СТАНЬ VIP
В давке на вокзале Нью-Дели погибли 18 человек, еще 10 получили раненияЗападный бизнес готовится к возвращению в Россию - решающую роль сыграет победа сторонников ТрампаЗеленский подчеркнул, что не признает мирное соглашение, достигнутое США и Россией без участия УкраиныАкула откусила туристке обе руки у самого берега, когда она пыталась сделать снимок хищникаЗеленский отказался подписывать соглашение с США о редкоземельных минералах, назвав его несбалансированнымИзраиль сообщил о кибератаке, нацеленной на его Национальную платежную систему

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение Harutin » 25 сен 2010, 19:25

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ
Manvel Mikoyan.gif
Manvel Mikoyan.gif (29.29 кб) Просмотров: 1045

Manvel Mikoyan.jpg
Manvel Mikoyan.jpg (33.97 кб) Просмотров: 964
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение Harutin » 25 сен 2010, 19:29

***
Ամեն օր իմ մարմինն ու հոգին
հոշոտում են մաս առ մաս՝ մերձավորներս
և անթիվ-անհամար անծանոթներ,
իսկ երեկոյան նետում են սոված շների առջև,
որոնք, նայելով իմ անվրդով աչքերին,
մի պահ հապաղում են,
ապա շարունակում «երանելի գործընթացը»:
Իսկ կեսգիշերվա ուրվականները
սիրով ընդունում են այն ամենը, ինչը մնացել է ինձնից,
փորձում վերականգնել ինձ երազների մղձավանջներում,
և լուսաբացին հանձնել ճիշտ այնպիսի տեսքով,
ինչպիսին եղել եմ հոշոտվելուց առաջ:
Ու ամեն ինչ սկսվում է նորից,
ու ամեն ինչ կրկնվում է անվրեպ նմանությամբ...
...............................................................................
Մարդիկ զարմանում են
մաշկիս անսովոր ողորկությունից.
ոչ մի սպի, ոչ մի հետք...
Եվ մի օր գալիս ես Դու,
որ անտեղյակ ես հոշոտվելու անասելի «հեշտանքից»,
ինձ պարուրում ես արդեն մոռացված կենսալիցքերով,
հիշում ես անցյալի իմ պոռթկումները՝
ոչ մի տարբերություն:
Ասում ես.
-Նույնն է ամեն ինչ՝
մարմինդ, թռիչքից հետո վառվող աչքերդ,
միայն հրաժեշտի արցունքներն են
ավելի թափանցիկ ու աղի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение Harutin » 25 сен 2010, 19:31

ԱՐՁԱԿՈՒՐԴ

Այնտեղ, ուր օազիսներն են սիրո և վայելքի,
այնտեղ, ուր ինձ «ոչ ոք չի սպասում»,
մարմրում են իմ բոլոր երազանքները,
ու ամեն գիշեր ես ձայներ եմ լսում հեռուներից:
Այնտեղ վայրկյանները եռում են ժամերի խտությամբ,
խաբկանքը հագեցած է իրականության գույներով,
իսկ ձանձրույթը խոշտանգվում է ամեն քայլափոխի:
Այնտեղ տեսնում եմ իմ իրական դեմքը՝
օվկիանոսի ողորկ հայելում,
իսկ մարմինս չի այլափոխվում
հոգուս ցավազեղ ու անպատասխան ճիչերից:
Մուլատուհու սլացիկ և թրթռուն քայլքից
ծորում է անցյալի ու ապագայի մեղմօրոր մեղեդին,
աչքերը սեր են խոստանում՝
օրվա դատարկ անկյունները լցնելու համար:
Եվ խանդում են իրար նրա արևաբույր երկու զիստերը,
երկու ստինքներն ու... երկու ականջները,
որոնցից մեկում ես շշնջում եմ
նորածին հույզերից պոկված անծանոթ բառեր:
Նա չի հավատում, բայց վստահում է
աչքերիս մեջ կուտակված ծերացող կարոտին.
օվկիանոսը, քաղաքը, փողոցներն ու ծառերը,
մեր համբուրվելը «չնկատող» մարդիկ
դառնում են այնքան հարազատ,
որքան հավերժական ձգտումը ազատ ճախրանքների:

