Harutin » 15 окт 2010, 21:35
ՎԱՌՎԱծ ՏԵՆԴՈՎ ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹ3ԱՆ ՀԱՐԱԳՈ
Լույս է ժայթքում
ԼԱԲԻՐԻՆԹԻՑ ՓՂՈՍԿՐՅԱ ԻՄ ԴՂՅԱԿԻ:
Լեռնաշխարհում Բյուրակնի գոռ,
Լռության մեջ լեգենդական,
մադրիգալներ եմ հանգերգում հոգեպարար,
լսում ՁԱՅՆԸ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ...
Հրատե՜լ եմ կամում տողն իմ:
Թող տողերը`
ՎԱՌՎԱծ ՏԵՆԴՈՎ ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹ3ԱՆ ՀԱՐԱԳՈ,
որոնեն ու գտնեն իրար
տարափների տակ Էքստազի Տարտարոսյան:
Թող Քաոսում Մտորումներիս Աստղամետ,
հյուսեն Սարդոստը Պոեզիայի Կամապաշտ:
Ի զե՜ն, Բառե՜ր:
Պաշարելու ենք այս գիշեր Աշտարակը Բաբելոնյան:
Գուշակում են Շամանները մեզ Հաղթանակ`
Կամքո՜վ Կուռքերի երկնառաք:
Կածաններով Կապույտ Լեոան,
ԿԱՅԾԱԿՆԵՐՆ ԵՆ ՍՈՒՐՈՒՄ ՓԱՌՔԻ ՍԱՏՈՒՌՆԱԿԱՆ,
դեպի Սի՜րտը, Սի՜րտը, Սի՜րտը
Գալակտիկայի Ալմաստե,
խառնարանում որի,
ԱՐՅՈ՜ՒՆՆ է ՓՈԹՈՐԿՎՈՒՄ ՊՈԵԶԻԱՅԻ ԱՐԻԱԿԱՆ: