СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТегеран предупредил Анкару: Иран не допустит подрыва своих региональных связей из-за необдуманных заявленийИлон Маск предложил Владимиру Зеленскому сложить полномочия и покинуть территорию Украины

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Сообщение Lusine1101 » 23 апр 2017, 13:49

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆՈՒՄ: ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ



Հայկական լեռնաշխարհը` հայերի հայրենիք:
Աշխարհագրական այն տարածքը, որի հետ ի սկզբանե կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ: Այն բնության ստեղծագործություն է, սակայն, եթե բացառենք չնչին տարբերությունները, զարմանալիորեն համընկնում է ﬔր պատմական հայրենիքին, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր կանքն է կերտել հայ ժողովուրդը: Հայերն իրենց հայրենիքը կոչում են Հայք կամ Հայաստան, իսկ մյուս ժողովուրդները՝ Արﬔնիա, և ﬕայն վրացիներն են, որ ﬔր երկիրն անվանում են Սոﬗեթի: Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար կմ2 տարածքով: Նրա կենտրոնական մասը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը, որի նշանակալի մասը Մեծ Հայքի Այրարատ աշխարհն է: Հայկական լեռնաշխարհի մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց ﬕջև ընկած են արգավանդ հարթավայրեր, որտեղ էլ կենտրոնացած է եղել երկրի բնակչության ﬔծ մասը: Հայկական լեռնաշխարհի ﬕջին մասը հնում հայտնի էր Միջնաշխարհ անունով:

Հայկական լեռնաշխարհի դիրքը, սահմանները, գետերը, լճերը:

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի ﬕջև: Այն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մ ﬕջին բարձրություն և իշխող դիրք դրանց նկատմամբ: Դրա հետևանքով որոշ աշխարհագրագետներ փոխաբերական իմաստով այն կոչել են «լեռնային կղզի»: Հարավ-արևելքում Հայկական լեռնաշխարհի սահմանն Ուրﬕո լիճն է, հյուսիս-արևմուտքում` Պոնտական, հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Փոքր Կովկաս, իսկ հարավում` Հայկական Տավրոս լեռները: Սկիզբ առնելով Մասիս(Մեծ Արարատ) լեռնագագաթից (5165 մ) և ձգվելով արևելքից արևմուտք, Հայկական Պար լեռնաշղթան գրեթե երկու հավասար՝ հյուսիսային և հարավային մասերի է բաժանում Հայկական լեռնաշխարհը: Մասիսը համարվել է սրբազան լեռ, և նրա շուրջը բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել: Աշխարհում կան Մասիսից ավելի բարձր լեռնագագաթներ, սակայն դրանցից և ոչ ﬔկն իր շրջա-կայքի նկատմամբ այնպես վեր չի խոյանում, ինչպես Մասիսը:Նրա հարևանությամբ բարձրանում է Սիս կամ Փոքր Մասիս(Փոքր Արարատ) լեռան գեղեցիկ, կոնաձև գագաթը: Հայկական Պար լեռնաշղթան հարավից և Արագած քառագագաթ լեռնազանգվածը (4095 մ) հյուսիսից եզերում են Այրարատյան դաշտը, որի անունը ժողովրդական ավանդությունը կապում է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի Քառագագաթ Արագած լեռը անվան հետ: Ներկայումս այն
կոչվում է Արարատյան դաշտ, որի կենտրոնով հոսում է Երասխ(Արաքս) գետը: Արարատյան դաշտը ﬔր հայրենիքի առավել ընդարձակ ու արգասաբեր հարթավայրերից ﬔկն է: Այն գրեթե մշտապես եղել է երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը: Այստեղ են գտնվել Հայաստանի նշանավոր մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը,Վաղարշապատը և Դվինը: Այստեղ է նաև Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը:

Հայկական լեռնաշխարհն իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ Առաջավոր Ասիայի խոշոր գետերի ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ (Արաքս), Կուր, Ճորոխ և ﬕ շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից ու Սև ծովեր: Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից: Այնուհետև, ընդունելով Ախուրյան, Քասախ, Հրազդան, Ազատ և ﬕ շարք այլ վտակներ, ﬕանում է Կուրին և թափվում Կասպից ծով: Հնում Երասխը ﬕ ﬔծ բազուկով անﬕջապես թափվել է Կասպից ծով: Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում են Արարատյան դաշտի մշակովի հողերը: Երասխը Հայկական լեռնաշխարհի ﬕակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է ﬔր հայրենիքով: Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն պարզապես կոչել է Մայր Արաքս:

Լճերը
Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ ﬕջին ու փոքր ﬔծության լճերով: Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ: Խոշորներից Սևանա լիճը, որը հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Սևանն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր: Լիճ են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում ﬕայն Հրազդան գետը: Լճում եղել է ﬔկ կղզի, որը լճի մակերևույթի արհեստական իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու:
Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը: Այն ավելի քան երկուսուկես անգամ ﬔծ է Սևանա լճից: Չնայած լճի աղիությանը` նրանում բազմանում է տառեխ ձուկը, որ հնում աղ դրած վիճակում արտահանվում էր հարևան երկրներ: Վանա լճում դեռ հին ժամանակներից զարգացա է եղել նավագնացությունը, իսկ նրա ափերին գտնվել են ﬕ շարք նավահանգիստներ: Լիճն ունեցել է 7 կղզի, սակայն ջրի բարձրանալու հետևանքով երեքն անցել են ջրի տակ: Վանա լճի աﬔնաﬔծ ու նշանավոր կղզին Աղթամարն է:
Հայկական լեռնաշխարհի հարավարևելան մասում գտնվում է ﬔր հայրենիքի աﬔնաﬔծ լիճը, որ հնում կոչվել է Կապուտան,իսկ ավելի ուշ՝ Ուրﬕո: Լճի ջրերը խիստ աղի են, որի պատճառով զուրկ է կենդանական և մասամբ բուսական աշխարհից:
Հայկական լեռնաշխարհի ﬕջին և փոքր ﬔծության լճերից հիշարժան են Հյուսիսային ծովակը կամ Չըլդըրը, Գայլատուն,Արճիշակը կամ Արճակը, Նազիկը:
Հայկական լեռնաշխարհը հաճախակի կրկնվող երկրաշարժերի գոտի է: 1988թ. տեղի ունեցավ Սպիտակի հզոր երկրաշարժը, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ:
Հայկական լեռնաշխարհն այսօր հանգած հրաբուխների երկիր է: Դրանցից են Մասիսը, Արագածը, Նեմրութը, Նեխ-Մասիքը կամ Սիփանը:
Հայաստանի պատմավարչական բաժանումը: Միասնական Հայաստանի թագավորությունը, որ տարածվում էր Կուրի և Երասխի ջրկիցից ﬕնչև Կեսարիա կամ Մաժակ քաղաք, Ք. ա. IV դարում բաժանվեց երկու քաղաքական ﬕավորի՝ Մեծ և Փոքր Հայքերի թագավորությունների: Ք. ա. III դ. կեսերին Մեծ Հայքի թագավորությունից առանձնացավ Ծոփք-Կոմագենեի թագավորությունը, որը, շատ չանցած, իր հերթին բաժանվեց Ծոփքի և Կոմագենեի թագավորությունների: Արտաշես I-ի (Ք. ա.189-160թթ.) օրոք մարերից Փայտակարան-Կասպքի ու հարևան երկրամասերի գրավումով և Տիգրան II Մեծի կողﬕց Ծոփքի վերաﬕավորումով (Ք. ա. 94թ.) վերջնականապես ձևավորվեց Մեծ Հայքի տարածքը: Վերջինս, հույն աշխարհագրագետ Պտղոﬔոսի նկարագրության համաձայն, բաժանված էր 20, իսկ ըստ «Աշխարհացոյց»-ի՝ 15 աշխարհների կամ նահանգների: Դրանք էին Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք և Այրարատ աշխարհները: Յուրաքանչյուր աշխարհ բաժանվում էր գավառների, որոնց ընդհանուր թիվը շուրջ 200 էր: Մեծ Հայքի թագավորությունը lV դարում ուներ շուրջ 300 հազար կմ2 տարածք:

Եփրատ գետից արևմուտք տարածվում էր Փոքր Հայքի թագավորությունը, որի տարածքն ամենաընդարձակ ժամանակաշրջանում կազմել է 80 հազար կմ2: Հայկական լեռնաշխարհը կապող օղակ էր Արևելքի և Արևմուտքի միջև: Նրա վրայով անցնում էին Առաջավոր Ասիայի առևտրական և ռազմական մայրուղիներից երկուսը, որոնց խաչմերուկում ընկած էր Մեծ Հայքի թագավորության Արտաշատ մայրաքաղաքը: Հայաստանը կապող օղակ էր նաև միջերկրածովյան ավազանի, Միջագետքի և կովկասյան երկրների միջև: Հայաստանի Հանրապետությունը ներառում է պատմական Հայաստանի տարածքի ընդամենը 1/13 մասը՝ 29,8 հազար կմ2: Հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ներառում է շուրջ 12,5 հազար կմ2 տարածք: Հայաստանի Հանրապետությունը կազմված է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք և Ուտիք աշխարհների տարածքի մի մասից, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ են մտնում Արցախը գրեթե ամբողջությամբ, Սյունիքի նշանակալի մասը և Ուտիքի որոշ հատվածներ:

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻՆ` ԱՅՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՄԱՍԻՆ
«....Արշակ թագավորը լքեց, թողեց իր նախնյաց բարի ու բնիկ ժառանգությունը՝ հոյակապ, հռչակավոր, երևելի գավառն Այրարատյան, որն ամեն ինչ բուսցնող է, ամեն ինչ տվող, ամեն ինչով լի, մարդկային կյանքին, վայելքին ու երջանկությանն անհրաժեշտ օգտի ու դեղի համար ամեն ինչ ունեցող՝ դաշտեր լայնատարած ու որսալից, շուրջ բոլորը լեռներ գեղեցկանիստ ու փարթամ արոտներով ծածկված, կճղակաբաշխ ու որոճող անասուններով և նրանց հետ էլի ուրիշ բազմատեսակ կենդանիներով լեցուն: Լերանց բարձրկատարներից ջրեր են հոսում՝ լիուլի ոռոգմամբ արբեցնելով դաշտերը, որոնք անթիվ կին ու տղամարդ բնակչությամբ փարթամացած ոստանն են մատակարարում առատ հացով և գինով, անուշաբույր ու մեղրահամ բանջարեղենով և յուղատու զանազան սերմերով: Իսկ թե հայացքդ առաջին անգամ ես դարձնում դեպի լեռնափեշերը կամ սարահարթերը, ապա նրանց վրա սփռվածը հանդերձներ կկարծես և ո՛չ թե ծաղկաբույս երանգներ՝ տարածված փարթամորեն, անուշահամ ու պարարտ արոտներ, որոնց թանձրախիտ աճած խոտերն արոտական ընտանի անթիվ էշերին ու վայրի կատաղի կենդանիների խմբերին հագեցնելով՝ նրանց գիրացնում են, գավակները պարարտացնում, ճարպակալած մարմինները տռզեցնում: Իսկ անուշահոտ ծաղկանց բույրերը, որ քաջ նետաձիգ ու որսասեր տղամարդկանց և բացօթյա ապրող հովիվներին պարգևում են առողջություն, զորացնում են մտքի զգոնությունը և թարմացնում: Այնտեղկան նաև տեսակ-տեսակ բույսերի արմատներ՝ դեղերի համար պիտանի ու օգտակար, որոնք ըստ ճարտարագետ ու հմուտ բժիշկների երկասիրությունների ճարտարագետ ճանաչողության՝ ախտերն արագորեն բուժում են իբրև սպեղանի և ցավերի մեջ երկար տառապածներին պարգևում առողջություն: ....Նրանք.... ցույց են տալիս երկրի տակ ծածկված գանձերը, որպեսզի նրանք հավաքեն ի շահ իրենց, ի վայելումն այս աշխարհի թագավորական մեծությունների և ի հաստատություն հարկահանների: Եվ այդ գանձերն են ոսկին ու պղինձը, երկաթն ու պատվական քարերը, որոնք ընկնելով արհեստավորների ձեռքը, թագավորներին զուգում են գեղեցկատեսիլ զարդերով ու բանվածքներով, ինչպիսին են խույրերի, թագերի ու հանդերձների վրա ընդելուզված ոսկեհուռ պաճուճանքները: Այլև լուծելով ջրերի մեջ, բնական մի առանձին անուշություն են հաղորդում ամեն տեսակի խորտիկներին: Բայց ամենաբաղձալի դաշտն Այրարատյան իր վրա զուր տեղը չի սնում եղեգնաձև բույսերի արմատները: Չէ որ նրանցից ծնված որդերն էլ կարմրափայլ զարդերի գույներ են տալիս՝ օգտասերներին ընծայելով շահ ու շքեղություն: Իսկ գետերի ընթացքը՝ բազմատեսակ, մեծամեծ ու մանր, տարբեր համի ու տեսքի ձկներով: Ուրախացնելով լցնում է հարստության շնորհները և հագուրդ է տալիս ժրաջան ու անդանդաղ աշխատողների որովայններին: Երկիրը, հուրախություն և ի զվարճություն որսատենչ ազատների, իր մեջ անապական ջրերով սնում է բազմատեսակ թռչուններ՝ կաղկաղող ու քաղցրաձայն, առապարասեր, վիմասույզ ու ծակա-մուտ կաքավների ու սալամբների երամներ, և կամ եղեգնաբնակ, թփերում ու մացառներում թաք կացող պարարտամարմին, անուշահամ վայրի տեսակն աքարների, այլև ջրասուզակ, մամռասեր խոզակեր մեծամարմին թռչուններ, փորը, թանձրն ու սագը և այլազան,անթիվ-անհամար ցամաքային ու ջրային թռչունների բազմություններ: Իսկ նախարարների գունդը, ազատների որդիների հետ, թակարդների շրջափակությամբ երագազինք-ուռկաններով, հատուկ կողովներով, որսի էին ելնում. ոմանք ցիռերի ու այծյամների հետևից արշավելով՝ իրենց աղեղների մասին էին հորդորալից բարբառում: Ուրիշները, եղջերուների և եղնիկների հոտերի հետևից ձիարձակ սլանալով, կորովաձիգ տղամարդկանց արիությունն էին ցույց տալիս: Մնացածներն էլ սուսերով, մենամարտիկների պես, վարազների երամակն էին գետին տապալում, կոտորում: Եվ նախարարազուն շատ մանուկներ էլ դաստիարակների ու ծառաների հետ, բազեներով տարատեսակ թռչուններ որսած, դարձյալ բերում է ին, ճոխացնում ուրախության ընթրիքները: ....Եվ ահա այսպիսի ըղձալի գավառը, չնաշխարհիկ, ամենախնամ արարիչ Աստծո տվչությամբ ամեն ինչով լցված գավառն Այրարատյան, որ գլուխն է Հայոց աշխարհի, գավառը բարեհամբավ, գավառն ամենալի, որ ինքնին օրինակ է առատաբաշխության, ինչ-պես Սուրբ գրքի երկիրը Եգիպտացոց ու դրախտն Աստծո....»:

ԳԱՅՈՍ ՊԼԻՆԻՈՍ (ԱՎԱԳ) ՍԵԿՈՒՆԴՈՍԸ` ՄԵԾ ՀԱՅՔԻ ՄԱՍԻՆ
«Մեծ Հայքը, որը սկսվում է Պարիադրես լեռներից, ինչպես ասացինք, Կապադովկիայից բաժանված է Եփրատով, և Եփրատից հետո Միջագետքից բաժանված է Տիգրիսով, որը նվազ հայտնի գետ չէ: (Մեծ Հայքը) ծնունդ է տալիս թե՛ մեկին, թե՛ մյուսին և կազմում է սկիզբը Միջագետքի, որը տարածվում է երկու գետերի միջև. այդտեղ միջանկյալ տարածությունը բնակեցված է Արոեացի արաբների կողմից: Այսպիսով այն ձգում է իր սահմանը մինչև Ադիաբենե, նրանից բաժանված լինելով լայնակի մի լեռնաշղթայով, իսկ ձախ կողմում, լայնությամբ տարածվում է մինչև Կյուրոս (Կուր) գետ՝ անցնելով Արաքս գետից այն կողմ, իսկ իր երկարությամբ տարածվում է մինչև Փոքր Հայք, որից բաժանված է Եվքսինյան Պոնտոսի մեջ թափվող Ապսարոս գետով և Ապսարոսին ծնունդ տվող Պարիադրես լեռներով»:

ՄԵԾ ՀԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԸ` ԸՍՏ ԿԼԱՎԴԻՈՍ ՊՏՂՈՄԵՈՍԻ

«Մեծ Հայքը հյուսիսից սահմանակից է Կողքիսի (Կոլխիդա) միմասին, Իբերիային (Վրաստան), Աղվանքին` Կյուրոս (Կուր) գետով անցնող գծով: (Մեծ Հայքը) արևմուտքից սահմանակից է Կապադովկիային, Եփրատ գետի մի մասի գծած գծով.... Արևելքից` Հիրկանյան (Կասպից) ծովի այն մասին, որ Կյուրոս (Կուր) գետի գետաբերանից.... հասնում է Մարաստանին: Հարավից Մեծ Հայքը սահմանակից է Միջագետքին` Տավրոսի գծած գծով, որը հասնում է Եփրատ ու Տիգրիս գետերին և Ասորեստանին»:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ` ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԲՆՕՐՐԱՆ
Նախնադարի պարբերացումը:
Երկրագնդի վրա մարդու նախնիներն առաջացել են 2,5-3 միլիոն տարի առաջ: Դրանց անվանում ենք նախամարդ: Նախամարդիկ երկրի վրա ապրել են տաք կլիմա և նպաստավոր այլ պայմաններ ունեցող տարածքներում: Դա նպաստել է նրանց գոյատևմանը և բազմացմանը: Նախամարդիկ բազմանալով՝ կամաց-կամաց տարածվում են աշխարհով մեկ, իսկ շուրջ մեկ միլիոն տարի առաջ` նաև Հայկական լեռնաշխարհում: Դրա համար մեր երկիրը համարվում է մարդու բնակության հնագույն կենտրոններից մեկը:Նախամարդիկ, չունենալով աշխատանքային գործիք, սկզբում օգտագործում էին սովորական քարը, փայտը կամ մեկ այլ առարկա: Նախնադարյան հասարակության պատմությունը գիտնականները բաժանում են մի քանի շրջանների: Հիմք է ընդունվում, թե հնագույն մարդկանց աշխատանքային գործիքների հիմնական տեսակներն ինչ հումքից էին պատրաստվում:

Քարի դար: Մարդկային հասարակության ամենավաղ շրջանն անվանում են քարի դար, քանի որ աշխատանքային գործիքները հիմնականում պատրաստում էին քարից՝ վանակատ(օբսիդիան), կայծքար և այլն: Անկասկած, գործիքների մի մասը պատրաստել են նաև փայտից և ոսկրից: Բայց դրանք ժամանակի ընթացքում ոչնչացել ու մեզ չեն հասել:
Քարի դարը տևել է հարյուր հազարավոր տարիներ: Այն բաժանվում է երեք շրջանի՝ հին քարի դար (պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ), նոր քարի դար(նեոլիթ):Հին քարի դարը տևել է մինչև Ք. ա. 12-րդ հազարամյակը: Հայաստանի տարածքում նշանավորեն այդ շրջանի` Արագածի լանջին գտնվող Արտին լեռան (Թալինի տարածաշրջան), Արզնիի (Կոտայքի մարզ), Ազոխի քարայր (Արցախ) հնավայրերը: Այստեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ քարե աշխատանքային գործիք:
Նախնադարյան մարդու գործիքներներ: Դրանք ունեն 800-900 հա-զար տարվա հնություն:Հին քարի դարի ժամանակ երկրագնդի կլիման հաճախակի ցրտում էր, ուստի նախամարդիկ հիմնականում բնակվում էին բնական քարայրերում: Նրանք ապրում էին փոքր խմբերով՝ մարդկային հոտերով: Նախամարդիկ միասին աշխատելով և ապրելով՝ ապահովում էին իրենց սնունդը և պաշտպանվում վայրի գազաններից: Համատեղ աշխատանքը հեշտացնում էր նաև սննդի ձեռքբերումը: Մարդը սկզբում օգտվում էր բնական կրակից, որը կարող էր առաջանալ կայծակից, հրաբուխներից կամ հրդեհներից: Հետագայում մարդը սկսեց կրակ ստանալ արհեստական եղանակով: Հայտնագործելով կրակը՝ մարդը կարողացավ ոչ միայն պաշտպանվել վայրի գազաններից, տաքանալ ցրտից, այլև խորովել կենդանու միսը: Դրա շնորհիվ նա ունեցավ ավել համեղ և հեշտ մարսվող կերակուր: Կրակը հնարավորություն տվեց, որ մարդը բնակություն հաստատի երկրագնդի համեմատաբար ցուրտ կլիմա ունեցող տարածքներում: Նույն տեղում նա ստիպված էր երկար բնակվել, որովհետև կրակը տեղից տեղ փոխադրելը բավականին դժվար էր ու վտանգավոր: Հին քարի դարի մարդը զբաղվում էր որսորդությամբ, իսկ գետերի և լճերի ափերին բնակվողները` նաև ձկնորսությամբ: Նախամարդու աշխատանքային հիմնական գործիքներն էին կոպիտ քարե ձեռքի հատիչը և սրածայր փայտը՝ հողից ուտելի արմատներ հանելու համար: Ժամանակի ընթացքում, թեև դանդաղ, սկսեցին պատրաստել բազմատեսակ գործիքներ: Դրանցով հնարավոր էր քերել, կտրել, տաշել, ծակել և այլ գործողություններ կատարել: Շուրջ 40 հազար տարի առաջ նախամարդն իր արտաքինով սկսեց նմանվել ժամանակակից մարդուն: Նա ուներ արդեն զարգացած ուղեղ և ձեռք էր բերել խոսելու կարողություն: Նրան գիտնականներն անվանում են բանական մարդ:

Միջին քարի դար: Մարդկային հասարակությունը շատ ավելի արագ սկսեց զարգանալ միջին քարի դարի (մեզոլիթ) և նոր քարի դարի (նեոլիթ) շրջաններում: Միջին քարի դարը Հայկական լեռնաշխարհում տևել է Ք. ա. 12-րդ հազարամյակից մինչև 10-րդ հազարամյակը: Հնագիտական պեղումները հավաստում են, որ մարդն արդեն հայտնագործել էր նետն ու աղեղը: Դա հեշտացրել էր վայրի կենդանիների որսը: Մարդու սննդի մեջ մեծացավ մսի չափաբաժինը: Իսկ միսը նպաստում էր մարդու ուղեղի զարգացմանը: Այդ ժամանակ ընտելացվել էր նաև շունը՝ մարդու հավատարիմ օգնականը: Միջին քարի դարի մարդը հավաքչությունից անցում կատարեց պարզունակ բրիչային հողագործության: Դա նպաստեց մարդու բուսական, հատկապես հացահատիկային սննդի պաշարների մեծացմանը: Սկսվեց վայրի կենդանիների ընտելացումը, ինչն էլ հանգեցրեց անասնապահության առաջացմանը:Վերջինս նպաստում էր սննդի կայուն պաշարների (միս, կաթ), անասնապահական մթերքներ (բուրդ, կաշի և այլն) ավելացմանը: Խիստ մեծացավ տղամարդու դերը՝ կապված որսորդության, ձկնորսության և անասնապահության զարգացման հետ: Կանայք նախկինի պես զբաղվում էին հավաքչությամբ, բրիչային հողագործությամբ և երեխաների, ծերերի ու հիվանդների խնամքով: Սննդի կայուն պաշարների ավելացումը հանգեցրեց բնակչության քանակի աճին: Մարդկային հոտը, որ բազմանալով բաժանվում էր երկու և ավելի մարդկային հոտերի, մարդկային հասարակության զարգացման հետևանքով սկսեց բաժանվել մոր գծով արյունակից հարազատների խմբերի: Դրանք կոչվում էին տոհմեր կամ տոհմային համայնքներ: Տոհմերը նոր հողեր մշակելու, ձկնառատ գետեր ու լճեր և որսի կենդանիներով հարուստ տարածքներ յուրացնելու համար բաժանվելով` տեղափոխվում էին նոր վայրեր: Ազգակից տոհմերը միասին կազմում էին ավելի խոշոր միավորում՝ ցեղ:

Նոր քարի դար (նեոլիթ): Տևել է Ք. ա. 10-րդ հազարամյակից մինչև Ք. ա. 6-րդ հազարամյակը: Այս շրջանում քարի մշակման տեխնիկան առավել կատարելագործվում է: Հայտնագործվում է քարե կացինը, որով հեշտանում են ծառեր կտրելը, փայտ մշակելը, սայլեր ու փոխադրամիջոցներ պատրաստելը: Հաստ ծառերի բնից փորում էին նավակներ, պատրաստում թիեր, տնային անհրաժեշտ իրեր, հացահատիկի մշակման համար փայտե գործիքներ և այլ առարկաներ: Ի հայտ են գալիս մարդու մշտական կացարանները, առաջանում են ընդարձակ և բազմամարդ բնակավայրեր: Մարդը հայտնագործում է կավից ամաններ պատրաստելու տեխնիկան: Կավե ամանները կրակի վրա թրծելուց հետո կարելի էր երկար ժամանակ օգտագործել: Մարդն արդեն կարող էր կերակուրը եփել, որը դառնում էր հեշտ մարսելի: Բացի դրանից` կարելի էր կենդանիների կաթը հավաքել, վերամշակել և դրանով հարստացնել սննդի պաշարը: Փաստորեն, մարդը նոր քարի դարում ոչ միայն օգտագործում էր բնության պատրաստի բարիքները, այլև բրիչային հողագործությամբ ու անասնապահությամբ նպաստում դրանց բազմացմանը: Բերրի հողերը և արոտավայրերը նպաստեցին մարդկային տոհմերի զանգվածային անցմանը նստակեցության: Իսկ այն տոհմերն ու ցեղերը, որոնք գլխավորապես զբաղվում էին որսորդությամբ, հաճախ տեղափոխվում էին տեղից տեղ՝ հիմնելով նոր բնակատեղիներ:

Պղնձաքարի դարաշրջան (էնեոլիթ): Ք. ա. 6-րդ հազարամյակից սկսվում է պղնձաքարի ժամանակաշրջանը: Հայկական լեռնաշխարհը հարուստ է բազմապիսի մետաղական հանքերով: Տեղաբնիկները շատ վաղուց ծանոթ են եղել ոսկուն, արծաթին, պղնձին, կապարին: Պղնձի մշակության հայտնագործումը մեծ իրադարձություն էր մարդկային հասարակության կյանքում: Պղինձը հեշտ էր մշակվում, բայց փափուկ էր: Դրա համար էլ պղնձե գործիքները չկարողացան գործածությունից դուրս մղել քարե գործիքները: Ըստ անհրաժեշտության օգտագործում էին թե՛ քարը, թե՛ պղինձը: Պղնձաքարի դարաշրջանում, որն ավարտվեց Ք. ա 4-րդ հազարամյակի կեսերին, աշխատանքային գործիքների տեսականին մեծացավ, իսկ որակը բարձրացավ: Դա նպաստեց մի քանի արհեստների առաջացմանը: Անասնապահությունը զարգացավ, ընտելացվեցին մանր և խոշոր եղջերավոր կենդանիներ: Որպես քաշող ուժ սկսեցին օգտագործել լծկան կենդանիներ՝ եզներ,ձիեր, ավանակներ, ջորիներ: Լուրջ զարգացում ապրեցին կավագործությունը, ջուլհակությունը, կաշվի և բրդի մշակումը:

Բրոնզի դար: Պղնձաքարի դարաշրջանին հաջորդում է բրոնզի դարը: Հայաստանում տևել է Ք. ա. 4-րդ հազարամյակի կեսից մինչև Ք. ա. 2-րդ հազարամյակի կեսերը: Մաքուր պղինձն իր փափկության պատճառով գործածության ավելի փոքր շրջանակներ ուներ: Մարդը սովորում է պղնձի և անագի կամ կապարի խառնուրդից ստանալ մի համաձուլվածք՝ բրոնզ,որը շատ ավելի ամուր էր, քան պղինձը, և հեշտ մշակելի: Գործիքները սկսեցին պատրաստել բրոնզից, ինչը զարկ տվեց արհեստների զարգացմանը և մասնագիտացմանը: Մեծ հաջողությունների հասավ մետաղների մշակումը:Հայկական լեռնաշխարհում լայնորեն շահագործվել են պղնձի, կապարի, ոսկու և արծաթի հանքերը: Մեծաքանակ ու լավ պահպանված իրեր են գտնվել Շենգավիթի, Մեծամորի ու Լճաշենի, ինչպես նաև Շիրակի ու Լոռու մարզերի բրոնզեդարյան դամբարանների պեղումներից: Դրանք կացիններ, մանգաղներ, դանակներ, զենքեր և տնտեսության մեջ օգտագործվող տարատեսակ առարկաներ են: Դրանց թվում շատ կան ոսկուց, արծաթից ու բրոնզից պատրաստված զարդարանքի առարկաներ, գեղարվեստական իրեր և արձանիկներ: Բրոնզի հայտնագործումով մեծ զարգացում ապրեց հատկապես զինագործությունը: Հայկական լեռնաշխարհը դարձավ մետաղամշակության կարևոր կենտրոն: Բրոնզե գործիքների հանդես գալը նպաստում է բերքատվության բարձրացմանը և տնտեսության բոլոր ճյուղերի արագ վերելքին: Զգալի զարգանում է հողագործությունը: Ընդարձակվում են մշակովի հողերը, հատկապես հացահատիկային ցանքատարածքները: Բարելավվում են աշխատանքային գործիքները: Հացաբույսերից մշակվում են գարի, ցորեն, կորեկ, հաճար: Հիմնվում են պտղատու այգիներ, մասնավորապես՝ խաղողուտներ: Մեր երկիրն իրավամբ համարվում է խաղողի մշակության հնագույն կենտրոններից մեկը: Հողագործության արդյունավետ զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ հողը վարող արորի հայտնագործումը: Այն գործի դնելու համար օգտագործում էին լծկան կենդանիների ուժը: Դրանով ընդարձակվում են հերկովի տարածքները: Նախկին բրիչային հողագործությունը փոխարինվում է արորայինով: Ընդարձակվում է ոռոգման ցանցը: Դաշտերի ոռոգման համար ամենուրեք անցկացվում են առուներ: Առատ բերք ստանալու նպատակով սկսում են պարարտացնել հողը: Կարևոր դեր ունեցավ ձիու ընտելացումը: Ձին սկսեցին օգտագործել թե՛ տնտեսության մեջ և թե՛ պատերազմական գործում: Անասնապահության և հողագործության զարգացման ու ըն-դարձակման շնորհիվ Հայաստանի լեռնային շրջաններում ապրող տոհմերն ու ցեղերն առավելապես սկսում են զբաղվել անասնապահությամբ: Հարթավայրերում ու բերրի տարածքներում բնակվողները գլխավորապես զբաղվում են երկրագործությամբ: Զգալի զարգացում են ապրում կավագործությունը, կտավագործությունը, կաշեգործությունը, փայտամշակությունը և քարագործությունը: Ավելանում է այդ արհեստների արտադրանքը: Բրոնզի դարում աշխուժանում է ապրանքափոխանակությունն ինչ-պես հարևան, այնպես էլ հեռու ապրող տոհմերի ու ցեղերի միջև: Յուրաքանչյուրն առաջարկում էր այն, ինչից հարուստ էր, և ձեռք էր բերում այն, ինչի կարիքը զգում էր: Դա իր հերթին նպաստեց փոխադրամիջոցների ու ճանապարհների զարգացմանը:

Նախնադարյան հասարակության անկումը: Նախնադարում մարդիկ չէին բաժանվում հարուստների և աղքատների: Քանի որ առանձին անհատը չէր կարող իր գոյությունը պահպանել մենակ, ապրում էին խմբերով: Աշխատում էին միասին և ձեռք բերված բարիքներից օգտվում էին հավասարապես: Սակայն աշխատանքային գործիքների կատարելագործումը նպաստեց ավելի շատ բարիքներ ստեղծելուն: Մարդն սկսեց արտադրել ավելին, քան պետք էր իր գոյությունը պահպնելու համար: Առաջացավ մթերքների ավելցուկ: Այլևս վերացավ ամբողջ տոհմի անդամների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Նախկին համայնքն սկսեց բաժանվել խոշոր ընտա-նիքների կամ գերդաստանների, որտեղ համատեղ ապրում ևաշխատում էին մի քանի արյունակից սերունդներ: Ընտանիքներնունեին իրենց սեփական տնտեսությունը: Հետևաբար` ստացվածբերքը դառնում էր տվյալ խոշոր ընտանիքի սեփականությունը: Բարձրանում է շահագրգռվածությունը՝ ավելի շատ արտադրելու: Մեծանում է ընտանիքների միջև մրցակցությունը: Ինչպես և պետք էր սպասել, դա հանգեցրեց բնակչության մի մասի հարստացմանը, իսկ մյուսների` աղքատացմանը: Նախնադարյան հավասարների հասարակությունը շերտավորվեց: Աստիճանաբար հարստացան տոհմացեղային ավագանին, ռազմական և կրոնական առաջնորդները: Նրանք ձեռք բերեցին լավագույն ու բերրի հողերը, անասունների հոտերը, որսատեղիները, ձկնառատ գետերն ու լճերը, մետաղների հանքերը: Դա են հավաստում տոհմացեղային ավագանու և ռազմական առաջնորդների դամբարանների պեղումները: Հնում մահացողի հետ դնում էին բազմաթիվ իրեր, նույնիսկ մորթած ձիեր, մարտակառքեր, սայլեր, սպանված ստրուկներ ու ծառաներ: Դրանք իբր նրան անհրաժեշտ էին հանդերձյալ կյանքում: Այս ամենը, որ գտնվել է Լոռու, Շիրակի, Լճաշենի, Աշտարակի և այլ դամբարանների պեղումների ժամանակ, կարելի է տեսնել Հայաստանի պատմության թանգարանում: Ի հակադրություն սրա՝ տոհմի հասարակ անդամների դամբարանները պարունակում են մի քանի կավե ամաններ, դանակի շեղբեր, հասարակ զարդեր: Արոտավայրերի, անասունների, գույքի ու սննդամթերքի կողոպուտի համար մղվող միջցեղային կռիվներն ու ընդհարումներն այս շրջանում սովորական երևույթ են դառնում: Դա հեշտ ճանապարհով հարստություն դիզելու միջոց էր: Սկզբում այդ կռիվներին մասնակցում էին տոհմի կամ ցեղի բոլոր չափահաս տղամարդիկ: Հետագայում պատերազմը, թալանը և կողոպուտը դարձան նրանց մի մասի մասնագիտական միակ զբաղմունքը: Առաջացան կռվող ռազմիկների խմբեր՝ իրենց առաջնորդներով: Արտաքին թշնամիներից համատեղ պաշտպանվելու անհրաժեշտությունը Հայկական լեռնաշխարհի տոհմերին և ցեղերին ստիպում է միավորվել ռազմականապես ավելի ուժեղ ցեղային միությունների մեջ: Արյունալի ու հաճախակի կրկնվող կողոպուտը և մարդկանց ստրկացումը Հայկական լեռնաշխարհում ապրող ցեղերին ստիպում էին ոչ միայն միավորվել, այլև կառուցել պարսպապատ ամրություններ՝ ամրոցներ: Այդ ամրոցները կառուցվում էին մեծ քարերով: Դրանք ստացել են կիկլոպյան անունը, իբր թե հսկա կիկլոպներն են կառուցել: Նման բազմաթիվ ամրոցներ կան Սևանի ավազանում, Սյունիքում,Շիրակում և այլուր: Հայկական լեռնաշխարհում բրոնզի դարի վերջում առաջանում են առաջին պետական կազմավորումները: Դրանք ավագանու և հարուստների ձեռքում վերածվում են բռնության և շահագործման միջոցի: Ստեղծվում են կառավարման առաջին մարմինները և հարկադրանքի միջոցները՝ բանտը, դատարանը, բանակը: Տոհմացեղային ավագանին, ռազմական և կրոնական առաջնորդներն իրենց ձեռքն են վերցնում կառավարման մարմինները: Առաջնորդների իշխանությունն սկզբում սահմանափակվում էր ավագների խորհրդով և ընդհանուր ժողովով: Աստիճանաբար նրանց իշխանությունը դառնում է գրեթե բացարձակ, անսահմանափակ: Նրանց հրամանները ստանում են օրենքի ուժ: Չենթարկվողներին մահ կամ այլ պատիժ էր սպառնում: Այսպիսով` նախնադարի հասարակությունը Հայկական լեռնաշխարհում թևակոխում է պետությունների առաջացման փուլ:Նախնադարյան հավասարների հասարակությունը քայքայվում է:Դրան առավել նպաստեցին Ք. ա. 2-րդ հազարամյակի կեսին երկաթի հայտնագործումը և աշխատանքային գործիքների, զենքերի պատրաստման ու որսորդության մեջ դրա լայնորեն կիրառումը:

Երկաթի հայտնագործումը: Երկաթի հանքերը բնության մեջ շատ ավելին են, քան պղնձինը: Բայց հանքաքարից երկաթ ստանալու համար անհրաժեշտ էր շատ ավելի մեծ ջերմաստիճանի կրակ, ինչը մարդուն երկար ժամանակ չէր հաջողվում ստանալ: Երբ մարդը կարողացավ երկաթ ձուլել, հասարակությունն ստացավ երկաթե գործիքներ և զենք պատրաստելու էժան հումք: Երկաթն ավելի ամուր էր, քան բրոնզը: Երկաթի լայնորեն օգտագործումը մարդկային հասարակության մեջ հեղաշրջիչ նշանակություն ունեցավ: Էլ ավելի զարգացան արհեստները, ընդլայնվեց ու մեծացավ առևտուրը: Նախնադարյան համայնական կարգերն սկսեցին արագորեն քայքայվել, և առաջացան առաջին պետությունները:

Պաշտամունքը և կրոնըՆախամարդը ոչ մի պատկերացում չուներ պաշտամունքի մասին: Միայն այն ժամանակ, երբ առաջացավ բանական մարդը, նա փորձեց իմանալ, թե ինչու է անձրև գալիս, կայծակ խփում, հրաբուխ ժայթքում կամ ովքեր են իր նախնիները: Պատասխան չգտնելով՝ դրանք վերագրեց նախնիներին, կուռքերին, չար ու բարի ոգիներին: Տոհմերը սովորաբար կարծում էին, թե իրենք առաջացել են որևէ կենդանուց, բույսից կամ առարկայից: Հաճախ տոհմերն իրենց կոչում էին դրանց անուններով (արծվի, աղավնու, արջի, ցուլի, կաղնու, օձի և այլն): Չհասկանալով բնական երևույթները (ձյուն, անձրև,կարկուտ, կայծակ, հեղեղ)՝ մարդն սկսեց պաշտել դրանք: Օրինակ` ջրի պաշտամունքին էին նվիրված ձկնակերպ քարե կուռքերը, որոնք ժողովուրդը կոչում է վիշապներ: Բնության զարթոնքը, ծառերի ծաղկումը, մահը, հիվանդությունը մարդիկ վերագրում էին բարի և չար ոգիներին: Զոհեր էին մատուցում նրանց՝ խնդրելով խնայել ու բարյացակամ լինել իրենց նկատմամբ: Նախնադարի մարդը կարծում էր, թե մահացածների հոգիները միշտ հետևում են իրեն, հաջողություն կամ անհաջողություն բերում: Դրա համար նրանց զոհեր էր մատուցում: Աստիճանաբար ձևավորվում է կրոնը: Առաջանում են սիրո, պտղաբերության, որսորդության, անասնապահության և այլաստվածություններ: Նախնադարյան մարդու հավատալիքներն իրենց պատկերումը գտան նոր ձևավորվող արվեստի մեջ: Մեզ են հասել քարից ու կավից, մետաղներից ու ոսկրից պատրաստված մեծ ու փոքր արձաններ և ժայռերին փորագրված պատկերներ: Հատկապես մեծ արվեստով են արված Սյունիքի և Գեղամա լեռների ժայռապատկերները: Դրանք պատկերում են մարդկանց, կենդանիների, որսի, պաշտամունքային ծիսական շուրջպարերի ու աշխատանքի տեսարաններ: Ուսումնասիրությունները պարզել են, որ հնում մարդիկ լավ գիտեին իրենց շրջապատող աշխարհը, կենդանիների վարքը, բուսական աշխարհը, օրվա և տարվա տևողությունն ու եղանակները, թռչունների ձվադրման շրջանը և այլն
Последний раз редактировалось Lusine1101 08 май 2017, 20:03, всего редактировалось 11 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Сообщение Lusine1101 » 23 апр 2017, 21:52

ՎԱՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ


ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ
Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում: Սկզբնաղբյուրների վկայությունների համաձայն` Ք. ա. 4-2-րդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում ապրում էին բազմաթիվ ցեղեր: Այժմ ապացուցված է, որ այդ ցեղերի մեծագույն մասը պատկանում էր հնդեվրոպական լեզվաընտանիքին: Այդ ժամա-նակաշրջանում հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվում էր Փոքր Ասիայի արևելքում, Հայկական լեռնաշխարհում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում: Այստեղ էին բնակվում ոչ միայն հայերի, այլև գերմանացիների, հույների, պարսիկների, հնդիկների, ռուսների և այլ ժողովուրդների նախնիները: Ք. ա. 4-րդ հազարամյակի վերջին և 3-րդ հազարամյակի սկզբներին հնդեվրոպական այդ ժողովուրդը մեզ անհայտ պատճառներով դուրս է եկել նախահայրենիքից և տարածվել Հնդկաստանից մինչև Եվրոպայի արևմուտք ընկած շրջաններ: Հնդեվրոպացիները, լինելով ավելի ուժեղ, կենսունակ ու կազմակերպված, տեղացի ցեղերին պարտադրել են իրենց լեզուն, կենցաղը, սովորույթները և, միավորելով, կազմել են տարբեր ժողովուրդներ: Այսօր նրանցցլեզուները միասին անվանում են հնդեվրոպական: Պատճառնայն է, որ դրան պատկանող ժողովուրդները, որոնք բնակեցնում են Հնդկաստանից մինչև Եվրոպա ընկած տարածքները, նախապես խոսել են նույն՝ հնդեվրոպական նախալեզվով: Հնդեվրոպական ցեղերի այդ տեղաշարժերի հետևանքով է, որ ձևավորվեցին հույները, գերմանացիները, պարսիկները, հնդիկները, ռուսները և սլավոնական մյուս ժողովուրդները: Հայերը հնդեվրոպական միակ տեղաբնիկ ժողովուրդն են, որ ձևավորվել են նախահայրենիքում, չեն հեռացել այդտեղից և գոյատևում են մինչև այսօր: Ուրեմն Հայկական լեռնաշխարհը հայերի և՛ նախահայրենիքն է, և՛ հայրենիքը:

Հայ ժողովրդի կազմավորման մասին ավանդազրույցներ:
Որքան հին է ժողովուրդը, այնքան կցկտուր են նրա կազմավորման վերաբերյալ տեղեկությունները: Այդ պատճառով էլ որևէ ժողովրդի կազմավորման ընթացքը բացատրելու համար գիտնականները դիմում են զանազան ավանդազրույցների և հնագիտական, լեզվաբանական ու ազգագրական նյութերի օգնությանը: Հայ ժողովրդի կազմավորման վերաբերյալ պահպանվելեն մի քանի ավանդազրույցներ: Դրանցից կարելի է առանձնացել հայկական, հունական և վրացական ավանդապատումները: Հայկական ավանդազրույցը («Հայկի և Բելի առասպել») ծագում է անհիշելի ժամանակներից: Այն հազարամյակների ընթացքում ավանդվել է սերնդից սերունդ և գրի առնվել միայն V դարում Մովսես Խորենացու և VII դարում Սեբեոս պատմիչի կողմից: Հեղինակներն այդ ավանդազրույցը հարմարեցրել են քրիստոնեական աշխարհընկալմանը: Ավանդազրույցի համաձայն` հայերի նախնին քաջ Հայկ Նահապետի արձանը աղեղնավոր Հայկ դյուցազնն է: Բաբելոնյան հսկաներից մեկը՝ Բելը, իրեն թագավոր է հռչակում և իր իշխանությունը հաստատում բոլոր մարդկանց վրա: Եվ միայն ազատասեր Հայկը, չցանկանալով ենթարկվել բռնակալին, հավաքելով իր որդիներին ու թոռներին, մյուս հարազատներին, հեռանում է դեպի հյուսիս՝ Արարադի երկիրը: Հնազանդեցնելով տեղաբնիկներին՝ Հայկը բարձրանում է Հարքի դաշտավայր և այստեղ հիմնում բնակավայր: Զայրացած Բելը պատգամավորներ է ուղարկում և Հայկին առաջարկում հնազանդվել իրեն: Կտրուկ մերժում ստանալուց հետո, հսկայական բազմությամբ, Բելն արշավում է Հայկի դեմ: Ճակատամարտը, որ տեղի ունեցավ «աղի ջուր և մանր ձկներ ունեցող ծովակի»(Վանա լիճ) ափին, ավարտվեց Հայկի փայլուն հաղթանակով: Նա իր երեքթևյան նետով խոցում է Բելին և սպանում: Բելի զորքը սարսափահար փախչում է: Ինչպես ավանդում է Մովսես Խորենացին, ճակատամարտի վայրում Հայկը դաստակերտ է կառուցում և անվանում Հայք: Եվ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք, իսկ ժողովուրդը՝ հայ: Հայկի մահից հետո նրա որդիներն ու թոռները շարժվում են դեպի հյուսիս, արևմուտք և արևելք ու տարածվում լեռնաշխարհով մեկ: Նրանց անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ: Այսպես` Արամայիսի անունով կոչվեց Արմավիրը, Այրարատյան դաշտն անվանվել է Արա Գեղեցիկի անունով, Մասիս լեռը՝ Ամասիայի, Երասխ գետը՝ Երաստի, Շիրակը՝ Շարայի, Սիսականը՝ Սիսակի, Գեղարքունյաց ծովը՝ Գեղամի և այլն: Հայկի սերնդից էր կորովի և քաջ Արամ Նահապետը, որը Հայոց աշխարհի սահմաններն ընդարձակել է բոլոր ուղղություններով: Նրա անունով է, որ օտար ժողովուրդները մեր երկիրն անվանել են Արմենիա, իսկ ժողովրդին՝ արմեններ: Հայերի ծագման վրացական ավանդությունը, որ գրի է առնվել X-XI դարերում, ստեղծվել է հայկական ավանդազրույցի ազդեցությամբ: Այս ավանդազրույցի համաձայն` կովկասյան բոլոր ժողովուրդների նախահայրը Նոյի ժառանգներից Թորգոմն է: Նրա ութ որդիներից էլ առաջացել են հայերը, վրացիները, աղվանները և կովկասյան մյուս ժողովուրդները: Եղբայրներն ապստամբել են Բաբելոնի արքա Նեբրովթի (Բել) դեմ, իսկ նրանցից ավագը՝ Հայկը, սպանել է բռնակալին: Այնուհետև
Հայկը բոլոր եղբայրներին (Քարթլոսին, Եգերոսին, Ռանոսին և մյուսներին) հատկացնում է տարածքներ, և նրանք ապրում են խաղաղությամբ ու սիրով: Հունական ավանդությունը ևս ստեղծվել է վաղնջական ժամանակներում: Այն գրի է առել հույն աշխարհագրագետ Ստրաբոնը՝ I դարի սկզբներին: Առասպելում խոսվում է արգոնավորդների մասին, որոնք ոսկե գեղմը ձեռք բերելու համար Յասոնի առաջնորդությամբ «Արգո» նավով նավարկել են դեպի Կոլխիդա: Արգոնավորդներից էր նաև Արմենոսը, որը Հու-նաստանի Թեսալիա մարզի Արմենիոն քաղաքից էր: Գեղմը հափշտակելուց հետո` Արմենոսը բաժանվում է ուղեկիցներից և այլևս չի վերադառնում Հունաստան: Նա իր զինակիցների հետ իջնելով հարավ՝ հաստատվում է Հայկական լեռնաշխարհում: Արմենոսը հպատակեցնում է այդտեղ բնակվող ցեղերին, որոնք սկսեցին անվանվել արմեններ, իսկ երկիրը՝ Արմենիա:


ՎԱՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Արատտա, Հայասա, Թեգարամա, Հայկյաններ: Ինչպես գիտենք, Ք. ա. 3-րդ հազարամյակի սկզբներին հնդեվրոպական մայր ժողովուրդը, դուրս գալով նախահայրենիքից, տարածվեց տարբեր ուղղություններով: Հայկական լեռնաշխարհում ապրում էին բազմաթիվ այլ ցեղեր: Ժամանակի ընթացքում այդ ցեղերը միավորվում են առանձին ցեղային միությունների և վաղ պետական կազմավորումների մեջ: Վերջին ուսումնասիրությունների համաձայն` Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը, որ ձևավորվել է Ք. ա. XXVII դարում, կոչվել է Արատտա: Ըստ շումերական արձանագրությունների` այդ երկիրը տեղադրվում է Վանա լճի ավազանում և նրանից դեպի հարավ-արևմուտք ընկած տարածքներում: Այն տնտեսապես զարգացած երկիր էր: Գերակշռել են երկրագործությունն ու անասնապահությունը: Ունեցել է մարտունակ բանակ: Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումների վերաբերյալ եզակի տեղեկություններ են պահպանել խեթական արձանագրությունները: Խեթական պետությունը, որ գոյատևել է Ք. ա. XVIII–XII դարերի ընթացքում, տեղադրվում է Փոքր Ասիայի կենտրոնական շրջաններում և տարածվում մինչև Եփրատ: Ք. ա. XV-XIII դդ. խեթական արձանագրություններում արժեքավոր վկայություններ են պահպանվել Եփրատից դեպի արևելք և հյուսիս գտնվող Հայասա կամ Հայասա-Ազզի երկրի մասին: Խեթական թագավորները բազմաթիվ արշավանքներ են ձեռնարկել Հայասան նվաճելու մտադրությամբ, բայց անհաջողության են մատնվել: Այս հակամարտությունը շարունակվել է երկուսուկես դար: Նույն այդ արձանագրություններից պարզվում է, որ Հայասան եղել է կազմակերպված պետություն, ունեցել է թագավոր, 700 մարտակառք և 10-հազարանոց զինված ուժեր: Այստեղ նշանակալի զարգացման են հասել երկրագործությունը, անասնապահությունն ու արհեստագործությունը: Հիշատակվում են Ազզի, Թիլ, Կումախա, Բիթառիգա, Անիակա և այլ քաղաքներ:Ուսումնասիրողները եզրակացրել են, որ այդ երկիրն է մեր ժողովրդին տվել նրա հայ ինքնանվանումը: Հայասայի վերաբերյալ տեղեկությունները դադարում են XII դարի սկզբներից, երբ կործանվում է խեթական պետությունը:Հայկական լեռնաշխարհի արևմուտքում, Եփրատի աջ ափին է գտնվել մեկ այլ հայկական պետական կազմավորում՝ Թե-գարամա երկիրը: Աստվածաշնչում այն անվանվում է Թորգոմի տուն: Ինչպես արդեն նշել ենք, Թորգոմը եղել է Հայկի հայրը:Հետաքրքիր է, որ միջնադարյան որոշ հայ հեղինակներ հայերին անվանել են թորգոմածին, թորգոմյան ազգ: Թեգարամայից հարավ ընկած էին Մելիդ (Մալաթիա), արևելք՝ Ծուփանի (Ծոփք), իսկ հարավ- արևմուտք՝ Արմե և Ուրմե հայկական իշխանությունները: Ասորեստանյան արձանագրություններում Հայկական լեռնաշխարհի հա րավարևմտյան շրջաններում հիշատակվում է մեկ այլ հայկական ցեղային միություն՝ Նաիրի, որը տեղադրվում է Վանա լճի և Եփրատի հովտի միջև: Սա եղել է հզոր կազմավորում, որը միավորել է մի քանի տասնյակ (երբեմն՝ 60)Ռազմիկների կուռքեր ցեղերի: Նաիրին հաջողությամբ է մարտնչել ասորեստանյան զավթիչների դեմ և բազմիցս հաղթել նրանց: Հենց Ասորեստանի դեմ մղվող պայքարն է նպաստել այդ ցեղերի միավորմանն ու պետական կազմավորման ստեղծմանը: Բացի նշվածներից` հիշատակվում են նաև Դիաուխի (հետագայում՝ Տայք), Էթիունի, Ազա և այլ ցեղային միություններ: Էթիունին միավորել է ավելի քան 20 ցեղերի: Այդ երկրի ներքին կյանքի վերաբերյալ արժեքավոր տվյալներ են հայտնաբերվել Սևանա լճի ափին գտնվող Լճաշենի պեղումներից (զենք, զրահ,պերճանքի առարկաներ, սայլեր և այլն): Վանա լճից դեպի հարավ ընկած տարածքներում է գտնվել Ուրուատրի ցեղային միությունը, որը միավորում էր 8 ցեղերի: Ք. ա. XIII դարում Ուրուատրի է արշավել Ասորեստանի Սալմանասար I թագավորը: Նա նվաճել է այն և այդ մասին թողել արձանագրություն: Նշված բոլոր ցեղային միություններն ու պետական կազմավորումները նշանակալի մասնակցություն են ունեցել հայ ժողովրդի կազմավորման գործընթացին: Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական հայկական պետությունը Հայկյանների Արարատյան թագավորություննէր, որը հանդեպ իր է գալիս Ք. ա. XIդարի վերջերին: Տերության առաջին արքան Հայկի ժա- Պատկերազարդ բրոնզեպատ գոտիռանգներից Արամայիս Նահապետն էր: Նա է կառուցել Արմավիր քաղաքը: Արամայիսի օրոք Արարատյան թագավորությունն ամրապնդվում է և ընդարձակվում՝ ներառելով նաև Շիրակը,Գուգարքը, Սյունիքը և Ուտիքը:Ցավոք, արձանագրություննե­րում տեղեկություններ չեն պահպանվել Արամայիսի հաջորդների մասին: Միայն հայտնի է,որ նրանք համառ դիմադրել են ասորեստանյան նվաճողներին և պաշտպանել իրենց երկրի անկախությունը: Հարևան Ասորեստանում Արարատյան թագավորությունը հայտնի էր Ուրարտու անվանաձևով, որը, ինչպես պարզել են ուսումնասիրողները, դեռևս Աստվածաշնչում վկայված Արարատ երկրանվան ասորեստանյան տառադարձությունն է: Ավելի ուշ՝ սովորույթի ուժով, ասորեստանցիները Հայկական լեռնաշխարհում ի հայտ եկած Վանի (Բիայնիլի) թագավորությունը նույնպես անվանում են Ուրարտու, այսինքն՝ Արարատ:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ ՀԱՅԿԻ ՄԱՍԻՆ «Այս Հայկը, ասում է, վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու: Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա՝ բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ: ....Հայկը, չկամենալով սրան (Բելին) հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո,չվեց գնաց Արարադի երկիրը, որ գտնվում է հյուսիսային կողմերում,իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի, և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով»:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ` ՀԱՅԿԻ ՀԱՋՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Սրանից հետո, ասում է նա, Հայկը դառնում է իր բնակության տեղը. իր Կադմոս թոռին պարգևում է շատ ինչք պատերազմի ավարից և անվանի մարդիկ իր ընդոծիններից: Նրան հրամայում է իր առաջին տանը բնակություն հաստատել, իսկ ինքը գնում դադար է առնում Հարք կոչված դաշտում: Սա տարիներ ապրելով.... մեռավ,ամբողջ տոհմը հանձնելով իր Արամանյակ որդուն: Իսկ սա իր եղբայրներից երկուսին՝ Խոռին և Մանավազին իրենց ամբողջ աղխով, ինչպես Մանավազի որդի Բազին, թողնում է Հարք կոչված տեղում: ....Իսկ Արամանյակը ամբողջ բազմությունն առնելով չվում է դեպի հյուսիս-արևելք և գնում իջնում է բարձրագագաթ լեռներով շրջապատված մի խոր դաշտավայր, որի միջով մի կարկաչահոս գետ է անցնում արևմտյան կողմից, և դաշտի արևելյան մասը կարծես մեջքի վրա պառկած երկարությամբ ձգված է արեգակի կողմը, իսկ լեռների ստորոտներում բխում են բազմաթիվ ականակիտ աղբյուրներ.... Իսկ հարավային արեգակնասլաց լեռը,սպիտակափառ գագաթով, ուղիղ բուսել է երկրից՝ պինդ գոտևորված մարդու երեքօրյա ճանապարհի շրջապատով.... Արամանյակն այս խոր դաշտում բնակվելով՝ շենացնում է մի մասը դաշտի հյուսիսային կողմում և լեռան ստորոտը նույն կողմում, լեռն իր անվան նմանությամբ կոչում է Արագած, իսկ կալվածքը՝ Ոտն Արագածո.... Արամանյակը տարիներ ապրելուց հետո սերեց Արամայիսին....Արամայիսն իր բնակության համար տուն է շինում գետի ափին՝ մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունը իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ: Իսկ իր որդուն՝ բազմազավակ և շատակեր Շարային ամբողջ աղխով ուղարկում է մի մերձակա արգավանդ ու բերրի դաշտ, հյուսիսային լեռան՝ Արագածի թիկունքում, որտեղ շատ ջրեր են հոսում. նրա անունով, ասում են,գավառը կոչվեց Շիրակ»:

ՀՈՒՆԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ «Այս ազգի մասին կա մի այսպիսի հնախոսություն: Արմենոսը`թեսալական Արմենիոն քաղաքից, որը գտնվում է Փերեի և Լարիսայի միջև՝ Բոյբեիսի (լիճ) մոտ, Յասոնի հետ արշավեց Արմենիա: Կյուրսիլիոս Փարսալացին և Մեդիոս Լարիսացին, որոնք արշավել են Ալեքսանդրի հետ, (և) նրանց հետ եկողները ասում են, թե երկիրը նրա անունից կոչվել է Արմենիա: (Ասում են) նաև, թե Արմենոսի հետ եղողներից ոմանք բնակեցրել են Ակիլիսենեն (Եկեղյաց գավառ), որը նախապես Սոփենեի (Ծոփքի) (իշխանության) տակ էր, մյուսները՝ Սյուսպիրտիսում (Սպեր) մինչև Կալաքենե և Ադիաբենե, Հա-յաստանի սահմաններից դուրս....»:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ` ՕՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԵՐԻՆ ՏՐՎԱԾ «ԱՐՄԵՆ» ԱՆՎԱՆ ՄԱՍԻՆ: «Արամի մասին պատմում են, թե շատ քաջագործություններ է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր երկիրը, ինչպես հույները՝ Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները՝ Արմենիկ»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ: ՎԱՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
:
Վանի թագավորության հիմնադրումը Ք. ա. IX դարում: Հայկյանների հայկական պետությունը՝ Արարատյան թագավորությունը, գոյատևեց մինչև Ք. ա. IX դարի կեսերը: Ասորեստանցիների դեմ մղված երկարատև ու համառ պատերազմների հետևանքով Վանի (Տուշպայի) միջնաբերդը խիստ թուլացավ և ստիպված էր իր տեղը զիջել մեկ այլ քաղաքական միավորման: Դա Բիայնիլի թագավորությունն էր: Գիտնականները պարզել են, որ Բիայնիլի անվանաձևը ծագում է Վան քաղաքի անվանումից, և դա է պատճառը, որ այդ երկիրն անվանում են նաև Վանի թագավորություն: Ինչպես գիտենք, հարևան ասորեստանցիները սովորույթի ուժով շարունակում են երկիրն անվանել Ուրարտու, այսինքն՝ Արարատ: Ահա այս անվանաձևի ներքո է, որ միջազգային ասպարեզում այդ երկիրն ստանում է պաշտոնական ու ընդհանրացված անվանում՝ Ուրարտու: Այս իրողությունը որդեգրվել է նաև գիտության կողմից և, ավանդույթի համաձայն, Վանի կամ Արարատյան թագավորությունն առ այսօր անվանում են Ուրարտու: Վանի թագավորներն իրենց թողած արձանագրություններում երբեք երկիրը չեն անվանել Ուրարտու և ժողովրդին` ուրարտացիներ: Նրանք օգտագործել են Բիայնիլի և բիայնացիներ ձևերը: Ուսումնասիրողները ենթադրում են, որ Ք. ա. XIII դարի` Սալ-մանասար I-ի արձանագրություններից մեկում հիշատակված Ուրուատրի ցեղային միությունը Ք. ա. IX դարի 60-ական թվականներին արդեն վերածվել էր Ուրարտու անվանումը կրող թագավորության: Պատմության թատերաբեմ իջած այդ պետությունը կազմավորվել է Վանա լճի ավազանում մոտավորապես Ք. ա. 860-ական թվականների վերջերին: Այդ թագավորության մասին առաջին հիշատակությունը պատկանում է Ասորեստանի արքա Սալմանասար III-ին: Նրա` Ք. ա. 859թ. արձանագրության մեջ Ուրարտուն վկայակոչվում է որպես թագավորություն: Դեռ ավելին` հիշատակվում է ոչ միայն Արամե թագավորի, այլև երկրի Արծաշքու մայրաքաղաքի և ռազմական ուժերի մասին. «Ես մոտեցա Արծաշքուին` Արամու (Արամե) Ուրարտացու արքայական քաղաքին»: Այսպիսով` Վանի թագավորության հիմնադիր թագավորը Արամեն է (Ք. ա. մոտ 860–840թթ.): Երկրի մայրաքաղաք Արծաշքուն ուսումնասիրողները նույնացնում են միջնադարյան Հայաստանի նշանավոր քաղաքներից Արճեշին, որ գտնվել է Վանա լճի արևմտյան ափին: Սալմանասար III–ի արձանագրություններում արժեքավոր հիշատակություններ են պահպանվել Վանի թագավորության ռազմական ուժերի, զորատեսակների, ամրոցների, տնտեսության մասին: Այդ տեղեկություններից ենթադրում ենք, որ թագավորությունն ունեցել է ընդարձակ տարածք, քանզի ասորեստանցիները ստիպված են եղել մարտեր մղել Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում: Ք. ա. 833թ. իրադարձությունների նկարագրությանը նվիրված Սալմանասար III–ի արձանագրությունում արդեն Վանի թագավորության արքա է հիշատակվում Սարդուրի I–ը (Ք. ա. 835–825թթ.),որը խիզախորեն դիմակայել է ասորեստանցիների գրոհներին. «ուրարտացի Սեդուրը (Սարդուրի I) իր հզոր բանակի զորությանը հենվելով հարձակվեց՝ պատերազմ մղելու և ճակատամարտելու համար»: Չնայած պատերազմի անհաջող ելքին՝ Սարդուրին կարողացել է ապահովել իր երկրի անկախությունն ու ազատությունը: Նրա օրոք Վանի թագավորության տարածքն ընդարձակվում է՝ ընդգրկելով հայկական ցեղերով բնակեցված նորանոր շրջաններ, ինչպես օրինակ՝ Տիգրիսի վերին հովիտը: Հավանաբար դա է պատճառը, որ իր թողած արձանագրության մեջ նա իրեն անվանում է «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»:

Տուշպա-Վանը՝ մայրայրաքաղաք:Երկրի բարգավաճ տնտեսության ու հզորության մասին է վկայում Ք. ա. 830-ական թվականների վերջերին Սարդուրի I-ի կողմից նոր մայրաքաղաքի հիմնադրումը: Խոսքը Վանա լճի արևելյան ափին կառուցված Վան-Տուշպա քաղաքի մասին է: Ինչպես նշվեց, քաղաքի անվանումն առաջացել է ուրարտական արձանագրություններում բազմիցս հիշատակվող Բիայնիլի երկրանունից: Սարդուրի I-ը քաղաքի շինարարության մասին թողել է հատուկ արձանագրություն, որը տեղադրված է քաղաքի պարսպի մեջ. «Ես քարերն այս բերեցի, ես պարիսպն այս կառուցեցի»: Քաղաքն արագորեն կառուցապատվում է և շուտով վերածվում Մերձավոր Արևելքի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևոր կետրոնի: Ժողովրդական ավանդությունը Վան-Տուշպա մայրաքաղաքի կառուցումը վերագրում է Ասորեստանի նշա-նավոր Շամիրամ թագուհուն՝ այն անվանելով Շամիրամաշեն, Շամիրամակերտ: Պատմական վկայությունները, սակայն, մերժում են այս տեսակետը, քանզի Շամիրամն ապրել է շատ ավելի ուշ, քան հիմնադրվել է Վանը: Վանի թագավորության հզորացումը (Մենուա, Արգիշտի I և Սարդուրի II): Թագավորությունն ավելի ամրապնդվեց ու ընդարձակվեց Սարդուրի I-ի թոռան՝ Մենուայի օրոք (Ք. ա. 810-786թթ.): Մենուան հիանալի կազմակերպիչ, քաղաքագետ ու ռազմական գործիչ էր: Նա ստեղծեց հզոր ու մարտունակ բանակ: Կարողացավ հակահարված հասցնել ասորեստանյան ծավալապաշտական նկրտումներին և պաշտպանել երկրի սահմանները: Մենուան միաժամանակ շարունակեց հայաբնակ մարզերի միավորման գործընթացը: Նա Վանի թագավորությանը միացրեց Արածանի գետի հովիտը, Արարատյան դաշտի մի մասը, հարավում՝ Ալզի (Աղձնիք) երկիրը, Արգիշտի I-ի արձանագրությունը Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման մասին (Արին-բերդ, Ք. ա. 786թ.) և այլն: Երբ Մենուան Ք. ա.791թ. հուժկու հարվածով հետ վանեց Ասորեստանի հերթական կողոպտիչ արշավանքը՝ Վանի թագավորությունը դարձավ տարածաշրջանի հզոր տերություններից մեկը: Մենուան զգալի ջանքեր է գործադրել նաև երկրի տնտեսական կյանքը, մասնավորապես գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Նա ձեռնարկել է հին աշխարհի նշանավոր կառույցներից մեկի՝ 72 կմ երկարությամբ ջրանցքի կառուցումը:Այս կառույցի շնորհիվ յուրացվել են ընդարձակ հողատարածություններ, ընդլայնվել են այգիներն ու ցանքատարածությունները: Ջրանցքը ջուր է մատակարարել նաև Վան քաղաքին: Ի դեպ, ջրանցքն այդ դերը հաջողությամբ է կատարում նաև այսօր: Ջրանցքի պատերի վրա արքան թողել է 14 արձանագրություններ: Դրանցից մեկում նշված է. «Այս ջրանցքը Մենուան անցկացրեց: Մենուայի ջրանցք է անունը»: Հետագայում մեր նախնիները ջրանցքի կառուցումը թյուրիմացաբար վերագրել են դարձյալ Շամիրամին՝ անվանելով «Շամիրամի ջուր»: Մենուան ավարտին հասցրեց Տուշպայի կառուցապատումը: Երկրի տարբեր շրջաններում կառուցեց նոր քաղաքներ, որոնցից նշանավոր է հատկապես Արաքսի աջ ափին, Մասիսի լանջին կառուցված Մենուախինիլի քաղաքը: Վանի թագավորության հզորացումը շարունակվեց Մենուայի որդու՝ Արգիշտի I-ի գահակալման տարիներին (Ք. ա. 786-764թթ.): Արգիշտի I-ը տերության սահմաններում ընդգրկեց Արարատյան դաշտը, Սևանա լճի ափամերձ արևելյան շրջանները, արևմուտքում՝ Եփրատի հովիտը, հյուսիսում՝ Շիրակը և Ջավախքը: Այսպիսով` Արգիշտի I արքան Հայկական լեռնաշխարհի մեծ մասը,որ բնակեցված էր հիմնականում հայախոս ցեղերով, կարողացավ միավորել մեկ կենտրոնացված պետության մեջ, որը հսկայական դեր խաղաց հայ ժողովրդի կազմավորման գործընթացում:Արգիշտի I-ը հաջողությամբ լուծեց նաև հարավից անընդհատ իր տերությանը սպառնացող ասորեստանյան վտանգը: Ընկճելով Ասորեստանի ռազմական ուժերին՝ Արգիշտի I-ը իր գերիշխանությունն է հաստատում տարածաշրջանում: Վանի թագավորությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Այս իրողությունը հավաստում են նաև իրենք՝ ասորեստանցիները: Նրանք արձանագրում են. «Արգիշտի Ուրարտացու անունը ահարկու է որպես ծանր հողմ, նրա ռազմական ուժերը մեծաքանակ են»: Արգիշտի I-ի գործունեության մեջ առանձնանում է քաղաքաշինության բնագավառը: Իր թա- գավորության հինգերորդ տարում՝ Ք. ա. 782թ., ներկայիս Երևանի տարածքում (Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև) նա կառուցում է Էրեբունի ամրոցը, որի վերաբերյալ թողնում է հատուկ արձանագրություն.«....Ես, Արգիշտի՝ Մենուայի որդի, այս հոյակապ ամրոցը կառուցեցի և հաստատեցի Էրեբունի անունը»: Գիտնականների կարծիքով` մեր մայրաքաղաք Երևանի անունը ծագում է Էրեբունի անվանումից: Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է: 2018թ. կլրանա Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Էրեբունու կառուցումից վեց տարի անց՝ Ք. ա. 776թ., հինավուրց Արմավիրի հարևանությամբ Արգիշտի I-ը կառուցում է ևս մի քաղաք, որն իր անունով կոչում է Արգիշտիխինիլի: Շուտով այս քաղաքը դառնում է Վանի թագավորության ամենանշանավոր քաղաքական, ռազմական ու տնտեսական կենտրոններից մեկը: Հետաքրքիր է, որ ժողովուրդը շարունակում էր քաղաքն անվանել Արմավիր, որը պահպանվեց նաև հաջորդ՝ Երվանդունիների թագավորության շրջանում:

Արգիշտի I-ից հետո գահ բարձրացավ նրա որդի ՍարդուրիII-ը (Ք. ա. 764-735թթ.), որի օրոք երկրի ռազմական ու տնտեսական վերելքը շարունակվեց: Նա ճնշեց երկրի տարբեր ծայրամասերում ծագած ապստամբությունները: Վերջնականապես հնազանդեցրեց Շիրակը, Վելիքուխին (Գեղարքունիք), Մելիդի հայկական իշխանությունը: Նա գրավեց հայկական ցեղերով բնակեցված ու դեռևս չմիավորված վերջին տարածքը՝ Արցախը, և հասավ Կասպից ծով: Շարունակելով ընդարձակել տերության սահմանները՝ Սարդուրի II-ի բանակները հյուսիսում հասան Սև ծովի ափեր, արևելքում՝ Կասպից ծով, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծով: Սիրիայի տարածքի գրավումից հետո հասնելով Բաբելոն՝ նա Ասորեստանը շրջափակեց երեք կողմերից:Այդ երկիրը կանգնած էր Վանի թագավորության կողմից նվաճվելու իրական սպառնալիքի առջև: Արտաքին ահագնացող վտանգն ասորեստանյան ավագանուն ստիպել է միավորվել, վերջ տալ տարաձայնություններին և ընդդիմանալ Վանի թագավորությանը: Գահ բարձրացած Թիգ-լատ-Պալասար III-ը արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց զինված ուժերը կարգի բերելու և մարտունակ բանակ ստեղծելու ուղղությամբ: Ք. ա. 843թ. մեծ ջանքերի գնով նա կարողացավ պարտության մատնել Սարդուրի II-ի զորքերին և նրանց հետ մղել Ասորեստանի սահմաններից: Իսկ Ք. ա. 735թ. ասորեստանյան բանակը ներխուժել է Վանի թագավորության տարածք և պաշարել մայրաքաղաքը: Ճիշտ է, հակառակորդը չկարողացավ գրավել Տուշպայի միջնաբերդը, սակայն քաղաքը թալանվեց ու ավերվեց: Ասորեստանյան բանակը հետ դարձավ գերիների հսկայական բազմությամբ ու հարուստ ավարով:

Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ:

Ասորեստանյան բանակից Ք. ա. 735թ.կրած ծանր պարտությունը թեև զգալի չափով թուլացրեց Վանի թագավորությանը, սակայն գահ նոր բարձրացած Ռուսա I-ը(Ք. ա. 735-713թթ.) լի էր վճռականությամբ՝ շարունակելու պայքարը հանուն երկրի ամբողջականության պահպանման: Նա վերակառուցեց բանակը, ավելացրեց զինվորների թվաքանակը, երկրի սահմանների երկայնքով կառուցեց ռազմականացված հենակետեր և ամրոցներ, ճնշեց ծայրամասային որոշ գավառների ըմբոստությունը, կատարեց նոր նվաճումներ: Վանի թագավորության համար այս ճակատագրական պահին՝ Ք. ա. 715թ., Հյուսիսային Կովկասից երկիր ներխուժեցին կիմմերական ռազմաշունչ քոչվոր ցեղերը: Ծանր պարտություն կրելով մարտադաշտում՝ Ռուսա I-ը դիվանագիտական հաջող բանակցություններ վարեց կիմմերների հետ և նրանց համոզեց ուղղվել դեպի Փոքր Ասիայի խորքեր: Նրանք հաստատվեցին Կապադովկիայում: Հատկանշական է, որ հայկական սկզբնաբյուրներում այդ երկրամասը կիմմերների անունով կոչվում է Գամիրք: Ռուսան կարողացավ նաև կիմմերների ուժերն ուղղել երկրի մշտական հակառակորդ Ասորեստանի դեմ: Այդ ժամանակ այստեղ գահ էր բարձրացել ռազմական նշանավոր գործիչ Սարգոն I-ը, որը մի քանի հաջող արշավանքներ ձեռնարկեց դեպի Վանի թագավորություն: Հատկապես ծանր հետևանքներ ունեցավ Ք. ա. 714թ. արշավանքը, որի ընթացքում Ռուսան պարտվեց: Ասորեստանցիները գրավեցին ու թալանեցին Վանի թագավորության կրոնական կենտրոն, Խալդի աստծո գլխավոր տաճար Արդինի-Մուծածիրը: Դրությունն ավելի ծանրացավ, երբ հյուսիսից դեպի Վանի թագավորություն իրենց արշավանքներն սկսեցին սկյութական ցեղերը: Քոչվորական այս ցեղերը հավասարաչափ սպառնում էին նաև Ասորեստանին: Այդ իսկ պատճառով երկու հին անհաշտ հակառակորդ երկրները միմյանց հետ դաշինք կնքեցին ընդդեմ ընդհանուր թշնամու:

Թագավորության անկումը: Ք. ա. VII դ. առաջին կեսին Վանի թագավորությունը մեկ անգամ ևս իրեն դրսևորեց որպես հզոր պետություն: Դա մեծապես պայմանավորված էր Ռուսա II-ի(Ք. ա. 685-645թթ.) գործադրած համառ ջանքերով: Նա դիվանագիտական ճշգրիտ քայլերով կարողացավ զսպել Ասորեստանի թշնամական գործողություններն ընդդեմ Վանի թագավորության: Ապահովելով երկրի երկարատև ու կայուն խաղաղությունը՝ թագավորը զարկ տվեց շինարարությանը, տնտեսությանը և առևտրին: Նրա օրոք ներկայիս Երևանի տարածքում գտնվող Կարմիր Բլուրի վրա կառուցվեց կարևոր տնտեսական ու ռազմական հենակետ Թեյշեբաինի քաղաքը: Թեև Ռուսա II-ն արձանագրություններում իրեն անվանում է «թագավոր հզոր», սակայն գահակալության վերջին շրջանում թագավորության տարածքն արդեն սահմանափակված էր Վանա լճի շրջակայքով և Արարատյան դաշտով: Ռուսա II-ից հետո եղել են ևս մի քանի թագավորներ, որոնք, սակայն, չկարողացան վերականգնել տերության երբեմնի փառքը: Նրանց իշխանությունը սահմանափակվում էր գերազանցապես Արարատյան դաշտով: Վանի թագավորությունը անկասելիորեն անկում էր ապրում և VII դ. վերջերին դադարեց գոյություն ունենալուց: Հենց այդ ժամանակ էլ երկրի արևմուտքում վերականգնվեց Հայկյանների երբեմնի տիրապետությունը՝ Պարույր Նահապետի գահակալությամբ (Ք. ա. 612թ.): Վանի թագավորությունը կատարեց իր պատմական առաքելությունը: Նրա գոյության երեք դարերի ընթացքում տեղի ունեցան հայկական ցեղերի համախմբումն ու հայ ժողովրդի կազմավորումը` որպես մեկ միասնական ժողովրդի մեկ միասնական հայրենիքում:

ՍԱԼՄԱՆԱՍԱՐ III-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱՐՏՈՒԻ ԱՐԱՄԵ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ «....Ես մոտեցա Արծաշքուին` Արամու Ուրարտացու արքայական քաղաքին: Արամու Ուրարտացին իմ հզոր զենքերի փայլից և բուռն գրոհից սարսափեց, լքեց իր քաղաքը (և) հեռացավ Ադդուրու լեռը: Ես նրա հետևից լեռը բարձրացա (և) հզոր ճակատամարտ տվեցի լեռներում: Ես սրով խոցեցի նրա 3400 ռազմիկներին: ....Ես խլեցի նրա ճամբարը (և) լեռներից ցած բերեցի նրա մարտակառքերը, հեծյալներին, ձիեր, ջորիներ, բեռնակիր անասուններ, գերիներ (և)հարուստ ավար: Ես ավերեցի, հիմնահատակ կործանեցի (և) հրդեհեցի Արծաշքու քաղաքը` իր շրջակայքի քաղաքների հետ»:


ՍԱՐԴՈՒՐԻ I-Ի ԱՍՍՈՒՐԵՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒՇՊԱ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սարդուրիի արձանագրությունը, որդու Լութիպրիի, մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի, Նաիրիի արքայի, որին հավասարը չկա, զարմանահրաշ հովվի, (որ) չի վախենում կռվից, արքայի,որ ենթարկում է անհնազանդներին: Սարդուրին՝ որդին Լութիպրիի,
արքան (է) արքաների, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց: Սար-դուրին՝ որդին Լութիպրիի, ասում է այսպես.– Ես քարերն այս Ալ-նիունու (քաղաքի) միջից բերեցի, ես պարիսպն այս կառուցեցի»:


ԱՐԳԻՇՏԻ I-Ը` ԷՐԵԲՈՒՆԻ ԲԵՐԴ-ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ «Խալդյան մեծությամբ Արգիշտի Մենուայորդին այս ամրոցը հոյակապ կառուցեց: Հաստատեցի Էրեբունի անունը՝ Բիայնիլի (երկրի) զորությունը լուլուական (=բարբարոսական) ցեղերի մեջ ամ-րապնդելու (համար): Արգիշտին ասում է.– Հողը չոր (՞) էր: Կատարեց մեծագործություններ հզոր այնտեղ»:
ՄԵՆՈՒԱՅԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ «Խալդյան զորությամբ Մենուա Իշպուին որդին այս ջրանցքը անցկացրեց: «Մենուայի ջրանցք» (է) անունը: Խալդյան մեծությամբ Մենուան արքա (է) հզոր, արքա մեծ, արքա Բիայնիլի (երկրի), իշխանը Տուշպա քաղաքի»:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ` ՇԱՄԻՐԱՄԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Այս տեղի վրա աչք դնելով՝ այրասիրտ ու վավաշոտ Շամիրամը հրամայում է անմիջապես Ասորեստանից և իր իշխանության մյուս տեղերից փափագած տեղը բերել չորս բյուր և երկու հազար սևագործ բանվորներ, վեց հազար ընտիր փայտագործ, քարագործ, պղնձագործ և երկաթագործ իր արհեստավորներից, որոնք ըստ ամենայնի կատարյալ լինեն իրենց գործի մեջ: Եվ գործը հրամանի համապատասխան կատարվում է. անմիջապես բերվեցին սևագործ բանվորներ և բազմարվեստ հմուտ վարպետներ: Եվ հրամայում է՝ նախ գետի ամբարտակը շինել ապառաժ խոշոր քարերով, կրի և ավազի շաղախով, շատ լայն և բարձր, որ մինչև այժմ, ինչպես ասում են, հաստատ մնում է: Գետի այս ամբարտակի ճեղքվածքներում այդտեղի մարդիկ, ինչպես լսում եմ, փախչում ամրանում են ասպատակությունների և գաղթերի ժամանակ, որպես թե ամրանալիս լինեին ապառաժ լեռների գագաթներին: Եվ եթե մեկը կամենա փորձել, չի կարողանա ամբարտակի շինվածքից պոկել թեկուզ պարսատիկի մի փոքր քար, որչափ էլ աշխատի: Եվ երբ մարդ նայի քարերի շուրջը եղած կրի ծեփին, նրան այնպես կթվա, թե ճարպ է թափվածայնտեղ: Այսպես երկար ասպարեզներով ամբարտակն անցկացնելով՝ հասցնում է քաղաքի համար որոշված տեղը»:
Последний раз редактировалось Lusine1101 08 май 2017, 20:04, всего редактировалось 6 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Сообщение Lusine1101 » 23 апр 2017, 21:53

ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԵՐՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ



ԵՐՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Պարույր Նահապետը` Հայոց թագավոր:
Ք. ա. Vll դարի վերջերին Վանի թագավորությունը խիստ թուլացավ: Դրան մեծապես նպաստեցին Հյուսիսային Կովկասից ներխուժած կիմմերների և սկյութների ավերիչ ասպատակությունները: Վանի թագավորության փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույրի իշխանությունը: Հայոց ավանդական պատմության համաձայն՝ նա Հայկ Նահապետի սերունդներից էր: Նրա իշխանությունը միավորում էր մեր պատմական հայրենիքի հարավային և հարավարևմտյան շրջանները: Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայ-Արմավիրի բլուրը քարում: Ք. ա. 612 թ. Նինվեի վրա իր զորաբանակով մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին մասնակցելու համար Պարույրը թագ է ստանում մարական թագավոր Կիաքսարից: Անդրադառնալով Պարույրի թագադրությանը՝ Պատմահայր Մովսես Խորենացին, որը հոգեկան հրճվանք էր զգում Հայոց պետության մեծագործությունների մասին գրելիս, նշում է. «Ահա այժմ ես կուրախանամ՝ ոչ փոքր խնդություն զգալով, որ հասնում եմ այն տեղերը, ուր մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում»: Ազատ ու անկախ հայկական պետականության մեծ ջատագով Պատմահայրը, որն իր երկը ստեղծում էր, երբ Հայաստանն արդեն զրկված էր պետականությունից, գրում է. «Ես շատ կփափագեի, որ այն ժամանակ.... աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի և այժմյան վտանգներից խուսափած լինեի»:
Ք. ա. 605թ. Հայոց Պարույր թագավորն օգնական զորքեր է ուղարկում Ասորեստանի դեմ պատրաստվող մարական արշավանքին մասնակցելու: Ասորեստանը կործանվեց Ք. ա. 605թ.: Մարերն ստեղծեցին հզոր տերություն, որի զորքերը Ք. ա. 585թ.մայիսի 28-ին Հալիս գետի մոտ ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին: Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան: Պատերազմը դադարեց, և երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը: Մինչև Հալիս ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը:

Երվանդ I Սակավակյաց: Տիգրան Երվանդյան:
Պարույր Նահապետից հետո Հայոց արքայական գահ է բարձրանում Երվանդ I-ը, որին Պատմահայրն անվանում է Սակավակյաց: Նա հավանաբար եղել է Պարույրի ազգականներից, թերևս որդին: Երվանդ I Սակավակյացի անունով է այս թագավորական հարստությունն անվանվում Երվանդական: Հայկյանների երբեմնի մայրաքաղաք Արմավիրը դառնում է Երվանդականների թագավորանիստը: Հունական սկզբնաղբյուրների համաձայն` Երվանդ I Սակավակյացի օրոք Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափեր: Այն ներառում էր ոչ միայն Վանի թագավորության ամբողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի շարք երկրամասեր: Նշանակալի էին թագավորության ռազմական ուժերը: Կարող էր մարտադաշտ դուրս բերել 40 հազար հետևակ և 8 հազար հեծյալ մարտիկներ: Դա այն ժամանակներում զինական պատկառելի ուժ էր: Արքունի գանձերը կազմում էին ավելի քան 3000 արծաթ տաղանդ: Երվանդ Սակավակյացն ուներ երկու որդի՝ Տիգրան և Շավարշ, որոնցից առաջինին վիճակված էր մեծ դեր խաղալ հայոց պատմության մեջ: Հայաստանի Երվանդականների թագավորությունն ամրապնդվեց օտար նվաճողների, մասնավորապես նախկին դաշնակից Մարաստանի դեմ մղած պայքարում և պահպանեց անկախությունը: Ավելին` շուտով նաև Հայաստանը (Ք. ա. Vl դ.) հզոր դաշնակից ձեռք բերեց ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, որն ապստամբեց մարական տիրապետության դեմ: Մարական պետության ուժեղացման և ընդարձակման շրջանում Հայոց Երվանդ Սակավակյաց թագավորը փորձեց ազատվել մարական ազդեցությունից և սկսեց ամրացնել սահմանային բերդերը: Մարաց Աժդահակ թագավորը Հայաստան ուղարկեցիր զորավար, պարսից ապագա թագավոր Կյուրոս Մեծին: Վերջինս խորամանկությամբ կարողացավ ձերբակալել Հայոց թագավորի ընտանիքը: Սակայն թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի մտերիմ ընկերն էր, պայմանագիր կնքվեց ոչ շատ ծանր պայմաններով: Հայաստանը մարաց թագավորին տարեկան 100 արծաթ տաղանդ հարկ էր վճարելու և պատերազմի ժամանակ տրամադրելու իր ունեցած զորքի կեսը՝ 20 հազար հետևակ և 4 հազար հեծյալ զինվոր: Կյուրոս Մեծն ինքն էր պատրաստվում ապստամբել մարական տիրապետության դեմ, ուստի կամենում էր ձեռք բերել հայերի բարեհաճությունը: Շատ չանցած` Կյուրոսն ապստամբեց մարական պետության դեմ, տապալեց այն և հիմք դրեց Հին աշխարհի հզոր տերություններից մեկին՝ Աքեմենյան Պարսկաստանին: Հակամարական պայքարում Կյուրոսին մեծապես օգնեց Հայոց նոր գահակալը՝ նրա ընկեր Տիգրան Երվանդականը: Ք. ա. 550թ. Կյու-րոս Մեծի ստեղծած Աքեմենյան պետությունը տարածվում էրԷգեյան և Միջերկրական ծովերից մինչև Հնդկաստանի արևմտյան երկրամասեր, Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ: Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ պետություն:

Ք. ա. 522–521թթ. հակա-պարսկական ապստամբությունը: Քաղաքական վիճակն արմատապես փոխվեց Կյուրոս Մեծի և Հայոց Տիգրան Երվանդական թագավորի մահից հետո, երբ Պարսկաստանում իշխանության գլուխ եկավ Դարեհ I թագավորը: Նրա գահ բարձրանալուն որպես պատասխան ապստամբեցին պարսից տերության հպատակ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը: Մեծ դժվարությամբ ճնշելով տերությանը համակած ապստամբությունները՝ Դարեհ I-ը, ի փառաբանություն ապստամբների դեմ տարած հաղթանակների, փորագրել տվեց Բեհիսթունյան ժայռի եռալեզու արձանագրությունը: Վերջինիս պարսկերեն և էլամերեն մասերում Հայաստանն անվանվում է Արմինա, իսկ հայերը՝ արմինացի: Աքքադաբաբելոներեն մասում Հայաստանն ավանդույթի ուժով շարունակում է կոչվել Ուրաշտու (Ուրարտու): Ապստամբած Հայաստանը Դարեհ I թագավորի զորքերին ցույց տվեց համառ ու կատաղի դիմադրություն: Հայերի ապստամբությունը հնարավոր եղավ ճնշել միայն հինգ արյունահեղ ճակատամարտերից հետո: Բանակներից մեկը ղեկավարում էր պարսից արքունիքի կողմից բարձր պատիվների արժանացած հայազգի Դադարշիշը, իսկ մյուսը՝ Վահումիսա անունով մի պարսիկ: Բեհիսթունյան արձանագրությունից պարզվում է, որ ոչ մի երկիր այնպես համառ չի դիմադրել պարսկական զորքերին, ինչպես Հայաստանը: Պարսից զորավարները որոշակիորեն պարտվել են չորս ճակատամարտերում և միայն հինգերորդ ճակատամարտից հետո է երկիրը ճանաչել Աքեմենյան Պարսկաստանի գերիշխանությունը: Դատելով ամեն ինչից՝ ապստամբության պատճառներից մեկն այն էր, որ պարսից արքունիքը վերացրել էր Հայոց թագավորությունը: Սակայն ապստամբությունը ճնշելուց հետո՝ նոր հուզումների տեղիք չտալու համար, պարսից թագավորը վերականգնում է Երվանդականների հպատակ թագավորությունը: Նրա թագավորները միաժամանակ վերածվում են պարսկական կառավարիչ-սատրապների: Հետաքրքիր է, որ հակապարսկական ապստամբությունը Բաբելոնիայում ղեկավարել է հայազգի Արախան:

Հայաստանն Աքեմենյան տերության կազմում:
Պարսից արքունիքը, խորապես գնահատելով հայոց ռազմական ներուժը և խուսափելով նոր ապստամբություններից, ստիպված եղավ ճանաչել Երվանդականների իշխանությունը Հայաստանում: Միաժամանակ, պարսից թագավորը նրանց վերածեց սատրապ կառավարիչների: Շուրջ երկու դար Հայաստանը եղել է Աքեմենյան Պարսկաստանի տերության սատրապություններից մեկը՝ դրանց համակարգում զբաղեցնելով կարևոր և պատվավոր տեղ: Հայաստանը, լինելով XIII սատրապության հիմնական երկիրը, պարսից արքունիքին տարեկան վճարել է 400 տաղանդ հարկ և հանձնել 20 հազար նժույգ, ինչը հավաստում է երկրի ոչ միայն մեծության, այլև հարստության մասին: Որպես Աքեմենյան տերության հպատակներ՝ Հայոց թագավոր-սատրապներն իրենց զորքերով մասնակցել են պարսից տերության մղած պատերազմներին: Հատկապես հռչակված է եղել հայոց այրուձին: Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչները, խնամիական կապերով կապված լինելով Աքեմենյան արքայատոհմի և պարսից մեծամեծ ընտանիքների հետ, մշտապես պահպանում էին իրենց արքայատոհմի սովորույթները և հայկականությունը: Ք. ա. 401թ. պարսից արքայի դեմ ապստամբում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը: Սակայն նա պարտվում է և վճռական ճակատամարտում սպանվում: Կյուրոսի զորքերի մեջ էր գտնվում հույն վարձկանների 10-հազարանոց (բյուր) մի զորաբանակ: Վերջինս Կյուրոսի սպանությունից հետո ստիպված էր հայրենիք վերադառնալ ոչ թե եկած երթուղով, որը բռնված էր պարսկական զորքերով, այլ Միջագետքի և Հայաստանի վրայով նահանջել դեպի Սև ծովի ափեր: Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար Քսենոփոնը, որի «Անաբասիս» աշխատության մեջ բավականին հանգամանորեն պահպանվել է հայկական սատրապության նկարագրությունը: Հայոց թագավորությունը շարունակում էր մնալ պարսկական սատրապություն և այդ ժամանակ բաղկացած էր երկու մասից, որոնք համապատասխանաբար կոչվում էին Արևելյան ու Արևմտյան Հայաստան: Հայաստանի այդ ժամանակվա սատրապ Երվանդը (Օրոնտես), որն ամուսնացած էր Աքեմենյան արքայադստեր հետ, շարունակում էր ներկայացնել նաև Հայոց թագավորական իշխանությունը: Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները: Լինելով թվով սահմանափակ և գիտակցելով հայրենիք վերադառնալու դժվարությունները՝ հույները Հայաստանով անցնելիս շրջանցում էին ամրացված քաղաքները, բերդերն ու տաճարները, որոնց հետ բախումը կարող էր նրանց համար ճակատագրական լինել: Այդ պատճառով նրանք խուսափում էին անհարկի հնարավոր ընդհարումներից, գերադասում նահանջել առատ մթերապաշար ունեցող և անպաշտպան գյուղերով: Քսենոփոնը նկարագրում է գյուղական տներ, որոնք գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով: Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը: Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի առկայությունը: Աքեմենյանների տիրապետության վերջին շրջանում Հայաստանը վարչականորեն բաժանվում է երկու անհավասար մասերի: Դրանցից ընդաձակը ստանում է Մեծ Հայք, իսկ փոքրը՝ Փոքր Հայք անունը:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ` ՏԻԳՐԱՆ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ «Բայց անցնենք այսուհետև գրելու Տիգրանի և նրա գործերի մասին: Որովհետև սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ` Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայ-րերը. բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը.... ....Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ.... Այս և այսպիսի ուրիշ շատ բաներ բերեց մեր երկրին այս խարտյաշ և մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը՝ գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջպարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր, ....մեծիմաստ և պերճախոս և լի բոլոր (հատկություններով), որ պիտանի են մարդուն»:

ՔՍԵՆՈՓՈՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՄԱՍԻՆ «Տներն այստեղ գետնափոր էին. մուտքը` ինչպես ջրհորի բերան, իսկ ներքևի մասը` ընդարձակ: Մինչդեռ անասունների համար մուտքը փորված էր [հողի մեջ], մարդիկ ցած էին իջնում աստիճաններով: Տներում կային այծեր, ոչխարներ, եզներ, հավեր և սրանց ձագերը: Բոլոր անասունները ներսում կերակրվում էին խոտով: Այնտեղ կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավանոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր: ....Խեյրիսոփոսն ու Քսենոփոնը փոխադարձաբար իրար ողջունելուց հետո սկսեցին միասին հարցուփորձել գեղջավագին պարսկերեն խոսող թարգմանի միջոցով, թե այդ ի՞նչ երկիր է: Նա ասաց, թե Արմենիան է: Եվ դարձյալ հարցրին, թե ձիերը ո՞ւմ համար են բուծվում: Նա ասաց, թե արքայի համար` իբրև տուրք: Ասաց նաև, որ հարևան: Նկարագրությունը ցույց է տալիս, որ խոսքը վերաբերում է գարեջրին: Երկիրը խալյուբների երկիրն է, և ցույց տվեց, թե որն է այնտեղ տանող ճանապարհը: Արքային պատկանող մեր անցած երկրների տիրակալները հետևյալներն էին. ....փասիանների և հեսպերիտների՝ Տիրիբազոսը. իսկ կարդուխները և խալյուբները և խալդայները և մակրոնները....ինքնավար են»:

ԵՐՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ Ք. Ա. IV-III ԴԱՐԵՐՈՒՄ
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը:
Աքեﬔնյան տերությունը, չնայած արտաքին փայլին, նման էր կավե ոտքերով հսկայի: Գնալով ուժեղանում էին կենտրոնախույս ձգտուﬓերը, և տերության տարբեր մասերում հանդես եկան գործնականում անկախ ցեղեր ու ցեղախմբեր: Եվ ﬕնչ Աքեﬔնյան տերությունն օրեցօր թուլանում էր, Բալկանյան թերակղզում ուժեղանում ու հզորանում էր Մակեդոնիայի ոչ ﬔծ թագավորությունը: Ռազմական վերափոխությունների շնորհիվ, որոնց ﬔջ կարևոր դեր ուներ փաղանգի (ֆալանգ) ստեղծումը, մակեդոնական բանակը դարձավ իր ժամանակի աﬔնամարտունակ բանակը: Իրեն բավարար չափով ուժեղ զգալով՝ Մակեդոնիայի երիտասարդ թագավոր Ալեքսանդր Մեծը Ք. ա. 334թ. իր բանակով անցավ սևծովյան նեղուցները և ﬔկ տարվա համառ կռիﬖերից հետո գրավեց Աքեﬔնյան տերության արևմտյան սատրապությունները: Աքեﬔնյան բանակներն առաջին լուրջ պարտությունը կրեցին Ք. ա. 333թ. Իսոսի ճակատամարտում: Սակայն պարսից արքունիքն անկարող եղավ հետագա երկու տարիներին ուժեղացնելու երկրի պաշտպանությունը: Եվ երբ Ք. ա. 331թ. հունա-մակեդոնական և պարսկական բանակները ճակատամարտեցին Գավգաﬔլայում, Ալեքսանդր Մակեդոնացին ջախջախեց Դարեհ III-ի ղեկավարած պարսկական բանակը: Ճակատամարտի ժամանակ Դարեհ III-ը փախուստի դիﬔց՝ հուսալքության մատնելով իր զորքերին: Շատ չանցած` նա սպանվեց իր իսկ ﬔրձավորների ձեռքով: Գավգաﬔլայի ճակատամարտին մասնակցել են Մեծ Հայքի և Փոքր Հայքի զորքերը: Մեծ Հայքի զորքը գլխավորում էր Երվանդ սատրապը: Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը Հայաստան չմտան և շարունակեցին իրենց ռազﬔրթը դեպի Միջին Ասիա և այնուհետև՝ Հնդկաստան: Սակայն դրանց նվաճումը ﬔծ դժվարություններ ստեղծեց հունա-մակեդոնական զորքերի համար: Նրանց համար հատկապես ﬔծ փորձություն էր մարտական փղերի դեմ պայքարելը: Արշավանքն ստիպված եղան դադարեցնել: Արշավանքի արդյունքում նվաճվեց Աքեﬔնյան տերությունը, ստեղծվեց ﬕ նոր, տարածքով նրան գրեթե չզիջող պետություն, որն ընդունված է կոչել Ալեքսանդր Մակեդոնացու տերություն: Վերջինս իր պետության մայրաքաղաք դարձրեց վաճառաշահ Բաբելոն քաղաքը: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները սոսկ ռազմական երևույթ չէին: Նրանք հեղաշրջիչ ազդեցություն ունեցան նաև այն ժամանակվա աշխարհի քաղաքական, հասարակական և տնտեսական կանքի վրա: Արևելքի երկրներում լայնորեն տարածվեց հունարենը, որը վերածվեց իշխող խավերի խոսակցական լեզվի: Ալեքսանդր Մակեդոնացու նվաճուﬓերով Առաջավոր Ասիայում սկսվեց նոր՝ հելլենիզﬕ (հունականության) դարաշրջանը: Ալեքսանդր Մակեդոնացին անձամբ Հայաստան չի արշավել, իսկ նրա ուղարկած բանակները ջախջախվել են հայերի կողﬕց: Մինչ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը կռվում էին Արևելքում, Հայաստանի երկու մասերը՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում իրեն թագավոր է հռչակում Գավգաﬔլայի ճակատամարտի մասնակից, պարսկական կառավարիչ-սատրապ Երվանդը (Երվանդ III, Ք. ա.331–300թթ.), որով Երվանդական արքայատոհմը վերականգնում է իր լիակատար իշխանությունը: Փոքր Հայքում ևս թագավորական իշխանությունն անցնում է Երվանդականներին:

Հայկական թագավորությունները Ք. ա. III դարում: Ալեքսանդր Մակեդոնացու մահից (Ք. ա. 323թ.) հետո նրա տերության տարածքում ստեղծվեցին ﬕ քանի պետություններ: Դրանցից աﬔնախոշորը և աﬔնաուժեղը Սելևկան տերությունն էր, որը վտանգում էր հարևան հայկական թագավորությունների գոյու-թյանը՝ անընդհատ փորձելով տիրանալ Հայաստանին: Մեծ Հայքի Երվանդականները, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրենց պետության կենտրոնը դարձրին Այրարատյան դաշտը: Նրանք իրենց աթոռանիստը հաստատեցին դարձյալ Արմավիր քաղաքում: Մեծ զարգացում է ապրում քաղաքաշինությունը: Քանի որ Երասխի հունի փոխվելուց հետո Արմավիրը զրկվել էր բավարար ջրից, Երասխի և Ախուրյանի ջրկիցի շրջանում Երվանդ IV թագավորը (Ք. ա. 220-201թթ.) կառուցում է Երվանդաշատ քաղաքը և դարձնում պետության մայրաքաղաք: Ախուրյան գետի աջ ափին հիﬓադրվում է խոշոր քաղաք-սրբավայր Բագարանը: Պետության քրմապետներ են նշանակվում թագավորի եղբայրները: Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները բռնում են զարգացման ու բարգավաճման ուղին:

Հայկական թագավորությունները և Սելևկանները: Մեծ Հայքի Երվանդականներն իշխում էին ﬕ ընդարձակ երկրի, որը տարածվում էր Կուրի և Երասխի ջրկիցից ﬕնչև Եփրատ՝ ներառելով Կոմագենե երկիրը: Սելևկան տերության թագավորների նենգ քաղաքականության հետևանքով Երվանդունիների թագավորության առավել զարգացած երկրամասերից Ծոփքն ու Կոմագենեն անջատվում են Մեծ Հայքից և վերածվում առանձին թագավորության: Այստեղ իշխանության գլուխ է անցնում Երվանդական արքայատոհﬕ կրտսեր ճյուղի ներկայացուցիչ Սամոսը (Շամ), որը դրամ է հատել: Նրան հաջորդում է որդին՝ Արշամը, որը նույնպես արծաթե դրաﬓեր է հատել: Շաﬕ և նրա հաջորդների օրոք թագավորությունում բուռն զարգանում են քաղաքները: Շամը Կոմագենեում կառուցում է Սամոսատ քաղաքը, իսկ Արշամը Ծոփքում` Արշամաշատը, որը դառնում է պետության մայրաքաղաքը: Շատ չանցած` Ծոփք-Կոմա- գենեի թագավորությունը տրոհվում է՝ ծնունդ տալով առանձին Ծոփքի և Կոմագենեի թագավորություններին: Այսպիսով` Ք. ա. III դարի վերջին Հայաստանի տարածքում գոյություն ունեին հայկական չորս թագավորություններ՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Ծոփքի և Կոմագենեի: Տրոհված և թուլացած Հայաստանն այլևս ի վիճակի չէր դիմադրելու Սելևկանների նվաճողական քաղաքականությանը: Հայաստանը բաժանելով առանձին թույլ թագավորությունների՝ Սելևկանները որոշակի քայլերեն ձեռնարկում երկիրը գրավելու ուղղությամբ: Ք. ա. 201թ. նրանց հաջողվում է իրենց տիրապետությունը հաստատել հայկական բոլոր թագավորություններում: Մեծ Հայքում կառավարիչ է նշանակվում Արտաշեսը, իսկ Ծոփքում՝ Զարեհը:

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՎԳԱՄԵԼԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻՆ` ԸՍՏ ՔՎԻՆՏՈՒՍ ՌՈՒՓՈՍԻ ԵՎ ՓԼԱՎԻՈՍ ԱՐԻԱՆՈՍԻ «Պարսիկները հարյուր հազար էին, նրանցից երեսուն հազարը՝ հեծյալներ, մարերը՝ տասը հազար հեծյալ և հիսուն հազար հետևակային: Հայերն ուղարկեցին քառասուն հազար հետևակային՝ նրան հավելելով յոթ հազար հեծելազոր: (Ճակատի) աջ թևում կանգնած էին Մեծ Հայքի հայերը: .... Հայերին ղեկավարում էին Օրոնտեսը (Երվանդ) և (Փոքր Հայքիսատրապ) Միթրաուստեսը»:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ` ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ԵՎ ՀԱՋՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Երբ ամբողջ աշխարհին տիրեց Ալեքսանդր Մակեդոնացին՝ Փիլիպպոսի և Ոլոմպիադայի որդին, ....ապա ինքը մեռնում է՝ իր տերությունը թողելով շատ մարդկանց, կտակելով, որ բոլորի իշխանությունն էլ կոչվի մակեդոնական: Նրանցից հետո Բաբելոնի վրա թագավորեց Սելևկիոսը, որը շատերից իշխանությունը խլեց և պարթևներին մեծ պատերազմով հնազանդեցրեց, որի պատճառով և Նիկանովր (Հաղթող) կոչվեց: Սա երեսուն և մեկ տարի տիրելուց հետո թագավորությունը թողնում է իր որդի Անտիոքին, որ Սոտեր էր կոչվում: Սա թագավորեց տասնինը տարի»:
Последний раз редактировалось Lusine1101 08 май 2017, 20:05, всего редактировалось 10 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Сообщение Lusine1101 » 24 апр 2017, 22:27

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ

Արտաշես I-ի գահակալումը:
Ք. ա. II դ. սկզբներին Մերձավոր Արևելքում ﬕջազգային հարաբերությունները բավականին սրվել էին: Սելևկանները լայն ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան նվաճելու և ապա դեպի Եվրոպա արշավելու ուղղությամբ: Նվաճողական ծրագրեր ուներ նաև Հռոﬔական հանրապետությունը: Նա իր հերթին ցանկանում էր նվաճել Փոքր Ասիան, ջախջախել Սելևկաններին և իր տիրապետությունը հաստատել ﬕջերկրածովյան ավազանում: Կողﬔրի ﬕջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 190թ. Մագ- նեսիայի մոտ, որտեղ Սելևկանները ծանր պարտություն կրեցին: Մեծ Հայքի և Ծոփքի Սելևկան կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհն անﬕջապես օգտվեցին Սելևկանների պարտությունից և Ք. ա. 189թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին: Նրանց այդ գործողությունները խրախուսվեցին Հռոﬕ կողﬕց, որն անﬕջապես ճանաչեց նրանց անկախությունը: Նույն այդ ժամանակ իրենց անկախությունը վերականգնեցին նաև Փոքր Հայքի Արտաշես I-ի սահմանաքար և Կոմագենեի հայկական թագավորությունները: Այսպիսով` Երվանդականների թագավորության անկուﬕց ընդաﬔնը ﬔկ տասնամյակ անց Մեծ Հայքը և Ծոփքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում հաստատվեց արքայական ﬕ նոր հարստություն (Ք. ա. 189-1թթ.), որի հիմնադիրը դարձավ Արտաշես I-ը: Արտաշես I-ը (Ք. ա. 189-160թթ.) հայոց պատմության ամենանշանավոր գործիչներից է: Նա անջնջելի հետք է թողել մեր ժողովրդի պատմության մեջ: Իզուր չէ, որ նա կրել է «Աշխարհակալ», «Բարի» պատվատիտղոսները, որոնք վկայում են այդ արքայի նկատմամբ ժողովրդի տածած անսահման սիրո մասին: Միևնույն ժամանակ, Արտաշեսը լայն ճանաչում է ունեցել Հին աշխարհում: Հունա-հռոմեական բազմաթիվ հեղինակներ են անդրադարձել նրա գործունեությանը: Հայկական հողերի ﬕավորումը: Մինչ Արտաշես I-ի գահակալությունը հարևան երկրները, օգտվելով Հայաստանի թուլացուﬕց, զավթել էին նրա ծայրամասային երկրամասերը: Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերաﬕավորմանը: Հատկապես եռանդուն էր գործում Արտաշեսը: Նա ոչ ﬕայն վերաﬕավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը ﬕացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն ու Փոքր Հայքը: Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափեր: Նա այստեղ Մեծ Հայքին է ﬕացնում Կասպքը (Փայտակարան) և ﬕնչև Ուրﬕո լճի ափերն ընկած տարածքները: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական հինավուրց Գուգարք նահանգը: Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները: Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին ﬕացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիﬖերից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկանների բռնազավթած Տմորիք երկրամասը: Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես ﬕացնել Մեծ Հայքին: Սակայն նա հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի դիվանագիտական համառ դիմադրությանը, որի հետևանքով Ծոփքի ﬕացումը հետաձգվեց: Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ: Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Հայաստանի մեծ մասի կառավարիչ», իսկ մի այլ մատենագիր՝ հույն աշխարհագրագետ Ստրաբոնը, գրում է, որ «Հայաստանը.... աճել է Արտաշեսի ջանքերով.... և այստեղ բոլորը միալեզու են», այսինքն՝ հայալեզու են: Հայկական հողերի ﬔծ մասի ﬕավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող ﬕ պետության: Ք. ա. 183-179թթ. Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց ﬕ կողﬕց Պոնտոսի ու Փոքր Հայքի, մյուս կողﬕց՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների ﬕջև: Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողﬔրի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես I-ը: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ Պոնտոսի հաշվին ընդարձակել Փոքր Հայքի տարածքը՝ անշուշտ, հետագայում իր թագավորությանը ﬕացնելու հեռահար ծրագրով: Իսկ երբ Մարաստանի Սելևկան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես I-ը Սելևկաններին թուլացնելու նպատակով անﬕջապես օգնության ձեռք ﬔկնեց նրան:

ԱՐՏԱՇԵՍ I-Ի ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ

Արտաշատ մայրաքաղաքի հիﬓադրումը:
Արտաշես I-ը հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիﬓադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում: Հետագայում Մեծամորը փոխել է իր հունը, որի հետևանքով հիշյալ գետերի ջրկիցը տեղափոխվել է արևմուտք: Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին: Նա գրում է.«Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ` քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և հռչակեց Հայաս- տանի քաղաքամայր»,- գրում է Պլուտարքոսը: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում և շրջակայքում՝ առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիները քաղաքն անվանել են«Հայկական Կարթագեն»: Քաղաքը բնակեցնելու համար Արտաշեսը կարգադրում է այնտեղ տեղափոխել Երվանդաշատի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների ﬕ մասին: Շուտով Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտե-սական և մշակութային նշանավոր կենտրոններից ﬔկը: Արտաշես I-ի նախաձեռնությամբ թագավորությունում կառուցվեցին ﬕ շարք այլ քաղաքներ, ինչպես օրինակ՝ Զարեհավանը և Զարիշատը: Այդ քաղաքներն անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:

Հողային հարաբերությունների կարգավորումը:
Արտաշես I-ի բարենորոգուﬓերի շարքում կարևոր նշանակություն է ունեցել հողային հարաբերությունների կարգավորումը: Խնդիրն այն է, որ սաստիկ սրվել էին հարաբերությունները գյուղական համայնքների և մասնավոր հողատերերի ﬕջև: Վերջիններս տարբեր եղանակներով փորձում էին զավթել համայնական հողերը և գյուղացիներին զրկել իրենց գոյությունը պահպանելու ﬕակ ﬕջոցից: Հողազուրկ գյուղացին ի վիճակի չէր հարկ վճարելու պետությանը և զինվորագրվելու բանակին: Արտաշեսը, հասկանալով դրա ողջ վտանգավորությունը երկրի համար, կարգադրեց սահմանազատել համայնքների և մասնավոր տնտեսությունների` ագարակների ու դաստակերտների հողերը: Արտաշեսի հրամանով համայնքային և մասնատիրական հողերի ﬕջև սահմանաքարեր կանգնեցրին, որով փորձ արվեց պաշտպանելու համայնքի իրավունքները: Արտաշեսի թողած սահմանաքարերի ﬕ մասը հայտնաբերվել է: Դրանցից ﬕ քանիսը ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:

Այլ բարենորոգուﬓեր:
Արտաշես I-ը զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր, մարտունակ ու լավ զինված բանակ: Երկրի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա կազմակերպեց չորս զորավարություններ: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է. «Զորքի իշխանությունն էլ (Արտաշեսը) չորս մասի է բաժանում. արևելան կողﬕ զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»: Պետության կառավարումը բարելավելու նպատակով Արտաշես I-ը թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոﬔական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Սրանց ﬕ մասում հետագայում ձևավորվեցին նախարարական իշխանություններ: Արտաշեսը կարգավորեց արքունի գործակալությունները: Երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը, նա հանձնեց իր ﬔրձավորներին: Թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում բարձրացնելու նպատակով Արտաշես I-ը սահմանեց թագավորի նախնիների պաշտամունքի կարգը: Արտաշատում նա կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները, որոնց ժողովուրդը պետք է երկրպագեր: Տաճարներ կառուցվեցին նաև Հայաստանի մյուս քաղաքներում, ուր, բացի հայոց աստվածներից, դրվեցին նաև Զևսի, Հերակլեսի, Ապոլ-լոնի, Աթենասի, Ափրոդիտեի և հունական այլ աստվածների արձանները: Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը, հստակեցրել տոմարը և կատարել բազում այլ բարեփոխուﬓեր: Նա հայտնի է «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով: Կատարած բազում նշանավոր գործերի համար Արտաշես I-ի մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վիպական զրույցներ, ուր գովերգվել են նրա իմաստությունն ու քաջությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել նրա սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի նկատմամբ ժողովրդի սերն արտահայտվել է նաև նրանով, որ հայերն իրենց օտար ծագումով, բայց սիրելի թագավորներին անվանել են Արտաշես (Զենոն, Տրդատ I և այլք): Արտաշեսը մահացել է Ք. ա. շուրջ 160 թվականին: Նա իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ, բարգավաճ և ռազմական առումով հզոր երկիր:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ` ԱՐՏԱՇԵՍ I -Ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Երվանդի մահից հետո Սմբատը մտնելով խուզարկում է արքունական գանձերը: Սանատրուկ թագավորի թագը գտնելով՝ դնում է Արտաշեսի գլուխը և թագավորեցնում է ամբողջ Հայաստանի վրա.... Արտաշեսը թագավորությունն ստանալով՝ պարգևներ է տալիս մարաց և պարսից զորքերին և ուղարկում իրենց երկիրը: Նույնպես տալիս է քաջ և պատվավոր Արգամին նրան խոստացած երկրորդական գահը, նաև հակինթներով զարդարված պսակ, երկու ականջներին գինդեր, մի ոտքին կարմիր ագանելիք, իրավունք ունենալ գործածելու ոսկե գդալ և պատառաքաղ և ոսկեղեն գավաթներով խմելու: Եվ այս պատիվներից ոչ պակաս տալիս է իր դայակ Սմբատին, բացի երկու գինդերից և կարմիր կոշիկից: Եվ բացի նրա հայրենական թագակապ ասպետությունից և արևմտյան զորքի իշխանությունից՝ նրան է վստահում հայոց բոլոր զորքերը, մեր բոլոր երկրի գործակալները և ամբողջ արքունական տունը»:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ` ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իրանունով կոչում է Արտաշատ: Երասխն էլ օգնում է նրան անտառի փայտով: Ուստի առանց դժվարության և արագ շինելով՝ այնտեղ մեհյան է կանգնեցնում և Բագարանից այնտեղ է փոխադրում Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը: Բայց Ապոլլոնի արձանը կանգնեցնում է քաղաքից դուրս՝ ճանապարհին մոտ: Երվանդի քաղաքից դուրս է բերում հրեա գերիներին, որ այնտեղ տարված էին Արմավիրից, և բերում նստեցնում է Արտաշատում: Նաև Երվանդի քաղաքի ամբողջ վայելչությունները, ինչ որ նափոխադրել էր Արմավիրից, և ինչ որ հենց ինքն էր շինել, բերում է Արտաշատ, և ավելի շատ բան էլ իր կողմից շինելով՝ սարքավորում է իբրև արքայանիստ քաղաք»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ: ՏԻԳՐԱՆ II ՄԵԾԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Տիգրան II-ի գահակալությունը:
Արտաշես I-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ I-ը (Ք. ա. 160-115թթ.), որը թագավորեց խաղաղությամբ: Արտավազդի գահակալման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտվեց: Ք. ա. 115թ. անժառանգ Արտավազդ I-ը ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին որպես պատանդի հանձնել պարթևներին: Արտավազդ I-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիրանը (Տիգրան I, Ք. ա. 115-95թթ.): Պատանդության ﬔջ թագաժառանգ Տիգրանը ﬓաց շուրջ 20 տարի և հայրենիք վերադարձավ հոր՝ Տիգրան I-ի մահից հետո: Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ պարթևներին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթա- նասուն հովիտներ» կոչված տարածքը:

Ծոփքի միացումը Մեծ Հայքին:
Տիգրան II-ը (Ք. ա. 95-55թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները ընդհանուր պետության ﬔջ ﬕավորելն էր: Արտաշես I-ը հիﬓականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների: Այժմ Տիգրան II-ը եռանդուն գործունեություն ծավալեց` շարունակելու իր պապի ﬕավորիչ քաղաքականությունը: Ք. ա. 94թ. Տիգրանի բանակները մտան Ծոփք և այն ﬕացրեցին Մեծ Հայքին: Ծոփքի թագավորն սպանվեց: Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափեր: Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան II-ի ուշադրության կենտրոնում:

Կապադովկիայի ռազմակալումը: Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին ﬕացնել նաև Փոքր Հայքը, որը, սակայն, ﬕնչ այդ ﬕացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր և ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորն էր եռանդուն զորավար Միհրդատ VI Եվպատորը: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոﬕ դեմ հետևողական պայքար է մղել` Փոքր Ասիայում ﬕ ընդարձակ և հզոր հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոﬓ էր, ուստի իր հակահռոﬔական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել Տիգրան II-ի հետ: Այդ շրջանում թեև Հայոց թագավորը Հռոﬕ հետ որևէ վիճելի խնդիր չուներ, սակայն, աշխարհակալական ծրագրեր հետապնդելով, կողﬓակից էր Պոնտոսի հետ ﬔրձեցմանը: Ահա թե ինչու Տիգրան II-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համա-ձայնության եկան ﬕմյանց հետ: Ք. ա. 94թ. Արտաշատ ժամանեցին պոնտական բանագնացները: Կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝
1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում:
2. Կոմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Հայաստանը:
Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության էր տալիս Տիգրան II-ին:Հավատարիմ հայ-պոնտական դաշինքին՝ Ք. ա. 93թ. հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա: Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և մեծ թվով գերիներ:

Տիգրան II Մեծի նվաճուﬓերը: Մեծ Հայքի թագավորության ու Պոնտոսի ﬔրձեցումը և Կապադովկիայում հայերի ռազմական հաջող գործողությունները Հռոﬕն ստիպեցին ﬔրձենալ Պարթևստանին: Նրանց ﬕջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի ու Պոնտոսի դեմ: Տիգրան II-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևստանը: Նրա թագավոր Միհրդատ II-ը կաﬔնում էր գերիշխանություն հաստատել Մեծ Հայքի թագավորության նկատմամբ: Սակայն Միհրդատ II-ի կանքի վերջին տարիներին Պարթևստանում սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը զգալիորեն թուլացավ: Իսկ երբ նա մահացավ, Տիգրանն անﬕջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին վերադարձրեց «Յոթանասուն հովիտները»: Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և առանց ﬔծ դժվարության գրավեցին այն: Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը: Պարթևական թագավոր Գոդերձ II-նստիպված հաշտություն խնդրեց: Հաշտության պայմանագրի համաձայն` պարթևները հօգուտ Հայաստանի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով ﬕայն Էկբատան ամառային աթոռանիստը: Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև արքայից արքա տիտղոսից: Այն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները: Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը: Այնուհետև հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Հյուսիսային Միջագետքի երկրները՝ Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոենեն: Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան II-ի տերությունն ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը: Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ:Միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայր աստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ միաժամանակ հանդես էին եկել 3-4 գահակալներ: Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունն ընդունելու մեջ: Իվերջո ընտրությունը կանգ առավ Տիգրան II-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով՝ «ռազմական հզոր ուժ ունենալն էր»: Ք. ա. 84թ. հայկական բանակներն անարգել մտան Ասորիք: Տիգրանն Անտիոքում բազﬔց Սելևկանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց շուրջ երկու տասնամյակ: Ասորիքի (Սիրիայի) ﬕացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմագենեն ու Կիլիկիան, ապա նաև Փյունիկիան: Իվիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Հայաստանի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և ﬕ քանի այլ երկրներ: Տիգրանին համառ դիմադրեցին Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց ﬕայն Ք. ա. 71թ.: Այստեղ գերի վերցվեց Սելևկան Սելենե թագուհին, որն ավելի ուշ Տիգրանի հրամանով մահապատժի ենթարկվեց: Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց թագավորի հետաքրքրությունների շրջանակում: Նրա թագավոր Պտղոﬔոս XII-ը գահ բարձրացավ Տիգրան II-ի օգնությամբ: Դժվար չէ տեսնել, որ Տիգրանն այդ երկրի նկատմամբ ուներ հեռահար ծրագրեր, որոնք, սակայն, քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության պատճառով չիրականացան:

ՏԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ:

Հայկական տերությունը: Տիգրան Մեծի նվաճուﬓերի հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ ﬕ նոր տերություն, որը տարածվում էր Եգիպտոսից ու Կարﬕր ծովից ﬕնչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից ﬕնչև Կասպից ծով: Տիգրան II-ի գերիշխանությունն էին ընդունում ﬕնչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը: Այդ տերության ﬔջ էին մտնում Վիրքը, Աղվանքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին ﬕ շարք այլ թագավորություններ՝ Պարթևստանը, Հրեաստանը, անդրկասպյան սկութներն ու Պարսից ծոցի ափերին բնակվող արաբական ցեղերը: Ինչպես հույն պատﬕչն է հավաստում, Տիգրան II-ի տերության ﬔջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով: Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր, հիշեցնում էր Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկանների տերությունները: Հայկական տերությունը բազմազգ և զարգացման տարբեր աստիճանների վրա գտնվող երկրների ﬕ ամբողջություն էր: Բնականաբար, տերության ﬕջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիﬓական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները: Տերության տնտեսապես աﬔնազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն նավահանգստային քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքներ: Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան II-ի ﬔրձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը: Վերջինիս նստավայրն էր Մծբինը: Թվարկված երկրները հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրաված երկրների ﬕ մասը վերածեց ենթակա թագավորությունների: Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց: Տիգրանը ﬕաժամանակ իրեն հռչակեց նաև այդ երկրի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի նշանակած փոխարքաները կամ կուսակալները: Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող թագավորներն ու հպատակ ցեղերը: Այսպիսով` Տիգրան II-ը դարձավ Առաջավոր Ասիայի ﬔծագույն մասի տիրակալը: Հայոց տերության ﬔջ անﬕջականորեն մտնող տարածքը կազմում էր շուրջ 1 մլն կմ2, իսկ նրա քաղաքական գերիշխանության ու ազդեցության ներքո գտնվող ամբողջ տարածքը կազմում էր շուրջ 3 մլն կմ2, որը Մեծ Հայքի տարածքը գերազանցում էր տասն անգամ:

Տիգրանակերտի կառուցումը: Հայկական աշխարհակալ տերությունը նվաճուﬓերի հետևանքով նոր մայրաքաղաքի կարիք ուներ: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի ﬓացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Ահա թե ինչու նոր մայրաքաղաքի կառուցումը դարձավ օրակարգի հարց: Այն հիﬓադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից ﬔկի ափին: Մայրաքաղաքը կառուցվեց Ք. ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ Հայոց հզոր արքայի: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան II-ը նվաճված երկրների քաղաքային բնակչության ﬔծ մասին բռնագաղթեցրեց Հայաստան: Հույն պատﬕչ Ապիանոսի վկայությամբ` ﬕայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից: Անշուշտ, Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել ﬕայն Տիգրանակերտում: Նրա ﬔծ մասը հաստատվել է Արտաշատ, Արմավիր, Երվանդաշատ, Վան և այլ քաղաքներում: Հույն պատﬕչ Պլուտարքոսի խոսքերով` Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և ﬔծատոհﬕկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, ﬕմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար: Ըստ պատﬕչի` «.... նա այստեղ հրավիրում է հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն աﬔնը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու»: Այսպիսով` կարճ ժամանակաﬕջոցում կառուցվեց ﬔծ ու շքեղ ﬕ քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մ բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ ﬕջնաբերդ: Թագավորական պալատը կառուցվել է քաղաքից դուրս և շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով ու որսատեղիներով: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր՝ արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել: Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից` նույն անվանումով քաղաքներ են հիﬓադրվել նաև տերության այլ վայրերում, այդ թվում` Արցախում:

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում փառաբանել է Տիգրան Մեծի կերպարը: Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ: Գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները: Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին: Տիգրանին ժամանակակից հռոﬔական պատﬕչները նրան անվանել են «ﬔծագույն թագավոր, որ տիրակալում էր ﬔծ փառքով»: Հատկանշական է, որ Տիգրան Մեծի կերպարը ներշնչել է աշխարհահռչակ բազմաթիվ երգահանների (Անտոնիո Վիվալդի, Նիկոլո Պուչինի, Քրիստոֆ Գլուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ), որոնք օպերային ստեղծագործություններ են նվիրել «վսեմ քաջությամբ օժտված» Հայոց թագավորին: Հայ նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը դիպուկ է բնութագրել Տիգրան II-ին. «Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում:Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր ﬕ կոչման,որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»:

ՀԱՅ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Լուկուլլոսի արշավանքը Հայաստան: Ք. ա. I դ. սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տարածքներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի` Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան II-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ: Տիգրան II-ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները: Լրջորեն անհանգստացած դրանից՝ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության: Ռազմաքաղաքական իրադրությունը Հռոմի համար նպաստավոր էր. Ք. ա. 71թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան II-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին: Վերջինս մազապուրծ փախել էր Հայաստան և քաղաքական ապաստան ստացել: Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն: Հայոց արքան, բնականաբար, մերժեց հռոմեացիների պահանջը, ասելով՝ «Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա... հակահարված կտամ նրանց»: Անշուշտ, պարզամիտ կլինի կարծել, որ եթե Տիգրանը հանձներ Միհրդատին, ապա կարելի էր խուսափել պատերազմից:

Տիգրանակերտի ճակատամարտը: Ք. ա. 69թ. գարնանը հռոմեական բանակները, անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ Ք. ա. 69-67թթ. և Ք. ա. 66թ.: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով: Լուկուլլոսը փորձեց դաշնակցել պարթևների հետ` ընդդեմ Հայաստանի: Սակայն վերջիններս, վստահ չլինելով հռոմեացիների հաղթանակին, չեզոքություն պահպանեցին: Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը: Սակայն դա իրագործվեց միայն մասամբ: Հռոմեական բանակի ներխուժումը Հայաստան իրոք անսպասելի էր: Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց դեպի Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը: Այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեականինը՝ գերագնահատելու սխալ հաշվարկով: Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց: Ճիշտ է, Հայոց արքան այդ ժամանակ գտնվում էր Պտղոմայիսում, սակայն Տիգրանակերտի կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ: Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել քաղաքը: Անցնում էին ամիսներ, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել: Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց: Հռոմեական բանակի` Հայաստան ներխուժման լուրը Տիգրան II-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացած էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը: Տիգրանը թագավորական թիկնապահ գնդով շտապ վերադարձավ Հայաստան: Բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային: Մինչև Հայաստան հասնելը Տիգրան II-ը Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը: Սակայն վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարմանն ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց: Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին, որտեղ գտնվում էին նրա ընտանիքը և գանձարանը: Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը: Այս իրադարձությունը, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների մարտական ոգին և հավատ ներշնչեց հաղթանակին կատմամբ: Ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր: Ըստ Ապիանոսի` Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները: Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր: Անշուշտ, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է: Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ: Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը: Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները: Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալի ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը: Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ` հայկական բանակն ստիպված էր նահանջել երկրի խորքը: Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը: Կայազորի հույն վարձկանները, կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբեցին և քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև: Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ և թալանվեց: Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր:

Արածանիի ճակատամարտը: Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին Հայոց թագավորի կորովը: Տիգրան II-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու: Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց: Լուկուլլոսը, ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ: Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին: Ձմեռվա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ հեծելազորը: Հայաստանի տնտեսական կարողություններն ու մարդկային ռեսուրսները հնարավոր դարձրեցին ընդամենը կես տարում միանգամայն նոր բանակի ստեղծումը: Այն իր կազմով ազգային էր և մարտարվեստով չէր զիջում հռոմեացիներին: Այլևս հույսը կորցնելով, թե Տիգրանը հաշտություն կխնդրի իրենից, Լուկուլլոսը Ք. ա. 68թ. գարնան վերջերին դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը: Նա համոզված էր, որ Տիգրանին պարտադրելով նոր ճակատամարտ` գլխովին կոչնչացնի հայկական բանակը և հեշտությամբ կգրավի Արտաշատը: Հայկական բանակը, սակայն, խուսափում էր գլխավոր ճակատամարտից և դանդաղորեն նահանջում էր դեպի երկրի խորքեր: Միաժամանակ, անսպասելի հարձակումներով հայերը ջլատում էին հռոմեացիների ուժերը՝ նրանց պատճառելով նշանակալի կորուստներ: Տիգրանի ընտրած այս մարտավարությունը լիովին արդարացրեց իրեն: Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանց: Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր, իսկ նրանից քիչ այն կողմ՝ Արտաշատն իր անբավ հարստություններով: Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված, և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի Հայկական Կարթագեն: Շուտով հռոմեական բանակը ենթարկվեց Տիգրանի գլխավորած հայկական զինված ուժերի շեշտակի գրոհին: Հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց: Հույն պատմիչ Դիոն Կասիոսը վկայում է, որ հայերը, նետահարելով հռոմեացիներին, շատերին սպանեցին, իսկ շատ շատերին էլ վիրավորեցին, իսկ «վերքերը ծանր էին և դժվար Արածանի գետը բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»: Արածանիի ճակատամարտը ցույց տվեց Տիգրանի՝ որպես հիանալի ռազմագետի կարողությունները: Անպարտելի համարվող հռոմեական բանակը ծանր պարտություն կրեց, դրան հետևեց նրա խայտառակ փախուստը: Լուկուլլոսն ստիպված էր թողնել Հայաստանի սահմանները:Շուտով հռոմեացիները դուրս քշվեցին նաև Հյուսիսային Միջագետքից և Կորդուքից: Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը: Հռոմեացիների առաջին արշավանքը դեպի Արևելք լիովին ձախողվեց: Լուկուլլոսի պարտության հետևանքով հայկական տերության քաղաքական ու ռազմական հեղինակությունը վերականգնվեց: Ք. ա. 67թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Սիրիայում, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին: Հռոմի հեղինակությունն Արևելքում լրջորեն խախտվեց: Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ: Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից: Նրա փոխարեն հրամանատար նշանակվեց հմուտ զորավար և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսը:

Պոմպեոսի արշավանքը Հայաստան: Խելացի ու հեռատես Պոմպեոսը Ք. ա. 66թ. գարնանը, ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի: Պարթևները սիրով համաձայնեցին, քանզի ցանկանում էին վրեժխնդիր լինել Տիգրանից իրենց ստորացման համար: Հռոմեապարթևական դաշինքն ուղղված էր Հայաստանի դեմ: Նույն տարվա ամռանը Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Հայաստանը զրկվեց իր միակ դաշնակցից: Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Հայաստան: Ստեղծված բարդ իրադրությունը Տիգրան II–ից պահանջում էր գործել չափազանց զգույշ և ճշգրիտ: Հայաստանի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ: Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ: Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր Հայոց թագավոր: Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը: Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Հայաստանը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին: Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Հայաստան: Տիգրան Կրտսերը փախավ Պարթևստան, որի թագավոր Հրահատ III-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը: Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Հայաստան և պաշարեց Արտաշատը: Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիր, իսկ Տիգրան Կրտսերը ճողոպրեց Պոնտոս: Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը: Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա: Ք. ա. 66թ. ամռան վերջերին Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի գլխավորած հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան: Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի` Հայաստան ներխուժման պատճառով: Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Հայաստանին ձեռնտու պայմաններով հաշտվել Հռոմի հետ և հենց նրա օգնությամբ էլ պայքարել մյուս երկուսի դեմ:Հակառակ դեպքում Հայաստանը կարող էր կորցնել իր անկախությունը: Ուստի ոչ կենսական խնդիրներում անհրաժեշտ էր զիջումների դիմել` գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար: Պոմպեոսը Ք. ա. 66թ. սեպտեմբերին մոտեցավ Արտաշատին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու: Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները: Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի: Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցություններին, արդյունք չտվեցին: Ընդհակառակը` նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում:

Արտաշատի հաշտության պայմանագիրը: Ք. ա. 66թ. սեպ-տեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝ Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Սակայն Հայոց տերությունը պահպանում էր իր միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը: Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում առանձին պետություն, այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան II-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո: Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ` արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից: Հայաստանը հայտարարվում էր «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»: Վերջին կետը կարող է թողնել այն տպավորությունը, թե Հայաստանը կախյալ վիճակի մեջ էր դրվում Հռոմից: Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այդպես չէր: Հայաստանը պահպանեց իր անկախությունը: Ընդհակառակը, Հռոմն արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան II-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները: Պարթևները դաշնակից Հռոմից հօգուտ իրենց ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևստանի ուժեղացմանը: Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր այսուհետև պաշտպանել Տիգրան II-ին: Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը: Տենչալով Հայաստանի գահը՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով: Հասկանալով հանդերձ իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերը, այնուամենայնիվ, ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը: Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ: Տիգրան II-ը, օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունը, կարողացավ Ք. ա. 64թ. Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը: Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը, որից խիստ դժգոհ մնաց պարթևական արքունիքը: Արտաշատի պայմանագիրըվՏիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Նա գործնականում կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Պահպանվեց Հա-յաստանի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման կարևորագույն երաշխիքը: Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական կարևոր նշանակությունը: Տիգրան II-ի կյանքի վերջին տասը տարիները Հայաստանի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման շրջան էին:

ՈՒՍՏԻՆՈՍԸ` ԱՐՏԱՎԱԶԴ I-Ի ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ «....Չի կարելի լռությամբ անցնել այնպիսի մեծ թագավորության կողքից, ինչպիսին է Հայաստանը, քանի որ նրա սահմանները, Պարթևստանից հետո, իրենց ընդարձակությամբ գերազանցում են բոլոր մյուս թագավորությունների սահմանները, ընդ որում Հայաստանը Կապադովկիայից մինչև Կասպից ծովը մեկ միլիոն հարյուր տասնմեկ հազար քայլ տարածություն ունի (= 1650 կմ), իսկ լայնքով նրա երկարությունն է յոթ հարյուր հազար քայլ (= 1050 կմ)»:

ԴԻՈՆ ԿԱՍԻՈՍԸ` ԱՐԱԾԱՆԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ «.... (Ք. ա. 68թ.) ամռան կեսերին Լուկուլլոսն արդեն սկսեց արշավանքը և ավերեց Հայաստանի որոշ մասերը: Եվ այս ընդհարման ժամանակ հռոմեացի հեծյալներին (հայերի) հեծելազորը դժվարդրության մատնեց, իսկ հռոմեական հետևակի հետ նրանցից ոչ մեկը ձեռնամարտի դուրս չեկավ, այլ նրանք փախչում էին ամեն անգամ, երբ Լուկուլլոսի վահանակիրները օգնության էին հասնում հեծելազորին: Այնուհանդերձ, հայերը որևէ վնաս չկրեցին, այլ նրանք ետ դառնալով և հետապնդողներին նետահարելով, շատերին իսկույն սպանեցին, իսկ շատ-շատերին էլ վիրավորեցին: Ու վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի նրանք գործածում էին երկծայր նետեր, և ծայրերը այնպես էին իրար ագուցված, որ նետերը թե՛մարմնի որևէ մասում մնալու և թե՛ դուրս քաշվելու դեպքում արագորեն սպանում էին, որովհետև երկաթյա ծայրերից մեկը, որը չէր ամրացված, մնում էր վերքի մեջ: Այնժամ Լուկուլլոսը, քանի որ շատերը վիրավորվում էին և մի մասն էլ մահանում էր, իսկ հաշմվածները հեծեծում էին, և միաժամանակ պարենամթերքը պակասում էր, նահանջեց այդտեղից»:

ՀՈՒՍՏԻՆՈՍԸ` ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԵՎ ՄԻՀՐԴԱՏ ԵՎՊԱՏՈՐԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Այդ ժամանակ Արմենիայի թագավորն էր Տիգրանը, որը վաղուց պատանդ էր տրվել պարթևներին և քիչ առաջ հետ էր ուղարկվել իր հայրենի թագավորությունը: Սրան շատ էր ուզում Միհրդատը (Եվպատորը) դաշնակից անել ընդդեմ հռոմեացիների, որոնց հետ նա վաղուց հետե մտադիր էր պատերազմ մղել: Եվ թեև Տիգրանը հռոմեացիների կողմից չէր կրել որևէ անարգանք՝ նա դրդում էրնրան Գորդիոսի միջոցով, որ հարձակվի Կապադովկիայի թագավոր Արիոբարզանի վրա, որը խիստ թույլ էր: Իսկ որպեսզի չերևա, որ որոշ խորամանկություն կա դրա տակ, նա ամուսնացնում է նրա (Տիգրանի) հետ իր աղջկան՝ Կլեոպատրային»:


ՀՈՒՍՏԻՆՈՍԸ` ԱՍՈՐԻՔՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ «Ի վերջո (Ասորիքի) ժողովուրդը դիմեց օտարի օգնությանը և սկսեց փնտրել օտարերկրացի թագավոր: Ոմանք կարծում էին, որ պետք է հրավիրել Միհրդատ Պոնտացուն, մյուսները՝ Եգիպտոսի Պտղոմեոսին, սակայն իրերի բերմամբ Միհրդատը պատերազմների մեջ էր հռոմեացիների դեմ, իսկ Պտղոմեոսը Ասորիքի մշտական թշնամին էր եղել: Այսպիսով` բոլորը համաձայնության եկան Հայաստանի թագավոր Տիգրանի շուրջը, որը, սեփական ռազմական ուժ ունենալուց բացի, պարթևների թագավորության դաշնակիցն էր և Միհրդատի խնամին: Եվ այսպես, հրավիրված լինելով Ասորիքի գահին բազմելու, նա 17 տարի շարունակ կառավարում էր ամենայն անդորրությամբ....»:

ԱՊԻԱՆՈՍԸ` ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ «....Ինչևէ, գալով Պոմպեոսի մոտ, (Տիգրանը) բացատրվեց կատարված դեպքերի համար և տվեց Պոմպեոսին 6000 տաղանդ, զինվորներից յուրաքանչյուրին՝ 50 դրաքմե, (յուրաքանչյուր) վաշտապետին՝ հազար, իսկ (յուրաքանչյուր) տրիբունին՝ 10 հազար (դրաքմե): Պոմպեոսը ներեց նրան կատարված դեպքերի համար, հաշտեցրեց որդու հետ և որոշեց, որ որդին իշխի Ծոփքի և Կորդուքի վրա, սրանք այժմ կազմում են փոքրագույն Հայաստանը, իսկ հայրը՝ մյուս Հայաստանի վրա, և որ տղան պետք է լինի ժառանգորդը: Իսկ նրան վաճած երկրները պետք է վերադարձվեն»:


ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ
Արտավազդ II-ի գահակալությունը: Տիգրան II-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34թթ.), որը բազմակողմանի զարգացած, հունարենի քաջագիտակ, մտավորական անձնավորություն էր: Հույն պատﬕչ Պլուտարքոսը հավաստում է, որ Արտավազդը «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ: Արտավազդ II-ը գահ է բարձրացել Մեծ Հայքի թագավորության համար բարդ քաղաքական իրավիճակում: Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում: Հայոց թագավորությունը, որ երկար տարիներ հաջողությամբ պայքար էր մղում Հռոﬕ նվաճողական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց Պարթևստանին: Բացի դրա նից` Մեծ Հայքի թագավորությունը հայտնվեց երկու հզոր տերությունների ﬕջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը: Հայաստանի դիրքորոշումը դառնում էր չափազանց կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում: Նման պայմաններում ի՞նչ դիրք էր գրավելու Մեծ Հայքի թագավորությունը: Հարցադրում, որ դրվեց Արտավազդի և նրա հաջորդների առջև ﬕ քանի դար շարունակ: Արտավազդ II-ը հակված էր չեզոքության քաղաքականության: Նա փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Հայաստանը ներքաշվի պատերազﬓերի ﬔջ: Հակառակ դեպքում Արտա-վազդը հակված էր ընտրելու Հայաստանի համար առավել անվտանգ դաշնակցությունը: Դա երբեﬓ լինում էր Հռոմը, երբեﬓ՝ Պարթևստանը: Սակայն Հռոմը, որպես առավել հզոր ուժ, պակաս ցանկալի էր որպես դաշնակից, քանի որ բացահայտորեն սպառնում էր Հայաստանի անկախությանը: Ուստի Արտավազդ II-ն ավելի շատ հակվում էր դեպի Պարթևստանը: Դիվանագիտական ճշգրիտ քայլերով Արտավազդը ձգտում էր պահպանել Մեծ Հայքի թագավորության՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության ուժը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Կրասոսի արևելան արշավանքը և Հայաստանը: Ք. ա. 60թ. Հռոﬕ երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, կնքեցին ﬕ դաշինք, որը հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոﬔական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և ﬕաժամանակ պարթևների դեմ պատերազﬔլու իրավունքը: Ք. ա. 54թ. նա ժամանեց Արևելքև սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և ﬔծաﬕտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատﬕչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել Հնդկաստան: Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոﬕ բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ II-ը: Հավատարիմ ﬓալով Ք. ա. 66թ. հայ-հռոﬔական պայմանագրին՝ նա, որպես «հռոﬔական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալի քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր): Արտավազդն առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Դա հիﬓավորվում էր արշավանքի ուղուց են թեև ավելի երկար, սակայն անվտանգ լինելով: Հայաստանի լեռնային տեղանքում պարթևական հեծելազորը կզրկվեր իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդն առաջին հերթին մտադիր էր հռոﬔական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավորներ խուժուﬕց: Սակայն Կրասոսն ընտրեց արշավանքի կարճ ու վտանգավոր ուղին: Այն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստան-ներով: Երկիր վերադառնալիս Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին: Նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսն անհարգալից խոսքերով Արտավազդին ﬔղադրեց դավաճանության ﬔջ: Ավելին` սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել Հայոց արքային: Արտավազդը, հմտորեն կողﬓորոշվելով և հանդես բերելով հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը: Նա Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոﬔացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և Ք. ա. 54թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական ﬕ համաձայնագիր: Այն ամրապնդվեց Հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ: Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, Ք. ա. 53թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաք: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոﬔական լեգեոններին՝ ոչնչացնելով գույքը, պարենի պաշարները և թունավորելով ջրհորները: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և Ք. ա. 53թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը ﬔծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոﬔական զորքը: Սպանվածների թիﬖ անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատﬕչ Պլուտարքոսը հաղորդում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան: Այդ ժամանակ հայ ու պարթև արքաները և նրանց ﬔրձավորներն Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի թատերական կեղծ գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի իրական գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք լեռներից և բերել ենք հարուստ որս», ինչը ﬔծ ցնծությամբ է ընդունվում հանդիսականների կողﬕց: Նույն պատﬕչի խոսքերով՝ «այսպես ավարտվեց Կրասոսի արևելան արշավանքը, որը վերջացավ ողբերգության նման»:

Անտոնիոսի պարթևական և հայկական արշավանքները: Կրասոսի պարտությունը ծանր տպավորություն թողեց Հռոմում: Սակայն ներքաղաքական բարդ իրադարձությունները խանգարեցին նոր արշավանք կազմակերպել և վրեժխնդիր լինել պարթևներից: Ավելին` Հուլիոս Կեսարի սպանությունը (Ք. ա. 44թ.) երկիրը ներքաշեց քաղաքացիական պատերազﬓերի հորձանուտ: Օգտագործելով հարմար պահը՝ պարթևա-հայկական ﬕացյալ բանակը Ք. ա. 40թ., պարթև թագաժառանգ Բակուրի և հայ զորավար Վասակի գլխավորությամբ, անցնելով Եփրատը, ներխուժեց Ասորիք: Փյունիկիայի, Ասորիքի, Պաղեստինի և Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքները, որոնք դժգոհ էին հռոﬔական ծանր տիրապետությունից, հայերին և պարթևներին դիմավորում են ցնծությամբ՝ իրենց դարպասները բացելով նրանց առջև: Միջերկրական ծովի ափերին պարթևների և հայերի հայտնվելը սթափեցրեց Հռոﬕն և ստիպեց դիﬔլ կտրուկ ﬕջոցների: Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին: Կռիﬖերի ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը: Պարթևստանում սկսված գահակալական պայքարի պատճառով անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը: Հռոﬔացիներն անﬕջապես օգտագործեցին այս հարմար պահը: Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության (Մարկոս Անտոնիոս, Մարկոս Լեպիդոս և Գայոս Օկտավիանոս) որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը: Ք. ա. 38-37թթ. Անտոնիոսը դեպի Պարթևստան ﬔծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց: Քանի որ արշավանքի երթուղին անցնելու էր Հայաստանով՝ հռոﬔացիներին անհրաժեշտ էր Հայաստանի դաշնակցությունը: Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև:Ստեղծված ծանր իրադրության պայմաններում նա ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոﬔացիներին: Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11-հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Հայաստանի տարածքով: Ք. ա. 36թ. ամռանը Անտոնիոսը 100-հազարանոց բանակով և երեք հարյուր սայլերի վրա բարձած պաշարողական տեխնիկայով սկսեց իր արշավանքը: Հռոﬔական բանակն անցավ Հայաստանի տարածքով և մտավ պարթևներին դաշնակից Ատրպատական: Անտոնիոսը շտապում էր օր առաջ գրավել Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպան (Հրատն Մեծ), ուստի, պաշարողական ﬔքենաների համար առանձնացնելով երկու լեգեոն, ինքը հիﬓական ուժերով շարժվեց երկրի խորքեր: Պարթևներն անﬕջապես օգտագործեցին այդ պահը և, հարձակվելով, ոչնչացրին պաշարողական ﬔքենաները: Պարզ դարձավ, որ առանց այդ ﬔքենաների անհնարին էր գրավել պարթևական քաղաքները: Իր հերթին Արտավազդը, հիանալի գիտակցելով, որ Անտոնիոսի արշավանքը ձախողվել է, որոշեց վերադառնալ Հայաստան և հրաժարվել ռազմական գործողություններին մասնակցելուց: Հետագայում իրեն արդարացնելու համար Անտոնիոսն օգտագործեց այդ հանգամանքը՝ Արտավազդին հռչակելով դավաճան և իր պարտության հիﬓական ﬔղավոր: Այս ﬔղադրանքը կեղծ է, քանզի Անտոնիոսի պարտվելուց հետո էր Արտավազդը հետ քաշել իր զորամասերը: Ք. ա. 36թ. աշնանն Անտոնիոսի բանակը ստիպված էր նահանջել: 27 օր տևած նահանջի ընթացքում հակառակորդն անընդհատ հարձակուﬓերով ուժասպառ էր անում հռոﬔացիներին, որոնք կորցրին 32 հազար, իսկ պարթևները՝ 12 հազար զինվոր: Հայկական կողմը թագավորի հեռատեսության շնորհիվ կորուստներ չունեցավ: Միայն Հայաստան հասնելուց հետո Անտոնիոսը կարողացավ հանգիստ շունչ առնել: Կարգի բերելով բարոյալքված բանակը՝ նա շտապ ﬔկնեց Ալեքսանդրիա: Հռոﬔական սենատին ուղարկված զեկուցագրում Անտոնիոսը, իր ապաշնորհությունն ու ﬔղքը քողարկելու նպատակով, ռազմական վիթխարի ծախսերն ու մարդկային ահռելի կորուստները բացատրում է Հայոց թագավորի իբր թե դավաճանությամբ: Իր վարկաբեկված հեղինակությունն ինչ-որ չափով վերականգնելու և ռազմական վիթխարի ծախսերը մարելու համար նա ծրագրում է գրավել ու կողոպտել Հայաստանը: Ք. ա. 34թ. ամռանը Անտոնիոսը անակնկալ արշավեց դեպի Հայոց թագավորություն: Հարձակուﬓ այնքան անսպասելի էր, որ հռոﬔական բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մոտեցավ Արտաշատին: Անըմբռնելի է, սակայն փաստ, որ Արտավազդն իր առնվազն 70-հազարանոց բանակը մարտի չհանեց հռոﬔական 60-հազարանոց բանակի դեմ: Նա, ըստ երևույթին, համոզված էր, որ ﬕջադեպը կարելի է լուծել խաղաղությամբ: Նման դեպքում երկիրը թերևս կարող էր զերծ ﬓալ ավերածություններից, բայց անﬕջականորեն վտանգվում էր թագավորի անձը: Բանակցություններ վարելու փոխարեն Անտոնիոսը ձերբակալեց Հայոց թագավորին, թագուհուն, Տիգրան ու Արտավազդ արքայազներին և կողոպտեց արքունի գանձերը: Անտոնիոսի այս քայլը դատապարտել են անգամ հռոﬔացի հեղինակները: Այսպես` Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսը Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, ﬔծապես վարկաբեկել է հռոﬔական ժողովրդի հեղինակությունը»: Այսուհանդերձ, հռոﬔացիներն իրենց նպատակին չհասան: Թագաժառանգ Արտաշեսը փորձեց հակահարված տալ հակառակորդին և ազատել կալանված արքային, սակայն հապշտապ և լավ չկազմակերպված գործողություններով որևէ արդյունքի չհասավ: Նա պարտվեց և զորքերով անցավ Պարթևստան: Հայաստանի քաղաքներում թողնելով հռոﬔական կայազորներ, Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով Արտավազդ II-ին և նրա ընտանիքը: Նա Ալեքսանդրիայում հաղթահանդես կազմակերպեց, որի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում ոսկե շղթաներով շղթայված Հայոց թագավորն ու նրա ընտանիքն էին: Գերիներին հորդորել էին խոնարհվել Կլեոպատրայի առջև և նրան ﬔծարանքի խոսքեր շռայլել: Սակայն Արտավազդն ու նրա հարազատներն անցան հպարտորեն ու արժանապատվորեն: Ինչպես գրում է ժամանակակից հույն պատﬕչը` «նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Հայերի նման կեցվածքը ﬔծ տպավորություն թողեց: Վիրավորված Կլեոպատրան չներեց Արտավազդին և կարգադրեց զնդան նետել նրան:Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները խիստ սրեցին նրա հարաբերությունները Հռոﬕ ծերակույտի (սենատի) հետ: Քաղաքացիական պատերազմը դարձավ անխուսափելի, որը և շուտով բռնկվեց: Ք. ա. 31թ. սեպտեմբերի 2-ին Ակտիուﬕ ճակատամարտում Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց եռապետ Գայոս Օկտավիանոսի բանակից և փախավ Ալեքսանդրիա: Նույն թվականի հոկտեմբերին Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ II-ը մահապատժի ենթարկվեց: Շատ չանցած` Օկտավիանոսի կողﬕց գերվելու վտանգն Անտոնիոսին և Կլեոպատրային ստիպեց ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կանքին:

ՀՌՈՄԵԱԿԱՆ ՊԱՏՄԻՉԸ` ԱՐՏԱՇԱՏԻ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ «Նրանք՝ Հայոց և պարթևաց թագավորները, միմյանց համար խնջույքներ ու գինարբուքներ էին կազմակերպում, որոնց ընթացքում հաճախ բեմադրվում էին հունական ներկայացումներ, քանզի Օրոդեսին անծանոթ չէին հունական լեզուն և գրականությունը, իսկ Արտավազդը հորինում էր նույնիսկ ողբերգություններ և գրում ճառեր ու պատմական երկասիրություններ, որոնցից մի քանիսը մինչև այժմ պահպանվել են: Այն պահին, երբ արքունիք բերեցին Կրասոսի գլուխը, ճաշասեղաններն արդեն հավաքված էին, և ողբերգակ դերասան Յասոն Տրալացին արտասանում էր Եվրիպիդեսի «Բաքոսուհիներից» հատվածներ.... Այն ժամանակ, երբ նրան ծափահարում էին, դահլիճ մտավ Սիլակեսը և երեսն ի վայր ընկավ արքայի առաջ, և ապա նա սրահի մեջտեղը նետեց Կրասոսի գլուխը»:

ԴԻՈՆ ԿԱՍՍԻՈՍԸ` ԱՐՏԱՎԱԶԴ II–Ի ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «....Անտոնիոսը տիրացավ ամբողջ Հայաստանին և ապա իր լեգեոնները թողնելով այստեղ` նա վերադարձավ Եգիպտոս, իր հետ տանելով թե՛ այլ առատ ավար և թե՛ (Արտավազդ) Արմենին` կնոջ և որդիների հետ: Անտոնիոսը Կլեոպատրային շնորհեց ընտանյոք հանդերձ նաև (Արտավազդ) Արմենին, որը ոսկե կապանքների մեջ էր: ....Իսկ (Կլեոպատրան) նստած էր բազմության մեջտեղ, արծաթապատ բեմում, ոսկեզօծ գահավորակի վրա: Սակայն հայերը ո՛չ աղերսեցին Կլեոպատրային, ո՛չ իսկ երկրպագեցին, թեպետև նրանց շատ էին ստիպում և շատ էին հուսադրում` ազատություն խոստանալով, ու որովհետև Կլեոպատրային պարզապես իր անունով կոչեցին (և չանվանեցին թագուհիների թագուհի), նրանք վեհամիտ մարդկանց համբավ շահեցին, բայց և նույն այդ պատճառով ենթարկվեցին խիստ չարչարանքների»:

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐԻ ՕՐՈՔ
Արտաշես II: Արտավազդ II-ի գերեվարությունից հետո հռոﬔական բանակը ռազմակալեց Հայաստանը: Թալանվեցին քաղաքներն ու ﬔհյաններում կուտակված անբավ հարստությունները: Օրինակ` Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու հռչակավոր ﬔհյանը կողոպտվեց: Դրանից հետո ընչաքաղց հռոﬔացի զինվորներն առանձին մանր կտորների վերածեցին Անահիտի` այնտեղ գտնվող ոսկեձույլ արձանը: Սակայն հռոﬔացիների կողﬕց ռազմակալված Հայաստանը փոթորկվում էր. հայ ժողովուրդը ոտքի էր կանգնում վճռական պայքարի: Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունը Պարթևստանի Հրահատ IV թագավորին ստիպեց փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Նա ոչ ﬕայն ապաստան տվեց Հայոց փախստական թագաժառանգ Արտաշեսին և իր դստերը նրան կնության տվեց, այլև ռազմական նշանակալի օգնություն տրամադրեց հռոﬔական նվաճողների դեմ պայքարելու համար: Արտաշեսի գործողություններն ավելի նպատակասլաց դարձան հատկապես Ակտիուﬕ ճակատամարտից հետո: Նա հայ-պարթևական զորքերի գլուխ անցած մտավ Հա-յաստան և ﬕ քանի վճռական ճակատամարտերում պարտության մատնելով հռոﬔական լեգեոններին` նրանց դուրս շպրտեց երկրից: Ի պատասխան հոր՝ Արտավազդի մահապատժի` նա կարգադրեց սրի քաշել Հայաստանում գտնվող հռոﬔական կայազորները: Ք. ա. 30թ. Արտաշեսը հանդիսավորությամբ հռչակվեց Հայոց թագավոր: Արտաշես II-ը (Ք. ա. 30-20թթ.) ուժեղ անհատականություն էր, վճռական և անհաշտ` թշնամու նկատմամբ: Նա Հռոﬕց պահանջեց հետ վերադարձնել իր կրտսեր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին, սակայն հռոﬔացիները ﬔրժեցին` պատասխանելով, թե նա էլ կոտորել է հռոﬔական կայազորները: Այնուհետև Արտաշեսը արշավեց Հռոﬕ դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, գրավեց և ﬕացրեց իր թագավորությանը: Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալի չափով ուժեղացավ: Ուստի պատահական չէ, որ նրա հատած դրաﬓերը կրում էին «արքայից արքա» մակագրությունը: Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեﬓի հզորությունը: Արտաշես II-ի շեշտված հակահռոﬔական դիրքորոշումը և հատկապես Պարթևստանի հետ դաշինքը ﬔծապես հարվածում էին Հռոﬕ արևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին: Ուստի Օգոստոս կայսրը, որն ուշի-ուշով հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես II-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ Տիգրանին: Վերջինս, տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոﬔական դաստիարակություն: Ք. ա. 20թ. հռոﬔացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը: Արտաշեսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու Հայոց թագավորության երբեﬓի հզորությունը:

Արտաշեսյան վերջին գահակալները: Արտաշես II-ի սպանությունից անﬕջապես հետո Օգոստոսի կարգադրությամբ Արտաշատում հանդիսավորությամբ գահ բարձրացվեց Տիգրան III-ը(Ք. ա. 20-8թթ.): Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է որպես կարևոր հաղթանակ և նշվել շուքով: Հատվել են ոսկե և արծաթե դրաﬓեր՝ «Հայաստանը նվաճված» մակագրությամբ: Նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսն ու Հորացիոսն անգամ դրան ձոնել են հատուկ ներբողներ:Հակառակ հռոﬔացիների ակնկալիքներին` Տիգրան III-ը չդարձավ Հռոﬕ հլու կամակատարը: Կյանքի վերջին տարիներին նա հրաժարվեց հռոﬔական կողﬓորոշուﬕց և վարեց Հայոց թագավոր ﬕանգամայն անկախ քաղաքականություն: Այդ քաղաքականությունը շարունակեց նաև նրա հաջորդն ու որդին՝ Տիգրան IV-ը (Ք. ա. 8-5, Ք. ա. 2–1թթ.): Դեպքերի նման զարգացուﬕց անհանգստացած Օգոստոսը ﬔծ բանակով Հայաստան է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին, որը գահընկեց է անում Տիգրան IV-ին և թագավոր հռչակում նրա հորեղբայր Արտավազդ III-ին (Ք. ա. 5-2թթ.): 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Հայաստանը կառավարում է հռոﬔական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը: Չհանդուրժելով այս իրավիճակը՝ հայերն ապստամբում են նրա դեմ և սպանում: Վերստին գահ է բարձրանում Տիգրան IV-ը, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ ﬕասին (Ք. ա. 2-1թթ.): Հայոց թագավորը բանակցություններ վարեց Օգոստոսի հետ, որպեսզի վերջինս ճանաչիիր թագավորությունը: Այդ ուղղությամբ ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն: Բայց 1թ. կովկասյան լեռնականների դեմ մղված պատերազﬓերից ﬔկի ժամանակ Տիգրան IV-ը սպանվեց, իսկ Էրատոն էլ հրաժարվեց գահից: Տիգրան IV-ի անունով ﬔզ հասած դրաﬓերի վրա նա պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, իսկ դրաﬕ հակառակ կողմում Էրատոն է՝ վարսերը գլխի շուրջը հավաքած: Դրանք ունեն «Արքայից արքա Տիգրան» և «Էրատո՝ Տիգրան արքայի քույրը» հունարեն մակագրությունները: Տիգրան IV-ի սպանությամբ սպառվեց Արտաշեսյան արքայատոհﬕ արական ճյուղը: Հայաստանի առջև ծառացավ նոր արքայատոհմ հաստատելու խնդիրը, որը հրատապ լուծում էր պահանջում: Դա առաջին հերթին ներքին խնդիր էր, սակայն անﬕջապես ձեռք բերեց ﬕջազգային հնչեղություն՝ դառնալով Հռոﬕ և Պարթևստանի հակամարտության ու մրցակցության գլխավոր առարկան:
Последний раз редактировалось Lusine1101 08 май 2017, 20:06, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Сообщение Lusine1101 » 26 апр 2017, 15:59

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ (I-III ԴԱՐԵՐ)



ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

Դրածո թագավորները` Հայոց գահին: Արտաշեսյան արքայատոհﬕ արական ներկայացուցիչների սպառումով հռոﬔացիները հնարավորություն ստացան հայկական գահ բարձրացնելու օտարազգիների, որոնք կվարեին հռոﬔաﬔտ քաղաքականություն: 1թ. ﬕնչև 52թ. նրանց օգնությամբ հայկական գահ բարձրացան Ատրպատականի և Վիրքի արքայատոհﬔրի ներկայացուցիչները: Իր հերթին Պարթևստանն էլ աշխատում էր Հայոց գահ բարձրացնել իր թեկնածուին: Հայ ժողովուրդը համառորեն պայքարում էր օտարազգի դրածո թագավորների իշխանության դեմ, իսկ հայոց ավագանին ձգտում էր հիմք դնել հայկական նոր արքայատոհﬕ: Այդ պայմաններում բոլորովին պատահական չէր, որ օտարազգի դրածո թագավորները, բացի Զենոնից (18-34թթ.),դարձան հայ ավագանու վրիժառության զոհը: Բավական երկարև խաղաղ իշխեց ﬕայն Զենոնը, որը ﬔծացել էր հայերի շրջապատում, յուրացրել հայոց սովորույթները և վարում էր երկրի շահերից բխող քաղաքականություն: Նա, հայ արքունիքի սովորության համաձայն, ընդունեց ժողովրդի կողﬕց սիրված հայկական դինաստիական Արտաշես անունը և մահացավ բնական մահով: Զենոն-Արտաշեսից հետո հայոց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի հակահռոﬔական ապստամբության շնորհիվ Հայոց թագավորությունը կարճ ժամանակով (37-43թթ.) կարողացավ վերականգնել իր լիակատար անկախությունը: Դրանից հետո հռոﬔացիների օգնությամբ հայկական գահին տիրեցին վրաց թագավորական ընտանիքի ներկայացուցիչները՝ առաջ բերելով ժողովրդի համառ դիմադրությունը: Հռոմի դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարն արտացոլվել է հռոﬔական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության ﬔջ՝ «կամուրջներ չհանդուրժող Արաքս»: Դրա ﬔջ նա, անշուշտ, ակնարկում է Հայաստանի աննկուն պայքարը, այսինքն՝ ինչպես Արաքսը չի հանդուրժում կամուրջներ, այնպես էլ հայ ժողովուրդը՝ օտարի տիրապետությունը: Օտարազգի թագավորների ատելի իշխանությունը հայոց ավագանուն ստիպեց դաշնակից փնտրել ի դեմս Պարթևական թագավորության: Վերջինս էլ իր հերթին ձգտում էր Մեծ Հայքում հաստատել Արշակունիների իշխանությունը, երկիրը վերածել Արշակունյաց արքայատոհﬕ երկրորդ թագավորության:

Տրդատ I-ի գահակալումը և գործունեությունը: Պարթևական Վաղարշ I Արշակունի թագավորի օրոք Պարթևստանի և Մեծ Հայքի թագավորությունները փոխադարձ քայլեր ձեռնարկեցին ﬔրձենալու և սերտ բարեկամություն հաստատելու ուղղությամբ: Հայոց ավագանին համաձայնեց պարթևական թագավորի եղբայր Տրդատին ճանաչել Հայոց թագավոր:Վաղարշ I-ը և նրա եղբայր Տրդատը 52թ. ﬔծ բանակով մուտք են գործում Հայաստան և հայկական ուժերի օգնությամբ գրավում թագավորության մայրաքաղաք Արտաշատն ու վաճառաշահ Տիգրանակերտ քաղաքը: Երկու տարի անց Տրդատը հայ ավագանու օգնությամբ հաստատվում է Հայոց գահին: Հռոﬔացիների օգնությամբ Մեծ Հայքի թագավոր հռչակված վրաց արքայազն Հռադաﬕզդը դիմում է փախուստի: Տրդատի` Հայոց գահ բարձրանալով հռոﬔա-պարթևական մրցակցությունն ավելի խորացավ, և շուտով տասնամյա պատերազմ սկսվեց հռոﬔացիների և պարթևա-հայկական զորքերի ﬕջև:Պատերազմը, որ սկզբում դանդաղ էր ընթանում, 58թ. թևակոխեց ակտիվ գործողությունների փուլ: Պատերազﬕ հինգերորդ տարում հռոﬔական զորավար Կորբուլոնը գրավեց Արտաշատը: Հայ-պարթևական զորքերը համառ դիմադրությունից հետո նահանջեցին դեպի պարթևական տարածք: Կորբուլոնը, գարնանը պատրաստվելով շարժվել դեպի Տիգրանակերտ, հրամայեց ավերել Արտաշատը՝ պատճառաբանելով, թե զորքերի սակավության պատճառով չի կարող կայազոր թողնել այնտեղ: Մինչդեռ հռոﬔացիները պարզապես սարսափում էին այնմտքից, որ Արտաշատն իր հզոր ամրություններով կարող է հայտնվել հայկական զորքերի ձեռքում: Հռոﬔացիները տիրացան նաև Տիգրանակերտին և կրկին Հայոց գահ բարձրացրին օտարազգի թագավորի: Հայերն ու պարթևները չհանդուրժեցին դա, և Վաղարշը ﬔծ բանակով շտապեց Հայաստան: Սկսվեցին բանակցություններ. որոշվեց Մեծ Հայքից դուրս բերել թե՛ պարթևական և թե՛ հռոﬔական զորքերը: Ելնելով հռոﬔա-պարթևական այդ համաձայնությունից՝ Վաղարշ I-ը դեսպանություն ուղարկեց Հռոմ՝ Ներոն կայսրին խնդրելով իր եղբայր Տրդատին ճանաչել Հայոց թագավոր: Կայսրը, ձեռք բերված համաձայնությունը Հռոﬕ համար համարելով խիստ անպատվաբեր, ﬔրժեց Տրդատին հեռակա թագադրելու առաջարկը: Եվ քանի որ Կորբուլոնը պաշտպանում էր Եփրատի ամրացված շրջանը, Պետոս զորավարի գլխավորությամբ Հայաստան ուղարկվեց ﬕ նոր բանակ: Վերջինս ամբարտավան և պատերազմական գործում ոչ հմուտ անձնավորություն էր: Նրան թվում էր, թե հեշտությամբ կարող է հաղթել հայերին և պարթևներին: Նա անգամ սահմանային ﬕ քանի բերդեր գրավելուց հետո Հռոմ զեկույց ուղարկեց, թե Հայաստանը նվաճված է: Նրա ինքնավստահությունն այնքան ﬔծ էր, որ նույնիսկ հարկ չէր համարում բանակի շուրջը պարեկություն հաստատել: 62թ. պարթևա-հայկական զորքերը ռազմական գործողություններ սկսեցին հռոﬔացիների դեմ և փայլուն հաղթանակի հասան Պետոսի բանակի նկատմամբ: Դա կատարվեց Հռանդեա (Եռանդ) կոչվող վայրում: Հռոﬔական բանակի անպարտելի համարվող զինվորները ստիպված եղան անցնել «լծի» տակով՝ թշնամուն հանձնելով իրենց զենքերը: Անարգանքի «լուծը» երեք նիզակից էր կազմված, որի տակով սողալով ստիպված էին անցնել հռոﬔացի գոռոզ զինվորները: Հռոﬔացի զինվորները վաղուց ի վեր այդպիսի անարգանքի չէին ենթարկվել: Հռոﬕ պարտությունն ակնհայտ էր: Պետոսի զորաբանակները լքեցին Հայաստանը և արագորեն տեղափոխվեցին կայսրության տարածք: Վաղարշ I-ը կրկին դեսպանություն ուղարկեց Հռոմ` պահանջելով իր եղբայր Տրդատին ճանաչել Հայոց թագավոր: Ներոնը պատրաստ էր դրան, բայց պայմանով, որ Տրդատն անձամբ գա Հռոմ և իր ձեռքից ստանա թագը: Նա այդ ճանապարհով կաﬔնում էր ինչ-որ չափով վերականգնել կայսրության խարխլված հեղինակությունն Արևելքում: Ավելին` այդ քայլով Հռոﬓ ուզում էր ցույց տալ, որ ոչ թե իր կրած պարտության պատճառով, այլ կայսեր ﬔծահոգության շնորհիվ է Տրդատն ստանում Հայոց գահը: 64թ. Հռեանդեայում կողﬔրի ﬕջև կնքվեց հաշտության պայմանագիր, որը քննարկման հատուկ հարց դարձրեց Տրդատի թագադրության խնդիրը: Հայոց ավագանին և պարթևական արքունիքը, կայսեր առաջարկն իրավացիորեն դիտելով որպես իրենց հաղթանակ, համաձայնեցին Ներոնի առաջարկին: Տրդատը 65թ. 3000-անոց թիկնախմբով, որի ﬔջ էին նրա ընտանիքը և բազմաթիվ հայ ու պարթև ﬔծաﬔծներ, ճանապարհ ընկավ Հռոմ: Նա կայսրին հանդիպեց Նեապոլիսում: Հայոց թագավորի պատվին կազմակերպվեցին զանազան հանդեսներ, կրկեսային ներկայացուﬓեր ու գազանամարտեր: 66թ. Տրդատը Հռոﬕ ֆորումում Ներոնի կողﬕց թագադրվեց և Հայաստան վերադարձավ որպես օրինական թագավոր: Կայսրը հռոﬔացիների կողﬕց ավերված Արտաշատը վերականգնելու համար զգալի գումար նվիրեց և արհեստավորներ տրամադրեց Տրդատին: Տրդատ I-ով սկիզբ դրվեց Արշակունիների կրտսեր ճյուղի իշխանությանը Մեծ Հայքում: Տրդատի հետագա գործունեության մասին սուղ տեղեկություններ են պահպանվել: Հայտնի է, որ նրա օրոք նշանակալի շինարարություն է իրականացվել: Դրա շնորհիվ ոչ ﬕայն վերականգնվել է Արտաշատը, այլև կառուցապատվել են այլ բնակավայրեր: Հատկապես ﬔծ շինարարություն ծավալվեց Գառնիում, որի մասին հավաստում է Տրդատի՝ Գառնիում թողած հունարեն արձանագրությունը. «Հելիոս (արև) Տիրիդատես (Տրդատ) թագավոր Մեծ Հայքի, թագավորելով իբրև դեսպոտ (վեհապետ) կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում իր թագավորության»: Ամրոցը հիﬓովին վերակառուցվեց, վեր խոյացան նրա հզոր պարիսպները, հեթանոսական տաճարը և մյուս կառույցները: Հատկապես նշանավոր է Գառնիի հեթանոսական տաճարը, որը հայկական, հելլենիստական և հռոﬔական ճարտարապետության ներդաշնակ համակցություն է: Հայտնի է նաև, որ Տրդատ I-ը ﬕ շարք պատերազﬓեր է մղել, հատկապես հյուսիսից Հարավային Կովկաս ներխուժած ալանական ցեղերի դեմ: Թշնամու դեմ կռվում Տրդատը մահացու վտանգի է ենթարկվում, երբ թշնաﬕներից ﬔկի նետած օղապարանը փաթաթվում է նրա ուսից ﬕնչև աջ կողﬕ անութը (կռնատակը): Բայց նա իրեն չի կորցնում և, սրով կտրելով պարանը, հաղթական ավարտի է հասցնում ճակատամարտը: Տրդատը, պատկանելով պարթև Արշակունի արքայատոհﬕն, բնականաբար պետք է հետևեր պարթևական սովորույթներին ու բարքերին: Նրա հետ Մեծ Հայք եկան զգալի թվով պարթև ազնվականներ, որոնք նպաստեցին պարթևական մշակույթի տարածմանը Հայաստանում: Սակայն Հայաստանում Արտաշեսյանների օրոք հայկական ավանդույթներն այնքան խորարմատներ էին ձգել, որ պարթևազգի իշխողները, սկսած հենց Տրդատ I-ից, բռնում են հայացման ճանապարհը: Այդ գործընթացն սկզբում դանդաղ էր, քանի որ հռոﬔա-պարթևական պայմանագրով Մեծ Հայքում պարթև Արշակունիների իշխանությունը ժառանգական չէր: Պարթևները Հայոց արքայի մահից հետո ներկայացնում էին նոր գահակալի թեկնածությունը, որը հաստատվելու էր հռոﬔացիների կողﬕց: Սակայն կողﬔրը ﬕշտ չէ, որ հարգում էին իրենց պարտավորությունները, ինչը հաճախ հանգեցնում էր պատերազﬓերի: Իր հերթին Մեծ Հայքի Արշակունի թագավորները լուրջ քայլեր էին ձեռնարկում իրենց իշխանությունը ժառանգական դարձնելու ուղղությամբ: Նրանց իշխանությունը ժառանգական դարձավ II դարի վերջերից, որի շնորհիվ նրանք, խնաﬕական ու այլ կապերով կապվելով հայոց ավագանու հետ, արագորեն հայացան: Արշակունիներն ընդունեցին հայկական բարքերն ու սովորությունները և իրենց վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ ցույց տվեցին, որ իսկական հայ թագավորներ են: Հայ ժողովուրդը ջերմորեն ընդունեց Տրդատ I-ի իշխանությունը, նրան անվանեց Արտաշես` որպես հարազատ թագավորի դարձնելով նրան իր երգերի սիրելի հերոսներից ﬔկը:

ԿՈՌՆԵԼԻՈՍ ՏԱԿԻՏՈՍԸ` ՀՌՈՄԵԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՌԱՆԴԵԱՅԻ (ԵՌԱՆԴԻ) ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Այդ ժամանակամիջոցում Արսանիաս (Արածանի) գետի վրա, որը ճամբարի առջևից էր հոսում, կամուրջ գցվեց այն պատրվակով, թե իբր այդ կամուրջն իրեն (Պետոսին) պիտի ճանապարհ ծառայի, սակայն պարթևներն իբրև ապացույց տարած հաղթության՝ կամուրջն իրենց իշխանության տակ առան: Եվ իսկապես այդ կամուրջը նրանց պետք եղավ, իսկ մերոնք գնացին հակառակ ուղղությամբ: Դրան լուր ավելացավ, թե լեգեոններն անցկացրել են լծի տակով, և պատմում էին այլ անհաջողություններ, որոնց նման բան հայերի կողմից ի կատար էր ածվել: Հռոմեական զորքի հեռանալուց առաջ թշնամիները մտան ճամբարի ամրությունները, շրջապատեցին ճանապարհները. նրանք ճանաչում էին մի ժամանակ հռոմեացիների կողմից գերի վերցրած իրենց ստրուկներին և գրաստն ու հետ էին խլում. հափշտակում էին անգամ հագուստեղենը, պահած զենքերը. վախեցած զինվորը զիջում էր, որպեսզի մարտի ոչ մի առիթ չծագի: Վոլոգեսը (Վաղարշը) սպանվածների զենքերից և մարմիններից կույտեր էր դիզել, որպեսզի դրանով վկայվի մեր պարտությունը»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ II-III ԴԱՐԵՐՈՒՄ


Վաղարշ I: Վաղարշապատ մայրաքաղաքի կառուցումը: 88թ. Տրդատ I-ին Հայոց գահի վրա հաջորդեց Սանատրուկ թագավորը(88-110թթ.): Ավանդության համաձայն` այս թագավորի օրոք է, որ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Մեծ Հայքում սկսեցին զբաղվել քրիստոնեական քարոզչությամբ: Սանատրուկին փոխարինեց Աշխադարը, որը փորձեց իր իշխանությունը դարձնել ժառանգական: Սակայն պարթևական արքունիքը նրան գահընկեց արեց և գահ բարձրացրեց Պարթամասիրին: Հռոմեական կայսր Տրայանոսը դա համարեց Հռանդեայի պայմանագրի խախտում և 114թ. արշավեց դեպի Մեծ Հայք ու Պարթևստան: Նա նպատակ ուներ Հայոց թագավորությունը վերածել հռոմեական պրովինցիայի, սակայն մահացավ և նպատակին չհասավ: Նրան հաջորդած Հադրիանոս կայսրը ճանաչեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը: 117թ. հռոմեացիները ճանաչեցին Սանատրուկի որդի Վաղարշ I-ի (117-140թթ.) իշխանությունը: Նրա օրոք Հայաստանում հաստատվում է խաղաղություն: Երկիրը տնտեսապես զարգանում է ու բարգավաճում: Վարդգեսավան քաղաքը պարսպապատվեց ու վերածվեց պետության մայրաքաղաքի՝ թագավորի անունով ստանալով Վաղարշապատ անվանումը: Վաղարշն իր արքունիքը տեղափոխում է Վաղարշապատ: Նոր մայրաքաղաքի բնակիչներին թագավորը հատկացնում է քաղաքամերձ տարածք, որը կոչվում էր «Քաղա-քադաշտ»: Վաղարշապատը կոչվել է նաև Նոր քաղաք, որը հետագայում այնտեղ գտնվող վանքի անունով անվանվել է նաև Էջմիածին: Վաղարշ I-ից հետո, շատ չանցած, հռոմեացիները գահ են բարձրացնում հռոմեական ծերակույտի անդամ Սոհեմոսին, որը հայկական աղբյուրներում հայտնի է Տիգրան Վերջին անունով: Սոհեմոսի իշխանությունն ընդհատվեց 161թ., երբ հայերը Տրդատ իշխանի գլխավորությամբ նրան վտարեցին երկրից, իսկ հռոմեական զորքերը ծանր պարտություն կրեցին: Սակայն վերջիններս մի քանի տարի անց նրան վերահաստատեցին Հայոց գահին: Սոհեմոսը կրկին գահ բարձրացավ Վաղարշապատում: Տրդատը, որի խիզախությունը շարժում էր անգամ հռոմեացիների հիացմունքը, աքսորվեց հեռավոր Բրիտանիա: Արտաշատը կրկին ավերվեց, իսկ Մեծ Հայքում հաստատվեցին հռոմեական կայազորներ:

Վաղարշ II-ը և Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը: Տիգրան Վերջինից (Սոհեմոսից) հետո Հայոց գահ բարձրացավ Վաղարշ II-ը (186-211թթ.): Վարելով ճկուն և հեռատես քաղաքականություն՝ նա բարի դրացիական հարաբերություններ է հաստատում Հռոմի հետ: Այդ քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքի թագավորության հռոմեական կայազորները հանվում են Վաղարշապատից և Մեծ Հայքի այլ վայրերից: Հայկական զորքը ուժեղացնելու և կովկասյան լեռնանցքները պաշտպանելու համար Հռոմը նշանակալի գումար է հատկացնում Հայոց թագավորին, նաև նրան կալվածքներ է նվիրում Կապադովկիայում: Հռոմը, որ կամենում էր խուսափել հյուսիսային լեռնականների ավերիչ ասպատակություններից, փորձում էր իր սահմաններն ապահովագրել հայկական զինված ուժերի միջոցով:
Ինչպես արդեն նշվեց, մինչև Վաղարշ II-ը Հայոց թագավորները նշանակվում էին մեծ մասամբ պարթև Արշակունիների տոհմի ներկայացուցիչներից և հաստատվում Հռոմի կողմից: Հռոմը, որի համար Մեծ Հայքի դաշնակցությունը մեծ կարևորություն էր ձեռք բերում, ճանաչեց իշխող արքայատոհմի ժառանգական իշխանությունը: Դա դրական և կարևոր նշանակություն ունեցավ Հայոց թագավորության հետագա զարգացման համար: 211թ. Վաղարշ II-ը զոհվեց կովկասյան լեռնականների դեմ պատերազմում: Նրան փոխարինեց որդին՝ Խոսրով I Մեծը(211-259թթ.), որը հունա-հռոմեական սկզբնաղբյուրներում հիշատակվում է նաև Տրդատ անունով: Օր օրի թուլացող Հռոմեական կայսրությունը չէր հրաժարվել Մեծ Հայքի թագավորությունը հռոմեական պրովինցիա դարձնելու մտքից: Իբր թե Խոսրովին իր որդիների հետ հաշտեցնելու նպատակով Հայոց թագավորը հրավիրվում է կայսրություն և բանտ նետվում: Սակայն երբ հռոմեական զորքերը փորձեցին ուժով տիրել Հայոց թագավորությանը, ծանր պարտություն կրեցին հայկական բանակից: Կամենալով հարթել հակասությունները Հայոց թագավորության հետ՝ հռոմեացիները թագը վերադարձրեցին Խոսրովին: Ավելին` նրան վերադարձրեցին ոչ միայն Հայաստանից տարած ավարը, այլև նախկինում նրան նվիրած և բռնագրավված կալվածքները:

Սասանյան հեղաշրջումը Պարսկաստանում և հայ-պարսկական հարաբերությունները: 226թ. Պարսկաստանում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, որոնք անմիջականորեն շոշափում էին նրա հարևանների շահերը: Պարսք աշխարհի արքայիկներից մեկը՝ Արտաշիր Սասանյանը, տապալում է պարթև Արշակունի Արտավան V-ի իշխանությունը, կործանում Պարթևական թագավորությունը և հիմնադրում Սասանյանների պարսից տերությունը: Արտաշիրը և նրա հաջորդները ձգտում էին վերականգնել Աքեմենյան Պարսկաստանի երբեմնի հզորությունն ու տիրույթները: Մեծ Հայքի թագավորությունը դրանով իսկ դառնում է Սասանյան Պարսկաստանի գլխավոր թշնամիներից մեկը: Պատճառն այն էր, որ այնտեղ շարունակում էր իշխել Արտաշիրի կողմից տապալված Արշակունիների արքայատոհմի հայկական ճյուղը: Հայոց թագավորությունն իր հերթին վճռական քայլեր ձեռնարկեց` վերականգնելու պարթև Արշակունիների իշխանությունը Պարսկաստանում: Խոսրով I-ը ապաստան տվեց ոչ միայն պարթև վերջին թագավոր Արտավան V-ի փախստական որդիներին ու հարազատներին, այլև մեծ թվով պարթև ազնվականների ու մեծատոհմիկների: Սրանք, ձգտելով վերականգնել իրենց իշխանությունը և կարիք ունենալով հայկական զինված ուժերի օգնության, Խոսրովին ճանաչեցին որպես Արշակունյաց տոհմի գլխավորի: Հայոց թագավորին օժանդակում էին վրացական և աղվանական զինված ուժերը: Իր հնարավորությունների շրջանակում Հայոց թագավորությանն օգնում էր նաև թուլացած Հռոմը: Եթե նախկինում հայոց պետականությունը վտանգվում էր ուժեղ Հռոմի կողմից, ապա այժմ նրա անկախության համար անմիջական վտանգ էր ներկայացնում Սասանյան Պարսկաստանը: Ինչպես նախկինում պարթևները, այդպես էլ այժմ Հռոմն էր շահագրգռված, որ պահպանվի ուժեղ հայկական պետությունը՝ որպես հակակշիռ Սասանյան Պարսկաստանի: Նախկինում պարթևների հետ դաշնակցող հայերն այժմ արդեն հակասասանյան պայքարում դաշնակցում էին Հռոմի հետ՝ փորձելով երկրի անվտանգությունն ապահովել հռոմեական զինված ուժերի աջակցությամբ: Հայ-հռոմեական ուժերի դեմ Արտաշիրի պայքարը ավարտվում է ծանր պարտություններով: Մեծ Հայքի թագավորությունը շուրջ երկու տասնամյակ զերծ է մնում պարսկական արշավանքներից: Վիճակը փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Շապուհ I Սասանյանը: Պարսից ռազմատենչ արքային 252թ. հաջողվում է ռազմակալել Հայոց թագավորության մեծ մասը: Խոսրով I-ը հեռանում է թագավորության արևմտյան շրջաններ: 256թ. մեծ բանակով Արևելք եկավ Վալերիանոս կայսրը: Հռոմեական օգնության շնորհիվ Խոսրովին հաջողվեց վերականգնել իր իշխանությունը թագավորության ամբողջ տարածքում: Սա խիստ անհանգստացրեց Շապուհ I-ին, որը Խոսրովին սպանելու առաջադրանքով Հայաստան ուղարկեց պարթև իշխան Անակին և նրա եղբորն իրենց ընտանիքներով, որոնք իբր փախել էին Սասանյանների հալածանքներից: Նրանք Հայաստանում գտնվելու երրորդ տարում՝ 259թ., սպանեցին Հայոց թագավորին: Թեև դավադիրները պատժվեցին, սակայն Անակի մանկահասակ որդուն՝ Գրիգորին մերձավորները փախցրեցին կայսրության արևելյան շրջաններ: Սասանյանները ռազմակալեցին Հայաստանը: Հավատարիմ մարդկանց ուղեկցությամբ մանկահասակ թագաժառանգ Տրդատը տեղափոխվեց Հռոմ: Սասանյանները չփորձեցին վերացնել Մեծ Հայքի թագավորությունը՝ վախենալով հայ ժողովրդի դիմադրությունից: Նրանք, պարթև Արշակունիների նմանությամբ, Մեծ Հայքի թագավորությունը վերածեցին Սասանյանների երկրորդ թագավորության: Մեծ Հայքում հաջորդաբար իշխանության գլուխ բարձրացան երեք Սասանյաններ, որոնցից առաջինը Որմիզդ Արտաշիրն էր: Թագաժառանգ Տրդատը Հռոմում չափահաս դարձավ, ստացավ զինվորական փայլուն կրթություն: Ցուցաբերած կա­րևոր ծառայությունների համար կայսրը նրան 274թ. թագադրեց և ուղարկեց Հայաստան: Սակայն Հայոց գահին հաստատվելու առաջին փորձը հաջող չեղավ: Դիոկղետիանոս կայսրը 287թ. զորքեր ուղարկեց Մեծ Հայք, և Տրդատը հաստատվեց իր թագավորության արևմտյան տարածքում: Պարսից Ներսեհ թա-գավորը պատերազմ սկսեց Հռոմի դեմ: Սակայն սկզբնական որոշ հաջողություններից հետո նա 297թ. ջախջախիչ պարտություն կրեց Բասեն գավառի Օսխա գյուղի մոտ: Գերի ընկան շատ պարսիկ մեծամեծներ և թագավորի կանանոցը: Հայտնվելով անելանելի դրության մեջ՝ Ներսեհը Միջագետքի Մծբին քաղաքում 298թ. կնքեց 40-ամյա հաշտություն, որով պարսից արքունիքը ճանաչում էր Մեծ Հայքի թագավորության անկախությունը, իսկ Տրդատ III-ին էլ՝ Հայոց թագավոր (298-330թթ.): Շատ չանցած` Հռոմը Մծբինի պայմանագրով ստացած անդրտիգրիսյան երկրամասերը զիջեց Հայոց թագավորությանը: Արևելքում խաղաղություն հաստատվեց, և պատերազմներից հոգնած ժողովուրդներն ազատ շունչ քաշեցին:


ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ` ՏՐԴԱՏ III-Ի ԳԱՀ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԵՎ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Որովհետև չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության, ուստի մանրամասն հետազոտությամբ գտանք, որ Տրդատը թագավորել է Դիոկղետիանոսի երրորդ տարում, և այս կողմերն է եկել մեծ զորքով: Երբ նա Կեսարիա հասավ, նախարարներից շատերը նրան ընդառաջ գնացին: Եվ երբ հասավ մեր երկիրը, տեսավ, որ (Ամատունի) Օտան սնուցել է իր Խոսրովիդուխտ քրոջը և պահպանել է գանձերն ու ամրոցը մեծ համբերությամբ. և իսկապես էլ նա համբերող էր, ժուժկալ և շատ խելացի, որովհետև նա թեպետ Աստծու մասին ճշմարտությունը չիմացավ, բայց կուռքերի ստությունը հասկացավ: Նրա պես էր և նրա սան Խոսրովիդուխտը, որ մի օրինավոր համեստ կույս էր և ուրիշ կանանց նման չուներ բոլորովին անդուռ բերան: Տրդատը Հայաստանի հազարապետ է նշանակում Օտային և շնորհակալությամբ պատվում է նրան, մանավանդ պատվում է իր դայեկորդի Արտավազդ Մանդակունուն, որ պատճառ եղավ իր փրկության և հայրենական փառքին հասնելուն. ուստի նրան է հանձնում հայոց զորքերի սպարապետությունը: Նույն պատճառով նրա քրոջ ամուսին Տաճատին Աշոցք գավառի (տեր) է դարձնում: Սա էր, որ հետագայում հայտնեց իր աներ Արտավազդին, և սա` թագավորին, նախ՝ որ Գրիգորն Անակի որդին է, և հետո՝ Գրիգորի որդիների մասին. այս բաները նա իմացել էր Կեսարիայում ապրած լինելով»:


ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ.


ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ:
Թագավոր: Արքունիք: Հին Հայաստանում պետության գլուխ կանգնած էր թագավորը, որը կոչվում էր թագավոր կամ արքա Հայոց Մեծաց: Թագավորի արձակած հրամաններն օրենքի ուժ ունեին: Նա զորքերի գերագույն հրամանատարն էր, երկրի բոլոր ասպարեզների գլխավոր ղեկավարը: Թագավորի իրավասությունն էր պատերազմ հայտարարելը, հաշտություն կնքելը, այլ երկրներ դեսպանություններ առաքելը և դեսպանություններ ընդունելը, նոր քաղաքներ ու ամրոցներ հիﬓադրելն ու ան- վանակոչելը: Հայոց թագավորների իշխանությունը ժառանգական էր և անցնում էր հորից ավագ որդուն: Արտաշեսյան թագավորները Տիգրան Մեծից սկսած ﬔծ մասամբ կրում էին արքայից արքա, այսինքն` թագավորների թագավոր տիտղոսը: Որոշ Արշակունիներ և Մեծ Հայքում գահակալած Սասանյաններ կրել են Մեծ Հայաստանի ﬔծ թագավոր տիտղոսը: Հայոց թագավորներից ﬕ քանիսն ունեցել են Աստված կոչումը (օրինակ՝ Տիգրան Մեծը): Դրա նպատակն էր թագավորական իշխանության փառաբանումը և նրա հեղինակության բարձրացումը: Թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի ﬕջոցով: Արքունիքը ներկայացնում էին թագավորը, նրա որդիներն ու եղբայրները, արքունի գործակալները, ﬔծաﬔծ իշխանները և արքունի պաշտոնեությունը: Արքունի գործակալներին սկզբում նշանակում էր թագավորը: Նրանք իրականացնում էին երկրի բարձրագույն տնտեսական, ֆինանսական, դատական և այլ բնագավառների իշխանությունը: Ավելի ուշ գործակալական իշխանությունը դարձավ այս կամ այն նախարարական ընտանիքի ժառանգական իրավունքը: Գործակալությունների ﬔջ իր կարևորությամբ և նշանակությամբ առանձնանում էր հազարապետությունը, որը գանձում էր հարկերն ու տուրքերը, իրականացնում էր նոր քաղաքների ու ամրոցների հիﬓադրումը, կառուցում էր ճանապարհներ ու ջրանցքներ և կատարում տնտեսական այլ գործառույթներ:
Կարևոր գործակալություն էր սպարապետությունը: Պատերազﬕ ժամանակ սպարապետը թագավորի անﬕջական օգնականն էր, զորքի փաստական հրամանատարը: Նա էր իրականացնում բանակի ռազմամթերքի և պարենի մատակարարումը: Արքունիքում կարևոր դեր ուներ թագավորի թիկնապահ հեծելազորը կամ մաղխազական գունդը, որն ապահովում էր թագավորի և արքունիքի անվտանգությունը: 10-հազարանոց թիկնապահ գնդի 6000 մարտիկներ պատերազﬕ ժամանակ մշտապես ուղեկցում էին թագավորին և մասնակցում պատերազմական գործողություններին:
Մարդպետական գործակալությունն ապահովում էր երկրի ներքին կանքի անվտանգությունը, հսկում էր արքունի գանձերը և ապահովում թագուհու անվտանգությունը: Նրա տրամադրության տակ էր 15-հազարանոց մարդպետական գունդը: Կային նաև այլ գործակալություններ: Երկրում չափազանց բարձր էր քրմապետի հեղինակությունը, որն ընտրվում էր սովորաբար թագավորի եղբայրներից: Նա երկրի կրոնական առաջնորդն էր, վարում էր ﬔծ դատավարություն գործակալությունը և թագավորի թիվ ﬔկ խորհրդատուն էր: Քրմապետի ենթակայության տակ էին թագավորական տաճարների կալվածքներն ու դարերով կուտակված հարստությունները:

Տարածքը, վարչական բաժանումը և բանակը: Հայաստանի Երվանդականների թագավորությունը ﬕավորեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը: Ինչպես տեսանք, Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ընթացքում՝ Գավգաﬔլայի ճակատամարտից հետո, Հայաստանի տարածքում ծնունդ առան Մեծ և Փոքր Հայքի թագավորությունները, որոնցից առաջինը գոյատևեց ﬕնչև 428թ.: Արտաշես I-ի օրոք Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Կասպից և Սև ծովերի ափեր, տիրացավ Արևելան Վասպուրականին և Ուրﬕո լճի արևմտյան առափնյա մասին, ինչպես նաև ﬕնչև Տիգրիս գետն ընկած հողերին: Այդ կացությունը որոշ բացառություններով պահպանվեց ﬕնչև Մեծ Հայքի թագավորության 387թ. բաժանումը: Սկզբնական շրջանում Մեծ Հայքի թագավորությունը վարչական առումով բաժանվում էր գավառների, որոնք, ինչպես գիտենք, հունահռոﬔական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Նրանց կառավարիչներն սկզբում կոչվում էին ստրատեգոս կամ նախարար: l դարում, ինչպես հավաստում է Պլինիոս Ավագը, Մեծ Հայքը բաժանված էր 120 ստրատեգիաների: Դժվար չէ տեսնել, որ նախարարը սկզբում նշանակովի պաշտոնյայի անվանում է եղել (ինչպես և ﬔր օրերում): Վաղ ﬕջնադարում նախարարն արդեն իշխան էր և, որպես կանոն, ժառանգական իշխանություն ուներ: l դարի երկրորդ կեսին Մեծ Հայքը բաժանվեց 20 նահանգների կամ աշխարհների, որոնք ունեին իրենց դիվանատները(գրասենյակները)՝ ֆինանսական և այլ վարչություններով: Գավառների վարչական միավորները գյուղական համայնքներն էին, որոնց գլուխ կանգնած էր գեղջավագը՝ պետական ստորադաս պաշտոնյան: Նա իրականացնում էր հարկերի գանձումը, պարհակների կատարումը, առուների ու գյուղական ճանապարհների անցկացումը, բանակի համար զինվորների հավաքագրումը և այլն: Պետական իշխանության կարևորագույն մասն էին թագավորական զինված ուժերը կամ բանակը: Տիգրան Մեծի տերության շրջանում 300-հազարանոց հայկական բանակը կազմված էր ոչ ﬕայն հայերից, այլև նվաճված ու ենթակա երկրների բնակչությունից, ինչպես նաև դաշնակից ցեղերի ներկայացուցիչներից: Ինչպես հավաստում է «Զորանամակ»-ը, հայկական բանակն ուներ 120 հազար մարտիկ: Նրանցից 4 բյուրը արքունական զորքերն էին, որոնք բդեշխների գլխավորությամբ իրականացնում էին երկրի սահմանների պաշտպանությունը: Իշխանական զորաջոկատները մարտի դաշտում առաջնորդվում էին չորս սպարապետների կողﬕց, որոնք ենթարկվում էին ընդհանուր սպարապետին: Զորքի գլխավոր հարվածային ուժը հեծելազորն էր, որը զինված էր նիզակներով, սրերով, վահաններով և նետ ու աղեղներով: Հեծյալն ու ձին ﬕ ﬕասնություն էին կազմում և կոչվում այրուձի: Զրահով պաշտպանված էին թե՛ հեծյալի և թե՛ ձիու առավել խոցելի մասերը: Բանակի ﬔծ մասը կազմում էին հետևակային զորամասերը, որոնք բաղկացած էին նետաձիգներից, նիզակակիրներից, սակրավորներից ու տեգակիրներից: Պատերազﬕ ժամանակ բանակը համալրվում էր աշխարհազորային զորամասերով կամ աշխարհազորով, որը հավաքագրվում էր հասարակ ժողովրդից: Սովորաբար աշխարհազորային զորամասերն առաջնորդում էին գավառակալ իշխանները:

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ` ԸԱՏ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ Այս գլուխը մեծ է, հավաստի պատմություններով լի և արժանի է ընդարձակ ու կոկիկ պատմվելու: Որովհետև շատ բան կա այստեղ պատմելու տների, ցեղերի, քաղաքների, գյուղերի, դաստակերտների ու ընդհանրապես թագավորության կարգերի և կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև թագավորության հետ կապված զորքերի, զորապետների, կողմերի կուսակալների և սրանց նմանների մասին: Արդ` նախ և առաջ թագավորը կարգավորում է ինքն իրեն և իր տունը, սկսելով իր գլխից ու թագից: Եվ Բագարատ կոչվածին....շնորհակալություն է հայտնում հենց սկզբից անձնատուր լինելու և թագավորին օժանդակելու համար, ինչպես և նրա հավատարմության ու քաջության համար պարգևում է նրան ցեղի վերը հիշված տանուտիրական պատիվը, իրավունք տալով թագ դնել թագավորի գլխին և կոչվել թագադիր, այլև ասպետ, և մանր մարգարիտից երեքփաթ վարսակալ կրել առավել ոսկու և ակնեղենի, երբ արքունիքում և թագավորի տանը շրջելիս լինի: Իրեն զգեստներ հագցնող նշանակում է Ձեռեսին, քանանացիների սերնդից, և նրա ցեղի անունը դնում է Գնթունի, չգիտեմ ինչ պատճառով: Իսկ իրեն զինված թիկնապահներ է նշանակում Հայկազն Խոռի սերնդից ընտիր և քաջ նիզակավոր և սուսերավոր մարդկանց, և նրանց նախարարության գլուխ է նշանակում Մաղխազ անունով մի բարի ու սրտոտ մարդու, բայց ցեղի անունը պահում է սկզբնականը: Իսկ Դատին, որ Գառնիկի զավակներից էր, Գեղամից սերված, նշանակում է արքունական որսերի վրա: Նա ունեցավ մի որդի Վարաժ անունով, որի անունով և այս ցեղը կոչվեց, բայց այս հետո եղավ, Արտաշեսի ժամանակ: Գաբաղ անունով մեկին նշանակում է ձիերի երամակների վրա, իսկ Աբելին` սպասների և գահերի վրա. նրանց պարգևում է գյուղեր, որոնք նրանց անուններնեն կրում, ինչպես նաև նախարարությունները կոչվեցին Աբեղյան և Գաբեղյան:
Իսկ Արծրունիներն ըստ իս ոչ թե Արծրունի են, այլ արծիվունի, որոնք նրա (թագավորի) առջև արծիվներ էին կրում: Ես զանց եմ անում առասպելական դատարկաբանությունները, որ իբր թե երեխայի քնելուն հակառակվելիս են եղել անձրևն ու արևը, և թռչունը հովանի է եղել թալկացած պատանուն: Գնունիներն էլ ըստ իս գինիունի են, որ թագավորին արժանի ըմպելիքներ էին պատրասում. և զարմանալի կերպով զուգադիպեցին նրա գործն ու անունը, որովհետև թագավորին ըմպելիքներ էր պատրաստում ընտիր և համեղ գինիներից և անունն էլ Գին էր, որի վրա Վաղարշակը շատ զվարճանալով, ասում են, դասում է նախարարական ցեղերի թվում: Եվ այս երկու տունը, Արծրունիներն ու Գնունիները, Սենեքերիմի սերունդներից են: Ասեմ նույնպես, որ Սպանդունիներին նշանակում է սպանդանոցների վրա, իսկ Հավունիներին` բազեակիրներ և բազե բռնողներ, որովհետև ապրում էին անտառներում: Եվ եթե դատարկախոս չհամարես ինձ` կասեմ, որ Ձյունականներին էլ նշանակում է ամառանոցների պահապաններ և ձյունակիրներ, որոնք առաջադիմելով ազնվականություն ստացան, իբրև թագավորներին մտերիմ մարդիկ: Եվ արքունիքում չորս պահապան գունդ է նշանակում, ամեն մեկը բյուր սպառազեն մարդուց բաղկացած, բուն հին թագավորների սերունդներից, մեր նախնի Հայկից ծագած, որոնք բուն ոստան էին կոչվում, և երբեմն-երբեմն հայրերից ժառանգություն էին ստանում գյուղեր և դաստակերտներ:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ:
Գյուղատնտեսություն, արհեստներ, ներքին և արտաքին առևտուր: Հայաստանը գյուղատնտեսության և արհեստագոր-ծության զարգացման համարուներ բարենպաստ պայմաններ:Երկրագործության համար լայնհնարավորություններ ունեինԱյրարատյան, Շիրակի, Տարոնի(Մշո), Բագրևանդի (Ալաշկերտ),Բասենի դաշտերը, Վանի շրջա- Բրոնզե և ոսկրե իրեր Շենգավիթիցկայքը և բազմաթիվ գետահո- (Ք. ա. 4–3-րդ հազ.)վիտներ: Զարգանում էին հա-ցահատիկների մշակությունը, այգեգործությունն ու խաղողա-գործությունը: Երկրի ընդարձակ ալպան մարգագետիններն ուարոտավայրերը կարծես բնության կողﬕց ստեղծված էինանասնապահությունը զարգացնելու համար: Հայաստանն աչքիէր ընկնում գյուղատնտեսական մթերքների առատությամբ:Ավելի քան 2400 տարի առաջ հույն պատﬕչ Քսենոփոնը պատ-մում է, որ հայերի տները լի էին տարբեր տեսակի մթերքներով:«Չկար ﬕ տուն, որտեղ սեղանին չդնեին ուլի, խոզի, հորթի ևհավի ﬕս՝ ցորենի և գարու հացի հետ.... Այստեղ նրանք արդեն ունեին անհրաժեշտ բոլոր տեսակիպարենի և բարիքների առատություն, մորթելու անասուններ,հաց, անուշահոտ հին գինիներ, չաﬕչ, աﬔն տեսակի ընդեղեն»,–գրում է նա:Ինչպես արդեն նշվել է, հույն պատﬕչը հիշատակում է ընտիրգինիների ու գարեջրի մասին, որոնք խմում էին գետնի ﬔջթաղված կարասներից՝ եղեգի փողի օգնությամբ: Հայաստանը հնուց ի վեր հայտնի էր ոսկու, արծաթի, եր- կաթի, պղնձի ու կապարի հան- քերով և շինարարական քարա-Բրոնզե կացին Առատաշեն գյուղից տեսակներով՝ տուֆ, մարմար, որձաքար (բազալտ) և այլն: Մե-տաղային և ոչ ﬔտաղային հանածոները նպաստում էին զանա-զան արհեստների զարգացմանը: Բանակի զենքերն ու զրահներըև պաշարողական ﬔքենաները պատրաստվում էին հմուտ ար-հեստավորների ձեռքերով: Վերջիններս, բացի բանակի կարիք-ները հոգալուց, պատրաստում էին գյուղատնտեսական գործիք-ներ ու կենցաղային իրեր (պղնձաման, անոթ, կարաս, կուլա, կուժ և այլն): Մեծ հռչակ էին ձեռք բերել հայ ոսկերիչներն ու արծաթագործները, որոնք հատ- կապես հմտացել էին նուրբ զար- դեր պատրաստելու ﬔջ: Զար- գացել էին կաշեգործությունը, մանածագործությունը և գոր- գագործությունը: Հայաստանում արտադրվող ﬔտաղների ﬕ մասն արտահանվում էր հա- րևան երկրներ:Ապակե անոթներ (ll-lll դդ.) Հին Հայաստանի տնտեսու- թյան ﬔջ կարևոր դեր էր խա-ղում ներքին և արտաքին առևտուրը: Հայաստանի տարածքովէին անցնում Առաջավոր Ասիայի ﬕ շարք առևտրական ճանա- պարհներ, որոնք երկրին հնարավորություն էին տալիս մասնակ-ցելու ﬕջազգային տարանցիկ առևտրին: Առևտրական ճանա-պարհների հիﬓական խաչﬔրուկը Արտաշատ մայրաքաղաքնէր, իսկ II դարի վերջերից՝ Վաղարշապատը: Տիգրան Մեծի և ԱրտավազդII-ի իրականացրած բռնագաղ-թեցուﬓերով Հայաստանի քա-ղաքների բնակչության ﬔջ ﬔ-ծացավ առևտրականների ուարհեստավորների թիվը: Իհար-կե, դրանց ﬔծ մասը հայեր էին,իսկ ﬓացածները՝ բռնագաղ-թեցված հույներ, հրեաներ, ասո-րիներ, կիլիկեցիներ ու կապա-դովկիացիներ: Հայոց արքունիքըհոգում էր ճանապարհների բա-րեկարգությունը և անվտանգու-թյունը: Հատկապես նշանավոր Վաղբրոնզեդարյան պաշտամունքա-էր «Հայոց արքունի պողո- յին արձանիկ (Վանաձոր)տան», որն իրար էր կապումերկու մայրաքաղաքները՝ Արտաշա-տը և Տիգրանակերտը: Օրավուրաճող առևտրի պահանջմունքներըհոգալու համար Տիգրան II Մեծը, Ար-տավազդ II-ը և նրանց հաջորդներըդրաﬓեր հատեցին, որոնց հետ զու-գահեռ օգտագործվում էին պար-թևական և հռոﬔական դրաﬓերը:Դրամ հատում էին ոչ ﬕայն արքունիդրամահատարանները, այլև առան-ձին քաղաքներ: Դատելով Հերոդոտոսի որոշ Կավե արձանիկ Արմավիրիցտվալներից՝ առևտուրը Հայաստանի (Ք. ա. ll-l դդ.)և Միջագետքի ﬕջև կատարվում էր Եփրատ գետով: Հայաս-տանն այլ երկրներից ներմուծում էր ﬔտաքս, բամբակ, հաﬔ-մունքներ, թանկարժեք քարեր, ապակա անոթներ ու այլ ապ-րանքներ: Հայաստանից արտահանվում էին ﬔտաղներ, արհես-տագործական արտադրանք, գինիներ, ներկեր` մասնավորապես`որդան կարﬕր, կաշի, բուրդ, նժույգներ, ջորիներ և այլն: Քաղաքները: Վանի թագա- վորության վերջին շրջանում Հայաստանի քաղաքային կան- քը ծանր հարված ստացավ: Քաղաքների ﬔծ մասն ավերվեց կիմﬔրական և սկութական ար- շավանքների ժամանակ: Իրենց դիրքերը պահպանեցին փոքր թվով քաղաքներ, որոնց ﬔջ առանձնանում էին Վանը ևՏեսարան Արտաշատի պեղումներից Արմավիրը: Հելլենիզﬕ դարա- շրջանն աչքի ընկավ քաղաքա-յին կանքի բուռն զարգացմամբ: Ծնունդ առան և բարգավաճե-ցին ﬕ շարք ﬔծ ու փոքր քաղաքներ՝ դառնալով առևտրի ուարհեստագործության կենտրոններ: Նոր քաղաքների ﬔջ հիշա-տակության արժանի են Երվանդաշատը, Արտաշատը և Տիգ-րանակերտը: Քաղաքները առաջանում էին ճանապարհներիխաչﬔրուկներում և ռազմավարական նշանակություն ունեցողվայրերում: Քաղաքային բնակչությունը կազմում էր քաղաքայինհամայնքներ, որոնք պետությունից լայն ինքնավարություն էինստանում: Քաղաքային բնակչությունը կազմված էր իշխանա-վորներից, արհեստավորներից, առևտրականներից և քաղաքա-յին ռաﬕկներից: Քաղաքային բնակիչներն ազատված էին որոշհարկերից: Քաղաքացիներն օգտվում էին ավելի լայն իրավունք-ներից, քան գյուղական համայնքների անդաﬓերը: Առևտրի ևարհեստների վերելքի շնորհիվ քաղաքները դարձան ոչ ﬕայն
դրամական շրջանառության կենտրոններ, այլև արքունիքիտնտեսական հիմքը:Քաղաքում իշխող դիրք ուներ ﬕջնաբերդը, որի շուրջը տա-րածվում էր պարսպապատ բուն քաղաքը կամ շահաստանը: Այն-տեղ կենտրոնացած էր առևտ-րական և արհեստավորականբնակչությունը: Քաղաքում կա-ռուցվում էր նրա հովանավորհամարվող աստծո տաճարը:Արտաշատի հովանավոր աստ-վածուհին Անահիտն էր, որիշքեղ տաճարը վեր էր խոյանում: Գյուղական համայնքը: Հին Վանի բերդի սանդուղքները ևհայ հասարակությունը կազմված ժայռապատ սրահներից մեկըէր երկու հիﬓական` ազատներիև անազատների դասերից: Ազատ-ների դասի ﬔջ էին մտնում ﬔծատոհ-ﬕկները, ավագանին, պետական,զինվորական, վարչական պաշտո-նեությունը, քրﬔրը: Անազատներիդասին էին պատկանում գյուղա-ցիները, շինականները, քաղաքացի-ները` ինչպես առևտրականներն ուարհեստավորները, այնպես էլ չքա-վորները (ռաﬕկները): Գյուղականբնակչությունը՝ շինականներ և գեղ- Քարե հավանգ (Շենգավիթ)ջուկներ, ﬕավորված էր համայնք-ների ﬔջ: Վերջիններիս անդաﬓերն սկզբում օգտվում էինհավասար իրավունքներից: Համայնքը ղեկավարելու համարգյուղի առավել ազդեցիկ ու հեղինակավոր անձնավորություննընտրվում էր գյուղի ավագ (գեղջավագ): Հողը բաժանվում էրըստ երդերի շնչերի՝ հավասար չափով: Հարկերը նույնպեսգանձվում էին յուրաքանչյուր շնչից հավասարապես: Համայնքիկարևոր խնդիրները լուծում էր համայնքի անդաﬓերի ընդ-հանուր ժողովը: Համայնքի ընտանիքներին հանձնված հողերիցբացի` համայնքն ուներ ընդհանուր օգտագործման հողեր՝ արո-տավայրեր, մարգագետիններ, որսատեղիներ, անտառներ, ինչ-պես նաև ջրեր և լճակներ: Հետագայում, հասարակական հա-րաբերությունների զարգացման հետևանքով, համայնքն սկսեցշերտավորվել: Ժամանակի ընթացքում ուժեղացած ընտանիք-ներն աստիճանաբար յուրացնում էին համայնքի լավագույն մշա-կելի հողերը՝ ﬓացածներին թողնելով պակաս արգավանդ ևանորակ հողերը: Հողաբաժանում կատարվում էր յուրաքանչյուր15-20 տարին ﬔկ անգամ: Հողաբաժանման ենթակա չէին այ-գիները և բարելավման ենթարկված հողահանդակները: Աղքատընտանիքներն ստիպված էին վաշխով պարտք վերցնել հա-րուստներից` իրենց գոյությունը պահպանելու համար, ինչը հա-ճախ ճակատագրական հետևանքներ էր ունենում նրանց համար: Համայնքը չափից դուրս պահպա- նողական կառույց էր: Նրա գոյու- թյունը ձեռնտու էր համայնական գյու- ղացիներին՝ նրանց իրավունքների պաշտպանության տեսակետից: Սա- կայն ձեռնտու էր նաև իշխանավոր- ներին, քանի որ համայնքը համա- պարտ երաշխավորության1 սկզբուն-Ձիթաճրագ Վանքասարից քով պետք է վճարեր բոլոր հարկերը(Արցախ, l-lll դդ.) նաև չունևորների համար: Չմոռա- նանք, որ այն ժամանակվա տեխնի-կայի պայմաններում հողի մշակումը, առուների անցկացումը ևոռոգման ապահովումը պահանջում էին համայնքի բոլոր ան-դաﬓերի ﬕասնական ջանքերը: Անհատ գյուղացին դա անել չէրկարող: Ուստի բնավ էլ պատահական չէ ժողովրդական այնասացվածքը, թե «գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»: Կանոնավոր1. Համայնքը, անկախ իր անդաﬓերի վճար նակ կամ անվճար նակ լինել ց, պարտավորէր բոլորի հարկերը վճարել, ինչը և հայտնի է համապարտ երաշխավոր թյ ն ան նով: բանակի նշանակալի մասը և աշխարհազորը համալրվում էինգյուղական համայնքի անդաﬓերով: Այդ պատճառով էլ պե-տությունն աշխատում էր ամրապնդել համայնքը և թույլ չտալ,որ նրա անդաﬓերն ուրիշ տեղ տեղափոխվեն: Գյուղական համայնքների համայնական հո-ղերի կողքին գոյություն ունեին մասնավորտնտեսություններ: Այդպիսի տնտեսություննե-րը, որտեղ ﬔծ մասամբ ստրուկներ էին աշխա-տում, կոչվում էին դաստակերտ, ձեռակերտկամ ագարակ: Պետության ամբողջ տարածքըհամարվում էր արքունի սեփականություն, չնա-յած արքունի պաշտոնեությանը ծառայությանդիմաց տրված հողերը ﬕտում ունեին վերած-վելու մասնավորի և ժառանգականի: Մեծ դաս-տակերտները պատկանում էին թագավորին,նրա ընտանիքի անդաﬓերին, արքունիքի պաշ-տոնյաներին, տաճարներին ու զորահրամանա-տարներին: Փոքր ագարակները պատկանումէին տեղական պաշտոնյաներին և զինվորներին:Դաստակերտներում և ագարակներում հիﬓա-կանում արտադրվում էին երկրագործական ու Բրոնզե դանականասնապահական մթերքներ՝ ցորեն, գարի, այլ Լոռի բերդիցհացահատիկներ, պտուղներ, բանջարեղեն, կաթ-նամթերք, մսամթերք: Կային նաև զուտ անասնապահականտնտեսություններ: Հարուստ և ուժեղ հողատերերն աշխատում էին իրենց ձեռ-քում կուտակել և յուրացնել նաև համայնական հողերի ﬕ մասը:Արքունիքը փորձում էր խանգարել դրան, քանի որ պետությանհամար այն ﬖասակար էր: Համայնքը նրա տնտեսական հիﬓա-սյուներից էր: Ինչպես արդեն գիտենք, դեռևս Արտաշես I արքանամբողջ երկրով ﬔկ հողաբաժան սահմանաքարեր կանգնեց-րեց, որոնց ﬕջոցով նա ցանկանում էր հստակորեն բաժանելհամայնքների (գյուղերի) և մասնավոր տնտեսությունների (դաս-տակերտների ու ագարակների) հողերը: Նպատակը ﬔկն էր`պաշտպանության տակ առնել գյուղական համայնքները, որոնքպետությանը հարկ էին տալիս և համալրում բանակը: Հին Հայաստանի հիﬓական արտադրողներն ազատ գյու-ղացիներն էին: Սակայն նրանց կողքին կային և նշանակալիթվով ստրուկներ, որոնց ﬕ մասը պարտային էր1, իսկ մյուսներըձեռք էին բերվում պատերազﬓերի ﬕջոցով: Մովսես Խորենացին պատմում է, որ Արտաշես I-ը «բազմամարդեցրեց Հայոցաշխարհը՝ բազմաթիվ ազգեր բերելով և բնակեցնելով լեռներում,դաշտերում և հովիտներում»: Միայն Տիգրան Մեծի օրոք նվաճ-ված երկրներից շուրջ կես ﬕլիոն մարդ բռնագաղթեցվեցՀայաստան, որոնք բնակեցվեցին հիﬓականում քաղաքներում:Բռնագաղթեցվածների որոշ մասը որպես ստրուկ օգտագործվումէր մասնավոր տնտեսություններում, հատկապես արքունի դաս-տակերտներում ու ագարակներում, ճանապարհների, ամրոցնե-րի և ջրանցքների շինարարության ﬔջ:
Последний раз редактировалось Lusine1101 08 май 2017, 20:08, всего редактировалось 4 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Сообщение Lusine1101 » 28 апр 2017, 15:19

ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ


ՎԱՂ ԵՎ ՀԻՆ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ:
Հայկական մշակույթի ակունքները: Հայ մշակույթի ակունքները գալիս են դեռևս տոհմացեղային շրջանից և հայկական ցեղային ﬕությունների ու պետական կազմավորուﬓերի ժամանակներից: Դրանք ﬔզ ծանոթ են ոչ ﬕայն պահպանված առասպելներից ու կրոնական հավատալիքներից, այլև պեղուﬓերի ժամանակ հայտնաբերված նյութերից: Ինչպես գիտենք, պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված բարձր ճաշակով ու արվեստով պատրաստված զենքերը, գործիքները, կենցաղային առարկաները, արձանիկները, զարդերը և այլ իրեր վկայում են հին հայկական մշակույթի բարձր զարգացման մասին: Գեղամա, Սյունյաց լեռներում և այլ վայրերում հայտնաբերված ժայռապատկերները պատկերում են անասնապահական, որսորդական կանքը, ռազﬕ տեսարաններ: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման ﬔջ որոշակի դեր ունեցավ Վանի թագավորությունը: Վերջինիս անկուﬕց հետո ուրարտական սեպագիրը մոռացվեց: Սակայն պահպանվել են ոչ ﬕայն շինարարական արվեստի, այլև կավե և ﬔտաղաիրերի, զենքուզրահի և զարդերի շատ նմուշներ: Հայ մշակույթը ﬕ նոր ծաղկում ապրեց Ք. ա. VI-IV դդ.: Նյութական մշակույթին վերաբերող նյութերը տրամադրում են պեղուﬓերը: Քսենոփոնի «Անաբասիս» աշխատությունը հիանալի տեղեկություններ է պահպանել հայկական բնակելի աշտարակավոր և գետնափոր տների մասին: Նշված ժամանակներում շինությունները, ինչպես նաև կավե, քարե և ﬔտաղա իրերն ու զարդերը նույնպես բաժանվում էին երկու խմբի: Դրանցից առաջինը, որ պատկանում էր հասարակ ժողովրդին, պարզ էր ու հասարակ՝ հակառակ երկրորդ խմբի իրերի, որոնք շքեղ էին և մասամբ՝ ներմուծված այլ երկրներից: Հասկանալի է, որ դրանք օգտագործել են ունևոր մարդիկ: Հիշատակության արժանի են Արին-բերդում (Էրեբունի) հայտնաբերված հեծյալների քանդակներով արծաթե գեղեցիկ ըմպանակները, որոնք պատրաստվել են Ք. ա. V դարում:

Հելլենիզմ հասկացությունը և հելլենիստական Հայաստանի մշակույթը:
Ալեքսանդր Մակեդոնացու բանակների կողﬕց Աքեﬔնյան Պարսկաստանի կործանուﬕց հետո Առաջավոր Ասիայի երկրների կանքում սկսվեց ﬕ նոր ժամանակաշրջան, որը գիտնականներն անվանում են հելլենիզﬕ կամ հունականության դարաշրջան: Արևելքի երկրներում լայնորեն տարածվում է հունարենը, իսկ տեղական և հունական մշակույթի սերտաճմամբ ստեղծվում է ﬕանգամայն նոր մշակույթ, որն ընդունված է կոչել հելլենիստական: Հայաստանը նույնպես ենթարկվել է հելլենիզմի ազդեցությանը: Սակայն թե՛ հունարենը, և թե՛ հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները: Հասարակ ժողովուրդը շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները, ազգային խառնվածքն ու դիմագիծը: Հելլենիզմի դարաշրջանի մշակույթը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը: Հելլենիզմի դարաշրջանը Հայաստանում տևեց գրեթե վեց դար:


ՀՈԳԵՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Առասպելները:Հայ ժողովրդի հոգևոր մշակույթի բաղկացուցիչ մասն են կազմում առասպելները: Դրանք գրի է առել Պատմահայր Մովսես Խորենացին, որն այդ զրույցները լսել է գուսաններից կամ էլ վերցրել է մեզ չհասած հնագույն մատյաններից ու զետեղել իր «Հայոց պատմության» մեջ: Պատմահայրն այդ զրույցները բերել է վերապատմելով ու խմբագրելով, շատ քիչ դեպքերում` բառացի: Առասպելները, զրույցները և հին վեպերն արտացոլում են պատմական իրականության ինչ-ինչ կողմեր:Դրանք մեր ժողովրդի հնագույն պատմաշրջանի ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուրներ են:
Հայերի ամենանշանավոր և միևնույն ժամանակ ամենահին, ինչ-որ չափով առասպելականացված պատմություններից է «Հայկի և Բելի մասին» զրույցը: Հայկն ըմբոստ և ազատասեր հսկա աղեղնավոր է, որն ըմբոստացել է Միջագետքի տիրակալ Տիտանյան Բելի դեմ: Սա ցանկացել է ընկճել Հայկին և իր տիրապետությունը հաստատել նրա ժողովրդի ու երկրի նկատմամբ: Բայց Հայկը ճակատամարտի ժամանակ սպանել է Բելին և պաշտպանել իր անկախությունը: Բելի զորքը սարսափահար փախել է մեր երկրից: Առասպելի հիմնական գաղափարն այն է, որ Հայկը հայերի անվանադիր նախնին է: Մեր ժողովուրդն իրեն անվանել է հայ և երկիրը Հայաստան՝ իր նախնի Հայկ Նահապետի անունով:
Նշանավոր են նաև Հայկյան Արամի մասին զրույցները: Արամը ևս ընդհարվել է հարևան և հեռու այն երկրների հետ,որոնք ցանկացել են գրավել Հայաստանը: Նա բազում հաղթանակներ է տարել և ընկճել շատ ժողովուրդների, որոնք Արամի անունով մեր երկիրը անվանել են Արմենիա, իսկ ժողովրդին՝ արմեններ:
Չափազանց ինքնատիպ է Հայկ Նահապետի զարմ Տորք Անգեղի մասին զրույցը: Տորքը նույնպես հսկա է, որն ունի ֆիզիկական ահռելի ուժ: Նա խորտակում է ծովի կողմից դեպի Հայաստան նավարկող թշնամական նավերը՝ նրանց վրա նետելով հսկայական ժայռաբեկորներ:
Շատ հուզական է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը: Արան Հայոց թագավորն է,նա սիրում է իր հայրենիքն ու ընտանիքը: Լսելով Արայի գեղեցկության մասին՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը սի-րահարվում է նրան: Թագուհին Արային առաջարկում է ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի տիրակալ: Սակայն Հայոց թագավորը, հավատարիմ իր ժողովրդին ու ընտանիքին,մերժում է Շամիրամի առաջարկը: Ասորեստանի բանակը հարձակվում է Հայաստանի վրա: Շամիրամը հույս ունի բռնությամբ տիրանալ Արային: Տեղի ունեցած ճակատամարտում Արան սպանվում է:
Գոյություն են ունեցել նաև այլ առասպելներ և զրույցներ: Առասպելները ցույց են տալիս մեր ժողովրդի ազատասեր ոգին,օտար բռնակալներին չհնազանդվելու կամքը և խաղաղասեր ու բարի բնավորությունը:

Վիպերգերը: Ի տարբերություն առասպելների, որոնց մեջ պահպանվել են պատմական հեռավոր ու ձևափոխված հիշատակներ, հին հայկական վիպերգերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր: Վիպերգեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին: Նրանց ընդհանուր գիծն անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար: Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»: Արտաշես I-ը եղել է հայերի պաշտելի թագավորը: Պատահական չեն պահպանված վիպական շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու մասին: Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի ազատությունը:Վեպի հիմնական հատվածներից է ալանաց արքայադուստր Սաթենիկի հետ նրա ամուսնության դրվագը: Լեռնաբնակ ալանաց զորքերը արշավել են Հայաստան: Արտաշեսը ջախջախել է նրանց և գերի վերցրել թագաժառանգին: Ալանաց արքայադուստր Սաթենիկը, կանգնելով Կուր գետի հակառակ՝ բարձրափին, երգելով դիմում է Արտաշեսին.

«Քեզ եմ ասում, քաջ տղամարդ Արտաշես,
Որ հաղթեցիր ալանների քաջ ազգին,
Ե՛կ, համաձայնիր իմ՝ ալանների գեղաչյա դստեր խոսքերին
Եվ տուր այդ պատանուն:
Որովհետև վայել չէ, որ քենի համար դյուցազունները
Այլ դյուցազունների ժառանգների կենդանությունը վերացնեն
Կամ ծառա դարձնելով ստրուկների կարգում պահեն,
Եվ երկու քաջ ազգերի միջև Հավիտենական թշնամություն հաստատեն»:

Արտաշեսը սիրահարվում է գեղանի Սաթենիկին և խնամախոս է ուղարկում ալանների արքայի մոտ՝ խնդրելով օրիորդի ձեռքը: Բայց ալանաց արքան մերժում է:

«Եվ որտեղի՞ց քաջ Արտաշեսը պիտի տա
Հազար հազարներ ու բյուր բյուրեր
Քաջերի սերունդ այս կույսի՝
Ալանների օրիորդի համար»:

Զայրացած Արտաշեսը որոշում է առևանգել Սաթենիկին.

«Հեծավ արի Արտաշես արքան իր գեղեցիկ սև ձին,
Եվ հանելով ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ,
Եվ նետելով ոսկեօղ շիկափոկ պարանը
Գցեց մեջքին ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց օրիորդի փափուկ մեջքը,
Արագորեն իր բանակը հասցնելով»:

Արտաշեսն ու Սաթենիկը ամուսնանում են, տեղի է ունենում շքեղ հարսանիք:

«Ոսկե անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության ժամանակ. Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության ժամանակ»:

Ապրելով երկար և երջանիկ կյանքով՝ Արտաշեսը մահանում է ծեր հասակում: Նրան թաղում են ոսկե դագաղում, բազմաթիվ զարդերով: Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում: Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան.

«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»:

Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն.
«Թե դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Այնտեղ մնաս, լույս չտեսնես»:

Արտաշեսի անեծքը կատարվում է: Որսորդության ժամանակ քաջքերը բռնում են Արտավազդին և շղթայակապ արգելափակում Մասիս լեռան մի քարանձավի մեջ: Հին հայկական վիպերգական շարքում իր ուրույն տեղն ունի Մեծն Տիգրանի վիպերգը: Այստեղ գունեղ խոսքերով ներկայացվում են Տիգրան Մեծի անձը, գործերը, նրա հաղթանակները, նրա արդարադատ բնավորությունը: Հատկապես տպավորիչ է հայկական բանակի նկարագրությունը. «(Նրա ժամանակ) հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարս(ատիկն)երով կռվողները` հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով ու երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու և վանելու»:

Դիցարանը: Հին հայերը սկզբում եղել են բնապաշտ: Նրանք պաշտել են բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների: Հին հայկական դիցարանը ձևավորվել է դարերի ընթացքում: Հին հայերը դարձել են բազմաստված, այսինքն՝ պաշտել են տարբեր աստվածների: Գլխավոր աստվածը եղել է Հայկը, որը հանդես է գալիս որպես հսկա որսորդ: Հայկն աստվածացված Հայկ Նահապետն է, որը ժողովրդի երգերում դարձել է լուսավոր ու գեղեցիկ մի համաստեղություն, որ հայերն անվանել են Հայկի անունով:
Հին Հայաստանում լայն տարածում է ունեցել Արայի պաշտամունքը: Արան բնության, բուսականության, երկրագործության աստվածն էր: Նա մեռնող և հարություն առնող աստված է, որ ամեն տարի ուշ աշնանը մեռնում է, իսկ վաղ գարնանը՝ հարություն առնում: Նրանով է կենդանանում ամբողջ բնությունը, նա կյանքի խորհրդանիշն է:
Հին Հայաստանում ամենասիրված աստվածներից է եղել Վահագնը: Նա քաջության, որոտի, կայծակի և պատերազմի աստվածն էր, որ բազմիցս Հայոց աշխարհը փրկել է արհավիրքներից: Մովսես Խորենացին գրի է առել Վահագնի ծննդյան երգը, որը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պոեզիայի սքանչելի գոհարներից է: Վահագնը գեղեցիկ և քաջ երիտասարդ է, որ ծնվում է բնության չորս տարրերի՝ օդի, հողի, ջրի, կրակի, և բուսական աշխարհի միասնությունից.
«Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանի,
Երկունքը ծովում բռնել էր Նաև կարմրիկ եղեգնիկին:
Եղեգնի փողից ծուխ էր ելնում, Եղեգնի փողից բոց էր ելնում,
Եվ բոցի միջից դուրս էր վազում Մի խարտյաշ պատանեկիկ:
Նա հուր մազեր ուներ, (ապա թե)՝ Բոց մորուք ուներ,
Եվ աչիկներն էին արեգակներ»:
Անցումը հին դիցարանից նորին տեղի է ունեցել Ք. ա. V-lV դարերում: Նոր աստվածները, որ հին դիցարանում գրավում էին երկրորդական տեղ, այժմ սկսում են զբաղեցնել գլխավոր տեղերը: Որպես գերագույն աստված Հայկին փոխարինում է Արամազդը: Նա համարվում էր բոլոր աստվածների հայրը, երկրի և երկնքին արարիչը, որը բերք ու բարիք էր պարգևում աշխարհին և արիություն՝ մարդկանց: Հայոց աշխարհում կառուցվել են Արամազդին նվիրված բազմաթիվ տաճարներ: Դրանցից գլխավորը Եփրատի ափին գտնվող Անի ամրոցի տաճարն էր: Ի դեպ, այստեղ էր Հայոց թագավորների դամբարանը: Հին հայերի ամենասիրելի աստվածուհին Անահիտն էր: Նա մայրության, պտղաբերության ու արգասավորության դիցուհին էր, Հայոց աշխարհի ու մասնավորապես Արտաշատ մայրաքաղաքի հովանավոր աստվածուհին: Անահիտն անվանվել է նաև Ոսկեարձան (Կոմագենե, հատ, Ոսկեմայր), քանզի միակն էր, որին (Ք. ա. I դ.) նվիրված արձանը ոսկեձույլ էր: Այն դրված էր Եփրատի ափին գտնվող Երիզա ավանում:
Անահիտի քույր Աստղիկը համարվում էր սիրո և գեղեցկության, ինչպես նաև լույսի աստվածուհին: Նրանց կրտսեր քույրն էր Նանեն՝ իմաստության և ողջախոհության դիցուհին:
Աստվածների աստղաբույլում իր կարևոր տեղն ուներ Միհր աստվածը: Նա Արեգակի ու կրակի խորհրդանիշն էր, ջերմություն և կյանք պարգևողը: Տիր աստվածը հովանավորում էր գիրն ու գրականությունը, ուսումն ու ճարտարապետությունը:
Վանատուրը հյուրընկալության աստվածն էր:Հելլենիզմի դարաշրջանում տեղի է ունենում հայկական հեթանոսական դիցարանի հելլենականացումը: Դա տուրք էր երկրում հաստատված նոր՝ հելլենիստական հարաբերություններին և տարածվող մշակույթին: Հայկական աստվածները համադրվում են համապատասխան հունական աստվածների հետ: Այսպես՝ Արամազդը նույնացվեց Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի,Վահագնը՝ Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, Տիրը՝ Ապոլլոնի հետ և այլն: Հայկական մեհյան-ներում դրվեցին հունական աստվածների արձանները: Սակայն հայ ժողովուրդը երբեք չմոռացավ իր ազգային աստվածությունները և շարունակեց նրանց պաշտել, իսկ հունական աստվածները աստիճանաբար մոռացվեցին:

Գիրը:
Ուսումնասիրողները հիմնավոր ցույց են տվել, որ Հին Հայաստանում գոյություն են ունեցել հայերեն մեհենագրեր,որոնք լայն տարածում չեն ունեցել և օգտագործվել են միայն մեհյաններում: Պաշտոնական գրագրության համար օգտագործել են արամեերեն և հունարեն լեզուները: Թագավորներն այդ լեզուներով թողել են իրենց արձանագրությունները, իսկ դրամները հատել են միայն հունարեն գրությամբ: Արմավիրում պահպանվել են Ք. ա. lll դ. վերջերին վերաբերող հունարեն արձանագրություններ, որոնցից մեկը հայոց քրմապետի ուղերձն է Երվանդ IV թագավորին: Սևանա լճի ավազանում, Հարավային Սյունիքում և Սպիտակում հայտնաբերվել են արամեերեն շուրջ քսան արձանագրություններ Արտաշես I-ի թողած սահմանաքարերի վրա:Պահպանվել են նաև Տրդատ I-ի և Տրդատ III-ի թողած հունարեն արձանագրություններ: Հունարեն և լատիներեն արձանագրություններ են հայտնաբերվել նաև Էջմիածնում, Արտաշատում, Վեդիում, Խարբերդում, Տիգրանակերտում և այլուր:

Գիտությունը: Հայաստանում զարգացած էր նաև գիտությունը, հատկապես պատմագրությունը: Տիգրան II Մեծի օրոք հույն նշանավոր հռետոր Ամփիկրատես Աթենացին հաստատվում է Տիգրանակերտում: Նա հեղինակել է պատմագիտական բազմաթիվ երկեր, այդ թվում` «Տիգրանի վարքը» վերտառությամբ մի աշխատություն, որը, ցավոք, մեզ չի հասել: Տիգրան II-ի արքունիքում էր ապրում նաև նշանավոր հույն փիլիսոփա և հռետոր Մետրոդորոս Սկեպսացին, որը հեղինակել է մեզ չհասած «Մեծ մարդկանց մասին» վերնագրով աշխատությունը: Այստեղ նա մի ամբողջ բաժին է հատկացրել Տիգրան II–ի Մեհենագիր երկու արձանագրություն գործունեությանը: Պատմական Փառախոտից ողբերգությունների և գրական սկզբնաղբյուրների համաձայն` հեթանոսական տաճարներում՝ ﬔհյաններում հայերենգրերով պատմություններ են գրվել: Այդ գրերը հայտնի են ﬔհենագիր ան նով:
Երկերի հեղինակ է եղել նաև Հայոց Արտավազդ II թագավորը: ll–III դարերում Հայաստանում են գործել ասորի պատմագիրներ Յամբղիքոսը և Բարդածանը, որոնք նույնպես գրել են Հայաստանի պատմությունը: Հայոց թագավորների և նրանց գործերի մասին հայերեն մեհենագրերով գրվել է մեզ չհասած այսպես կոչված «Մեհենական պատմություններում»: Մովսես Խորենացին հիշատակում է դրանց հեղինակներից մեկին՝ Անիի քուրմ Ողյումպին: III դարի ասորի հեղինակ Մար Աբաս Կատինան շարադրել է Հայաստանի հին պատմությունը, որից լայնորեն օգտվել է Մովսես Խորենացին:
Առաջին հայ հեղինակը, որի մասին մենք գիտենք, Արտաշես l-ի որդի Վրույրն է: Մովսես Խորենացին նրան անվանել է «այր իմաստուն և բանաստեղծ»: Նշանավոր գիտնական ու մտածող էր Տիրանը, որին Լուկուլլոսը գերեվարել էր Հռոմ: Նա Հռոմում հռչակվեց իբրև հայտնի հռետոր ու քերականագետ: Հռոմում Տիրանի հիմնած գրադարանում կային հազարավոր ձեռագիր գրքեր: Հունարենով գրված բազմաթիվ երկերի հեղինակ էր Արտավազդ ll թագավորը: Նա գրել է ողբերգություններ, ճառեր և պատմական աշխատություններ, որոնք պահպանվել են մինչև ll դարը: Կասկածից վեր է, որ հայկական հեթանոսական մեհյաններում ևս, պատմագրությունից բացի, զբաղվում էին նաև տոմարագիտությամբ, մաթեմատիկայով, բժշկությամբ և այլն:

Թատրոնը:
Հին հայ մշակույթի կարևորագույն բնագավառներից էր թատրոնը: Հույն հեղինակները վկայություններ ունեն Տիգրանակերտի ու Արտաշատի թատրոնների և անգամ խաղացանկի ու դերասանների մասին: Օրինակ, ինչպես գիտենք, Ք. ա. 53թ. Արտաշատում բեմադրվել է հույն Անդիմակ և դիմակավոր դերասանների մանրանկարներ:

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Շինարարական արվեստը: Հելլենիզմի դարաշրջանում բուռն զարգացում ապրեց քաղաքաշինությունը: Կառուցվում էին նոր քաղաքներ և ընդարձակվում հները: Նշված ժամանակաշրջանում հանդիպում ենք մի քանի տասնյակ քաղաքների,որոնցից առավել նշանավորներն ու ամենախոշորներն էին Տիգրանակերտում և Արտաշատը:Ինչպես գիտենք, Արտաշես I-ի պատվերով կարթագենյան զորավար Հաննիբալը նախագծում է Արտաշատ քաղաքի հատակագիծը, ապա սկսվում են շինարարական աշխատանքները:Հայկական մայրաքաղաքն այնքան էր աչքի ընկնում իր մեծությամբ, հարստությամբ ու պարիսպների ամրությամբ, որ հռոմեացիները, ինչպես գիտենք, այն անվանել են Հայկական Կարթագեն: Արտաշատը կառուցվել է մի քանի բլուրների վրա, որոնցից իննի վրա գտնվել է հզոր պարիսպներ ունեցող միջնաբերդը: Պեղումների ժամանակ հայտնաբերված մարմարե և կավե արձանները, զենքն ու զրահը, գործիքները, ոսկուց ու ար-ծաթից պատրաստված զարդերը վկայում են քաղաքային արհեստների բարձր զարգացածությունը, հավաստում երկրի մշակութային բարձր մակարդակը: Տիգրանակերտի պարիսպները, հասարակական գեղեցկատես շենքերը, պալատները, թատրոնը,թագավորական դղյակն ու պարտեզը վառ գույներով նկարագրել են օտար պատմիչները: Մեծ զարգացում ապրեց ամրոցաշինությունը: Հայ ամրոցաշինության գոհարներից է Գառնի ամրոցը, որը եղել է Հայոց թագավորների ամառանոցը: Այն շրջապատված է եղել ամրակուռ հզոր պարիսպներով, որոնք մինչև օրս էլ պահպանվել են:
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Сообщение Lusine1101 » 08 май 2017, 23:49

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ ԱՎԱՏԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:


ԱՎԱՏԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:
Ավատատիրության ձևավորումը, աստիճանակարգությունը: Համաշխարհային պատմության մեջ III-V դարերը հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին։ Ստրկատիրական հարաբերությունները քայքայվում էին՝ ճանապարհ տալով իրենց ընդերքում ձևավորվող նոր` ավատատիրական հարաբերություններին։ Հայաստանում ավատատիրությանն անցումը կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել։ Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը։ Եթե մինչ այդ գյուղական համայնքների անդամներն ազատ էին և պարտավոր էին հարկեր տալ պետությանն ու պարհակներ (հարկադիր աշխատանքներ) կատարել, ապա դրանից հետո նրանք աստիճանաբար վերածվեցին անազատների։ Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել պարհակներ: Նրանք աստիճանաբար վերածվում էին հողի վարձակալների։ Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ: Դրա շնորհիվ նրանք իրավապես աստիճանաբար հավասարվում էին շինականներին կամ գյուղացիներին։ Դրա հետևանքով ագարակ-դաստակերտները վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը։ Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց անազատների դասը։ Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը։ Ազատների դասի մեջ էին մտնում աշխարհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողատարածքներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք։ Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել զբաղեցրած պաշտոնները։ Դրա հետևանքով ազատների դասն աստիճանաբար իր ենթակայության տակ առավ կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով իրեն հանձնված հողերը։ Ձևավորվեց ավատատերերի դասը:
Աշխարհակալ են կոչվել նահանգների կառավարիչները, աշխարհատեր՝ նահանգների ժառանգատեր իշխանները, գավառակալ՝ գավառների կառավարիչները, գավառատեր՝ գավառների ժառանգատեր նախարարները։ Պաշտոնյային որպես վարձատրություն տրված հողային տիրույթը հայտնի էր ոտեստ անունով։ Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխան­ություն կամ նախարարություն։ Ժամանակի ընթացքում արքունիքը ճան­աչեց ավատատերերի մեծ մասի ժառանգական իրավունքը նրանց ենթա­կայության տակ գտնվող հողերի նկատմամբ։ Նախարար­ու­թյուններն ինք­նուրույն իշխանություններ չէին, սակայն թագավորից ու արքունիքից դրանց կախումը թույլ էր։ Ավատատիրության խորացման հե­տևանքով նախար­արները հաճախ ընդվ­զո­ւմ էին արքունական իշխանության դեմ՝ փորձելով չենթարկվել։ Քրիստոնեական եկեղեցին ևս արագորեն վերածվեց ավատատիրական կա­ռույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, համալրեցին ազատն­երի դասը։ Վերջինս ապահարկ էր, այսինքն` ազատված էր հարկեր վճար­ելուց։

Հողատիրության ձևերը։ Ավատատիրության ամենաբնո­րոշ հատկանիշներից մեկն ավատ­ական խոշոր հողատիրությունն էր։ Վաղ ավատ­ատի­րության շրջանում գոյություն են ունեցել հողա­տիրության երեք ձևեր՝ հայրե­նիք, պարգևականք և գանձագին: «Հայ­րենիք» կամ «հայ­րենական» էին կոչ­վում ժառանգ­ական սեփակ­ան­ության իրավունքով հորից որդուն անցնող հո­ղերը։ «Պարգևականք» անվանվում էին այն կալվածքները, որոնք որպես ուտեստ հանձնվում էին պետական պաշտոնյաներին կամ զին­վորակ­ան­ներին։ Ծառայությունը դադարեցնելու դեպքում ար­ք­ունիքը դրանք հետ էր վերցնում։ «Գան­ձագին» էին համ­արվ­ում գնված հողերը։ Սրանք, ըստ էու­թյան, չէին տար­բերվում հայրենիքից։ Կուս­ա­կրոնութ­յուն մտցնելուց հետո բարձրաս­տիճ­ան հոգևոր­ա­կաններին պատկ­անող հողերը դարձան եկեղ­եցու սեփակա­նություն։ Հայոց թագավորի տիրույթները հայրենիք էին: Նրա տիրույթները, որ միաժամանակ պետական հողեր էին, ժառանգաբար անցնում էին հորից որդուն։ Արքունական հողերը չէին տրվում սեպուհներին։ Նրանց, որպես բնա­կու­թյան վայր, հանձնվում էին Հաշտյանք, Աղիովիտ և Առբերանի գավառները։ Այրարատում, որտեղ գտնվում էր արքունի տիրույթների նշանակ­ալից մասը, կարող էին ապրել միայն թագավորն ու թագաժառանգը։

Թագավորը և ավատատիրական իշխանությունները։ Ավատատիրական իշխան­ությունները կամ նախարա­րու­թյուն­ները ժամանակի ընթացքում ձեռք էին բերում մեծ իրավունքներ: Նրանք ենթ­ակա էին թագավորին, սակայն իրենց տիրույթներում ունեին գրեթե անսահմանափակ իշխանություն։ Խոշոր ավատա­տե­րերն ունե­ին իրենց ենթակա մանր ազատների խավը, որը զինվո­րական ծառայության դիմաց նրանցից հող էր ստան­ում։ Թագավորը ևս ուներ ենթակա մանր ազնվա­կաններ, որոնք կոչվում էին ոստանիկներ: Ավատատիրությունը ծնում էր երկ­պառակ­ութ­յունն­եր ու կենտրոնախույս ձգտումներ: Դրանք հաճախ հրահրվում էին հարևան Հռոմեական կայսրու­թյան կամ Սասանյան Պարսկաստանի կողմից։ Արքունիքն էլ իր հերթին կամ դաժանորեն ճնշում էր նման փորձերը, կամ աշխատում սիրաշահել դժգոհ նախարարներին։ Մեծ Հայքի թագավորությունն ավատատիրության դարաշրջան թևակոխեց՝ ունենալով բազմաթիվ մարդաշատ ու վաճառաշահ քաղաքներ։ Դրանք թագավորական իշխանության հենարանն էին։ Երբ, ինչպես նշվեց, 360-ական թվականներին Հայաստանի քաղաքային բնակչության նշանակալից մասը բռնագաղթեցվեց Պարսկաստան, առևտրական ու տնտեսական կապերի թուլացման պատճառով շատ քաղաքներ վերածվեցին գյուղերի: Թագավորական իշխանությանը ծանր հարված հասցվեց։

Ավատատիրական աստիճանակարգությունը։ Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան։ Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց։ Իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ թագավորն ուներ անսահմանափակ իրավունքներ։ Նա իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ։ Միայն թագավորն առանձնաշնորհություն ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրելու։ Բոլոր նախարարները եղել են նրան ստորակա, կատարել են «ի սպասու ծառայություն» և թագավորին տրամադրել իրենց զորաջոկատները։ Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին։ Ավատատիրական խավի` արքունիքում զբաղեցրած գահերի խնդիրը և մարտադաշտ դուրս բերվող զորաջոկատների թվաքանակը սահմանվում էին «Գահնամակ» և «Զորանամակ» փաստաթղթերով: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցում էր երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ: Երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով նա հրավիրում էր աշխարհաժողովներ: Դրանց մասնակցում էին ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչ:

Հեծյալ զինվորներները:«Ի սպասո ծառայոթյոն» էր կոչվում ավատատերերի զինվորական և վարչական ծառայությունը թագավորին։ Ավատատիրական բուրգի հաջորդ աստիճանը կազմ­ում էին երկրի երևելի իշ­խանները: Նրանց մեջ էին մտնում արքունական չորս զորաբա­նակն­երի հրաման­ատ­ար բդեշխները, աշխարհակալ ու ավագ նախարար­ները, ինչպես նաև արքունի գործակ­ալու­թյունների ղեկավար­ները: Բդեշխներն իրա­վունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնելու։ Թագավորին էին ենթ­արկվում նաև կրտսեր նախար­արները, որոնք նույնպ­ես «ի սպասու ծառայ­ութ­յուն» էին կատարում։ Նախար­արներն ունեին իրենց զինանշաններն ու դրոշն­երը։ Իրենց տիրույթն­երում նրանք վարչական և դատ­ակ­ան լայն իրա­վուն­քն­եր ունեին։ Սեպ­ուհ­ները նախարարական տի­րույթ­ների նկատմամբ իրա­վունքներ չունեին։ Տիրույթ ունեցող բդեշխներն ունեին իրենց ստորակա նախարարություն­ները, որոնք չէին գտնվում թագավորի անմիջ­ական ենթակայության ներքո։ Աստիճանասանդուղքի հաջորդ աստիճանն ազատներն էին կամ մանրազնվականները։ Թագավորից անմիջական կախման մեջ գտնվողները կոչ­վում էին ոստանիկ, իսկ նախարարներից կախյալները՝ ազատ։ Նրանցից էին կազմվ­ում արքուն­ի հեծելազորը և նախարարական այրուձին։ Նրանց էին վստահում արքունիքի պաշտպանությունը և ռազմական ու վարչական շատ պաշտոններ։ Իրենց ծառայության դիմաց նրանք ստանում էին պարգևականք կալվածքներ։ Բուրգի ամենաստորին աստիճանը զբաղեցնում էին անազատ­ները՝ քաղաքացին­երը, շինականները և քաղաքային ու գյուղական ռամիկները:Նրանց ուսերին էր ծանր­ացած հարկային բեռը։

Պետական կառավարման համակարգը: Պետական կարգը։ Թագավորական արքունիքը մի շարք գործակա­լու­թյունների ցանց էր: Գործակալություններն իրականացնում էին վարչական, զինվորական, տնտե­սական, դիվանագիտական և այլ գործառույթներ։ Հազարապետությունը սահմանում էր պետական հարկերը, հսկում դրանց հավաքումը, ղեկավարում պետական նշանա­կու­թյուն ունեցող աշխատանք­ները: Այդպիսիք էին նոր քաղաքների ու ամրոցների կառուցումը, ճանա­պարհների ու ջրանցքների անցկացումը և այլն։ Հազար­ապետ­ությանն էին ենթարկվում հարկահավաք պաշտ­ոնյաները։ Այս պաշտոնն սկզբում զբաղեցնում էին Գնունիները, ապա` Ամատունիները։ Սպարապետության գլուխ կանգնած էր սպարապետը: Նրա հրամանատա­րության տակ էին արքունի և նախարարական ինչպես հեծյալ, այնպես էլ հետևակ ուժերը։ Նա անմիջա­կանորեն ենթարկվում էր թագավորին, որը երկրի զորքերի գերագույն հրամանատարն էր։ lV-V դդ. այս գործակալությունը Մամիկոնյան տան ժառանգական իրավունքն էր։ Սպար­ապ­ետ­ին էին են­թարկվում չորս բդեշխները և երկրի նախարա­րական զորաջոկ­ատները ղեկավարող չորս զորավարները։ Մարդպետություն գործակալությունը վերահսկում էր արքունի տիրույթ­ները, պահպանում էր արքունի գանձերը և ապահովում երկրի ներքին կար­գուկանոնը։ Գործակալը կրում էր Հայրմարդպետ տիտղոսը։ Նա արքունի կանանոցի վերակացուն էր, թագաժառանգի դայակը և թագավորի խորհրդատուն։ Մաղխազությունն իրականացնում էր արքունական պահակազորի պարտականությունը։ Գործակալը՝ մաղխազը, թագավորի 10 հազար մարտիկներից բաղկացած թիկնապահ գնդի հրամանատարն էր։ Մաղխազությունը Խորխոռունիների տան ժառանգական պաշտոնն էր։ Թագակապ ասպետություն գործակալությունը ղեկավարում էին Բագրատունիները: Նրանց պարտականությունն էր` խստիվ հետևել արքունիքում պալատական արարողակարգի կատարմանը, նախարարների զբաղեցրած գահերի հերթականությանը և ունեցած պատվանշաններին։ Մեծ դատավարությունը գլխավորում էր կաթողիկոսը: Նա եկեղեցական ժողովների միջոցով կանոններ և օրենքներ էր սահմանում ու հետևում դրանց անշեղ կատարմանը: Կաթողիկոսը նաև լուծում էր նախարարների միջև ծագած վեճերը և միջնորդի դեր էր կատարում թագավոր-նախարար հարաբերություններում։ Արքունի սենեկապետությունը ղեկավարում էր արքունի դիվանը կամ գրասենյակը։ Սենեկապետը թագավորի անձնական քարտուղարն էր, արքունի գրագրություն կազմակերպողը, արխիվի պահապանը։ Կային նաև այլ գործակալություններ։

Բանակը։ Հայկական բանակն Արշակունիների օրոք բաղկացած էր 120 հազար մարտիկներից: Դրանցից 40 հազարն արքունական էին, ղեկավարվում էին չորս բդեշխների կողմից և պաշտպանում էին երկրի սահմանները բոլոր չորս ուղղություններով։ Բանակի մաս էին կազմում մարդպետական 15-հազարանոց և մաղխազական 10-հազարանոց գնդերը, որոնցով արքունական զինուժի ընդհանուր քանակը հասնում էր 65 հազարի։ Մնացած 55 հազար մարտիկները ներկայացնում էին նախարարական զորաջոկատները։ Դրանք պատերազմի էին դուրս գալիս արքունի բանակի կազմում, սակայն իրենց նախարարների հրամանատարությամբ ու նրանց դրոշի ներքո: Բանակի հիմնական հարվածային ուժն այրուձին էր։ Զգալի ուժ էին ազատներից կազմված հետևակային զորամասերը, ինչպես նաև պատերազմի ժամանակ հավաքագրվող ժողովրդական աշխարհազորը։ Բանակը զինված էր ժամանակի բոլոր տեսակի զենքերով՝ նետ ու աղեղ, նիզակ, պարսատիկ, տեգ, սուր, վահան, սակր և այլն։ Քաղաքների պարիսպները քանդելու համար օգտագործում էին բաբան և պարսպակործան այլ մեքենաներ։ Մեծ նշանակություն էր տրվում քարանետ մեքենաներին։ Բանակն ուներ հետախուզական և սակրավորական զորամասեր: Դրանցից վերջինը զբաղվում էր կռվի ժամանակ ճանապարհների անցկացումով, գետանցների ապահովումով և քաղաքների ու ամրոցների պարիսպների խորտակումով։
Последний раз редактировалось Lusine1101 11 май 2017, 10:45, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Сообщение Lusine1101 » 10 май 2017, 01:14

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ


Քաղաքական կացությունն Առաջավոր Ասիայում III դ. վերջին և IV դ.սկզբներին։ Դիոկղետիանոս կայսեր օրոք Հռոմեական կայսրությունը բավականին հզորացավ։ Երկիրը վարում էր ակտիվ արտաքին քաղաքականություն։ 287թ. հռոմեական զինուժի օգնությամբ հայկական գահին վերահաստատվեց Տրդատ III Մեծը (իշխել է մինչև 330թ.)։ Պարսից Ներսեհ Սասանյան արքան 297թ. հռոմեահայկական զորքերից ծանր պարտություն կրեց և 298թ. ստիպված եղավ կնքել Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը կրկին իր արժանավոր տեղն զբաղեցրեց Առաջավոր Ասիայի քաղաքական թատերաբեմում։ Ուժեղացավ թագավորական իշխանությունը: Հռոմեական կայսրությունում գնալով ուժեղանում էին նոր վարդապետության՝ քրիստոնեության հետևորդների դիրքերը։ Քրիստոնեությունը, որն սկիզբ էր առել I դարում Պաղեստինում, II–III դդ. ընթացքում լայնորեն տարածվեց Հռոմեական կայսրությունում և Մերձավոր Արևելքում։ Նոր վարդապետության հիմնադիրը Հիսուս Քրիստոսն էր։ Սկզբում բոլոր այն երկրներում, ուր տարածվում էր նոր կրոնը, նրա հետևորդներին վերաբերվում էին թշնամաբար, հալածում էին ու սպանում՝ փորձելով արմատախիլ անել այս շարժումը։ Հալածանքները հատկապես մեծ թափ ընդունեցին Դիոկղետիանոս կայսեր օրոք։ Սակայն այդ վարդապետությունը գնալով ծավալվում էր՝ ներառելով նորանոր մարդկանց, ժողովուրդների և երկրներ։ Քրիստոնեությունն իր հետևորդներին քարոզում էր համակերպվել կյանքի դժվարություններին, հավատարմորեն ծառայել տերերին։ Քրիստոնեական եկեղեցին ուժեղ կառույց էր, ուստի պետությունները մեկը մյուսի հետևից սկսեցին փոխել իրենց վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ և այն հռչակել սկզբում որպես իրավահավասար, ապա՝ պետական պաշտոնական կրոն։ Քրիստոնեությունը սկսել է Հայաստան ներթափանցել արդեն I դարում։ Քրիստոնյա քարոզիչները, ի դեմս Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների և նրանց աշակերտների, գալիս են Հայաստան և քարոզում նոր վարդապետությունը։ Նրանք Հայաստանում հիմնադրեցին քրիստոնեական առաջին համայնքները։ Քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին առաքյալներ, այն անվանվում է առաքելական: Տրդատ III Մեծ և Գրիգոր Լուսավորիչ։ Տրդատ III-ը սկզբում թշնամանքով էր վերաբերվում քրիստոնյաներին։ Հալածանքների ենթարկվեց անգամ նրա մերձավորներից Գրիգոր Պարթևը, որը հրաժարվել էր երկրպագել Անահիտ աստվածուհուն։ Նա կտտանքների ենթարկվեց և նետվեց Խոր վիրապի արքունի բանտ: Գրիգոր Պարթևի բանտարկության 13-րդ տարում Հռոմից փախստական եկան Հայաստան քրիստոնեության քարոզիչ Հռիփսիմյանց կույսերը՝ Հռիփսիմեն, Գայանեն և նրանց 40 ընկերուհիները։ Հայոց թագավորը հալածեց Հռիփսիմյանց կույսերին, որոնց մեծ մասը զոհ գնաց։ Սակայն Հռիփսիմյանց կույսերի նահատակության տարում հիվանդացած Տրդատ թագավորը բուժվեց Խոր վիրապի բանտից ազատված Գրիգոր Պարթևի կողմից, իսկ քրիստոնյաների հալածանքները դադարեցին: Տրդատ արքան արդեն մտածում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու մասին: Նա նպատակ ուներ այդ ճանապարհով ցույց տալ, որ իր իշխանությունն ստացել է Աստծուց: Ազատություն ստացած Գրիգորին թույլ տրվեց Վաղարշապատում` Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում, մատուռներ հիմնել: Դրանց վրա VII դ. կույսերի անուններով եկեղեցիներ կառուցվեցին։

Քրիստոնեությունը` պետական կրոն։ 301թ.Գրիգոր Պարթևը 16 հայ երևելի իշխանների ուղեկցությամբ մեկնեց Կեսարիա: Նա այնտեղ մեծ հանդիսավորությամբ ձեռնադրվեց Հայոց եպիսկոպոսապետ (կաթողիկոս)։ Կեսարիայից հայրենիք վերադարձած Գրիգորը, որը քրիստոնեության լույսը Հայաստան բերելու համար Լուսավորիչ կոչվեց, Տարոնում կործանեց Վահագն աստծո մեհյանը և հիմք դրեց Հայոց առաջին եկեղեցուն։ Բագավան գալով՝ նա Արածանի գետում մկրտեց Տրդատ III-ին ու նրա ընտանիքը, նախարարներին, բանակը և ժողովրդին։ Առաջինն աշխարհում` 301թ. քրիստոնեությունը հայտարարվեց Հայոց թագավորության պետական կրոն, իսկ Գրիգոր Լուսավորիչը սրբացվեց Հայոց եկեղեցու կողմից: Քրիստոնեությունը նշանակալից հաջողություններ ունեցավ նաև Հռոմում։ 313թ. Միլանի կայսերական հրովարտակով այն հավասարազոր կրոն ճանաչվեց, իսկ պետական կրոն դարձավ միայն IV դ. վերջին քառորդին։ Մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը Հայաստանում քրիստոնեական համայնքները չափազանց տարածվել և ամրապնդվել էին: Սակայն շատ ուժեղ էին նաև հեթանոսության դիրքերը։ Արքունի զորքերը, իրենց նոր ընդունած հավատի նախանձախնդրությունից դրդված, քարուքանդ էին անում հեթանոսական կենտրոնները: Հեթանոսական մեհյանները, որ նշանակալից զինված ուժեր ունեին, կատաղի դիմադրում էին։ Այս պայքարում ավերվեցին Արամազդի, Անահիտի և հեթանոսական մյուս աստվածների մեհյանները: Դրանց տեղում քրիստոնեական եկեղեցիներ հիմնադրվեցին։ Թագավորի հրովարտակով քրմական մեհյանների տիրույթները, բնակչությամբ հանդերձ, հանձնվեցին քրիստոնեական եկեղեցուն: Քրմերն ու նրանց երեխաները քրիստոնյա էին մկրտվում։ Քրիստոնեությունը, քարոզվելով ժողովրդին անհասկանալի հունարենով ու ասորերենով, դժվարությամբ էր թափանցում հայ հասարակության մեջ։ Կամենալով մեղմել հեթանոսության դիմադրությունը՝ եկեղեցին փոխ առավ մի շարք հեթանոսական ծեսեր ու սովորույթներ: Դրանցից են, օրինակ, ըն-տանի կենդանիների զոհաբերությունը, որը փոխվեց մատաղով, Վարդավառը և այլն: Հայոց եկեղեցու կառույցի ձևավորումը։ Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը։ Ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում Հայոց եկեղեցին առաջատար դիրքեր գրավեց հասարակության մեջ: Նա, մեհյանների տիրույթներից ու հարստություններից բացի, հողային զգալի նվիրատվություններ ստացավ Տրդատ Մեծից ու նրա հաջորդներից։ Հայոց եկեղեցին վերածվեց տնտեսական հզոր ուժի։ Ժողովուրդը պարտավոր էր եկեղեցուն հանձնել բերքի մեկ տասներորդը (տասանորդ) և վճարելպտղի: Եկեղեցին շատ շուտով դարձավ երկրի խոշորագույն ավատատերերից մեկը: Ներսես Մեծ կաթո­ղի­կոսի օրոք կաթողիկոսական կալվածքն­երը սփռված էին 15 նահանգներում։ Արդեն Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղե­ցական կառույցը։ Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ: Դրանց գլուխ կանգ­նած եպիս­կոպոսներն արարողությունների ժամանակ տեղ էին զբա­ղեց­նում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում։ Եպիսկոպոսություններից երկուսը ստեղծվեցին Վիրքի և Աղվանքի համար։ Անուրանալի է քրիստոնեական եկեղեցու դերակա­տարությունը հայոց պատմության մեջ։ Քրիստոնեության ընդունումը նպաստեց թագավորական իշխանության ամրապնդմանը և հետագայում մեծ դեր կատարեց երկրի կյանքում: Արագացավ Հայաստանի ներքին համախմբումը: Հաջորդ դարերի ընթացքում ևս հայ ժողովուրդը պահպանեց իր ներքին միասնականությունը: Քրիստոնեությունը խորապես ազդեց մեր ազգային մշակույթի զարգացման վրա: Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետակ­ա­նությունից, Հայոց եկեղեցին իր վրա վերցրեց ոչ միայն հայ մշակույթի պահպանման ու զարգացման գոր­ծառույթները, այլև ազատագրական շարժումն­երը գլխավո­րելու մեծ առա­քելու­թյունը։ Դարեր շարունակ եկեղեցին ժողովրդին դաստիարակել է հայ­րենասիրության և ազգային գիտակցության ոգով։ Հովհան Մամիկոնյանը` հեթանոսների եվ քրիստոնյաների արյունահեղ ընդհարումների մասին «Երկու կողմերից սկսեցին հավաքել իրենց մահացածներին. դրանք այնքան շատ էին, որ գերեզմանի տեղ չմնաց, ուստի լցրին բոլորին մի փոսի մեջ, հու­շարձան կանգնեցրին նրանց վրա ու գրեցին հետևյալը. – Տեղի ունեցավ առաջին պատերազմը. այստեղ է հանգչում հույժ քաջա­մարտիկ Արձան քրմապետը, նրա հետ` նաև հազար երեսունութ հոգի, որոնք կռվեցին հանուն Գիսանե կուռքերի և հանուն Քրիստոսի»։

ՊԱՅՔԱՐ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ


ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Մեծ Հայքի թագավորությունը Տրդատ III-ի իշխանության վերջին շրջանում։ Տրդատ Մեծի իշխանության վերջին շրջանի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ 311թ. Տրդատը ծանր պարտության մատնեց Հռոմի Մաքսիմիանոս Դայա կայսեր` Մեծ Հայք ներխուժած բանակներին, որոնք փորձում էին պատժել քրիստոնեություն ընդունած հայերին։ Սակայն հռոմեական կայսր Կոստանդինոսի օրոք Հռոմեական կայսրության հետ հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ։ Հռոմ ժամանած Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը 321թ. դաշինք կնքեցին կայսրության հետ։ Դաշնագրով Հռոմը հանձն էր առնում անհրաժեշտության դեպքում ռազմական ուժով օգնել Հայոց թագավորությանը։ Տրդատ Մեծի օրոք թագավորական իշխանությունը խիստ ամրապնդվեց։ Քրիստոնեության ընդունումով արքունի իշխանությունը համարվում էր Աստծուց տրված և ոչ թե կայսրից ստացված։ Տրդատի իշխանության տարիներին Հայոց թագավորությանը հաջողվեց իր գերիշխանությունը հաստատել հարևան Վիրքում ու Աղվանքում։ Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսը ձեռնադրվեց Հայոց Արևելից կողմերի և Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոսապետ։ Նրա քարոզչության շնորհիվ Հայոց թագավորության ազդեցությունը տարածվեց մինչև Կովկասյան լեռներ։ Տրդատ Մեծին է վերագրվում 303թ. Կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ` 325թ. Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր Գրիգոր Լուսավորիչը։

Խոսրով III Կոտակը և նախարարները։ Տրդատ III Մեծի օրոք թագավորը, նախարարները և եկեղեցին համերաշխ էին։ Նրա մահից հետո գահ բարձրացավ որդին՝ Խոսրով III-ը(330-338թթ.), որը կարճահասակության պատճառով կոչվել է Կոտակ։ Նրա օրոք Հայոց արքունիքը որոշում էիր վերահսկողության տակ առնել մայրաքաղաքից դեպի երկրի սահմաններ ձգվող մայրուղիները: Դրա Դվինի կենտրոնական թաղամասը նպատակը կենտրոնաձիգ իշխանության ամրապնդումն էր։ Արքունիքը կարողացավ մայրուղիների վրա գտնվող նախարարություններին հնազանդեցնել, իսկ դիմադրող տոհմերին` բնաջնջել։ Ոչնչացվեցին Օրդունիների և Մանավազյանների ընտանիքները։ Նրանց տիրույթները մասամբ գրավվեցին արքունիքի օգտին, մասամբ հանձնվեցին եկեղեցուն։ Խոսրով III-ը հանդես բերեց ուժեղ կամք: Նա խստությամբ գերազանցեց իր նախորդներին և շարունակեց հոր` թագավորական իշխանության ամրապնդման ու հզորացման քաղաքականությունը։ Խոսրով Կոտակը ծավալեց շինարարական լայն գործունեություն։ Քանի որ Երասխի ջրերն Արտաշատից հեռացել էին՝ առաջացնելով ճահճուտներ, նա Արտաշատից ոչ հեռու, Դվին կոչվող բլրի վրա, հիմնադրեց Դվին անունով մի նոր քաղաք։ Այնտեղ կառուցվեց արքունի ապարանք։ Թագավորի մեծագործություններից մեկն էլ եղավ Դվինի շուրջը երկու արհեստական անտառների տնկումը։ Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր տնկվեցին։ Երկրորդ անտառը տարածվում էր մինչև Երասխի ափեր և թագավորի անունով կոչվեց Խոսրովակերտ։ Անտառը, որ պահպանվում է մինչև օրս, վերածված է պետական արգելոցի և կոչվում է Խոսրովի անտառ: Թագավորի հրամանով այդ անտառներում որսի տարբեր կենդանիներ բաց թողնվեցին: Դրանք դարձան ոչ միայն արքունի որսատեղի, այլև զինավարժության վայր։ 335թ. Հայոց թագավորության անդորրը խախտեցին Կասպից ծովի առափնյա շրջաններում բնակվող մազքութական ցեղերը։ Նրանց Սանեսան թագավորի հրամանով սպանվեց մազքութների մեջ քրիստոնեություն տարածող Գրիգորիս եպիսկոպոսը: Ապա, անցնելով Կուրը, նրանք հասան Այրարատ և գրավեցին Վաղարշապատը։ Հայոց բանակը, անցնելով հակահարձակման, ոչ միայն ազատագրեց Վաղարշապատը, այլև Օշականի ճակատամարտում ջախջախեց մազքութական բանակը։ Ճակատամարտում Սանեսան թագավորը սպանվեց։
IV դ. 30-ական թթ. կրկին սրվեցին պարսկա-հռոմեական հարաբերությունները։ Պարսից Շապուհ II Երկարակյաց թագավորը (309-379թթ.) դեռ մինչև Մծբինի պայմանագրի ժամկետի լրանալը` 337թ. պատերազմ սկսեց Հռոմի և Մեծ Հայքի թագավորության դեմ։ Բզնունյաց նախարար Դատաբեն մեծ բանակով ուղարկվեց կասեցնելու թշնամու առաջխաղացումը։ Սակայն նա անցավ հակառակորդի կողմը։ Դավաճանեց նաև Աղձնյաց բդեշխ Բակուրը: Օգտվելով դրանից` թշնամին թափանցեց երկրի կենտրոնական շրջաններ։ Սակայն հայկական բանակը Վանա լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում փառահեղ հաղթանակ տարավ պարսից զորքի դեմ։ Գերի ընկած Դատաբե Բզնունին, համաձայն հինավուրց սովորության, քարկոծվելով սպանվեց։ Նրա տոհմը բնաջինջ արվեց։ Նույն ճակատագրին արժանացան Աղձնիքի բդեշխ Բակուրը և նրա ընտանիքը։ Հիշյալ իշխանների տիրույթները հիմնականում գրավվեցին արքունիքի օգտին, իսկ մնացած մասը հանձնվեց եկեղեցուն։

Տիրան Արշակունու ներքին և արտաքին քաղաքականությունը։ Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (338-350թթ.)։ Նրա օրոք պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև։ Տիրանն ամեն կերպ աշխատեց խուսանավել երկու պետությունների միջև՝ բարեկամություն պահպանելով կայսրության և բնականոն հարաբերություններ՝ Սասանյան արքունիքի հետ։ Նա շարու­նա­կեց հոր` թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղա­քականությունը։ Տիրանի հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջնջվեցին Ռշտուն­իները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ։ Ըմբոստ նախա­րարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ Հայր մարդ­պետը։ Նա ձգտում էր անհնազանդ նախար­արներին պատժելով ուժեղացնել թագավ­որական իշխանությունը։
Քրիստոնեական եկեղեցու ուժեղացումը և ավատատիրական հաստա­տու­թյան վերածվելը խիստ անհանգստացրին Տիրանին։ Թագա­վո­րին և նրա շրջապ­ատին դուր չէին գալիս եկեղեցու հզորանալն ու արքունիքին հա­­կադրվելու փորձերը։ Հավասարակշռություն ստեղ­ծ­ելու նպատակով թա­գավորը չխոչը­նդոտեց հեթանո­սության աշխուժացմանը: Դա առաջ բերեց կաթողիկոս Հուսիկի բուռն դժգոհությունը։ Բանն այնտեղ հասավ, որ եկեղեցին Տիրանին համարեց ուրաց­ող, իսկ Հուսիկը նրան արգելեց եկեղեցի մտնել։ Թագավորը, որ բնավ էլ հեթանոս չէր դարձել և լոկ նպատակ ուներ դրանով եկեղեցու դիրքերը թուլացնել, զայրանալով` կար­գադրեց սպանել Հուսիկ­ին: Կաթողիկոսությունը խլվեց Լուս­ա­վորչի տոհմից, իսկ նոր ձեռնադրված կաթ­ողի­կոսներն անմռունչ են­թարկ­վում էին ար­քային։
Տիրանի կյանքի վերջին տարիներին կրկին պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև։ Հայոց թագավորն ստիպված եղավ դաշնակցել Հռոմի հետ։ Վեր­ջինս այդ կռիվներում պարտվեց, իսկ պարս­կա­կան զորքերը, դրանից օգտվելով, ներխուժեցին Հայաստան։ Տիրանը գերի ընկավ և Շապուհ II-ի հրամանով կուրացվեց։ Սակայն, ի վերջո, Շապուհ II-ը, պատեր­ազմում անհաջողություն կրելով, ստիպ­ված եղավ գերությունից ազատել Տիրանին։
Գահ բարձրացավ Տիրանի որդի Արշակ II-ը։

Փավստոս Բուզանդը` Դվինի կառուցման ԵՎ Խոսրովի տնկած անտառների մասին «Եվ հրաման տվեց թագավորն իր զորավարին՝ երկրից բազմաթիվ մշակներ հանել, անտառներից վայրի կաղնի բերել ու տնկել Այրարատյան դաշտում՝ սկսելով արքունի ամուր բերդից, որին ասում են Գառնի, մինչ Մեծամորի դաշտը, այն բլուրը, որ կոչվում է Դվին և գտնվում է Արտաշատ մեծ քաղաքի հյուսիսային կողմում։ Եվ այսպես անտառ տնկեցին գետի ընթացքով դեպի ներքև, մինչև Տիկնունի ապարանքը։ Նա այս անտառը կոչեց Տաճար մայրի։ Մի ուրիշ անտառ էլ տնկեցին նրանից դեպի հարավ, եղեգնուտի եզերքով, և ամբողջ դաշտը լցրին կաղնի տնկով. սրա անունն էլ դրին Խոսրովակերտ։ Նույն տեղում շինեցին նաև արքունական ապարանքներ»։

Մովսես Խորենացին` Մազքութների Սանեսան թագավորի զորքերին պարտության մատնելու մասին «Սրա (Խոսրով III Կոտակի) ժամանակ Հյուսիսային Կովկասի բնակիչները միաբանվելով, …պարսից Շապուհ թագավորի գաղտնի հրամանով արշավեցին ու հասան, մեր երկրի կենտրոնական վայրերը մեծ բազմությամբ՝ մոտ երկու բյուր մարդով։ ...Նրանց դեմ դուրս եկան հայոց արևելյան ու արևմտյան զորքերը և ետ վանեցին դեպի Օշականի առապարը և թույլ չտվին, որ նրանք ցրիվ գալով նետաձգություն կատարեն ըստ իրենց սովորության, այլ քաջաձի հեծյալները նրանց շտապ-շտապ ու արագապես հետամուտ լինելով մղեցին քարքարոտ դժվար տեղերը, այնպես որ թշնամիներն ակամա ստիպվեցին ճակատամարտ տալ։ ...Այս ժամանակ քաջ Վահան Ամա­տունին դառնալով դեպի Կաթողիկե եկեղեցին՝ ասաց.«Օգնիր ինձ, Աստված...»։ (Նա) գետին գլորեց ահագին հսկային։ Այս դեպքը առիթ դարձավ թշնամիների փախուստին և հայոց զորքին զորացրեց հաղթանակ տանելու»։

ԱՐՇԱԿ II-Ի ԵՎ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՋԱՆՔԵՐԸ ԿԵՆՏՐՈ­ՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Արշակ II։ Արշակ II-ը (350-368թթ.) գահ բարձրացավ Շապուհ II-ի հա­մաձայնությամբ։ Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանութ­յունը,աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին։ Սակայն շուտով Արշակ II-ը կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոն­յաններին և կարգավորելով հարաբերությունները մյուս նախարարական ընտանիքների հետ։ Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը: Սակայն ուժեղացած Արշակ II-ը ձգտում էր հավասարակշռված ու չեզոքության քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ։ Դա առաջ էր բերում ինչպես Հռոմեական կայսրության, այնպես էլ Սասանյան Պարսկաստանի դժգոհությունը։ Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ II-ը 353թ.կաթողիկոսական գահ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին։ Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը։ Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն։ Կաթողիկոս ձեռնադրված Ներսեսը 354թ. Աշտիշատ ավանում հրավիրեց հայկական եկեղեցական առաջին ժողովը, որն ընդունեց մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորող օրենքներ։ Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ։ Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասվածքները, բազմակնությունը և հեթանոսական այլ պարսավելի սովորույթներ։ Ժողովը հիվանդանոցներ, աղքատանոցներ և հյուրանոցներ բացելու որոշում ընդունեց: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց բացել ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ։ Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն նա այստեղ ձերբակալվեց։ Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին: Նա նպատակ ուներ Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել։ Հասկանալով դա` Արշակն սկզբում սպանել տվեց Գնելին, այնուհետև՝ Տիրիթին: Ապա թագավորն ամուսնացավ Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն։ Պայքար սկսվեց նախարարական տների ներսում։ Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբար։ Հետագայում Վահան Մամիկոնյանը ուրացության համար սպանվեց որդու՝ Սամվելի ձեռքով։ Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը: Նա թույլատրեց այնտեղ հաստատվել բոլոր դժգոհ տարրերին։ Նոր քաղաքի հիմնադրումն ուժեղ­ացնում էր թագավորին, քանի որ իրենց տե­րերին լքած բնակիչները դառնում էին թագավորի հենարանը։ Բանն այն է, որ Արշակի կոչին՝ գալ և բնակվել Արշակավանում ու վայելել թագավ­որի հովանավորությունը, արձա­գանքում էին մեծ մասամբ աշխատավորները։ Նրանք փախչում էին նախա­րարների շահագործումից և հավ­աքվ­ում Արշակավանում։ Սա­կայն քաղաքում սկսե­ցին ապաստանել նաև հանցագ­ործ տարրեր` ձգտելով ազատվել դատա­կան պատասխ­ան­ատ­վութ­յունից։ Նախարարն­երը և նրանց պաշտպ­ա­նողեկեղեցին դա պատրվակ դարձ­րին` թագավորին մեղադրելու գողերին, ավա­զակ­ներին ու այլ հանցագործների ապաստան տալու մեջ։ Երբ Արշակ II-ը գտնվում էր Վրաստանում, նախարարն­երը հար­ձակվ­եցին Արշակավանի վրա և ահավ­որ կոտորած կազմակերպեցին։ Արշակ II-ը, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց ապստամբ նախարարներին։ Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթո­ղիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ հաշտություն կնքվեց։ Դրա համ­աձայն`թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրա­վունքն­երը: Վերջիններս էլ խոստանում էին նրան հավա­տարմորեն ծառայել։ Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար։ Նա, ուժերը համա­խմբելով, հարձակվեց Արշակավանը կործանած նախար­արների տիրույթների վրա: Արշակը շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտա­նիքը գրեթե բնաջնջեց։ Արշակ II-ի թագավորության վերջին տարի­ները նշանավորվեցին հռոմեա-պարսկական պատերազմներով։ Թե՛ Հռոմը և թե՛ Սասանյան Պարսկաստանը,հաշվի առնելով այս կամ այն կողմին դաշնակցելու դեպքում Հայաստանի ռազմուժի վճռորոշ լինելը, փորձում էին իրենց կողմը գրավել Արշակ II-ին։ Նա, սակայն, վարում էր ճիշտ` չեզոք քաղաքականություն` ամրապնդելով Հա­յոց թագավորության հզորությունը: Այսուհանդերձ, Հայոց երկիրը չխուս­ափեց պարսկական ներխու­ժումներից: Ի վերջո, ելնելով ուժերի հարաբե­րակց­ությունից, Արշակ II-ը որոշեց դաշ­նակցել հռո­մեացիների հետ։ Հուլիանոս կայսրը 363թ. մեծ բանակով արշավեց Պարսկաստան և հասավ մինչև Տիզբոն։ Արշակ II-ը հայկական զորքերով և նրանց միացած հռոմեական զորաբանակներով հարձակվեց Մարաստանի վրա։ Սակայն Հուլիանոսը կռիվներից մեկում զոհվեց, իսկ նոր կայսր Հովիա­նոսը Շապուհ II-ի հետ ամենանվաստացուցիչ պայմանն­երով հաշտություն կնքեց։ Հայաստանի համար ամենավտանգավորն այն էր, որ կայսրությունը պարտավորվում էր դեպի Հայաստան պարսկական արշավանքի դեպքում հայերին չօգնել։ Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռո­մեացիներն անվանել են «ամոթալի»։ Շապ­ուհ II-ը, իրեն ազատ զգալով, հար­ձակվ­եց Հայոց թագավորության վրա։ Հայ-պարսկական պատերազմը տևեց 4 տարի։ Հայերն սկզբում հաջո­ղությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և իրենց հերթին ներխուժում պարսկական երկրամասեր։ Սակայն ուժերն անհավասար էին, և Հայաստանի հնարավորություններն սկսեցին սպառվել։ Այդ ժամանակ Շապուհ II-ը դիմեց նենգ քայլի: Նա Արշակ II-ին հրավիրեց Տիզբոն` հաշտություն կնքելու։ Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմից հոգնած նախարարների հավանությանը։ Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված ուղևորվեցին Տիզբոն՝ նախապես Շապուհից ստանալով անվտանգության երաշխիքներ։ Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդը, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց։ Արշակ II-ը մեծ հայրենասեր էր: Նա ապրեց ու պայքարեց իր հայրենիքի պաշտպանության համար։ Ժողովուրդն Արշակին նվիրել է մի շարք երգեր՝ փառաբանելով նրա խիզախությունն ու հայրենասիրությունը։