Իսկ հարմարավետ «խրճիթում»
մենք արթնանում ենք ճիշտ ժամանակին.
զարթուցիչն ազդարարում է ՆՈՐ ՕՐՎԱ սկիզբը,
«անհետաձգելի գործերը» թեթև հպվում են ինձ,
անցնում արագ ու աննկատ,
որովհետև դեռ զգում եմ նրա մաշկի ջերմությունը,
համբույրների կենարար համը,
աչքերի կործանիչ փայլը:
Խառնվում են ցերեկն ու գիշերը,
ինձ կլանում է ամեն պահի նորովի հմայող մուլատուհին,
մոռանում եմ ամեն ինչ,
նույնիսկ անունս, որ նա երբեմն արտասանում է,
աղավաղելով բոլոր տառերը:
Ամենաանտանելին, թերևս, մնում է օրացույցը,
որի թերթիկները շրջվում են անողոք արագությամբ՝
ինձ գուժելով ավարտը,
բայց ոչ արձակուրդի,
որովհետև ես արձակուրդում եմ եղել մշտապես,
արձակուրդ՝ կյանքից...
..............................................................................
Այնտեղ, ուր օազիսներն են սիրո և վայելքի,
այնտեղ, ուր ինձ «ոչ ոք չի սպասում»,
քնած են իմ բոլոր երազանքները:
Ես նոր զարթուցիչ եմ գնում,
թաքցնում չհրկիզվող պահարանում,
որ ոչ ոք չտեսնի
և անզգուշաբար չսեղմի բաղձալի կոճակը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение Harutin » 25 сен 2010, 19:35

***

Դու որտե՞ղ էիր, երբ լուսաբաց էր,
երբ արևի արթնացող կրակների մեջ
ես ամեն օր փնտրում էի քո դեմքը,
երբ հասնում էի աշխարհի ծայրը,
նամակներիդ հետ դեգերում
իմ ոտքերի տակից փախչող ժամանակի
խճճված ոլորաններում,
հետո հազիվ կռահում,
որ այդ մեկն էլ քո հերթական նմանակն է եղել:
Որտեղի՞ց էին այդքան նմանակները,
ինչո՞ւ էին ընդառաջ գալիս ինձ՝
մոլորության խախուտ նավակներին նստած:
Մենք այդպես էլ միասին չդիմավորեցինք լուսաբացը,
բայց քայլում ենք միասին դեպի մայրամուտ:
Քանի՜ անգամ են փշրվել իմ թևերը,
երբ թափանցիկ են թվացել ժայռերը,
քանի՜ անգամ եմ ես այրվել
ուրիշների խրախճանքը կատարյալ դարձնելու համար:
Մոխիրներս տարել է քամին,
լցրել առուները մանկության ցնորքների,
որ նորից վերադառնամ նորոգ թևերով:
Հետո գալարվել եմ ցավերից,
հետո փնտրել եմ ու նորից փնտրել:
Այդ ինչպե՞ս նորոգեցիր իմ թևերը,
երբ ցավից արդեն ոռնացին
բոլոր թափանցիկ ժայռերը,
և ես տեսա վերջապես նրանց դաժան կարծրությունը:
Դու ինձ տանում ես հանդա՜րտ
դեպի կանաչ բլուրներն իմ տենչերի,
որոնք արթնացել և երամ կազմած
ուղեկցում են մեզ ամենուր և ամեն վայրկյան:
Մենք միասին չենք դիմավորել լուսաբացը,
բայց միասին ենք գնում դեպի մայրամուտ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение Harutin » 25 сен 2010, 19:38

Որտե՞ղ են երաժիշտները

Կիբօրգներ են շրջում
հովիտներում բիբլիական,
ուր սերն ու սպասումը
անհիշելի ժամանակներից ի վեր
անթիվ-անհամար վարիացիաներ են ունեցել՝
գահավիժելով անդունդը ճղճիմության,
կամ սլանալով մինչև տիեզերք,
ուր հավատարմության մշտական ուղեկիցը
դավաճանությունն է եղել դասական,
ուր վաճառվել է խիղճը երեսուն արծաթով
(այժմ «առաջընթացն» ակնհայտ է՝
հաճախ բավական է նաև երեք արծաթը),
ուր ամուսնանում են մարդիկ
հսկա դղյակների ու շքեղ ավտոմեքենաների հետ
(իսկ դղյակներում ամենաանտեսված կահույքը
մահճակալն է թերևս),
ուր հոմանուհիները գերադասում են
հարմարավետ որջերը դարավոր թշնամու,
ուր փափուկ Աթոռի համար
ուրանում են նույնիսկ կաթը սեփական մոր,
ուր գայլերն ու բորենիները
զարմանում և կարկամում են
մարդկային ախորժակի անչափելիությունից,
ուր մուրացիկները զօր ու գիշեր
խղճի ողորմություն են բաժանում
հարուստներին ու պաշտոնյաներին,
ուր փոքրանում է լուսավոր շրջանը
և վերջին ճիգերը գործադրում՝
ետ մղելու գարշահոտ խավարը...
Ուր...
Կիբօրգներ են շրջում
հովիտներում բիբլիական,
փնտրում իրենց արարողների պահվածքում
այն, ինչ ծրագրավորել են իրենց մեջ,
փնտրում են հովվերգական օազիսները,
ուր հաղթում են սերն ու բարությունը,
ուր մարդկանցից ամեն մեկն ունի ընդամենը մի դեմք,
ուր դիմակների տակ և բառերի պատյանում
հրեշներ չկան դարանակալած,
ուր աստվածապաշտ չլինելու դեպքում
չեն կորցնում աստվածավախ լինելու բնազդը,
ուր ամեն քայլափոխի
մարդկանց չի հետապնդում
սխալ հասկացվելու վտանգը...

