Просмотров: 315
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՂԵՎՈՆԴ

Сообщение Harutin » 02 окт 2010, 18:40

***
Իմ քարը նետված է, իմ քարը մեծացավ,
իր թափին զորություն` երկինքը տեղ ունի,
կպահի ափի մեջ իմ կյանքը մնացյալ,
ու կիջնեմ ջրերին, ինձ հողը կընդունի,
ու անցյալ ու ներկա անորոշ-ապառնի,
լուսավոր – որոնված, շիկացած - անկոտրում
իր կուրծքը կհևա ու միտքը կխառնի-
մարմին է, գիշեր է, թե մահ է երակում`
սեղմում է, կսեղմի, դիմացիր, դիմացիր-
իմ մեջ է, կիսվում է, կպայթի, կհևա-
քո առջև մարմինն է քո հոգով բերածի,
քո վերին մտքում է կլսի, կարթնանա,
և հայրը կգա, որ ուռկանն իր կարկատի,
զավակը կգա, որ մակույկն իր բարձրանա.

տո՜ւր ինձ իմ մարմինը քո հոգուն հավասար,
տո՜ւր ինձ իմ մարմինը ծաղկելիք նշենի,
ու թե իմ մարմինը հեռանալ ուզենա,
ու թե իմ մարմինը մատնվի փշերի-
հիշիր` իմ մարմինն էր քո հոգուն հավասար,
հիշիր` իմ մարմինն է ծաղկելիք նշենի,
ու թող ինձ մերձենա մղումը երկրավոր,
ու թող ինձ պահպանի հղումը երկնային.
որերորդ ճյուղին է քո լույսը հարկավոր,
որերորդ տերևն է հագուստը մարդկային.
մենք եկանք իրար հետ ծաղիկներ սիրելու,
մենք եկանք իրար հետ նայելու ջրերին,
ու աստղը մեր ուզածն իր միտքը՜ն էր պահել,
ու մերն էր լինելու տրտինգը ձիերի,

սակայն ես մի անգամ բուրեցի եթերում,
սակայն ես մի անգամ հուզեցի խոտերին.
արյունս տեղ չուներ իր ճիչը պահելու
ու ներկեց քարերը գորշացող պատերիդ.
հետո ինչ, որ վրաս տերևն էր թզենու,
հետո ինչ, թե եղա ինձ նետված բումերանգ,
և արդյոք չէ՞ր ասել նա ինչ-ինչ տեղերում,
թե թանկ է նստելու իմ սերը ձեզ վրա,
երբ հայրը ցանկանա ուռկանն իր կարկատել,

զավակը ուզենա մակույկն իր բարձրանա,
ու շրթիդ աղ մնա ու մատիդ` մատնահետք.

քո հողը որտե՞ղ է - մարմինս դեռ կընկներ,
ո՞ւր է քո երկինքը – իմ հոգին կգնա,
հետո ինչ, թե վերջում հրաշքը կատարվեր-
սպասված - ահարկու, տոնական - անիրավ,
ուր դու քո ճիչերը կդնես սառույցին,
ուր դու քո կյանքն էլի կտեսնես կառուցված,
քո նետած հայելին ողորկ ու կառուցիկ –
իմ պատկերն իր ներսում արտացոլք վաղուցվա,
կնայի` հասել է ուռճացող խավարին,
ձուլվում է, ու էլի կարոտի լույսը կա.
ու բախտից մատնված կսիրի ապրողին,
կսիրի երկիրը` ապրողից մատնված,
ուր դեռ քո երկիրն է մի կարաս երեխա,
ուր դեռ քո երկիրն է մի սյունի պատեպատ,
և հայրը ուզում է ուռկանն իր կարկատել.
զավակը ուզում է մակույկն իր բարձրանա
ու շրթին արյուն կա, ու մատին` մատնահետք.
ու դեռ քո երկիրն է մի կարաս երեխա,
ու դեռ քո երկիրն է մի սյունի պատեպատ,
թե թողնես-հեռանաս` կրակով կխաղաս,
թե պահես ծոցիդ մեջ իբրև հին մագաղաթ,
ու թվա` թե ներսից քո որդը հայտնվեց,
ու թվա`թե ներսում քո վեմը երերաց –
քեզ ո՞վ է լքելու – սիրելով արձակես,
քեզ ո՞վ է սիրելու – կարոտդ հասկանաս,
երբ շրթիդ աղ ընկնի ու մատիդ` մատնահետք.

Եվ խամրած հաղթանակ, ճշտըված տեսակետ,
Պահպանող զառիվայր ու հրող հարթություն,
ուր թռչունն ընկել է, թե` հրաշք պատահեր,
ուր թռչունն ընկել է, թե` թևին մաքրություն.

ով ասի` այս ինչ է - չի իջնում քո վրա,
ով ասի` այս ինչ է - մատնություն կատարվի,
ու հետո քո մեղան կհնչի արդարև,

ու հետո քո գժաց հերթը կխանգարվի,
երբ շրթիդ աղ կընկնի ու մատիդ` մատնահետք,
և էլի կունենաս պակասը քարերիդ

այստեղ` քո ճակատին ու այնտեղ` կողիդ մեջ –
ահա քո մարմինը քո հոգուն հավասար,

ահա քո մարմինը ծաղկելիք նշենի,
ու թե քո մարմինը հեռանալ ուզենա,
ու թե քո մարմինը մատնվի փշերի,
հիշիր` քո մարմինն էր քո հոգուն հավասար,
հիշիր` քո մարմինն էր ծաղկելիք նշենի,
ու դեռ քեզ ձգում է մղումը երկրավոր,
ու դեռ քեզ ճնշում է հղումը երկնային,
ո՞րերորդ ճյուղին է քո լույսը հարկավոր,
ո՞րերորդ տերևն է հագուստը մարդկային.

