Vard » 08 фев 2010, 21:26
Խոսքի մասեր՛
Հայերենի խոսքի մասերը տասն են` գոյական, բայ, ածական, թվական, դերանուն, մակբայ, կապ (նախադրություն և ետադրություն), շաղկապ, վերաբերական, ձայնարկություն:
Գոյական անուն՛
1. Գոյական անունի արտահայտած իմաստը
Գոյական անունները բնության մեջ եղած անձերի, իրերի, հասկացությունների անուններ են:
2.Հասարակ և հատուկ անուններ
Հատուկ անունները (հատուկ գոյականները) անվանում են միատեսակ առարկաներ և հասկացություններ:
Հատուկ անունները (հատուկ գոյականները) անվանում են միատեսակ առարկաներից միայն մեկը` տարբերելով մյուսներից:
Հատուկ անուններ են`
_ Անձնանունները
_ Տեղանունները
_ Կենդանիներին տրվող անունները
_ Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները
3.Անձեր և իրեր
Մարդ նշանակող բոլոր գոյականները անձեր են, այդ թվում`
_ հատուկ անուններ – Հռիփսիմե, Իշխան և այլն
_ հասարակ անուններ – մարդ, հայր, տղա, կին, զինվոր
Շնչավոր և անշունչ առարկաներ
Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝
_ հատուկ անուններ – Հռիփսիմե, Իշխան և այլն
_ հասարակ անուններ – մարդ, հայր, տղա, կին, զինվոր
Անշունչ առարկաներ են մնացած բոլոր առարկաները (քար, գրիչ, շուն, ոչխար, օձ )
Անշունչ առարկաները կամ իր ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ի՞նչ, ինչի՞ց, ինչո՞վ, ինչո՞ւմ հարցերին:
4.Նյութական և վերացական գոյականներ
Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…
Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…
Անորոշ և որոշյալ գոյականներ
1. Անորոշ գոյականներն արտահայտում են ընդանրապես առարկա:
ա. “Մի” բառի միջոցով. մի մարդ, մի օր, մի տարի:
Մի օր սա եկավ, թե չոբան Չատին
Ոչխարը թաքուն իր հանդն է արել:
Մի հավք զարկի ես մի օր
Հովհ. Թումանյան
բ. Առանց որևէ հատուկ վերջավորության՝ դատարկ փողոց, մարդ չի երևում
մի մարդ , մի օր , մի տարի
2. Որոշյալ գոյականներն արտահայտում են խոսողին կամ խոսակցին ծանոթ` որոշակի առարկաներ:
Որոշյալությունը դրսևորվում է.
ա. ը կամ ն որոշիչ հոդով:
ը-ն ավելանում է բաղաձայնով վերջացող բառերին, ն-ն` ձայնավորով վերջացողներին:
գիրքը ,սեղանը ,բայց` ,կատուն ,տարին
բ. ս և դ հոդերով: Այս հոդերը միասնաբար արտահայտում են իմ, քո դերանունների և որոշիչ հոդի իմաստը՝
գիրքս – իմ գիրքը ,կարծիքդ – քո կարծիքը
Ո՞ր դեպքում է գոյականը գործածվում որոշյալ
ա. Երբ նրա արտահայտած առարկան խոսողին կամ լսողին ծանոթ է:
Պաղպաղակը համեղ ուտելիք Է:
բ. Երբ գոյականն արդեն գործածվել է նախորդ նախադասության մեջ:
Հեռվից հանկարծ մի մարդ երևաց: Մարդը ձեռքին հրացան ուներ:
գ. Երբ իբրև լրացում ունենում է.
-Դերանունների իմ, քո, նրա, սրա, դրա սեռական հոլովաձևերը.
իմ գիրքը, քո գույնը, դրա տեսքը
-այս, այդ, այն ցուցական դերանունները.
այս քաղաքը, այն մարդը
-Բոլոր, ամբողջ, ողջ բառերը
Ողջ գյուղը կանգնեց պարսպի պես: Հովհ. Թումանյան
-Գերադրական աստիճանի ածական.
