СТАНЬ VIP
Спикер парламента Армении предложил распустить межпарламентскую комиссию Армения-АрцахЖители одного из округов Еревана из-за аварии останутся без воды на 10 часовАрмения участвует в СНГ из-за Алма-Атинской декларации - СимонянСкончался легендарный ведущий КВН Александр МасляковАрмения передала Азербайджану полностью согласованный текст мирного договора и ждет ответной реакции - МирзоянСпикер парламента Армении допустил вывод пограничников России с границ с Ираном и Турцией

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 31 мар 2011, 21:13

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

Levon Ananyan.jpg
Levon Ananyan.jpg (8.06 кб) Просмотров: 805
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 31 мар 2011, 21:16

ՔՈ ԼԵՌՆԵՐԻ ՀԵՏՔՈՎ

1

Հայաստան,
լեռների ամուր կապուկը ձեռքիդ,
ցրտից կապտակող օդի մեջ համառ
շարժվում ես առաջ.
դեպի գերեվար Մայր լեառն Արարատ,
դեպի Գեղամա սարերն հեթանոս
(Սևանը՝ քուրմդ զմրուխտ տաճարի),
դեպ կտրուկ բացվող լեռնանցքը Շուշվա,
որ քեզ հանում է դուռը Արցախի։
Ահա ի՛նչ ուժ է քեզ ոգեկոչում՝
քանդել քարկապը դարավոր իղձիդ...


2

Դու դեռ կքայլես երկար ու երկար,
լեռներիդ շքերթն այնքա՜ն խրոխտ է,
այնքա՜ն ցնծագին։
Իսկ մինչ այդ, իսկ մինչ այդ…սևասուգ մի օր
դյութանքով Նեռի
դու մասնատվեցիր գագաթ առ գագաթ, -
լեռնալանջերիդ արնահոս վերքեր
(նոր սպի՝ բացվող հների վրա),
ուր ցեղասպանի ժանտ դեմքը տեսար...

Անաղարտ ձյունն էլ իր վիրակապով
անկարող եղավ վրեժդ ամոքել։
Եվ երբ ձնհալը այրող ցավերի
ժահրը առվակեց դեպի Մայր Արաքս,
այգիներիդ ու արտերիդ վրա
իբրև բալասան անփույթ տարածեց
Տերը թաշկինակն իր ասեղնագործ։
Եվ աստվածային շնորհով վերին
լեռան ընդերքից հորդացող հեղեղ՝
քո մանուկներն են
կանաչ հովիտներ փնտրում խուռներամ՝
հեքիաթի չքնաղ դղյակի համար։
Փնտրում են, վազում դեպի Մայր հողը,
ուր ժայռուտներին
վայրի վարդի պես փշոտ ու անբառ
ծաղկում է սերը լեռնականի։

3

Այսպես դարեդար դու հետևում ես
Հայոց լեռների թափառումներին,
որ նույն ճամփան է կեռմանվող-կորչող
Դեպ գրվող տողս
(մենք այնքա՜ն տարբեր ու այնքա՜ն մի՛ ենք)։
Իսկ իրականում
դու հենց Փյունիկի համաստեղության
աստղն ես լուսատու,
մեռնող ու հառնող, միշտ բոցավառվող...
Դու վաղնջական,
ինչպես մորուքը Նոյ Նահապետի,
նույնպես և ներկա,
ինչպես ճգնաժամն աշխարհը ցնցող,
այստեղ և հիմա։
Մաշկի պես ձուլված հոգուս քարտեզին՝
դու խաչելություն ու ճակատագիր,
Աստված ու աղոթք,
դու սրտեր սնող փորոք ես երկճյուղ՝
Հայաստան-Արցախ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 31 мар 2011, 21:22

ՆԱՄԱԿ ԵՂԲՈՐՍ

1
Խռովահույզ օր է,
հուզախռիվ մտքեր...

