СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России

Ջեկ Լոնդոն

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ջեկ Լոնդոն

Сообщение Tatev Hayrapetyan » 08 мар 2014, 22:05

(534.92 кб) Просмотров: 8026


Կենսագրություն


Ջեկ Լոնդոնը (իսկական անուն-ազգանունը` Ջոն Գրիֆիթ) ծնվել է 1876թ. հունվարի 12-ին Սան-Ֆրանցիսկոյում: Նոր ազգանունն ստացել է երբ նրա մայրն ամուսնացել է Ջոն Լոնդոնի հետ:
Երկրում տիրող ծանր սոցիալական վիճակը ստիպում են նրան վաղ հասակում անցնել աշխատանքի: Դպրոցական տարիքում նա փող էր վաստակում թերթ վաճառելով: Այնուհետև ստիպված թողնում է ուսումը և սկսում աշխատել որպես գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան:

Ինքնուրույն պատրաստվելով և հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները նա ընդուվում է Կալիֆորնիական համալսարան, սակայն 3-րդ կիսամյակից հետո ուսման համար անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով լքում է այն:
Ապագա գրողը կրթվել է կյանքի համալսարանում, որն էլ հետագայում օգնել է նրան ներկայացնելու իրականության տարբեր բնագավառներ, կերտելու տարբեր խավերի մարդկանց համոզիչ կերպարներ:

1897թ., երբ Ալյասկայում ոսկի է հայտնաբերվում, շատերի նման նա նույնպես «ոսկու տենդով» բռնված հյուսիս է մեկնում: Նրան այնտեղ հարստանալ չի հաջողվում, բայց փոխարենը ստեղծագործելու համար նա բավականաչափ հարուստ նյութ է կուտակում: 1899թ.-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք այնուհետև զետեղվել են «Գայլի որդին» (1900), «Նրա նախնիների աստվածը» (1901), «Սառնամանիքի զավակները» (1902) և այլ ժողովածուներում: Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» (1902) վեպը, «Նախնիների կանչը» (1903) և «Սպիտակ ժանիք» (1906) վիպակները:

Սառցապատ, գերանակապ տներով բնակավայրեր, սարսափելի սառնամանիք, բևեռային երկար գիշերներ, վիճաբանություններ, որտեղ հաղթում է ամենաուժեղը, մահացու վտանգներով լի կյանք. այսպիսի պայմաններում էին ապրում ու մաքառում այս երկերի հերոսները` սպիտակամորթ ոսկեխույզներն ու բնիկ հնդկացիները: Լոնդոնի հերոսները խիզախ անհատներ են, որոնց բնավորությունները ձևավորվում ու կոփվում են բնության արհավիրքների դեմ պայքարում: Նրա այդ շրջանի գործերի գլխավոր թեման ոչ թե պայքարն էր ոսկու համար, այլ մարդու մեջ մարդկայինը, կյանքի նկատմամբ սերը պահելու ձգտումը:

Լոնդոնի երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի: Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում էլ ավելի հարստանալու` ոտնահարելով ամեն ինչ: Լոնդոնն այդ թեման արծարծել է նաև «Ժամանակը չի սպասում» (1910), «Երկաթե կրունկ» (1912), «Լուսնի հովիտը» (1913), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916) վեպերում:

Կյանքի վերջին տարիներին Լոնդոնը հարբեցողությամբ էր զբաղվում և ծանր հիվանդ էր: 1916թ. նոյեմբերի 22-ին նա ինքնասպան է լինում Սան-Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող Գլեն-Էլլեն քաղաքում:
Գրական գործունեության հազիվ 20 տարիների ընթացքում Ջեկ Լոնդոնը հասցրել է 3 վեպի, 20 պիեսի և ավելի քան 200 պատմվածքների հեղինակ դառնալ: Նրա ստեղծագործություններն էլ իր կյանքի նման բազմազան և բազմաժանր են:

Լոնդոնի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, մեծ մասն էկրանավորվել են: Գրողի երկերը 12 հատորով լույս են տեսել նաև հայերեն` 1965-75թթ.:
Լոնդոնի գրական ոճը էական ազդեցություն է ունեցել 20-րդ դարի մի շարք հայտնի գրողների, այդ թվում նաև Էռնեստ Հեմինգուեյի վրա:
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