ամենագեղեցիկ աղջիկը
Գոյականի թիվը
Գոյականն ունի երկու թիվ` եզակի և հոգնակի:
Եզակի թիվը գոյականի սովորական, ուղիղ ձևն է և արտահայտում է մեկ առարկա:
Հոգնակի թիվը արտահայտում է մեկից ավելի միատեսակ առարկաներ:
Գոյականներ միայն եզակի թվով – անհոգնական
ա. հատուկ անունները. օրինակ`
Արաքս, Շուշի, Մխիթար
բ. չափվող-կշռվող նյութեր անվանող բառերը. օրինակ`
խմոր, մածուն, օղի, մթերք
գ. վերացական գոյականները. օրինակ`
թախիծ, ուրախություն, սեր, արհամարանք
դ. –ություն, -եղեն, -ելիք ածանցներ ունեցող բառերը. օրինակ`
քաղցրավենիք, ուսանողություն
ե. զանազան խաղերի և զբաղմունքների անունները. օրինակ`
շախմատ, լող, վազք, առևտուր
զ. գիտությունների և ուսմունքների անունները. օրինակ`
ֆիզիկա, քիմիա, կապիտալիզմ, ռոմանտիզմ
Գոյականներ միայն հոգնակի թվով – անեզական
Առանց եզակիի հանդես են գալիս միայն մի քանի աշխարհագրական անուններ.
Ալպեր
Կարպատներ
Հիմալայներ
Անդեր
Ֆիլիպիններ
Նիդեռլանդներ
Հոգնակին կազմվում է –եր, -ներ վերջավորություններով: -Եր ավելանում է միավանկ, -ներ` բազմավանկ բառերին:
միավանկ
սար-եր
քար-եր
ձոր-եր
բազմավանկ
քաղաք-ներ
աթոռ-ներ
անուն-ներ
փողոց-ներ
Շեղումներ կանոնից
ա. –եր վերջավորություն ստանում են նաև՝
-գաղտնավանկով (ը) վերջացող երկվանկ գոյականները.
կայս(ը)ր – կայսրեր
վագ(ը)ր – վագրեր
աստ(ը)ղ – աստղեր
արկ(ը)ղ – արկղեր
-այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ գոյական է.
լրագիր – լրագրեր
դասագիրք – դասագրքեր
բ. մի շարք միավանկ բառեր գրաբարում վերջացել են ն-ով, որը հետագայում վերացել է: Այդ հնչյունը հոգնակիում վերականգնվում է.
նուռ(ն) – նռներ
ձուկ(ն) – ձկներ
ծունկ(ն) – ծնկներ
թոռ(ն) – թոռներ
և այլն
գ. հոգնակիի այլ ձևեր`
մարդ – մարդիկ
կին – կանայք
Части речи
В армянском языке 10 частей речи: имя существительное, глагол, имя прилагательное, имя числительное, местоимение, наречие, предлог и послелог, союз, частицы, междометия.
Имя существительное
1.Смысловое значение имен существительных:
Именами существительными являются названия лиц, предметов, абстрактных понятий, существующих в природе.
2.Нарицательное и собственное имя существительное
Нарицательные имена существительные называют однородные предметы и понятия.
Собственные имена существительные называют один из однородных предметов.
К собственным именам существительным относятся:
_ личные имена
_ географические названия
_ клички животных
_ названия организаций, учреждений, газет, литературных произведений
3.Лица и предметы
Все существительные, обозначающие человека являются лицами, в том числе
_ имена собственные – Рипсиме, Ишхан и т.д.
_ имена нарицательные - человек, отец, мальчик, женщина, солдат
Одушевленные и неодушевленный предметы
Одушевленные предметы или существительные, обозначающие людей, отвечают на вопросы Кто? Чей? Кого? Кем?
Неодушевленные существительные или существительное, обозначающее предметы, отвечает на вопросы Что? Чего? Чем? В чем?
4.Материальные и абстрактные имена существительные
а) Материальные имена существительные обозначают предметы и явления в природе:
земля, вода, человек, лес...
