
Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977 թվականին Երևանում։ Նախ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը։ Միաժամանակ հաճախել է թիվ 172 դպրոցին կից Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում 1995 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին։ Ուսմանը զուգահեռ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը։ 1993 թվականին Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին։ Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ։ 1993-1999 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1999 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում, 1999-2003 թվականներին եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը։ 2000-2004 թվականներին աշխատել է «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում։ «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ
Луиза Нерсисян родилась в 1977 году в Ереване. Сначала училась в средней школе №172 в Ереване, в 1994 году окончила англо-персидское отделение Ереванской средней школы №149. Одновременно она посещала театр марионеток под руководством Сатеник Топузян при школе № 172, где играла в спектаклях «Ануш» и «Кармен». В 1995 году была принята на актерский факультет Ереванского государственного института театра и кино. Параллельно с учебой вела программу «Музыкальный почтовый ящик» на Общественном телевидении Армении. В 1993 году участвовала в фестивале «Серебряная ладья» в городе Костроме и завоевала I премию. В студенческие годы по приглашению Армена Джигарханяна сыграла в спектакле «Антигона» в Театре Маяковского в Москве. В 1993-1999 годах работала в Ереванском Молодежном театре. В Ереванском Камерном театре работает с 1999 года, в 1999-2003 годах была директором галереи Ереванского Камерного театра. В 2000-2004 годах работала в программе «Пахмтоц+» телекомпании «Н2». На студии "Еркат ТВ" снималась в сериалах "Шоу 1-02", "Любовь и смех", в программе "Умелые руки".