Կիբօրգներ են շրջում
հովիտներում բիբլիական:
Հոգնել են նրանք անօգուտ դեգերումներից,
հուսալքության ճիրաններում
ինքնահրկիզման ապարդյուն փորձեր են անում
(ծրագրավորումը հստակ ու անսխալ է,
անհերքելի են գիտության նվաճումները):
Նրանց կփրկի միայն «Լուսնի սոնատը».
-Որտե՞ղ են երաժիշտները...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение Harutin » 25 сен 2010, 19:53

***

Աչքերն է թարթում գիշերը խավար,
տունս լցվում է կայծոռիկներով.
հպվում են դեմքիս ու լուռ հավաքվում
մարած ու հոգնած իմ լուսամուտին:
Կրկնվում արագ այդ թարթումները,
կայծոռիկներ են գալիս նորանոր,
դարձյալ հպվում են դեմքիս ու խմբվում
լուսամփոփին տան ու շուրջբոլորը...
Փշաքաղվում եմ անսովոր լույսից,
անաղմուկ, հանգիստ բացվում է դուռս,
թափանցիկ քողով մարմինդ ծածկած՝
դու ներս ես մտնում՝ ժպիտը դեմքիդ,
անշտապ պատռում սպասումներիս
ձորձերը մաշված ու դուրս ես նետում:
Երկուսս էլ նույնն ենք կարծես մնացել,
անհագ պարպում ենք գինին կարոտի,
բայց չենք նկատում, որ ամեն վայրկյան
կայծոռիկներ են ընկնում հատակին...
Երբ ավարտվում է գինարբուքը մեր,
նիրհում եմ՝ գրկած իմ երազները,
իսկ առավոտյան, երբ արթնանում եմ,
տեսնում եմ՝ անշունչ հատակին ընկած
անթիվ-անհամար կայծոռիկներին:
Ու սարսափում եմ, մոլորվում, հետո
մեկ առ մեկ նրանց հավաքում եմ ես,
լցնում հուշերիս գետը վարարած...
.........................................................
Աստված իմ, Տեր իմ, դարձյալ մթնում է,
աչքերն է թարթում գիշերը նորից.
-Չվերադառնա՛ս, աղաչում եմ քեզ,
մեղք են, ափսոս են կայծոռիկները:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение Harutin » 25 сен 2010, 19:53

***

Խոնավանում են կրկին
մազերիս մասին հիշողության աչքերը,
և քրտինքի կաթիլները սահում են
ճաղատացող իմ գլխից,
գլորվում և կաթում արդեն խունացող,
բայց դեռևս օծանելիքիդ բույրը պահպանած
թղթերի վրա,
խոշորացնում քո գրած բառերը.
-Մի գեղեցիկ օր,
երբ ժամանակի բազմաշերտ շղարշների տակ
չի նշմարվի արդեն իմ անունը,
ձեռքս դանդա՜ղ կսահի նորից
քո մազերի մեջ,
դու կտեսնես իմ դեմքը,
աչքերիս մեջ այրվող կարոտը ծանոթ,
ու կջնջվեն իսպառ
ժամանակի բոլոր սահմանները,
և դու կժպտաս սիրով նախնական...
Քրտինքիս կաթիլները խառնվում են աննկատ
արցունքիս կաթիլներին՝
նույնքան աղի, որքան անապատը հիշողության,
նույնքան մաքուր ու բյուրեղյա,
որքան կարկաչող աղբյուրները
օազիսներում մեր ստեղծած:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение Harutin » 25 сен 2010, 19:54

Աշնան վերջին օրը՝ լքված զբոսայգում

Արևը վերջին ճիգերն է թափում՝
փրկելու տերևների անհետացող ոսկին,
իսկ առավել համառ տերևները զարդարում են ծառերը.
որոշել են առաջին ձյան պաղ ջերմությունն զգալ՝
ձուլված խիտ ճյուղերին:
-Վաղն արդեն ձմեռ է,-
շշնջում են աշխարհի բոլոր օրացույցները,
իսկ արևը, ծառերն ու համառ տերևները
նոր ավյուն են ներարկում աշնան երակներին:
Փակ են բացօթյա բոլոր սրճարանները,
որոնց պրոզայիկ ու հաշվենկատ տերերը
պոկել են նույնիսկ նստարանները`
բացի մեկից, որին նստած՝ ես փորձում եմ որսալ
թալանված աշնան վերջին ձայները...
Հնչում է մի հին մեղեդի,
և չխամրող կարոտի լույսից մշուշվում են աչքերս,
Դու դարձյալ կողքիս ես,
ու քո ժպիտը գուժում է
մեր սիրած աշնան հավերժությունը:
Քո հպումներից սիրտս դարձյալ բաբախում է
արագությամբ նախկին,
և բողբոջում են ծառերին
վերադարձի անբիծ ցանկությունները...
................................................................
Հնչում է բջջային հեռախոսս,
և հօդս է ցնդում պատրանքը երանելի:
-Շուտով կտեսնես Նրան, պա՛պ,
ես արդեն ուզում եմ ամուսնանալ,-
ասում է որդիս:
Ես քայլում եմ ամայի զբոսայգով
դեպի իմ ճակատագիրը,
դեպի ինձ հետ կապված բոլոր ճակատագրերը:
Արևը վերջին ճիգերն է թափում՝
փրկելու տերևների անհետացող ոսկին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение Harutin » 25 сен 2010, 19:55

Ռոմանտիկ վամպիրներ

Նրանք պահպանում ու փայփայում են իրենց զոհերին,
որ տևական լինեն, բազմախորհուրդ,
երանության պահերն անկրկնելի և դիվական։
(Ովքեր թույլ են, տկար, չեն դիմանում`
ժամանակից շուտ վայելելով ՙերկնային արքայությունը՚,
արցունքներ են քամում ափսոսանքի,
հավերժ մնալով նրանց զգայուն հոգիներում):

Միօրինակ ու տաղտկալի օրերի մեջ չխեղդվելու համար
միշտ փնտրում են նոր թիրախներ`
շնորհելու ուժեղներին Զոհի ՙբարձր ու վսեմ՚ կարգավիճակ։
Դարերի չափ ձգված ապրած տարիներին
նրանք չեն զգացել` ի՞նչ են սերը, սպասումը, թրթիռները,
և թեկուզ միակ ու եզակի իրենց ՙընտրյալին՚
ինքնամոռաց տրվելու պահերը և վերջապես` հեշտանքը։
Իսկ իրենց իսկ կողքին, շրջապատում,
աշխարհի բոլոր անկյուններում
ովքեր սեր են անում ու վայելում արգելված պտուղները,
զայրույթի և ցասման ալիքներով անթիվ
բզկտում են նրանց հոգիները,
լցնում դաժանությամբ,
քանզի մենության պաղասարսուռ ճիրաններում
նրանք լսում են ճիչերը հեշտալի
տեսնում գալարվող մարմիններ,
մինչ ձայներն ահագնանալով` վերածվում են ժխորի,
ստիպելով ուժասպառ տապալվել մահճակալին ու քնել`
այդպես էլ երազ չտեսնելնով։

Երբ արթուն են, վրեժխնդրության թունավոր նետերը
ձուլվում են նրանց ՙկուսական ու անբիծ՚ էության խորքում,
ուր վաղուց են թառամել
այդպես էլ չպայթած սիրո բողբոջները,
որոնք նեխել, վերածվել են կարծր,
միաժամանակ ամորֆ մի զանգվածի,
որից հնարավոր է ձուլել ամեն ինչ,
նույնիսկ պայթուցիկներ։
Ու որպեսզի չպայթեն իրենց ներսում եղած թույլ կայծերից,
ներարկում են նրանք պայթուցիկները
իրենց զոհերի երակների մեջ,
ապա թունավոր նետերով խոցում
նուրբ բջիջներն անգամ լարված նյարդերի։