б) Абстрактные имена существительные обозначают абстрактные явления, которые являются плодами человеческого мышления:
любовь, ненависть, страх, боль...
Неопределенное и определенное имя существительное
Неопределенные имена существительные выражают просто предмет.
Неопределенность выражается:
а) с помощью слова “մի” (ми):
մի մարդ (ми мард – человек), մի օր (ми ор – день), մի տարի (ми тари – год)
б) без особенного окончания: դատարկ փողոց (датарк похоц – пустая улица), մարդ չի երևում (мард чи йеревум – не видно людей)
Определенные имена существительные выражают знакомое говорящему или слушателю конкретные предметы.
Определенность выражается:
а) частицами ը или ն
ը добавляется к словам, последняя буква которых – согласное, ն к словам, последняя буква которых – гласное.
գիրքը (эта книга)
սեղանը (этот стол)
դասարանը (этот класс)
но:
կատուն (этот кот)
տարին (этот год)
б) частицами ս и դ. Эти частицы выражают и смысл определенных частиц, и смысл местоимений „мой“ и „твой“
В каких случаях употребляются определенные имена существительные?
а) когда предмет знаком говорящему или слушателю:
Պաղպաղակը համեղ ուտելիք Է: (Мороженое – вкусная еда)
б) когда существительное употреблялось в предыдущем предложении:
Издали вдруг показался один человек. У этого человека в руках было ружье.
в) когда у существительного дополнение:
-местоимения իմ, քո, նրա, սրա, դրա
-указательные местоимения այս, այդ, այն
այս քաղաքը (этот город), այն մարդը (этот человек)
-слова բոլոր (все), ամբողջ (целый), ողջ (весь)
-прилагательное в превосходной степени:
ամենագեղեցիկ աղջիկը (самая красивая девушка)
Категория числа имен существительных
Имена существительные имеют формы единственного и множественного числа.
Единственное число – не измененный вид слова и употребляется при обозначении одного предмета.
Множественное число употребляется при обозначении нескольких одинаковых предметов.
Имена существительные, имеющие только формы единственного числа
а) Собственные имена существительные:
Аракс, Шуши, Мхитар
б) измеряемые материальные существительные:
խմոր (тесто), մածուն (мацун), օղի (водка), մթերք (продукты)
в) абстрактные существительные:
թախիծ (печаль), ուրախություն (радость), սեր (любовь), արհամարանք (презрение)
г) слова, с суффиксами –ություն, -եղեն, -ելիք:
քաղցրավենիք (sweet), ուսանողություն (студенчество)
д) наименования всяких игр и занятий:
շախմատ (шахматы), լող (плавание), վազք (бег), առևտուր (торговля)
е) названия наук и учений:
ֆիզիկա (физика), քիմիա (химия), կապիտալիզմ (капитализм), ռոմանտիզմ (романтизм)
Имена существительные, имеющие только формы множественного числа
К ним относятся только некоторые географические названия:
Альпы
Карпаты
Гималаи
Анды
Филиппины
Нидерланды
Множественное число составляется при помощи окончаний –եր, -ներ. –եր добавляется к односложным, -ներ к многосложным словам.
միավանկ (односложные)`
սար-եր (горы)
քար-եր (камни)
ձոր-եր (ущелья)
բազմավանկ (многосложные)`
քաղաք-ներ (города)
աթոռ-ներ (стулья)
անուն-ներ (имена)
փողոց-ներ (улицы)
Отклонения от правила:
a) окончание –եր также получают:
двусложные слова, со скрытым звуком (ը)
Те сложные слова, последний компонент которых односложное имя существительное:
б)Ряд односложных слов в грабаре имел окончание ն, которое изчезло. Этот звук восстанавливается во множественном числе.
նուռ(ն) – նռներ (гранаты)
ձուկ(ն) – ձկներ (рыбы)
ծունկ(ն) – ծնկներ (колена)
թոռ(ն) – թոռներ (внуки)
г)Другие виды множественного числа:
մարդ – մարդիկ (люди)
կին – կանայք (женщины)