Ծովը հավերժ գերի
(վերսկսվող պատրանք)...
մնչում-հեծեծում է
հսկա բիզոնի պես,
որ կորցրած էգին՝
ափեափ է խփվում,
ավազներն է լիզում՝
հագուրդ տալով մոլի
կրքին կործանարար։
Հետո պարպված-դադրած,
հեզ՝ քաշվում է նա ետ,
իր հին տարազի մեջ
ներփակվելու։

Ի՜նչ խոր խորհուրդ ունի
հառաչանքը ծովի
և հրճվանքը ծովի.
մեր սուտ ու փուչ կյանքի
մանրակերտն է ասես։

Թաց ավազին պառկած՝
ես երկինք եմ նայում,
նորից քեզ եմ փնտրում,
եղբա՜յրս, Լավրենտի՛...
Կլոր տարին անցավ,
դու դրախտի այգում
խորալներ ես լսում՝
աստվածային Բախի
որոգայթում գերված։

Կլոր տարին թռավ,
օ՜, ակնթարթ դժնի, –
գոնե մի լուր, մի զանգ...
Ու՞մ հետ կիսեմ հիմա
տագնապ ու հիացում։

Տեսա՞ր մեր հորն արդյոք,
լա՞վ է իրեն զգում, -
էլի տրտնջու՞մ է
տանջող հոդատապից։
Անահիտը ո՞նց է,
քույրը մեր աչքի լույս,
Գիտի՞, որ թոռ ունի՝
երեք արծիվ-արև։

Ո՞նց ավարտվեց վերջին
արշավը դժոխային՝
կիսալուսնի ներքո, -
էլ ու՞մ են հոշոտում...

Ղարաբաղի հարցը՝
ո՞ր ատյանն է քննում...
Հոգու իրավու՞նք, թե՞
տարածք եդեմական, –
ո՞րն է առաջնային,
ու՞մ օգտին է լուծում
չկաշառվող կաճառն
եվրաոգիների...

Գոնե մի լուր, մի զանգ…
դու միշտ ուշադիր ես
եղել քո ողջ կյանքում...

2
Արև, սոճուտ, ավազ,
դելֆինների շքերթ
ու ձկների վտառ,
որ սուրում են առաջ,
թեփուկների շեղբում՝
բրածո կյանք։
Մեդուզաներ ճապուկ,
որ պաճուճվում ոտքիդ՝
փառքն են հուշում անցյալ
Պոնտական մեծ ծովի։

Դրախտը հողեղեն
ինձ անդորր չի բերում,
իմ ծիծաղի միջից
լացն է թևաբախում
հրաշք այս դղյակում
Մերաբ Կեզուայի։
Մենգրելը՝ թուխ ասպետ
Մեդեայի զարմից,
կոլխիդական սիրո
ադամանդն է հղկում։
Եվ ես արդեն գիտեմ,
արգո-նավորդները
գեղմը առան-տարան՝
ոսկեփոշին թողած
նրան ի պահ։

Եվ ասպետի կողքին
դիցուհին մոշաչվի,
քույրը իմ, Մաղվալան*
հպարտ կախեթուհին, -
շփոթ մեր օրերի
զանգահարը քնքուշ,
ում աչքերի մթին
խորունկ խորքերի մեջ
վրաց ըմբոստ ոգու
հայելին է ճշգրիտ։

Այստեղ եղբայր գտա՝
նոր դժոխքից փախած
(օ՜, Սումգայիթ, Բաքու՝
արնոտ վերհուշ) –
Գուրամ Օդիշարիան.
պոետը տարագիր, –
նա կիսում է վիշտս,
և ես որբ եմ զգում
ինձ կիսով չափ...

