Mur-mur » 21 ноя 2007, 02:32
ԱՐԹՈՒՆ ԿԱՑԵՔ ԱՅՍՈՒՀԵՏ ԵՎ ԱՄԵՆ ԺԱՄ ԱՂՈԹԵՑԵՔ
(Ավ. ըստ Ղուկ., գլ. ԻԱ, հմր. 36)
Աղոթքը հոգու շնչառությունն է ...
Այո՛, աղոթքը հոգու շնչառությունն է: Մարդու հոգին սնվում և ապրում է աղոթքով: Եվ ինչպես մարմինը մեռնում է առանց սննդի, այդպես էլ հոգին, երբ դատարկվում է աղոթքից, դատապարտվում է մահվան: Կյանքն առանց հոգևոր ապրումի անկենդանություն է: Լինել՝ չի նշանակում միայն ուտել և հագենալ, վայելել ու զվարճանալ, պարփակվել նյութի սահմաններում: Լինել՝ նշանակում է վեր բարձրանալ նյութից, ոչ թե լոկ սպառել, այլ՝ ստեղծել, արարել, կյանք տալ, կենդանացնել, երջանկացնել ու երջանկանալ ...
Բայց ...
Բայց որպեսզի այս ամենն ի կատար ածենք, պետք է շատ սիրենք Նրան, Ով մեզ այսպիսի ընդունակություններով հրաշագործելու ունակություն է տվել:
Դու կռահեցի՛ր, Նրան երբեմն ասում են Արարիչ, Երրորդություն, Աստված, Խաղաղարար, Ամենակարող, Խաղաղություն, Անոխակալ, Բարի, Կենդանացուցիչ, Բարեգութ, Խոնարհ, Զարմանք, Լույս, Կենդանարար, Լուսավորիչ, Խնամող, Կենդանատու, Տեր, Կյանք, Ստեղծող, Կատարյալ, Օրհնաբանյալ, Սեր ... նաև՝ Հիսուս Քրիստոս:
Նա՛ մեզ սովորեցրեց ապրել հոգով:
Ավետարանների միջոցով Նա միշտ մեզ հիշեցնում է.
«Արթո՛ւն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Ավ. ըստ Մատթեոսի, գլ. 26, հմր. 41):
Նա իր առաքյալներին սովորեցնում էր ու ասում.
-Եվ արդ, դուք այսպե՛ս աղոթեցեք.
Հա՛յր մեր, որ յերկին ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր
եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս։
Ամէն:
--------------------------------------------------------------------------------
Հա՛յր մեր, որ երկնքում ես,
թող սուրբ լինի Քո անունը,
թող գա Քո արքայությունը,
թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը
տուր մեզ այսօր,
և թող մեզ մեր պարտքերը,
ինչպես մենք ենք թողնում մեզ պարտապաններին:
Եվ մի տար մեզ փորձության,
այլ փրկիր չարից,
քանզի Քո՛նն է արքայությունը, զորությունն ու փառքը հավիտյանս։
Ամեն:
Oпять эти чёртовы бабочки в животе!Плохой знак.
-у тебя болит живот?
-с чего ты взял?
-ты держишься за него!
-да нет,опять эти бабочки.Очень сильно болит живот,наверное,так умирают мои бабочки...