
Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

***
Ես գոլորշուց տաքացած
ապակու այտին
անվերջ խզբզում էի
քո դիմանկարը
և ցածրաձայն
երաժշտություն լսում,
ու ինձ թվում էր՝
ձյունը իջնում է ինձ նման
Պատրիսիա Կաաս լսելով...
...սաոույցի թափանցիկ մատները
կախվել էին
տանիքների շուրթերից,
ցուրտը՝ կիսաթափանց
մարմնով, սահում էր պատուհանների
պարանոցներն ի վար...
փաթիլվող նոտաների պես
ձյունը շոյում էր
մարդկանց,
նյարդերի պես պրկված փողոցներին,
միայնակ շներին,
կիսաորբ ու ճկվող
ծառերին,
ու էլի մյուս բոլոր մարդկանց,
որ այնքան երկար էին քայլել
առանց շոյանքի ու սիրո...
...իսկ ես շոյում էի
հալչող դիմանկարդ
ու ցածրաձայն
երաժշտություն խզբզում
ձյան սառած այտերին...