Գուրամը հեգ պանդուխտ՝
աբխազական ափից
մի գիժ-վայրագ քամի
նրան պոկել-բերել,
այս նոր ափն է նետել։

Երկու կլոր տարի, -
սրտից արյուն տալով՝
վրացական ափում
նա իր ծովն է փնտրում,
ծովը իր մանկության
(գուցե բիզոնը չէ,
այլ հենց նա է, որ կա,
իր մարմնով հզոր
ծովը ալեկոծում),
և ես արդեն գիտեմ,
թե ինչու է այդքան
աղի ջուրը ծովի...

Նա մի տուն է շինել
ծովի հենց եզերքին,
երկու ոտքի վրա, -
իսկը կռունկի բույն, -
թե նոր աղետ սադրեն
(լեզուս թող պապանձվի),
չվող թռչունի պես
օջախն իր հավաքի
դնի թևի տակ ու...

Ծովը հավերժ գերի
(վերսկսվող պատրանք)...

Բա՛վ է քեզ վրդովեմ
հազար հարց ու հոգսով,
լոկ մի խնդրանք ունեմ
ես քեզանից.
թե հանդիպես Աստծուն՝
մեր սերը փոխանցիր
ու հարցրու.
–Այսքան արև ու լույս,
այսքան գույն ու շռինդ
քանի՞ գրոշ արժեն,
երբ տվել ես մարդուն
այնքան աղետ ու վիշտ,
որ ծովն իր ափերից
դուրս է հանում...

Գոնե մի լուր, մի զանգ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 31 мар 2011, 21:25

IN MEMORIUM

1
Այստեղ,
Սև ծովի ափին
ավազը սրսփում է
դողէրոցքով տենդի`
ընդառաջ վազող
ալիքի կապարե մարմինը
լափլիզելու...

Աղի ջրի շունչն է իշխում
համատարած,
և ծովը բացվում է
ասես հրամանով,
հիդրայի պես վերընձյուղվում
կապտականաչ ընկերքից,
կրկնում ինքն իրեն միլիոն անգամ...

Ծովի լռությունը վերք է,
դեղին ծաղիկ,
և թվում է՝
լուրթ անհունի
ահագնության առաջ
մարդը կորցրել է ուղին.
փշրվում է ամեն ինչ
ծովի թոհուբոհից,
միայն օդն է կարծր՝
թրծված ու մերկ մետաղ...
Մեկ էլ բույրը
բացվող հողի,
որի տակ իբր աշխարհ կա
սփռված…

2
Այստեղ,
այս օտար ափին,
ուր հուշն ու մղձավանջը
խառնվել են իրար,
ինչպես միահյուս արմատ,
ուր ծովն ինձ տալիս է
իր ջուրը ջնարակված,
իր հույսը՝ նախշուն`
տնական գաթայի վրա
մորս մատներով խազմզած
խորհրդավոր նշանների անտառ,
ինչպես կարմիր կայծակների
արագահոս գետեր,
որոնք դաջու՛մ են,
դաջու՛մ են
պատկերդ,
պատկերդ
սրտիս մեջ, իմ հարազատ...

3
Այստեղ
սուր ցավից կծկվում եմ
ավազների վրա,
մեջքս հենում
կեսօրվա միջնապատին, –
էլ չեն հասնում ինձ ձայներն ալիքների`
ջրերի խոր խորքերից
գալարվող…

Սև ծովին քո անունն են տվել,
վի՛շտ, –
դաշույնը խոցում է կրողին,
և ես ճեղքված եմ երկուսի,
ինչպես ծովի շուրթերը՝
բացվող-փակվող...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԼԵՎՈՆ ՂԱԶԻՆՅԱՆ
    Harutin » 30 окт 2010, 12:08
    1 Комментарии
    306 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    30 окт 2010, 12:09
  • ՆՈՒՆԵ ԼԵՎՈՆՅԱՆ
    Вложения Harutin » 29 сен 2010, 20:19
    4 Комментарии
    681 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 сен 2010, 20:20
  • ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ
    Вложения Harutin » 27 сен 2010, 21:07
    5 Комментарии
    475 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    27 сен 2010, 21:14