թիթեռն այս քո միջից ու քո դեմ չթռա՛վ,
ուրուն այս քո միջով չճախրե՛ց գուպարի,
ինչ բարձր էր, ու քո մեջ տափարակ երևաց,
ինչ անդունդ վերևում իր վիհը կռահեց
ու տարավ քո աչքը անտարբեր փշրելու,
ու ձեռքը չդողաց, հոգով չսայթաքեց
իր թափը քո ներսի սառցապատ ձյուներում,
ուր հայրդ ուզում էր ուռկանն իր կարկատել –
զավակդ եկել իր մակույկն էր բարձրանում,
ու խաբված լինելու ճաշակվող անձկությամբ
հրաշքը այնտեղ էր գլխիկոր թափառում,
ուր ինձնից հաստատուն ոչ մի բառ չմնաց,
թե ասեր` կա դուռը պահպանված մեհյանի
տաճարիդ դեռ կանգուն մնացած պատերում,
ու վանքիդ աղավնով բարձրացող խորանին
իմ մեջքին թրթռած ժայռեր են տաքանում,
ու ցավը զգում է պակասն իր քարերի
այստեղ` իր ճակատին, այնտեղ` իր կողերում,
հետո ինչ, թե վրան տերևն էր թզենու,
հետո ինչ, որ եղա ինձ նետված բումերանգ,

և արդյոք չէ՞ր ասել նա ինչ – ինչ տեղերում,
թե թանկ է նստելու իմ սերը ձեզ վրա -
այսքան հասկ չպիտի խանձվեր մի օրում,
այսքան արտ չի կարող մեկ օրում հնձվել –
և արդյոք չի՞ ասի նա ինչ – ինչ տեղերում –
այսքան վաղ չպիտի կոչումդ շնորհվեր,

այսքան շուտ չպիտի տիտղոսդ բարձրանար –
քո շրթին արյուն կա, քո մատին` մատնահետք,

ու թանկ է նստելու իմ սերը քո վրա,
երբ հայրը ցանկանա ուռկանն իր կարկատել,
զավակը ուզենա մակույկն իր բարձրանա.

այս թուփը քեզ տրված թալիսման համարիր,
այս ծիլը քո կրծքին քեզ հետ է ծլելու.
ես ունեմ իրավունք ընդվզած ինձ պահել
իմ մաշկը մեկնությամբ թոթափող փշերում,
ինձ տրված ջերմությամբ վերջինը ծիծաղել,
իմ շուրթով թոթովել` ձանձրացան, հոգնեցի,
թե օձ է` սարսափն է մարմինը կծելու,
ոգի ես` քո տեսքը երազած հայտնվիր –
այսքան հասկ չի կարող խանձվել մեկ օրում,
այսքան արտ չպիտի մի օրում հնձվի.

որերորդ խաչից ես մարմինդ փախցրել,
որերորդ պարանը սիրելով հեռացար.
ահա քեզ երկինքը մի կաթիլ անձրև,
ահա քեզ երկիրը` պապանձվող ջաղացքար –
քո շրթին արյուն կա, քո մատին` մատնահետք.
այսքան մեղք չի կարող քո խաչը մեծանալ,
այսքան հևք չի կարող քո խաչը մակաղել,
այսքան ափ չի կարող քո կղզին ունենալ,
այսքան նավ չի կարող ալիքդ օրորել –
հետո ինչ, թե կայմիդ առագաստ երևաց,

հետո ինչ, թե քամին դրոշդ ծածանեց.
դեռ քանի փոթորիկ քո տեղը կիմանա,
դեռ քանի նավավար կդառնա ծովահեն.
այսքան հարկ չի կարող մարմինը բարձրանալ,
այսքան վարք չի կարող քավության մատնվել,
այսքան պորտ չի կարող քեզանից հեռանալ,
այսքան հևք չի կարող քո խաչը մակաղել.
թող ինձ իմ մարմինը քո հոգուն հավասար,
թող ինձ իմ մարմինը ծաղկելիք նշենի,
ու թե իմ մարմինը հեռանալ ուզենա,

ու թե իմ մարմինը մատնվի փշերի –
հիշիր` իմ մարմինն էր քո հոգուն հավասար,
հիշիր` իմ մարմինն էր ծաղկելիք նշենի,

ու դեռ ինձ կձգի մղումը երկրավոր,
ու դեռ ինձ կճնշի հղումը երկնային.
ո՞րերորդ ճյուղին է քո լույսը հարկավոր,

ո՞րերորդ տերևն է հագուստը մարդկային –
ասում եմ` այս ինչ է չի իջնում քո վրա,
ասում եմ` այս ինչ է մատնություն կատարվի,
հետո ինչ` թե մեղան կհնչի արդարև,
հետո ինչ, թե գժաց հերթը կխանգարվի,
հետո ինչ, թե ծառը չի հատվի քեզանով,
հետո ինչ, թե քեզնով պտուղը չի հատնի –
քո շրթին արյուն կա, քո մատին` մատնահետք.
ես էլի զգում եմ պակասն իմ քարերի
այստեղ` իմ ճակատին ու այնտեղ` կողիս մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