Պապ թագավորը և Մեծ Հայքի թագավորության հզորության վերականգնման նրա փորձերը։ Արշակ II-ի ձերբակալումից հետո պարսկական զորքերը 368թ. կրկին ներխուժեցին Հայաստան։ Փառանձեմ թագուհին թագաժառանգ Պապի հետ ամրացավ Արտագերս ամրոցում։ Բերդի կայազորն անսպասելի հարձակմամբ խայտառակ ջարդ է տալիս ամրոցը պաշարած պարսկական զորքերին: Դրանից հետո օգնության խնդրանքով Պապն ուղարկվում է հռոմեացիների մոտ։ Շապուհը նոր բանակ ուղարկեց Հայաստան։ Երբ թվում էր, թե դրան նույնպես սպառնում էր առաջինի ճակատագիրը, Արտագերսում համաճարակ սկսվեց։ Երբ Արտագերսը գործնականում զրկվեց իր պաշտպաններից, պարսիկները գրավեցին ամրոցը և գերեցին ու տանջամահ արեցին Փառանձեմին։ Այնուհետև պարսիկները Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի գործակցությամբ գրավեցին ու ավերեցին Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը, Զարիշատը և Հայոց թագավորության այլ խոշոր քաղաքներ: Քաղաքների բնակչությունը, ինչպես արդեն նշվել է, բռնագաղթեցվեց Պարսկաստան։ Ահա այսպիսի բարդ պայմաններում Պապը հռչակվեց Հայոց թագավոր (370–374թթ.): Հենց սկզբից նա հայտնվեց դժվարին կացության մեջ։ Բարբարոսական ցեղերի հարձակումների պատճառով հռոմեացիները չէին կարողանում օգնական ուժեր տրամադրել, իսկ պարսիկներն ավերում էին երկիրը։ Ի վերջո, Վաղես կայսրը 370թ. հնարավորություն ունեցավ զորք ուղարկելու Հա­յաստ­ան: Մի շարք ճակատա­մարտ­երում հա­ջող­ության հաս­նելով՝ հայ-հռո­մեական բանակները, սպարապետ Մուշեղ Մամ­իկ­ոնյանի հրամանատարությամբ, 371թ. Նպատ լեռան մոտ՝ Ձիրավի դաշտում ջախջ­ախեցին պարսկ­ա­կան զոր­քերը։ Պապը, չնայած երիտասարդ հասակին, հանդես բերեց պետական շնոր­հա­լի գործչի անուրանալի հատկություններ։ Նա ձեռնամուխ եղավ պարսկա­կան արշավանքների ընթացքում Մեծ Հայքից անջատված երկրամասերի միա­վորմանը և թագավորության տարածքային ամբողջականության վերա­կանգնմանը։ Մուշեղ Մամիկոնյանին հաջողվեց կարճ ժամանակում վերա­կանգնել Հայոց թագավորության մինչպատերազմյան սահմանները: Պատերազմից երկիրը տնտեսապես խիստ տուժել էր և թուլացել։ Երի­տասարդ միապետից պահանջվում էին գերմարդկային ջանքեր` վերականգ­նելու թագավ­որութ­յան տնտեսությունը և ռազմական հզորությունը։ Արշակ II-ի ու նախարարների հա­կադրության դառը հետևանքները հաշվի առնելով՝ Պապը խուսափեց երկիը վերաշինել նախարարներին հարկման ենթարկելով։ Նա աշխատեց դա կատարել եկեղեցու տնտեսական կարող­ու­թյունը թուլաց­նելու ճանապարհով։ Բնակչությունն ազատվեց եկեղեցուն վճար­վ­­ող հարկե­րից։ Դեռևս Տրդատ Մեծի օրոք եկեղեցուն տրված հողա­տար­ածքների մեծ մասն առգրավվեց և բաժանվեց զինվորներին։ Խիստ կրճատ­վեց հոգևորականների թիվը։ Հոգևոր­ա­կանների ազգակ­ան­ները, որ մինչ այդ ազատված էին զինվորական ծառայությունից, զորակոչվեցին բանակ։ Գոր­ծող բանակի զինվորների թիվը դրա շնորհիվ շուտով հասավ 90 հազարի։ Պատերազմի հետևանքով երկրի բնակչությունը խիստ կրճատվել էր, իսկ ծնելիությունը` նվազել։ Վիճակը շտկելու համար թագավորի հրամանով փակ­վեց դեռևս Ներսես Մեծի օրոք բացված կուսանոցների ու մենաստանների զգալի մասը։ Կույսերին ամուսնանալու իրավունք տրվեց։ Պետական եկա­մուտները մեծացն­ելու նպատակ­ով Պապը լուծարեց պետության և եկեղեցու միջոցներով պահվող բարեգործական շատ հաստատություններ։ Պապի քաղաքականությունը, որի միակ նպատակը Հայոց թագավո­րության հզորության վերականգնումն էր, առաջ բերեց նախարարների մի մասի և եկեղեցու սպասավորների ատելությունը։ Պապին սկսում են մե­ղադ­րել անգամ Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու մեջ, մինչդեռ վերջ­ինս մահացել էր թոքերի հիվանդությունից։ Պապի հեղինակությունը մեծ էր երկ­րում, հատկապես ժողովրդական զանգվածների շրջանում։ Ուստի բնավ պա­տահ­­ական չէ, որ հռոմեական պատմիչ Ամիանոսը նրան բնութագրում է որ­պես եռանդուն, խի­զախ և խելոք իշխողի։ Հայոց թագավորության ուժեղացմանն ուղղված Պապի քայլերը և անկախ քաղաքականությունն առաջ բերեցին հռոմեական արքունիքի խիստ դժգո­հու­թյունը։ Նպատակ ունենալով Պապին գահընկեց անել՝ կայսրը նրան բանակ­ցությունների պատրվակով հրավիրեց Կիլիկիայի Տարսոն քաղաք։ ՍակայնբՀայոց թագավորը, պարզելով կայսեր նենգ նպատակը, իր 300 թիկնա­պահներով փախուստի դիմեց: Նա վերադարձավ Հայաստան՝ ուրախությամբ ընդուն­վելով ժողովրդի կողմից։ Կայսրը ստիպված ներողություն խնդրեց տեղի ունեցած «թյուրիմա­ցության» համար, իսկ Պապն էլ ձևացրեց, թե ոչինչ չի պատահել։ Հայ-հռոմեական հակասությունների հետագա սրման պատճառ դարձան Ներսեսի մահից հետո նոր կաթողիկոսի ձեռնադրությունը և հայ-պարսկական հարաբերությունները կարգավորելու Պապի փորձերը։ Սկզբում Պապը փոր­ձեց կաթողիկոս ձեռնադրվելու համար Կեսարիա ուղարկ­ել իր թեկնածուին,որին տեղի միտրոպոլիտը չընդունեց։ Համոզվ­ելով, որ Հայոց կաթողիկոսի ընտրությանը հռոմեական արքունիքն ու եկեղեցին միշտ միջամտելու են,Պապը դիմեց արմատական քայլի։ Աղբիանոսյան Հուսիկ եպիսկոպոսին նա այլևս Կեսարիա չուղարկեց։ Նրան կաթողիկոս ձեռն­ադրեցին Հայաստանում հայոց եպիսկոպոսները։ Նույնիսկ այսօր դժվար է գերագնահատել կատար­վածը։ Պապի այդ արմատական քայլի շնորհիվ Հայոց եկեղեցին դարձ­ավ անկախ, ինքնուրույն և հաստատուն բռնեց ազգային հոգևոր հաստա­տության վերած­վելու ճանապարհը։ Հռոմեական արքունիքը դժգոհությամբ ընդունեց Հայոց կաթողիկոսի` Հա­յաստ­անում ձեռնադրվելու փաստը։ Բացի դրանից` Հռոմի ու Պարսկաստանի միջև խուսանավելու Պապի քայլերը, որոնք ուղեկց­վում էին հայ-պարսկական հար­աբ­երությունների բարելավմամբ, ան­հանգստաց­րին կայսերը։ Նրա գործակ­ալները, որոնք գտնվում էին Հայաստ­անում և հետևում էին Պապի ամեն քայլին, հանձնարարություն ստացան սպա­նելու Հայոց թագավորին։ Հայաստանում գտնվող հռոմեա­կան զորքերի հրամա­նատարը 374թ. Պապին հրավ­իրեց ճաշկերույթի, որի ժամանակ էլ սպանել տվեց նրան: Եթե Պապը գոնե երկու տասնամյակ ևս թագավ­որեր, թերևս կարող­անար այնքան զո­րեղացնել ու կենսունակ դարձն­ել երկիրը, որ V դ. 20-ական թվակ­աններին Հայոց թագավ­որությունը չէր կործ­անվի։ Պա­պի սպա­նու­թյամբ Մեծ Հայքի թագավ­որ­ությունը զրկվեց երիտսարդ տաղան­դավոր թագավ­որից: Ցա­վոք, Պապի հաջ­որդն­երն ի վիճակի չեղան շարուն­ակելու նրա սկսած հայրենանվեր գործը։ Հայոց պետության կենտրոնացման ու թա­գավ­որական կենտրոնաձիգ իշխանության ամ­րապ­նդման, երկիրը ռազմականապես հզորացն­ելու Ար­շակ II-ի, Պապի և նրանց նախորդների փորձ­երը ձախողվեցին։ Պատճառը ոչ միայն ավատ­ակ­անացած նախ­ար­արությունների պառակտիչ գոր­ծուն­եու­թյունն էր, այլև Հռոմի ու Պարսկաստ­անի՝ Հայաստանն իրենց ենթարկելու քաղաքականությունը:

Մովսես Խորենացին` Ձիրավի ճակատամարտի մասին «Իսկ երբ արևը ծագեց մեր զորքերի դեմուդեմ, պղնձապատ վահանների ցոլքը լեռների վրա էր փայլատակում ինչպես մեծ ամպից, և (այդ ճակատից) դուրս էին թռչում մեր նախարարներից լավ զրահավորվածները ինչպես փայլատակող ճառա­գայթներ, որոնց տեսքից միայն պարսկական գունդը երկյուղի մեջ ընկավ...Կռվի խառնուրդի ժամանակ Սպանդարատ Կամսարականը հանդիպեց մի մեծ խմբի, որի մեջ էր քաջ Ղեկաց (լեզգիների) թագավորը՝ Շերգիրը, որ (զորքի)ճակատի մեջ­տեղում պինդ կանգնած էր՝ միջին գնդի գլուխն անցած։ Սպան­դարատը հար­ձակվեց, խումբը ճեղքեց և քաջին գետին տապալեց շանթահար եղածի նման, և խումբը շուռ տալով փախուստի մատնեց։ ...Բայց չարագործ Մեհրուժանը ձիու վիր­ավ­որված լինելու պատճառով չկարողացավ փախչողների հետ արագ հեռա­նալ, հայոց Սմբատ սպարապետը աճապարելով հասավ նրա մոտ, նրա հետ եկող զորքերին կոտորեց և այն թշվառականին ձերբակալեց Կոգայովտի եղեգնուտի ափին։ ...Նա (Սմբատը) շամփուրը տաքացնելով երկու փաթ բոլորեց պսակի ձևով և շիկացնելով ասաց. «Քեզ պսակում եմ, Մեհրուժան,որովհետև դու ձգտում էիր հայոց վրա թագավորելու, և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրերի իշխան­ության կարգով»։ Եվ կրակի նման շիկացած(շամփուրը) դրեց Մեհրուժանի գլխին, և այսպես այն չարը սատկեց։ Այնուհետև երկիրը խաղաղվեց՝ Պապի ձեռքի տակ նվաճվելով»։

Ամիանոսը` Պապ թագավորի սպանության մասին «Սաստկացավ (Վաղես կայսեր) անհաշտ ատելությունը Պապ թագավորի նկատմամբ: Նրա կարգադրությամբ սկսեցին անընդմեջ նորանոր նենգություններ հորինել` նպատակ ունենալով զրկել նրան կյանքից: Դավադրությունը գլուխ բերելու գործը հանձնարարվեց Տրայանոսին, որն այդ ժամանակ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար էր նշանակված: ...Վերջիվերջո, երբ դավադրությունը լիովին կազմակերպվեց, (զորավարը) շատ քաղաքավարի ձևով Պապին հրավիրեց իր մոտ ճաշի: Թագավորը ոչ մի վտանգ չզգալով, եկավ և նստեց իրեն տրամադրված պատվավոր տեղում: Մատուցվեցին ընտիր կերակուրներ: Երբ գինին տաքացրեց գլուխները, ինքը` հրավիրող Տրայանոսը, դուրս գնաց: Ապա ներս եկավ ահեղատես մի բարբարոս, որը թափահարելով պատյանից հանած սուրը, մոտեցավ երիտասարդ թագավորին, որ սպանի նրան: Թագավորը... վեր կացավ և հանեց դաշույնը, որպեսզի, որքան կարող է, պաշտպանի իր կյանքը, սակայն նա վայր ընկավ կրծքից խոցված որպես ամոթալի մի զոհ և հոշոտվեց կրկին հասցված հարվածներից: Ահա այսպիսի նենգությամբ խարդախվեց դյուրահավատությունը»:



ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ:
Հայոց թագավորության թուլացումը։ Պապ թագավորի սպանությունը սառը ցնցուղի տպավորություն թողեց Հայաս­տանում։ Նախարարների մի մասն անգամ պատրաստ էր դաշնակցել Պարսկ­աստանի հետ և թագավորի սպանության համար Հռոմից վրեժ լուծել։ Սակայն հռոմեամետ նախ­ա­րարները, որոնց մեջ էին նաև Պապին դա­վադրած­ները, այլ կերպ էին մտա­ծում: Նրանք աշխատում էին մյուսներին համ­ոզել, որ Հայոց թագավ­որու­թյունը ո՛չ կա­րող է պար­սիկների գերիշխա­նությունն ընդունել, ո՛չ էլ միա­ժաման­ակ երկու տերությունների հետ թշնամանալ։ Իր հերթին, հռոմեա­կան կայսրը Հայոց թագավորի սպա­նու­թյան մեջ «մեղ­ադրեց» իր զորավարին և Հայաստան` թագավորելու ուղարկեց Վարազդատ Արշակունուն (374-378թթ.): Նա հաղթանդամ ու ֆիզիկապես ուժեղ երիտ­ասարդ էր, արժ­անացել էր օլիմպիական խաղերի ախոյանի (չեմպիոնի) պատվին։ Վարազդատի կարճատև թագավորության շրջանում սպարապետի պաշ­տոնը շարունակում էր զբաղեցնել Մու­շեղ Մամիկոնյանը: Նա, Փավստոս Բուզանդի խոս­քերով, «առաջն­որդում էր հայերին և զգուշությամբ պահ­պանում էր Հայաստանի սահմանները»: Սակայն նրա վարքագիծը շու­տով առաջ բերեց թագավորի դժգո­հությունը։ Սպարա­պետը, առանց թագավ­որին տեղյակ պահելու, խորհրդակցում էր Մեծ Հայքում գտնվող հռոմեական զորավարների և, նրանց միջոցով, կայսեր հետ։ Նա կայսրին առաջարկում էր Հայոց աշխարհի ամեն մի գավառում քաղաք-ամրոցներ կառուցել և ընդդեմ պարսիկների դրանք վերածել ամուր զորակայանների։ Դրանց­­ում պետք է կայսրության ծախսով հայկ­ական կայազորներ պահվեին: Սակայն երաշխ­իք չկար, թե այդ զորակայաններում հռոմեա­կան զորամասեր չէին տեղակայվի։ Փավստոս Բուզանդի խոսքերով` կայսրը դրան ուրախու­թյամբ համաձայնեց, որպեսզի Հայոց աշխարհը հաստատորեն կապվի Հռոմի հետ։ Առաջին հայացքից` դա կարծես թե արվելու էր հան­ուն Հայոց թագավորու­թյան ուժեղացման: Սակայն դժվար չէր տեսնել, որ դրա հետևանքով երկիրը կդա­դարեր անկախ լինելուց։ Ինչպ­ես և սպասելի էր, այդ ծրագիրը բացահայտվեց: Մու­շեղի հռոմեամետ գործունեությունն առաջ բերեց անկա­խության ջա­տագ­ով նախարարների բուռն դիմադրությունը։ Թագ­ավ­որն իր հերթին սպարապետի վարքագծի մեջ որոշ­ակի վտանգ տեսավ իր արքա­յական իրավ­ունքն­երի նկատմամբ։ Նրա կարգ­ադրությամբ Մուշեղն սպանվեց։ Սպարապետու­թյան պաշտոնը հանձնվեց Բատ Սահառունուն։ Հայ նախարարության պառակտումը` անկախու­թյան ջատ­ագով, հռոմեա­մետ ու պարսկամետ խմբերի, ավելի բար­դացրեց կացությունը։ Դրանից օգտվեց պարսից արքունիքը: Այն Հայաստան ուղարկեց Մամիկոնյան տոհմի մեկ այլ ներկ­ա­յաց­ուցչի՝ Մանվելին, որը հաստատվ­եց Մամիկոնյան տոհմի նահապ­ետի պաշտ­ոնում: Մանվելը երկրից դուրս քշեց Վարազդ­ատին։ Վերջինս, որի գործունեությունից հռոմեացիները խիստ դժգոհ էին, փախավ կայսրութ­յուն, որտեղ, սակ­այն, ձերբակ­ալվ­եց և աքսորվեց։ Մանվել Մամիկոնյանը Հայոց աշխարհ էր եկել որպես պարսից արքու­նիքի վստահելի անձ: Սակ­այն շուտով, երկրի գործերին պարսկական միջամտու­թ­յունից զայրացած, նա վռնդեց պարսիկների կողմից իրեն որպես օգնու­թյուն ուղարկված զորամասը։ Մանվելը գահ բարձրացրեց Պապի ման­կա­հա­սակ որդիներ Արշակ III-ին և Վաղարշակին: Ինքը դարձ­ավ նրանց խնա­մակալը՝ զբաղեցնելով սպար­ա­պետի պաշտոնը։ Մանվելը վարում էր Հայոց թա­գա­վորությունն ուժեղաց­նելու և նրա անկախ­ութ­յունը պահպա­նելու քա­ղաքակ­անություն։ Այդ նպատ­­ա­կով նա բարելավեց հարաբեր­ությունները նաև Հռոմի հետ։ Մանվելի խնամակալ­ության տարին­երը եղան երկրի տնտեսական բարգավաճման և խաղաղ զարգացման շրջան։ Մանվելի մահից հետո Արշակ III-ն իր շեշտված հռոմեամետության պատ­ճառով առաջ բերեց թե՛ հայրենասեր և թե՛ պարսկամետ նախար­ար­ների դժգոհությունը։ Վերջիններս դիմեցին պարս­ից Շապուհ III թագավորին` Հայաստանում այլ թագավոր նշանակելու խնդրանքով: Շապուհը Հա­յաս­տանի թագավոր կարգեց Խոսրով IV Արշակունուն: Արշակ III-ը ստիպված էր հեռանալ Արևմտյան Հայաստան և բավարարվել թագա­վորության արևմտյան մի փոքր հատվածով։ Մեծ Հայքի թագ­ավորությունը փաստորեն բաժանվեց երկու առ­ան­ձին թագավորու­թյունների։

Մեծ Հայքի թագավորության բաժանումը: Համոզվելով, որ իրենցից ոչ մեկին չի հաջողվի ամբողջությամբ տիրանալ Հայոց թագա­վորությանը, հռոմեական կայսրը և պարսից արքան որոշեցին այն բաժանել միմյանց միջև։ 387թ. կողմերը պայմանագիր կնքեցին, որով Մեծ Հայքի թագավորության` Արշակ III-ի իշխա­նության ներքո գտնվող երկրամասերը, որպես ենթակաթագա­վոր­ություն, անցան Հռոմին, իսկ Խոսրով IV-ի իշխան­ության ներքո գտնվող երկիրը, իբրև հպատակ թագա­վորություն, անցավ Պարսկաստանին։ Դրա­նով Մեծ Հայքի տարածքում ձևավորված երկու թագավորությունները վերածվեցին կիսանկախ պետական միավորների։ Արշակ III-ը շատ չանցած մահացավ։ Հռոմ­ե­ացիներն անմիջապես օգտվե­ցին դրան­ից և լու­ծար­եցին իրենց իշխանության ներքո գտնվող հայկական թագավորությունը։ Ճիշտ է, այդ երկրամասը պահպան­ում էր լայն ինքնա­վարություն, սակ­այն թագավո­րության վերացումը սթափեցրեց անգամ հռո­մեա­մետ նախար­արներին։

Մեծ Հայքի վերամիավորումը։ Արևմտյան երկրա­մա­սերի որոշ նախարար­ներ, որոնք դեռ Արշակ III-ի թագա­վորության շրջանում դժգոհ էին նրա իշ­խա­նությունից, փորձեցին համաձայնության գալ Խոսր­ով IV-ի հետ։ Նրանք նույնիսկ Արշակ III-ի գանձերը փախցրեցին և հանձնեցին Խոսրով IV-ին։ Արշակ III-ի հետ` թագավորության արևելյան երկրամասերից Մեծ Հայքի արևմտյան մաս էին տեղա­փոխվել մեծ թվով նախարարներ։ Երբ հռո­մեա­ցիները վերաց­րին իրենց ենթակա Հայկական թագավորությունը, հայ նախարարները դիմե­ցին Խոսրով IV-ին՝ խնդրելով իրենց վերցնել իր ենթակա­յության ներքո։ Խոսր­ովն այդ նախարարներին վերցրեց իր հովանու տակ ու վերա­դարձրեց նրանց տիրույթները: Եթե ինչ-ինչ տիրույթներ ուրիշների էին հանձնվել, դրանք փոխհատուցեց արքունի տիրույթների հաշվին։ Խոսրովը միաժա­մանակ լուրջ քայլեր ձեռնարկեց` վերամ­իավորելու տրոհված թագա­վորու­թյան երկու մասերը: Նա դիմեց հռոմեական կայսրին՝ խնդրել­ով հարկ մու­ծելու պայմանով իրեն հանձնել Հայոց թագավոր­ության՝ կայսրությանն անցած հողերը։ Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով` համաձայնեց Խոս­րով IV-ի խնդրանքին։ Պարսից թագավորը ուշադիր հետևում էր Խոսրովի գործունեու­թյանը։ Հայոց թագավորության վերամիավորումը նրան չէր գոհացնում: Անմիջապես պարսկական մի բանակ ներ­խու­ժեց Հայաստ­ան և ձերբակալեց թագավորին: Մի խումբ հայ նախարարներ, Շավարշ Կամսարականի ղեկավարությամբ, ընդամենը 700 զինվորով փորձեցին ազատել նրան։ Եվ մինչ այդ զորամասը ծանր կռիվ մղելով գրոհում էր պարսկական զորքերի վրա, հերոսների մի այլ խումբ, միանալով Շավարշին, փորձեց ազատել շղթայակապ թագավորին։ Խոսրովին ազատել չհաջողվեց, իսկ հայկական զորախումբը գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց: Եվ ոչ մի զինվոր մարտադաշտը չլքեց՝ առաջ բերելով պարսիկների զարմանքն ու հիացմունքը։ Խոսրովը գահընկեց արվեց և բանտարկվեց Անհուշ բերդում։ Խոսրով IV-ին ազատելու թեկուզ և անհաջող փորձը սթափեցրեց պարսից արքունիքին։ Հասկանալով, որ ամեն մի խստություն Հայաստանում լոկ կբորբոքի հակապարսկական տրամադրությունները, Շապուհ III-ն ամեն ինչ թողեց նախկինի պես։ Նա հայ նախարարների խնդրանքով գահ բարձրացրեց Խոսրովի եղբայր Վռամշապուհին (388-414թթ.):

Վռամշապուհի գահակալությունը։ Հայոց թագավորության անկումը։ Վռամշապուհի գահակալության տարիները արտաքին խաղաղության և ներքին հանգստության շրջան էին։ Նրա օրոք հայ մշակույթը մեծ վերելք ապրեց: Սակայն քաղաքական ասպարեզում, հակառակ Խոսրովի, Վռամշապուհն իր առջև երբեք մեծ խնդիրներ չդրեց։ Վռամշապուհի օրոք ու նրա օժանդակությամբ հանճարեղ Մեսրոպ Մաշտոցը 405թ. ստեղծեց հայոց գրերը։ Վռամշապուհի մահից հետո հայ նախարարների խնդրանքով կրկին Հայոց գահ բարձրացավ պարսկական գերությունից ազատված Խոսրով IV-ը: Սակայն նա գահակալեց ընդամենը մի քանի ամիս։ Կամենալով հայերին վարժեցնել օտար տիրապետությանը` պարսից արքան Հայոց թագավոր կարգեց իր որդի Շապուհին (415-419թթ.)։ Սակայն այս գահակալին չհաջողվեց ձեռք բերել հայ նախարարների համակրանքը: Մովսես Խորենացու խոսքերով` «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»: Շատ չանցած՝ Տիզբոն վերադառնալիս նա սպանվեց։ 422թ. Բյուզանդական կայսրության (այսպես էր կոչվում Արևելահռոմեական կայսրությունը 395թ.հետո) և Պարսկաստանի միջև հաշտություն կնքվեց: Դրանից հետո պարսից թագավորի համաձայնությամբ Արևելյան Հայաստանում գահ բարձրացավ Վռամշապուհի որդի Արտաշես (Արտաշիր) Արշակունին: Արտաշեսն էլ իր վեցամյա թագավորության ընթացքում չկարողացավ կարգավորել հարաբերությունները նախարարների հետ, որոնք հակադրվում էին նրան։ Սահակ Պարթևն ըստ ամենայնի օգնում էր արքային` փորձելով ամեն գնով փրկել թագավորական իշխանությունը։ Նա արեց ամեն ինչ` թագավորին հաշտեցնելու ան­հնա­զանդ նախարարների հետ։ Սակայն կաթո­ղիկոսը հաջող­ութ­յան չհասավ: Պարսից արքունիքը փորձ արեց իր կողմը գրավելու նաև Սահակ Պարթևին՝ խոստանալով նոր տիրույթներ ու ա­ռանձ­նաշնորհ­ումներ։ Սակայն հայրենասեր կա­թո­ղիկոսը գործ­արքի չգնաց։ Ար­տաշեսը 428թ. պար­սից արքունիքի կող­մից գահընկեց արվեց, իսկ Սահակ Պարթևը զրկվեց կաթողիկոսական իշխան­ությունից։ Արևե­լահայկական թագավորությունն ընկավ։ Երկիրն անդամա­հատվեց։ Նրանից անջատվեցին և հարևան վարչ­ական միավորներին կցվեցին մի շարք երկրամ­ասեր։ Երկրի հիմնական տարածքը վերածվեց մեծ ինքնավարություն ունեցող պարսկական մարզի: Այն կառավարելու էր պարսիկ մարզպ­անը։ Հայ ժողովուրդն ստիպված էր համառ ու երկարատև պայքար մղել պետակ­ան անկախության վերականգնման համար: Նա հասկանում էր, որ այդ նպատակին կարող է հասնել միայն ազգային միաս­նությամբ։

Փավստոս բուզանդը` հայաստանի բաժանման մասին «Ապա հունաց և պարսից թագավորները իրար հետ խորհուրդ արին և համաձայնության եկան: Նրանք հարմար համարեցին նախ Հայոց աշխարհը երկու բաժին անել իրենց մեջ: Նրանք ասում էին. «Մեր երկուսի միջև ընկած է այս հզոր և հարուստ թագավորությունը. լավ կլինի, որ այս միջոցով թուլացնենք և խանգարենք այս թագավորությունը: Նախ երկու մասի բաժանենք այս երկու Արշակունի թագավորներով, որոնց նշանակեցինք, հետո կաշխատենք նրանց էլ թուլացնել, աղքատացնել և մեր ծառայության ենթարկել, որպեսզի մեր մեջ չկարողանան գլուխ բարձրացնել»: Այսպես մտածելով` նրանք երկու մասի բաժանեցին երկիրը. պարսից կողմի բաժինը մնաց Խոսրով թագավորին, իսկ հունաց կողմի բաժինը` Արշակ թագավորին: Բայց Խոսրովի բաժինն ավելի մեծ էր, քան Արշակինը: Եվ երկուսից էլ շատ գավառներ կտրեցին. և այն ժամանակ ու այնուհետև Հայոց թագա­վորությունը բաժանվեց, ցրվեց, նվազեց, իր նախկին մեծությունից ընկավ»:

Մովսես Խորենացին` Մեծ Հայքի թագավորության վերամիավորման մասին «Երբ Խոսրովը տիրեց հայոց բոլոր նախարարներին, ինչպես ցանկանում էր, Արկադ կայսրին դիմում է խնդրելով, որ իրեն վստահի Հայաստանի հունական մասն էլ, որը շեն պահելով՝ նրան ճշտությամբ հարկերը կվճարի, ինչպես նրա գործակ­ալները։ Եվ Արկադը, կասկած­ելով, թե հայոց նախարարները միաբան­վելով իրենից բաժինը կառնեն և պարսիկներին կտան, կատարում է Խոսրովի խնդրածը»։

Մովսես խորենացու Ողբը արշակունիների թագավորության անկման մասին «Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտ­վեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը... Եվ մեզ տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս. կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները` զորա­ցած. հավատը ծախվում է այս ունայն կյանքի համար։ Տները թալանվում են,ստացվածքները` հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները»:
Последний раз редактировалось Lusine1101 11 май 2017, 11:07, всего редактировалось 2 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Сообщение Lusine1101 » 10 май 2017, 01:15

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ V ԴԱՐՈՒՄ



ՊԱՐՍԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:
Մարզպանական Հայաստանը` ինքնավար երկիր։ Վերաձևելով ԱրևելյանՀայաստանի սահմանները՝ պարսից արքունիքը նրա տարածքի մեծ մասը վերածեց ինքնավար մարզպանության։ Պարսիկները որոշ ժամանակ անփոփոխ թողեցին հայ նախարարների իրավունքներն ու արտոնությունները։ Նրանք էին ղեկավարում հայոց այրուձին, նրանց էին պատկանում երկրի գլխավոր պաշտոնները։ Պահպանվել էին նախկին արքունի գործակալությունները, որոնք ժառանգական իրավունքով վարում էին հին նախարարական տոհմերը։ Սպարապետությունը պատկանում էր Մամիկոնյաններին, հազարապետությունը` Ամատունիներին, մաղխազությունը՝ Խորխոռունիներին։ Հոգևորականությունը շարունակում էր վարել դատական գործերը։ Եթե մարզպանի պաշտոնում սկզբում նշանակվել էր մի պարսիկ, ապա հետագայում այդ պաշտոնը պարսից արքունիքը հանձնեց Վասակ Սյունուն։ Ժամանակակիցներին անգամ թվում էր, թե Արշակունիների գահազրկումից հետո թագավորական իշխանությունը մասամբ անցել է հայ նախարարներին։ Սասանյանները միառժամանակ բավարարվում էին միայն հարկերի գանձումով և հաշտվում էին երկրի փաստական ինքնավարության հետ։ Սակայն ստեղծված վիճակը չէր կարող մշտապես բավարարել պարսից արքունիքին։ Այն ձգտում էր Հայկական մարզպանությունը դարձնել իր տերության սովորական նահանգներից մեկը։ Հայ նախարարների ու Սասանյանների շահերի հակադրությունը վերջիվերջո հանգեցնելու էր այնպիսի բախման, որը վերաճելու էր զինված ապստամբության։ Արշակունիների անկումից և Հայաստանի քաղաքական մասնատումից հետո եկեղեցին դարձել էր ժողովրդին միավորող միակ կազմակերպությունը։ Ուստի պարսից արքունիքը ձգտում էր նրա ղեկավարությունից հեռացնել ազգանվեր հոգևորականներին ու կաթողիկոսի պաշտոնը հանձնել իր կամակատարներին։ Սասանյան արքան մեծ դժվարությամբ համաձայնեց երկիր վերադարձնել Տիզբոնում հսկողության ներքո գտնվող Սահակ Պարթև կաթողիկոսին՝ նրան զգալի չափով զրկելով իրավունքներից։ Պարսկական իշխանությունները կաթողիկոսի պաշտոնում այդպես էլ չհաստատեցին Հովսեփ Վայոցձորեցուն, որը Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահից հետո վարում էր կաթողիկոսական աթոռի գործերը։ Այսուհանդերձ, Սասանյանները միառժամանակ խուսափում էին բացահայտ կրոնական հալածանքներից։ «Աստվածապաշտությունը բաց ճակատով ու ինքնիշխան փայլում էր Հայոց աշխարհում»,– գրել է Եղիշե պատմիչը։ Հայ հոգևո­րա­կանությունը, ինչպես նախկինում, ազատված էր հարկեր վճարելու պարտականությունից։

Պարսկական քաղաքականության խստացումը։ Պարսից արքունիքի քա­ղաքականությունը կտրուկ փոխվեց նոր թագավոր Հազկերտ II-ի (439-457թթ.)գահակալության առաջին իսկ տարիներին։ Պարսկական զորքերը խոշոր հաջողությունների հասան թշնամիների դեմ պայքարում։ Նախ՝ իրենց պարտությունն ընդունեցին բյուզանդացիները։ 441թ. կնքված պայմանագրով Բյու­զանդիան պարտավորվեց այլևս չօգնել հայերին։ Հազ­կերտ II-ն այնուհետև պարտության մատնեց նաև քուշաններին ու հոներին։ Դրանից հետո Հազ­կերտը վճռական միջոցների դիմեց՝ հպատակ երկրները վերջնականապես ծնկի բերելու նպատակով։ Պարսից արքունիքի հեռահար ծրագրերն առանձնահատուկ եռանդով էին իրականացվում Հայաստանում։ Հազկերտի հրահանգով 447թ. Հայաստան ժամանած պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ամեն ինչ անում էր՝ երկրում ուժեղացնելու պարսկական ազդեցությունը: Նրա առաջին գործը եղավ պե­տական պաշտոններից հայերին հեռացնելը։ Հազարապետության պաշ­տոնը խլվեց Վահան Ամատունուց, իսկ մեծ դատավարության գործա­կա­լությունը՝ Հայոց կաթողիկոսից։ Դա առաջ բերեց հայ իշխանների, ազատների և հոգևորականների խիստ դժգոհությունը։ Շուտով, հարկերը կարգավորելու պատրվակով, Դենշապուհը հողերի և բնակչության հաշվառում՝ աշխարհագիր անցկացրեց։ Հաշվառման ենթարկ­վեցին բոլոր բնակավայրերը, մշակելի ու անմշակ հողերը, լեռներն ու անտառ­ները։ Ապա պարսկական արքունիքը սաստիկ ծանրացրեց հարկերն ու տուր­քերը։ Պարսիկներն իրենք էլ էին զարմանում, թե այդքան մեծ քանակությամբ հարկեր վճարելուց հետո ինչպե՞ս էր Հայոց երկիրը շեն մնում։ Շինա­կաններից բացի` հարկեր պետք է վճարեին նաև հոգևորականները: Հարկերի ծանրու­թյունից հնարավոր էր ազատվել միայն պարսից կրոնը՝ զրադաշտակ­ա­նությունն ընդունելու միջոցով։ Այսպիսով՝ Սասանյանները ծրագրել էին տնտեսապես թուլացնել Արևել­յան Հայաստանը և նրա բնակչությանը ստիպել կրոնափոխ լինել։

ԵՂԻՇԵ ՊԱՏՄԻՉԸ` ԴԵՆՇԱՊՈՒՀԻ աշխարհագրի ՄԱՍԻՆ «Բացի այս ամենից՝ մի այլ չարություն էլ նյութեց։ Իր հավատարիմ ծառաներից մեկին, որի անունը Դենշապուհ էր, գործով ուղարկեց Հայոց երկիրը. սա եկավ, տեղ հասավ արքունի հրամանով, բերեց մեծ թագավորի ողջույնը, և խաղաղասեր կեղծավորությամբ ամբողջ Հայոց երկիրը աշխարհագիր արեց՝ իբր թե հարկերը ներելու ու այրուձիու ծանրությունը թեթևացնելու նպատակով։ Թեպետ երեսանց կեղծավորություն էր անում, բայց ներքուստ երևում էին չարագույն դիտավ­ո­րությունները։ Առաջին, եկեղեցու ազատությունը հարկի տակ դրեց։ Երկրորդ, վանքերում բնակված միայնակյաց քրիստոնյաներին նույն աշխար­հագրի տակ գցեց։ Երրորդ, երկրի հարկն ավելի ծանրացրեց։ Չորրորդ, նախարարներին բանսարկությամբ թշնամացրեց միմյանց հետ և ամեն տան մեջ խռովություն գցեց»։


ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ:

Ավարայրի ճակատամարտը: Կրոնափոխության առաջարկը։ Արտաշատի ժողովը։ Պարսկաստանի վարած քաղաքականության հետևանքով Արևելյան Հայաստանը սկսում էր կորցնել ներքին ինքնավարությունը՝ նմանվելով պարսկական սովորական մի նահանգի։ Ուստի հայերն ընդդիմանում էին, բնակչության բոլոր խավերի շրջանում ուժեղանում էին հակապարսկական տրամադրությունները։ Անհրա­ժեշտ էր մի կայծ, որ դժգոհությունը հրդեհի վերածվեր։ 449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծներին»։ Նրանց առաջարկվում էր կրոնափոխվել՝ ընդունել զրադաշտականությունը։ Պար­սից արքունիքի վերջնական նպատակը Հա­յաստանն ու հարևան երկրները մեկընդմիշտ իրեն ենթարկելն էր։ Պար­սիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները։ Հայ ավագանին պարտավոր էր կա՛մ պա­տասխան շարադրել, կա՛մ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ ար­քունի ատյանի առջև։ Հայերը լավ էին հասկանում, ­որ կրոնափոխության առաջարկը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում։ Պարսկաստանը փորձում էր դրանով զրկել հայերին հոգևոր ու մշակութային ինքնատի­պությունից, հեշտացնել նրանց ձուլումը պարսիկների հետ։ Հայ հոգևոր առաջնորդներն ու նախարարները, կաթող­իկոսական տե­ղապահ Հովսեփ Վայոցձորեցու նախագահությամբ, Արտաշատում հրա­վիր­ե­ցին հատուկ ժողով։ Ժողովականները պարսից արքունիքին ուղղված պա­տասխան նամակում պաշտպանում էին քրիստո­նեական հավատի ճշմարտացիությունը։ Ավելին, ցույց էր տրվում զրադաշտ­ական կրոնի թերի լինելը։ Այսպիսով` հայերը վճռականորեն մերժեցին կրոնափոխության առաջարկը: Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց հայ անվանի նախարարներին։ Այստեղ նրանցից պահանջեցին ընդունել պարսկական կրոնը։ Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել և ավերել նրանց տիրույթները, աքսորել հարազատներին։ Ստեղծված պայմաններում հայոց մեծամեծները ստիպված եղան առերես ընդունել զրադաշտականությունը։ Նրանք դա արեցին մահապատժից փրկվելու և ժողովրդին հետագայում ղեկավարել կարողանալու նպատակով։ Ուրախացած Հազկերտը նրանց հա­տուկ զորա­գնդի ու զրադաշտական հոգևորականների՝ մոգերի ուղեկցու­թյամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան։ Հայ նախարարներին հանձ­նարարված էր շուրջ մեկ տարվա ընթացքում կրոնափ­ոխել բնակ­չությանը։ Պարսիկ մո­գերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների(ատրուշանների): Դրան­ցում մշտապես պետք է վառվեր սրբազան համարվող կրակը։ Չվստա­հելով նախարարներին՝ Հազկերտը պատանդ պահեց Գուգարքի բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին։

Ապստամբության սկիզբը։ Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները։ Նախարարների ուրացության և մոգերի հետ նրանց Հայաստան վերադառնալու լուրերը մեծ հուզումներ էին առաջ բերել երկրում։ Նա­խա­րարների նկատմամբ զայրույթով էին լցված բոլորը, անգամ նրանց հա­րազատները։ Երկրում սկիզբ էին առել տարերային ելույթներ‚ հուժկու քա­րոզչություն էր ծավալել հայ հոգևորականությունը։ Ապստամ­բական շարժումն արագորեն տարածվում էր ամբողջ երկրում։ Ժողովրդական բուռն ելույթ տեղի ունեցավ Անգղ գյուղ­աքաղաքում։ Մոգերն այստեղ փորձեցին կրակատան վերածել տեղի եկեղեցին, բայց ար­ժա­ն­ի հակահարված ստացան։ Ռամիկները‚ Ղևոնդ Երեցի գլխավորությամբ‚ դագանակներով զինված հալածեցին մոգերին։ Զարեհավան գյուղաքաղաքում բազմությունը կործանեց նորակառույց մեհյանը և սպանեց մոգ­երին։ Ապստամ­բ­ած ժողովուրդն ամենուրեք կոտորում կամ երկրից դուրս էր քշում պարսիկ մոգերին ու պաշտոնյաներին։ Հայրենիք վերադարձած նախարարները խոստովանեցին իրենց կեղծ ուրացությունը և ստանձնեցին ապստամբության ղեկավարությունը։ Համաժողովրդական շարժումը վերածվեց կազմակերպված ապստամբության։ Ապստամբության ոգին համակել էր բոլորին։ Ժողովրդին միավորել էր պարսկական իշխանությունների դեմ ատելությունը։ Ապստամբներն Ավետարանի վրա սրբազան երդում տվեցին։ Նրանք ուխտեցին չդավաճանել ընդհանուր գործին և համատեղ պայքարել թշնամու դեմ։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը գլխավորում էր զինված ուժերը։ Շարժման այս փուլում մարզպան Վասակ Սյունին ևս ապստամբության հիմնական ղեկավարներից էր։ Նա մասնակցում էր ապստամբության կազմակերպման աշխատանքներին և բոլորի հետ մեկտեղ «անսուտ երդում տվեց Սուրբ Ավետարանի վրա»։ Ապստամբները հարձակվեցին այն բերդերի, ավանների և քաղաքների վրա, որտեղ պարսից կայազորներ էին հաստատված։ Շուտով նրանց ձեռքն անցան Արտաշատն ու Վանը, անառիկ ամրոցներ Գառնին և Արտագերսը։
Հայերն ամենուրեք զինվում և պատրաստվում էին կյանքի գնով պաշտպանել հայրենիքը։

Շարժման ծավալումը։ Ապստամբների թիվն օրեցօր ավելանում էր, իսկ թշնամական զորագնդերն արդեն դուրս էին քշվել երկրից։ Հայաստանը փաստորեն անկախացել էր։ Հազարապետի, մաղխազի և մեծ դատավարության գործակալությունները վերստին գլխավորեցին Վահան Ամատունին, Խորեն Խորխոռունին և Հովսեփ Վայոցձորեցին։ Հայ նախարարները նույնիսկ հույսեր էին փայփայում վերականգնելու Հայոց անկախ թագավորությունը։ Շատերի հիշողության մեջ վառ էին մնացել ոչ վաղ անցյալում կորցրած պետականության մասին հիշողությունները։ Սակայն նախ անհրաժեշտ էր պարսիկների դեմ պայքարում դաշնակիցներ ձեռք բերել: Այդ նպատակով հայերը դիմեցին Բյուզանդիային։ Բայց բյուզանդական կայսրը մերժեց։ Կայսրությունը հավաստեց պարսիկների հետ հին դաշինքը և խոստացավ չօգնել հայերին։ Կայսրը նաև արգելեց Հայաստանի բյուզանդական մասի հայ իշխաններին՝ օժանդակելու իրենց ազգակիցներին։ Բյուզանդիայի վարքագիծը հուսահատություն առաջ չբերեց Հայաստանում։ Հայերն անգամ պատրաստ էին օգնություն ցույց տալու պարսիկների դեմ ապստամբած իրենց հարևաններին։ Շուտով Հայաստան եկան Աղվանից երկրի եպիսկոպոսը և հազարապետը։ Նրանք հաղորդեցին, որ պարսկական բանակն ու մոգերը ներխուժել են Աղվանք և բռնությամբ կրակապաշտություն են տարածում։ Իմանալով այս մասին՝ հայերը որոշեցին օգնության հասնել հարևան ժողովրդին։ Ապստամբության ղեկավարները հայկական զորքը բաժանեցին երեք մասի։ Առաջինի հրամանատար կարգեցին Ներշապուհ Արծրունի իշխա­նին և ուղարկեցին Ատրպատականի սահմաններ՝ Հեր և Զարևանդ գավառներ։ Այդ զորագունդը պաշտպանելու էր երկիրը պարսիկների հնարավոր հարձա­կումներից։ Երկրորդ զորախմբի ղեկավարությունը ստանձնեց Վարդան Մամիկոնյանը և օգնության շտապեց աղվաններին։ Երրորդ զորախումբը, Վասակ Սյունու գլխավորությամբ, մնաց երկրում։ Մարզպանի խնդիրն էր՝ աջակցել աղվաններին Սյունիքից։ Վարդան Մամիկոնյանի զորքը թշնամուն հանդիպեց 450թ. Խաղխաղ քաղաքի մոտ (ներկայիս Ղազախ քաղաքի մերձակայքում)։ Հայերը թեև փոքրաթիվ էին, բայց որոշեցին ճակատամարտ տալ և կանխել պարսիկների հարձակումն Աղվանքից դեպի Հայաստան։ Հակառակորդին ջախջախելուց և փախուստի մատնելուց հետո հայոց բանակը պարսիկներին քշեց նաև Աղվանքի բերդերից։ Վարդան Մամիկոնյանի զորախումբը շարու­նակեց առաջ­խաղացումը մինչև Հոնաց (Ճորա) պահակի ամրություններ և դաշինք կնքեց հոների հետ։ Մինչ սպարապետն Աղվանքում էր‚ Հայաստանում լարված վիճակ էր առաջացել։ Իմանալով, որ Բյուզանդական կայսրությունը օգնություն չի ցու­ցաբերելու, Վասակ Սյունին իր կողմը գրավեց մի խումբ նախար­արների և սկսեց հատուկ քաղաքականություն վարել։ Պարսկական ավերիչ արշա­վանքներից երկիրը զերծ պահելու նպատակով նա որոշեց լեզու գտնել պար­սից արքունիքի հետ։ Մյուս կողմից` նա ձգտում էր կանխել հայերի ռազմական բախումը պարսկական գերակշիռ ուժերի հետ։ Ստանալով պարսից արք­ու­նիքի համաձայնությունը՝ Վասակը հավաստիացրեց, որ Հազկերտը հրաժարվել է կրոնափոխության ծրագրից և պատրաստ է ներել ապստամբներին։ Թերևս նրան այդ քայլին մղեց նաև իր որդիների՝ Տիզբոնում պատանդ լինելու հանգամանքը։ Ապստամբության պատճառով նրանք կարող էին մահապատժի ենթարկվել։ Բացի դրանից` նա սկսել էր երկյուղել, որ ապստամբությունը պարտությամբ կավարտվի։ Դրա հետևանքով նա կարող էր կորցնել ոչ միայն մարզպանի պաշտոնը, այլև Սյունյաց նահապետի ժառանգական իրավունքը։ Այս ամենի պատճառով Վասակը փաստորեն դրժեց համատեղ պայքարելու երդումը և հեռացավ ապստամբությունից։ Ստանալով այս անհանգստացնող լուրերը՝ Վարդան Մամիկոնյանը հապ­ճեպ վերադարձավ Հայաստան։ Վասակ Սյունին ապստամբների ճնշման ներքո հեռացավ Սյունիք։ 450-451 թվականների ձմեռն էր, պարենի պա­շարները սպառվել էին։ Ուստի սպարապետը արձակեց իր զորաբանակը՝ գարնանը հավաքվելու պայմանով։

Ավարայրի ճակատամարտը: Պարսկական բանակը Հայաստան հասավ 451թ. գարնանը։ Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայոց ու պարսից սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն թշնամին նույնպես չէր հապաղում։ Մուշկան Նիսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքը մտավ Հեր և Զարևանդ գավառներ ու շարժվեց դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», մարտական փղերով։ Պարսիկներն առաջինը մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ Շուտով այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին։ Մոտենում էր վճռական բախման պահը։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66-հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն և Թաթուլ Վանանդեցուն։ Պահեստազորի հրամանատար նշանակեց իր եղբայր Համազասպյանին, իսկ ինքը ստանձնեց ամբողջ բանակի հրամանատարությունը։ Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր «Մատյան գունդը»: Ավարայրի ճակատամարից առաջ Վարդան Մամիկոնյանը‚ Հովսեփ կաթողիկոսը և Ղևոնդ Երեցը զորքին թշնամու դեմ քաջաբար մարտնչելու կոչ արեցին։ «Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից..., իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»,– այս խոսքերով դիմեց Վարդան Մամիկոնյանը իր զինվորներին։ Առաջինը մարտի նետվեցին հայերը։ 451 թվականի մայիսի 26-ին, վաղ առավոտյան, հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտակարգի մեջ։ Վարդան Մամիկոնյանը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից բանակի պահեստազորին։ Պարսիկների շարքում խուճապ սկսվեց։ Թվում էր՝ հայերը հաղթանակ են տանում։ Բայց այդ ճակատագրական պահին զգացվեց պարսկական զորքերի թվական գերազանցությունը։ Մուշկան Նիսալավուրտի հրամանով պարսիկները վերադասավորեցին ուժերը‚ օգնության եկավ «Մատյան գունդը»։ Նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորագունդը և սկսեցին աստիճանաբար սեղմել օղակը։ Հայ նախարարները և զինվորները կռվում ու զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին։ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,– սա էր նրանց նշանաբանը։ Բայց նրանց շարքերը հետզհետե նոսրանում էին։ Անհավասար կռվում հերոսաբար ընկավ Վարդան Մամիկոնյանը, նրա հետ զոհվեցին բազմաթիվ նշանավոր նախարարներ և շատ զինվորներ։ Մարտը երեկոյան դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը։ Հայերը զգալի կորուստներ էին տվել, զոհվել էր սպարապետը։ Բայց չէին հաղթել նաև պարսիկները։ Նրանց զոհերի թիվը երեք անգամ ավելի շատ էր։ Բացի դրանից` թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին։ Հայկական բանակը չէր ջախջախվել, հայերը պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ։ «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»,– պնդում է Եղիշե պատմիչը։ Ավարայրի ճակատամարտից հետո էլ ապստամբական շարժումը չմար­­եց։ Հայերն ամրացան լեռնային անառիկ վայրերում և անընդհատ հարձակ­ում­ներով սկսեցին ուժասպառ անել թշնամուն։ Լեռնային կռիվներ ծավ­ալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում։ Այդ կռիվներին սկսեցին մաս­նակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամ­բությանը։ Պարսիկներին ծանր հարված հասցրեցին նաև հոները։ Նրանք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած դաշինքի համաձայն, սկսեցին ավերել պարսկական նահանգները։ Ի վերջո‚ ծանր դրության մեջ հայտնված պարսից արքունիքը ստիպված հրաժարվեց բռնի կրոնափոխության ծրագրից, թեթևացրեց հարկերը‚ հաշտ­վեց Հայաստանի լայն ինքնավարության հետ։ Բայց գերված հոգևոր առաջ­նորդները և նախարարները դատվեցին Տիզբոնում։ Առաջինները մահա­պատ­ժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն աքսորվեցին Միջին Ասիա։ Ավելի ուշ նա­խա­րարներին թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալ­վածքներին։ Հայրենի երկիր վերադարձավ նաև հայոց այրուձին։ Որպես ապստամբության կազմակերպիչներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նե­տեց Վասակ Սյունուն, որն այնտեղ էլ մի քանի տարի հետո մահացավ։ Պար­սից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքա­կանություն։ Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է։ Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքում։ Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից։

ԵՂԻՇԵՆ ԱՆԳՂԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ «Եվ այնպես պատահեց, որ քսանհինգ օրից հետո մի կիրակի օր մոգպետն ինքը մոգերի հետ միասին եկավ մեծ ուժով, որպեսզի քանդի (Անգղի) եկեղեցու դռները. ուզում էին փորձել, թե գործն ինչ ընթացք կստանա։ Իսկ Սուրբ Ղևոնդ Երեցը առաջին խորհրդակիցների և բազմաթիվ ուխտակիցների հետ միաբան այնտեղ պատրաստ գտնվեց: ...Մոգերի և մոգպետի գլուխները ջարդեցին, բոլորին փախցրին իրենց կացարանները, իսկ իրենք պաշտամունքը վերսկսելով եկեղեցում՝ կիրակնօրյա կարգն էին կատարում, շարունակելով այն ամբողջ նույն կիրակի օրը»։


ԵՂԻՇԵՆ ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ «...երկու կողմերն էլ սրտմտությամբ և մեծ բարկությամբ զայրացան և գազանացած զորությամբ միմյանց վրա հարձակվեցին. երկու կողմերի աղմուկն ու աղաղակը ճայթում էին ինչպես իրար խառնված ամպերի միջից, և ձայների դղրդյունը շարժում էր լեռների քարանձավները։ Բազմաթիվ սաղավարտներն ու զրահապատված զորականների զենքերը փայլում էին ինչպես արևի ճառագայթների շողեր։ Նաև բազմաթիվ սուսերների շողալուց և բազմախուռն նիզակների ճոճվելուց կարծես ահագին կրակ էր թափվում երկնքից։ Որովհետև ո՞վ կարող է պատմել ահավոր ձայների մեծ իրարանցումը, և թե ինչպես վահանավորների թնդյունն ու աղեղների լարերի ճայթյունը առհասարակ խլացնում էին բոլորի ականջները»։

ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Ապստամբության նախադրյալները։ Պարսից արքունիքի համեմատաբար մեղմ քաղաքականությունը ժամանակավոր երևույթ էր։ Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից‚ բայց գործում էր ավելի նուրբ եղանակներով։ Բռնի հավատափոխության փոխարեն պարսիկները պայմաններ էին ստեղծում‚ որ հայերն իրենց կամքով ուրանան հայրենի կրոնը։ Կրակապաշտություն ընդունած նախարարներն ընդարձակ կալվածքներ էին ստանում, պատվի և պարգևների արժանանում։ Նախարարական տների կրտսեր անդամների՝ սեպուհների որոշ մասը հրաժարվում էր քրիստոնեությունից և բարձր դիրքի հասնում։ Ուրացողության տարածումը իսկական աղետ էր Հայոց եկեղեցու համար։ Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր վարակի նման տարածվել նաև հասարակ ժողովրդի շրջանում։ Դարձյալ ծանրացան հարկերը։ Ժողովրդի մեջ պարսկական տիրապետության դեմ ուղղված բողոք էր բարձրանում։ Հայերը կրկին ապստամբելու հարմար պահի էին սպասում։

Ապստամբության սկիզբը։ 481թ. պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վրաստանը։ Վախթանգ թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը։ Վրաց ապստամբների դեմ ուղարկվեց Հայաստանում տեղակայված պարսկական զորամասը, որը համալրվեց հայկական զորագնդով: Սակայն հայ նախարարները Շիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ մարզպանին ու հազարապետին և ապստամբել։ Հայոց նոր ապստամբությունը գլխավորեց Վարդան Մամիկոնյանի եղբորորդին՝ Վահան Մամիկոնյանը։ Պարսիկ պաշտոնյաները‚ սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական։ Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն։ Երկրի սպարապետ նշանակվեց Վահան Մամիկոնյանը‚ մարզպան՝ Սահակ Բագրատունին, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը։ Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը։

Ակոռիի ճակատամարտը։ Հայերի համար ակնհայտ էր, որ պարսիկները ձգտելու են արագորեն ճնշել նոր ծագած ապստամբությունը։ Եվ իրոք, Հայաստանից փախած մարզպանը հավաքեց Ատրպատականում եղած զորքերը և շարժվեց դեպի Այրարատ։ Հակառակորդին հանդիպելով Արաքսի ափին՝ հայերը գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց։ Ապստամբները կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին Մասիսի ստորոտի լեռնոտ վայրեր։ Այստեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը։ Ազատ գործելու հնարավորությունից զրկված պարսկական հեծելազորը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական ուժերը փայլուն հաղթանակ տարան։ Ճակատամարտում սպանվեց նաև պարսկական զորքի հրամանատար մարզպանը։ Ապստամբները հաղթանակած վերադարձան Դվին և այնտեղ անցկացրին ձմեռը։ Առաջին հաջողությունը մեծ ոգևորություն առաջ բերեց երկրում։ Վահան Մամիկոնյանի կոչով շարժմանը միացան նաև Հայաստանի արևմտյան գավառների նախարարները։ Անհրաժեշտ էր համախմբել ուժերը, որովհետև պարսիկները պատրաստվում էին հաջորդ՝ 482թ. գարնանը ջախջախիչ հարված հասցնել ապստամբներին։

Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերը: Պարսկական բանակը Հայաստան ներխուժեց հարավ-արևելքից։ Հայկական ուժերը, որոնց թիվը հասնում էր 30 հազարի, Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ ընդառաջ ելան թշնամուն։ Հակառակորդները միմյանց հանդիպեցին 482թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ։ Ճակատամարտից առաջ քաջալերիչ խոսքով հայ զորականներին դիմեց Հովհաննես Ա կաթողիկոսը։ Զորքի հրամանատարներին վերջին ցուցումները տվեց սպարապետը։ Մարտը սկսվեց վաղ առավոտյան՝ թշնամու կատաղի գրոհով։ Հայոց կենտրոնական զորագունդն իր վրա վերցրեց առաջին գրոհը: Շուտով օգնության հասան մյուս զորագնդերը։ Հայոց զորքի մի մասն անցավ պարսիկների թիկունքը և խառնաշփոթ առաջացրեց նրանց շարքերում։ Երբ հարձակման անցան նաև հայոց բանակի հիմնական ուժերը, պարսիկներն անկանոն փախուստի դիմեցին։ Նրանց զորքի զգալի մասը զոհվեց մարտադաշտում։ Հաղթանակած հայոց զորքը հանգիստ առնելու համար մեկնեց Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայան։ Սակայն շուտով անհանգստացնող լուր ստացվեց Վախթանգ թագավորից։ Պարսկական մի խոշոր բանակ մտել էր Վրաստան և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Նախարարների հավաքը որոշեց ընդառաջել հարևանների օգնության խնդրանքին։ Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավո­րությամբ շարժվեց դեպի հյուսիս և, միանալով վրացական փոքրաթիվ զորա­ջոկատին, բանակեց Կուր գետի ափին՝ Ճարմանայի դաշտում։ Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին տեղավորվեց պարսից բանակը։ Հայ-վրաց­ական զորքերը սպասում էին հոների օգնությանը‚ բայց նրանք այդպես էլ չեկան։ Մնում էր կռիվն սկսել միայն հավաքված փոքրաքանակ զորքերով։ Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց։ Զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին‚ սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը և բազում զորա­կաններ։ Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց Դվի­նում։ Պարսիկները շրջապատեցին քաղաքը՝ հույս ունենալով վերջնակ­անա­պես ոչնչացնել ապստամբներին։ Հայոց սպարապետը, փոքրաթիվ ուժերով,հանդ­ուգն հարձակումով ճեղքեց պաշարումը և անցավ Տայք։ Նա իր անոր­սալի ջոկատներով անսպասելի հարձակումներ էր գործում և խուճապի մատ­նում հակառակորդին։ Պարսից զորքերն այդպես էլ չկար­ողացան ճակատա­մարտի մեջ ներքաշել և պարտության մատնել հայոց սպարապետին։ Հայ շինականներն ամեն կերպ օգնում էին ապստամբներին՝ ձախողելով պար­սիկների ռազմական ծրագրերը։ Պարսիկները զգում էին իրենց քաղաքականության ձախողումը և առիթ էին փնտրում` հայերի հետ վերականգնելու նախկին հարաբերությունները։

Նվարսակի պայմանագիրը: Պարսկական քաղաքականության մեջ շրջադարձ տեղի ունեցավ 484թ. ամռանը, երբ պարսիկները ջախջախիչ պար­տություն կրեցին միջինասիական քոչվոր ցեղերից՝ հեփթաղներից։ Կռվում սպանված Պերոզ թագավորի փոխարեն գահ բարձրացավ նրա եղբայր Վա­ղարշը։ Պարսիկները համոզվ­եցին‚ որ անհնար է բռնությամբ ճնշել հայոց ապստ­ամբությունը, և բռնեցին զիջումների ուղին։ 484թ. աշնանը Հայաստան ուղարկվեց Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը։ Հայերի պատվիրակությունը գլխավորում էր Վահան Մա­միկոն­յանը։ Հաշտության բանակցությունները տեղի ունեցան Հեր գավառի Նվար­սակ գյուղում։ Պարսից պատգամավորությունը համաձայնեց բավար­ար­ել հայերի ներկայացրած հիմնական պահանջները։ Պարսիկները դադարեցնելու էին զրադաշտականությունը տարածելու փորձերը։ Քրիստոնեու­թյունը Հա­յաս­տ­անում պետք է մնար միակ պաշտոնական կրոնը։ Պարսից արքունիքն այլևս չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին և պաշ­տոնների էր նշանակելու ոչ թե ուրացողներին‚ այլ` արժանավոր մարդկանց։ Նշանավոր նախարարական տոհմերը պետք է վերականգնեին իրենց ժա­ռանգական իրավունքները։ Հայ նախարարներն այդուհետև կարող էին վի­ճելի հարցերի դեպքում չբավարարվել մարզպանի վճռով և դիմել անմի­ջականորեն պարսից արքային։ Փոխարենը հայերը պետք է իրենց այրուձիով օգնեին Վաղարշ թագավորին։ Նվարսակի պայմանագիրն ամրագրում էր ապստամբած հայերի տարած խոշոր հաղթանակը։ Հաջորդ տարում Վահան Մամիկոնյանը մեկնեց Տիզբոն և հաստատվեց հայոց սպարապետի պաշ­տոնում։ Նա ճանաչվեց նաև որպես Հայաստանի տանուտեր՝ բոլոր հայ նախարարների ղեկավար, երկրի փաստակ­ան կառա­վարիչ։ Հայրենիք վերադառնալիս նրան ցնծությամբ ընդունեցին ժողովուրդը, նախարարները, կաթողիկոսը։ Վաղարշապատի եկեղեցիներում ճոխ արարո­ղություններ կատարվեցին։ Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց։ Նա մարզպանությունից հեռացրեց պարսիկ պաշ­տոնյային և Հայաստանի մարզպան նշանակեց Վա­հան Մամիկոնյանին։ Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն զարգացավ և ընդարձակվեց։ Երկրի ինքնավարությունը նույնպես ընդլայն­վեց։ Հայաստանի ռազմական, վարչական և տնտեսական կյանքի ղեկա­վա­րությունն անցավ հայ նախարարներին։ Համառ և երկարատև պայքարի գնով Արևելյան Հայաստանը Պարսից տերության կազմում ձեռք բերեց որոշակի իրավունքներ։ Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու հա­մա­խմբվածությունը տվե­ցին իրենց արդյունքները։ Ձախողվեցին Հայաստանը ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները։ V դարի ազատագրական շարժումներն օտար նվաճողների դեմ հայ ժո­ղովրդի պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են։ Հայ ժո­ղո­վուրդը համառ պայքարով պահպանեց երկրի ներքին ինքնուրույն­ությունը և տնտեսական ու մշակութային առաջընթացի հեռանկարը։


ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻՆ` ԱԿՈՌԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ «Չորս հարյուր մարդկանց դասավորելով այսպես և փառք տալով Աստծուն`(հայ զորավարները) միաբան աղաղակելով ասացին. «Օգնի՜ր մեզ, մեր Փրկիչ Աստված, հանուն և ի փառս քո անվան»: Եվ ճակատողները (հայերը) ելան լեռան(Մասիսի) լանջակողմի բարձրավանդակը: Հայոց զորքի այս սակավությունը տեսնելով` պարսից զորքում մտածեցին, որ նրանք, խելացնորված, կամավոր եկել են մեռնելու: Իսկ հայերը դիմեցին դեպի պարսից զորքերը և Բարձրյալի օգնականությամբ առաջանալով բախվեցին հակառակորդի ամենաընտիր տղամարդկանց հետ,պատերազմի դաշտում կոտորեցին, գետնի վրա դիաթավալ արին, իսկ պարսից զորքի մնացած բազմությունը ձորերում ու առապար տեղերում ցրելով ոչնչացրին։ Այնտեղ, Մամիկոնեից քաջ սեպուհ Վասակի և Բաբգեն Սյունիի կողմում ջախ­ջախված ընկան մարզպան Ատրվշնասպը և այլ մեծամեծներ, ուրացած հայ նա­խարարներից ոմանք և պարսիկներից շատ ուրիշներ»:

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻՆ` ՆՎԱՐՍԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ «Իսկ ես (այսինքն` Վահան Մամիկոնյանը) և ինձ հետ եղած ուխտապահնախարարները, ինչ որ քեզանից (Նիխորից) խնդրեցինք պատգամավորների միջոցով և գրելով, որ և երեկ ու այսօր խոսեցի դեմ հանդիման, և դու, Արյաց տիրոջ հրամանով և ամբողջ արքունիքի ավագանու հրամանով, գրով ու կնիքովխոստացար տալ մեզ` (ա.) քրիստոնեական հավատի հաստատություն, (բ.) Հայոցաշխարհից մոգերի և ատրուշանների վերացում, (գ.) մեր եկեղեցու պայծառացումն ու պաշտամունքը` ինչպես մենք կկամենանք: Առանց սրանց անհնար կլինի, որ մենք ապրենք և ձեզ ծառայենք: Սրանք, որ կարևոր են մեզ համար և անհրա­ժեշտաբար պետքական, թագավորի կնիքով հաստատիր մեզ համար, նաև մնացածները, որ գրված են նամակի մեջ, դու բոլորը գիտես, և պետք չէ, որ քո առաջ շատախոսենք։ (դ.) Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին, տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք»:
Последний раз редактировалось Lusine1101 14 май 2017, 22:12, всего редактировалось 8 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Сообщение Lusine1101 » 10 май 2017, 01:15

ՀԱՅԱՍՏԱՆԸ VI-IX ԴԱՐԵՐՈՒՄ


ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ:

Իրադրությունը երկրում 387թ. բաժանումից հետո։ Մեծ Հայքի թագավորությունը միմյանց միջև բաժանելուց հետո Բյուզանդիան և Սասանյան Պարսկաստանն ամեն կերպ ձգտում էին սահմանափակել հայ իշխաններիի րավունքները: Ընդ որում, քրիստոնյա Բյուզանդիան ձուլողական քաղաքականություն վարելիս հետ չէր մնում Սասանյան Պարսկաստանից։ Այդ քաղաքականությունն ավելի հետևողական դարձավ 451թ. հետո, երբ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Քաղկեդոն քաղաքում տեղի ունեցավ քրիստոնեական եկեղեցու 4-րդ տիեզերական ժողովը։ Դավանաբանական սուր վեճեր ծավալվեցին Հիսուս Քրիստոսի բնության հարցի շուրջը։ Հույն հոգևորականությունն ի վերջո հարեց այն ուղղությանը, ըստ որի Հիսուս Քրիստոսն ունեցել է երկու բնություն, այսինքն՝ նա միաժամանակ եղել է թե՛ Աստված և թե՛ մարդ։ Քաղկեդոնի ժողովի հետևորդներին հետագայում կոչեցին երկաբնակներ կամ քաղկեդոնականներ։ Հայաստանում այդ ժամանակ ծավալված հակապարսկական ապստամբության պատճառով հայ հոգևորականները չմասնակցեցին Քաղկեդոնի ժողովին։ Հետագայում, երբ բյուզանդացիները փորձեցին հայերին պարտադրել Քաղկեդոնի ժողովի որոշումները, Հայոց եկեղեցին վճռականորեն մերժեց այդ պահանջները։ 506թ. Դվինում հրավիրվեց եկեղեցական ժողով, որին մասնակցում էին նաև վրացի ու աղվան եպիսկոպոսներ։ Հավաքված հոգևորականները հրաժարվեցին ընդունել Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Այդ պատճառով էլ հայերին սկսեցին անվանել հակաքաղկեդոնականներ կամ միաբնակներ։ Հայերից բացի` հակաքաղկեդոնական ուղղությանը հարեցին ասորիների մի մասը, Եգիպտոսում ապրող ղպտիները և այլ ժողովուրդներ։ Այսպիսով՝ բյուզանդական և արևելյան եկեղեցիները վերջնականապես բաժանվեցին միմյանցից։ Հաջորդ դարերի ընթացքում ևս բյուզանդական եկեղեցին ամենկերպ ձգտում էր իրեն ենթարկել հայ հոգևորականությանը, հայերին պար-տադրել սեփական դավանանքը, սակայն շոշափելի արդյունքի չհասավ։Միաբնակության տարածումը ճնշված ժողովուրդների՝ կայսրության դեմուղղված բողոքի դրսևորում էր։ Քաղկեդոնի ժողովը (451թ.) Արևմտյան Հայաստանը Բյուզանդական կայսրության կազմում։Արևմտյան կամ Բյուզանդական Հայաստանը բաղկացած էր երեք հիմնականերկրամասերից։ Առաջինը Փոքր Հայքն էր, որն արդեն շուրջ կես հազարամյակ Հռոմեական կայսրության կազմում էր։ Այստեղ հայ բնակչությունը գտնվում էր հունա-հռոմեական լեզվական ու մշակութային ազդեցության ներքո։ Փոքր Հայքը IV դարի վերջերին բաժանվեց Առաջին և Երկրորդ Հայք պրովինցիաների, որոնք վարչականորեն ոչնչով չէին տարբերվում բյուզանդական մյուս երկրամասերից։ Առաջին Հայքի կենտրոնն էր Սեբաստիա քաղաքը, իսկ Երկրորդ Հայքինը՝ Մելիտինեն։ Արևմտյան Հայաստանի մյուս մասը բյուզանդացիների կողմից ստացել էր Ներքին Հայք անվանումը։ Այն ընդգրկում էր Մեծ Հայքի հյուսիս-արևմտյան գավառները։ Այստեղ, չնայած կայսրության բռնաճնշումներին, հայերը համեմատաբար լավ էին պահպանել իրենց ազգային դիմապատկերը։ Ներքին Հայքի կառավարչաձևը բյուզանդացիները սկսել էին փոխել 387թ. շատ չանցած և հասցրել էին նշանակալից չափով սահմանափակել հայ նախարարների ռազմական ու վարչական իրավունքները։ Երկրամասը կառավարում էր բյուզանդական պաշտոնյան‚ բայց հայ նախարարները պահպանել էին իրենց ժառանգական իրավունքների զգալի մասը և տնտեսական հզորությունը։ Բյուզանդացիներին մեծ անհանգստություն էին պատճառում Հայաստանի հարավ-արևմտյան գավառների տիրակալները՝ սատրապները։ Սատրապական Հայաստանի հինգ հայ իշխաններն իրենց տիրույթներում կատարյալ արքայիկներ էին։ Սկզբում նրանց իշխանությունը ժառանգական էր, հորից անցնում էր որդուն, բայց V դ. վերջում, երբ սատրապների մեծ մասը միացավ կայսեր դեմ բռնկված ապստամբությանը, իրավիճակը փոխվեց։ Այնուհետև նրանց նշանակում էր բյուզանդական կայսրը, և նրանք կարող էին իշխել մինչև իրենց մահը։ Չնայած սատրապները զրկվեցին իրենց իշխանությունը ժառանգություն թողնելու հնարավորությունից, բայց դեռևս ազդեցիկ ու հզոր էին։ Սատրապական Հայաստանում բյուզանդական կայազորներ չկային, և թշնամու հարձակման ժամանակ սատրապները սեփական զորաջոկատներով պետք է պաշտպանեին կայսրության սահմանները։ Այսպիսով՝ նրանք պահպանել էին իրենց ռազմական իշխանությունը։

Հուստինիանոս I կայսեր վերափոխումները։ Դրությունն Արևմտյան Հայաստանում առանձնապես ծանրացավ, երբ գահ բարձրացավ Հուստինիանոս I կայսրը (527-565թթ.)։ Նա վճռական փորձ կատարեց վերացնելու հայկական երկրամասերի ազգային առանձնահատկությունները։ Այդ նպատակով միատեսակ կառավարում մտցվեց բոլոր հայաբնակ երկրամասերում։ Կայսրը նաև ցանկանում էր լիովին վերացնել Սատրապական Հայաստանի և Ներքին Հայքի հայ նախարարների արտոնյալ վիճակը։ Իր կառավարման առաջին տարիներին նա հայ իշխաններին զրկեց զորք ունենալու իրավունքից։ Դրանով չբավարարվելով՝ կայսրը նոր վարչական բաժանումներ կատարեց՝ ամենուր մտցնելով բյուզանդական օրենքներ։ Բյուզանդական Հայաստանի տարածքը բաժանվեց չորս մասի, որոնք ստացան Առաջին‚ Երկրորդ‚ Երրորդ և Չորրորդ Հայք անվանումները։ Չնայած հայկական անվանումներին՝ դրանք սովորական բյուզանդական պրովինցիան­եր էին և կառավարվում էին բյու­զանդական պաշտոնյաների կողմից։ Այսպիսով՝ հայ նախարարները վերջնականապես զրկվեցին վարչական ու ռազմական իշխանությունից‚ բայց շարունակում էին տիրել իրենց տոհմա­յին կալվածքներին։ Կայսրը շուտով երկու կարևոր օրենք հրապարակեց‚ որոնց նպատակը հայ նախարարների տնտեսական հզորության թուլացումն էր։ Հինավուրց սովորույթի համաձայն՝ նախար­արական տոհմերի հողային տարածքները հոր­ից անցնում էին ավագ որդուն։ Դրանք չէին մասնատվում մյուս որդիների, առավել ևս` դուստրերի միջև, որով պահպանվում էր տոհ­մային կալվածքի ամբողջականությունը։ Կայսրը արգելեց հին հայկական ավանդույթը և, առանձ­ին օրենքով, տոհմային կալվածքներից բաժին ստա­նալու իրավունք տվեց նաև կանանց։ «Վայել չէ ո՛չ հռոմեացիներին, ո՛չ էլ մեր պետության արդարության ոգուն, որ ծնողներին ժառանգելու իրավունք ունեն միայն տղամարդիկ, բայց ոչ երբեք կանայք»,- կեղծավորաբար հայտարարում էր կայսրը։ Մեկ այլ օրենքով կայսրը հարկ­ադրեց, որ աղջիկներին ամուս­նացնելիս ծնողն­երը պետք է նրանց պարտադրաբար օժիտ հատկ­ացնեն։ Այդ օրենքն առաջին հայացքից անիմ­աստ էր, քանի որ հայկական միջավայրում օժիտ տալու սովորույթը մինչ այդ էլ տարածված էր։ Սակայն Հուստինիանոսի «հոգա­տարու­թյունը» հայ օրիորդների նկատմամբ ուներ հեռա­հար նպատակ։ Նա ցանկանում էր, որ ամուսնանալիս նրանք, որպես օժիտ, ստանան նաև հայրական կալվածքների որոշակի բաժին։ Այդպ­իսով` հայ նախարարների տոհմային տիրույթները ժամանակի ընթացքում կփոշ­իա­նայ­ին, որով բյուզանդացիներին ցույց տրվող դի­մադրությունը կթուլանար։ Հուստինիանոս կայսեր վերափոխումներն Արևմտյան Հայաստ­անի ներքին ինքնուրույնության վերջնական վերացման պայ­մաններ էին ստեղծ­ում:

Հակաբյուզանդական ելույթներն Արևմտյան Հայաստանում։ Բյուզան­դական քաղաքականությունը զայրույթ էր առաջացնում Արևմտյան Հայաստա­նում։ Հուստինիանոսի օրոք հայերը բազմիցս զենքի դիմեցին բյուզանդական ատելի վարչակարգի դեմ։ Ամենախոշոր ելույթը տեղի ունեցավ 539թ. Առաջին Հայքում։ Այդ զանգվածային ընդվզումը գլխավորեց Հովհաննես Արշակունին։ Հա­յերը չհանդուրժեցին հարկերի անօրինակ ծանրացումը և սպանեցին բյուզանդական կառավարչին։ Մայրաքաղաքից շուտով պատժիչ զորքեր ուղարկվեցին հայկական ծա­գում ունեցող Սիտտաս զորավարի գլխավորությամբ։ Նա սկզբում կեղծ խոս­տումներ տվեց ապստամբներին, ապա փորձեց կաշառել և իր կողմը գրավել ղեկավարներին։ Երկու դեպքում էլ Սիտտասը հաջողության չհասավ և զենքի դիմելու հրաման արձակեց։ Բայց ապստ­ամբ հայերը ջախջախեցին ու հալ­ա­ծեցին պատժ­իչներին։ Սպանվեց նաև բյուզանդ­ական ­հրա­մանատարը։ Բյու­զան­դացիները նոր զորաբ­անակ ուղարկեցին և դարձյալ փորձեցին ստոր միջոցն­երով ճնշել ապստամբությունը։ Բյուզ­անդ­ական զորավարը բանակ­ցու­թյունների հրա­վիրեց ապստամբության ղեկավարներին և խնջույ­քի պահին սպանել տվեց Հովհաննես Արշակունուն։ Կորցն­ելով ղեկավարին՝ ապստամբ­ները շուտով դա­դարեցրին դիմադրությունը։ Հայերը ձգտում էին վրեժխնդիր լինել Հուստ­ինիանոսից նաև հետա­գա­յում։ 548թ. նրան սպան­ելու նպատակով դավադրություն կազմակերպեցին Արշակ Արշակունին և սպանված Հովհաննես Արշակունու որդի Արտավանը։ Դավա­դրությունը ձախողվեց, և կազմակերպիչները բանտարկվեցին։ Բայց կայսրը ստիպված էր հաշվի առնել ազդեցիկ հայ ազնվականության տրա­մադրութ­յունները, և որոշ ժամանակ անց դավադրության մասնակիցներն ազատ արձակվեցին։


ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ

Իրադրությունն Արևելյան Հայաստանում VI դարում։ Նվարսակի հաշ­տության պայմանագրի կնքումից հետո Արևելյան Հայաստանը խաղաղ զար­գացման հնարավորություն ստացավ։ Մայրաքաղաք Դվինում և Հայաստ­անի այլ քաղաքներում բարգավաճեցին արհեստներն ու առևտուրը։ VI դարի սկզբին պարսից արքայի հատուկ հրովարտակով Հայոց եկեղ­ե­ցին պաշտոնապես անկախ ու ինքնուրույն ճանաչվեց։ Բյուզանդիան և Պարսկաստանը Հայաստանում իրենց դիրքն ամրա­պնդելու նպատակով Հայոց եկեղեցուն կարևոր նշանակություն էին տալիս։ Բյուզան­դական կայսրերը հայերին պարտադրում էին ընդունել բյուզան­դական եկեղեցու դա­վան­անքը։ Ուստի Հայոց եկեղեցին եռանդուն պայքար էր ծավալել իր ինքնուրույնությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Սասանյան Պարսկաստանը, ելնելով իր պետական շահերից, օգտվում էր քրիս­տ­ոնեական եկեղեցու պառակտ­ված վիճակից և ձգտում էր իր կողմը գրավել բյուզանդական եկեղեցու կողմից հա­լածանքների ենթարկվող հայ հոգևոր­ականությանը։ Դվինի 554թ.` երկրորդ եկեղեցական ժողովը հավատարիմ մնաց հայ հո­գևոր­­ականության հետևողական դիրքորոշմանը։ Ժողովը պաշտոնապես ըն­դունեց հայկական տոմարը (օրացույցը) և իր որոշումներով ամրապնդեց Հա­յոց եկեղեցու ինքնուր­ույնությունը։ Այսպիսով` նոր և կարևոր քայլ կատարվեց Հայոց եկեղեցին ազգային եկեղեցի դարձնելու ճանապարհին։ Ժողովը հակաբյուզանդական ուղղվածություն ուներ, ուստի պարսիկները շտապեցին խրախուսել հայ հոգևորականությանը։ Հոգևորականներին սիրա­շա­հ­ելու նպատակով պարսից արքունիքը հայ ազնվականներից վերցրեց հար­կեր գանձելու ժառանգական իրավունքը և շնորհեց հոգևորականներին։ Սասանյան Պարսկաստանի համեմատաբար հանդուրժողական քաղա­քա­կանությունը բացատրվում էր պարսից տերության ներքին ծանր ճգնա­ժամով։ Լայն ծավալ էին ընդունել ժողովրդական հուզումները, ապստամբել էին հպատակ ժողովուրդները, իսկ պարսկական զորքերը դժվարին պաշտ­պանական մարտեր էին մղում երկրի սահմաններում։
Խոսրով I Անուշիրվան (531-578թթ.) թագավորի երկարատև կառավարման ժամանակաշրջանում Սասանյան Պարսկաստանը խոշոր հաջողությունների հասավ ներքին և արտաքին ասպարեզներում։ Կրկին հզորացած Պարսկաս­տանը վերադ­արձ­ավ հայերին ձուլելու և Հայաստանի կիսանկ­ախ վիճակը վերացնելու երբեմնի քաղաքականությանը։ Այդ նպատակին էին ծառայում վարչական փոփ­ոխությունները‚ հարկային քաղաքական­ու­թյունը և զրադ­աշ­տականությունը տարածելու ծրա­գիրը։ Խոսրով թագավորի օրոք Պարսկաստանը վերջնականապես բաժանվեց չորս քուստակների՝ կողմերի, որոնք իրենց հերթին բաղկացած էին մարզպանություններից ու առանձին աշխարհներից։ Արևելյան Հայաստանը‚ Վրաս­տանի ու Աղվանքի հետ‚ մտնում էր Հյուս­իսային քուստակի կազմի մեջ և ենթարկվ­ում նրա կառավարիչ փոխարքային։ Եթե առաջներում Հայաստանի մարզպանն անմիջականորեն պատասխանատ­ու էր պարսից արք­ունիքին,ապա այսուհետև զրկվում էր արտ­ոնյալ դիրքից։ Հայաստանը ոչ միայն վերածվում էր երկրորդական մարզի, այլև զրկվում էր ներքին ինքնու­րույնությունից։ Հայաստանի համար խիստ անբարենպաստ էր պարսիկների հարկային նոր քաղաք­ականությունը։ Անցկացված աշխարհագրով փոխվեց հարկերի գանձմ­ան կարգը։ Նախկինում հարկերը գանձվում էին բնամթերքով, այսինքն՝ գյուղացիները հարկահավաքին էին հանձնում ստացված բերքի մի մասը։ Այժմ շինականները պարտավոր էին հարկերի մի մասը վճարել նաև դրամով, որը ճար­ելը չափազանց դժվար էր: Այս ամենի հետ մեկտեղ պարսիկները չէին հրաժարվել նաև զրադ­աշ­տականության բռնի տարածման և կրոնական հալածանքների քաղաք­ա­կա­նությունից։ Պարսից արքունիքը Վահան Մամիկոնյանին փոխարինած եղբոր՝ Վարդի մահից հետո մարզպանի պաշտոնը կրկին հանձնում է պարսիկներին։ Միայն առանձին դեպքերում էր այդ պաշտոնը վստահվում հայ նախարարներին։ Իսկ պարսիկ պաշտոնյաները հաճախ էին բռնություններ գործադրում և ապօրի­նությունների դիմում։ Պարսկական իշխանությունների կամայականություններն անտանելի դարձ­ան հատկապես այն ժամանակ‚ երբ Հայաստանի մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը։ Արքունիքը նրան ընդարձակ իրավունքներ էր տվել և նրա հետ Հայաստան էր ուղարկել ընտիր այրուձի։ Նոր մարզպանը, զգալով Հա­յաստանում դժգոհության տարածումը, որոշեց սկզբից ևեթ ահա­բեկել հայե­րին։ Նրա կարգադրությամբ սպանվեց երկրի ամենաազդեցիկ իշխ­աններից մեկը` Մանվել Մամիկոնյանը‚ սաստկացան նաև ճնշումներն ու հարստա­հարությունը։ Քրիստոնյաները նորից բացահայտ հալածանքների էին են­թարկվում։ Խոսրով I թագավորի քաղաքականությունը, ինչպես նաև պարսկական իշխ­­անությունների չարաշահումները, լցրել էին հայերի համբերության բաժա­կը։ Երկիրը կանգնած էր ապստամբության եզրին և վճռական գործո­ղու­թյունների դիմելու ազդանշանի էր սպասում։

571-572թթ. ապստամբությունը։ Ապստամբության անմիջական առիթ հան­դ­իսացավ Դվինում կրակապաշտության համար ատրուշան կառուցելը։ Ապստ­ամբության գլուխ կանգնեց Վարդան Մամիկոնյանը (Վարդան Կրտսեր)։ Շարժման ոգեշնչողներից էր ժամանակի Հայոց կաթողիկոս Հով­հաննես Բ-ն։ Նրանց հաջողվեց հավաքել 10-հազարանոց բանակ, ձեռք բերել դաշնակիցներ։ Այս անգամ ևս հայերին միացան Պարսկաստանի քաղաք­ա­կանությունից դժգոհ վրացիներն ու աղվանները։ Հուսադրող էր նաև Պարս­կաստանի դարավոր հակառակորդ Բյուզանդական կայսրության դիրքո­րոշումը։ Հայկական պատվ­իր­ակությունն այս անգ­ամ Կոստանդն­ու­պոլսում ջերմ ընդու­նել­ու­թյուն գտավ։ Բյուզանդացիների հետ կնքած դաշինք­ով հայերը խոստացան ընդունել Բյուզան­դիայի գերիշխանությունը։ Իրենց հերթին՝ բյուզանդ­ացիները պարտա­վորվեցին ապստամբ­ու­թյան ձախողման դեպքում ապաստան տալ Բյու­զանդիա փախած հայերին։ Բյու­զան­դա­ցիների խոստումները Հայաստա­նում առաջ բերեցին համընդհանուր ոգևո­րու­թյուն։ Դեպքերի զարգացումից խիստ անհանգստացած Սուրեն մարզպանը 571թ. շտապ մեկնեց Տիզբոն՝ անձամբ զեկուցելու պարսից արքային։ Խոսրով թա­գավորը 15-հազարանոց զորք տրամադրեց մարզպանին և հրամայեց վերադառնալ Հայաստան։ Սուրենին հրահանգ տրվեց անողոք դատաստան տեսնել ապստամբների հետ։ Բայց պարսկական իշխանությունների ուժերից վեր էր կանխել ապտամբության ծավալումը։ Հայոց զորքերի թիվն արդեն հասել էր 20 հազարի, ուստի ապստամբները նշանակալի ուժ էին ներկ­այ­ացնում։ Վարդան Մամիկոնյանի հրամանա­տարությամբ նրանք 572թ. ջախջախեցին պարսկական բանակը, գրավեցին Դվինը և սպանեցին Սուրենին։ Հայերի զինված ելույթից հետո Բյուզանդիան զորքեր ուղարկեց Հայաս­տան։ Բյուզանդացիների օգնությամբ հայերը պարտության մատնեցին պար­սիկ նոր զորավար Միհրանին։ Պարսկական տիրապետության դեմ ուղղված ապստամբությունը հետզհետե վերաճեց պարսկա-բյուզանդական երկարատև պատերազմի:

Պարսկա-բյուզանդական պատերազմը և Հայաստանը։ Երկու տերու­թյունների միջև սկսված պատերազմը կատարյալ արհավիրք էր Հայաստանի համար։ Ռազմական գործողությունները մղվում էին Հայաստանում՝ ավե­րածության ենթարկելով երկիրը։ Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց 20 տարի։ Իվերջո, Բյուզանդիան և Պարսկաստանը 591թ. համաձայնության եկան ու հաշ­տություն կնքեցին։ Այդ հաշտությամբ Հայաստանը երկրորդ անգամ բա­ժան­վեց նրանց միջև։ Բյուզանդիան զգալիորեն ընդլայնեց իր սահմանները: Նրան անցան Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը։ Բյուզանդիան չգնահատեց այն մեծ աջակցությունը, որ ցույց էին տվել հայերը։ Բյուզանդական կայսրերը շարունակեցին վարել Հայաստանի զինա­կան ուժերը ոչնչացնելու քաղաքականություն։ Մորիկ կայսեր հրամանով հա­յոց նախարարական գնդերը տեղափոխվում էին երկրի հեռավոր սահմաններ` մարտնչելու կայսրության թշնամիների դեմ։ Այս կերպ Բյուզանդիան կանխում էր հայերի ազատագրական շարժումները։ Հայ զորականները, սակայն, հաճախ չէին ենթարկվում կայսերական հրամաններին, գերադասում էին մնալ Հայաստանում։ Օրինակ` Սմբատ Բագրատունին չհնազանդվեց բյուզանդացիներին և ձերբակալվեց։ Սակայն նա խիզախություն դրսևորեց՝ կրկեսում սպանելով իր վրա արձակված արջին, ցուլին և առյուծին։ Հիացած հանդիսականների պահանջով բյուզանդական կայսրը նրան ներում շնորհեց։ Բյուզանդական արքունիքի եկեղեցական քաղաքականության հաջողությունը եղավ 607թ. Հայոց կաթողիկոս Աբրահամ Աղբաթանեցու օրոք, վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց: Այսպիսով՝ հայերի և վրացիների դավանական միասնությունը խախտվեց, որը բացասական հետևանքներ ունեցավ հետագայում։ Պարսկա-բյուզանդական բազմամյա պատերազմները շարունակվեցին նաև VII դ. առաջին կեսին ու չափազանց թուլացրին երկու կողմերին էլ։ Պատմական ասպարեզում հայտնված արաբները կարողացան արագորեն հաղթանակի հասնել թե՛ Բյուզանդիայի և թե՛ Պարսկաստանի դեմ պայքարում։

ՍԵԲԵՈՍԸ` 571-572ԹԹ. ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Աբրահամ «Խոսրովի թագավորության 41-րդ տարում Վարդանը Աղբաթանեցի ապստամբեց և ամենայն հայոց միաբանությամբ դուրս եկավ պարսից թագավորությունից: Դվին քաղաքում՝ հանկարծակիորեն սպանելով Սուրեն մարզպանին, մեծ ավար առան և գնացին հույներին ծառայության։ ...Իսկ հունաց թագավորը երդվեց հայերին և վերահաստատեց նույն ուխտը, որ կար երկու թագավորների` երանելի Տրդատի և Կոստանդինոսի միջև, և տվեց նրանց կայսերական զորքերը օգնության: Եվ նրանք, առնելով զորքը, դիմեցին Դվին քաղաքի վրա, պաշարելով կործանեցին վերից վար և հալածեցին պարսից զորքին, որ գտնվում էր այնտեղ:
...Ապա 20-հազարանոց զորքով և բազում փղերով նրանց վրա եկավ Միհրան Միհրևանդակը։ Եվ մեծ պատերազմ եղավ Խաղամախի դաշտում, և պարսից զորքին սաստիկ հարվածներով ջարդ տալով` սրի քաշեցին, բոլոր փղերը խլեցին:Իսկ Միհրանը, քչերի հետ փրկվելով, գնաց իրենց երկիրը»:
Последний раз редактировалось Lusine1101 15 май 2017, 00:28, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель



Вернуться в История, религия, культура, традиции...