Եվ վերջապե՛ս...
Հոսում է արյունը դանդա՛ղ ցավագալար հոգիներից,
որոնցում այդ պահերին մթագնում են
սիրո և վայելքի հուշերն անգամ։
Միայն մնում են անզոր ճիգերը`
ազատվելու տխեղծ այդ մղձավանջից։
Հենց այդ պահերին են վամպիրները ռոմանտիկ
վայելում հոսող արյունն աներևույթ։
Մշուշվում են նրանց աչքերն անհագուրդ,
իրենց ներսում շարժվում է ռիթմիկ
սատանայորեն պրկված ՙգործիքը՚,
ողողելով միտքն ու էությունը հեշտանքի պատրանքով խելագար։
Երակների նեղլիկ միջանցքներում բացվում են բոլոր խցանումները,
անհետանում է գարշահոտը,
որ մշտապես զգացել են բերանում,
ուր լեզվի անկանոն և անվերահսկելի
բարբառումների են վերածվել։
ՙԲարության ու քնքշանքի՚ կարճատև կրակներ են այրվում աչքերում,
հարթվում են դեմքերի այլակերպ կնճիռները,
պրկվում են նրանց թառամած զիստերն ու ստինքները,
խելահեղ ճիչեր են արձակում` շոշափելով դրանք,
նույնիսկ զգում են իրենց շուրթերին
չկայացած համբույրների անասելի քաղցրությունը։
Փողոցների աղբամաններն անգամ
նրանց աչքերում վերածվում են հսկա ծաղիկների,
խոսում են ռոմանտիկայի, բնության հրաշքների,
գեղեցիկի մասին, և այն արկածների,
որ կունենային Հավայան կղզիներում,
եթե փող լիներ ու ինքնաթիռը վթարի չենթարկվեր
երկարատև թռիչքի ժամանակ...

Անցնում են երանելի րոպեները,
և փշրվում է ամեն ինչ,
երբ սիրունիկ ու խելացի շները
որոշում են փողոցում լուծել հարցերը սիրային։
Ակնթարթորեն հսկա ծաղիկները վերածվում են աղբամանների,
մի այլանդակ շնանոցի է վերածվում
քաղաքն ասպնջական,
կրկին խցանվում են երակները,
և գարշահոտ է նորից զգացվում բազմաչարչար բերաններում,
իսկ լեզուները սկսում են բարբառել
ավելի ինքնավստահ ու թունազեղ։
Հայտնվում են կնճիռներն` ավելի այլակերպված,
թուլանում և կախվում են նորից
անձեռնմխելի զիստերն ու ստինքները,
իսկ աչքերն ավելի անսովոր գույն են ստանում`
գուժելով դատարկության և նոր նկրտումների մասին...

Նրանցից ոչ հեռու,
սրճարանում Աստծո օրն իր վայելող
սիրունատես մի աղջիկ (կամ տղա)
անհասկանալի դառնություն է զգում
սովորական սուրճից,
անսովոր թախիծ ու տագնապ է սողոսկում հոգին,
զայրանում և քիչ է մնում` հայհոյի մատուցողին,
բայց զսպում է իրեն,
քանզի վաղուց գիտե` ի՜նչ է սերը,
ի՜նչ են վայելքն ու հեշտանքը։
Միայն լավ է, որ չգիտե`
ինքն է Զոհը հերթական...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:31

***
Ժամանակ, ես ոչինչ չունեմ քեզնից թաքցնելու,
քանզի քո մեջ են ամփոփված
հազարամյակների բոլոր ցնցումներն ու արհավիրքները,
քանզի դու ես միայն տեսնում
իմ հույսերի ու սպասումների դաժան հոգևարքը
և պոռթկումներն ու պայթյունները,
որոնք կենսափրփուր են ցփնում քո դեմքին,
սակայն իրականում հոգեդարձ են անում լոկ:

Ծանրանում է լռությունը,
խլանում են սիրո և ատելության բոլոր խոսքերը,
միայն տեսնում եմ շարժվող շուրթերը մարդկանց
և աչքերում առկայծող գունախաղերը...
Լսվում է մի պահ փափուկ ու մետաղաձայն.
-Այդտեղ՝ ներքևում, չի՞ մեռել սերը:
Ու հաջորդ պահին հալվում է լռությունը,
որի մեջ եռում են բոլոր աղմուկներն ու ճիչերը,
արձագանքվում ու մարում հեռվում:

Ժամանակ, նեղանում են քո միջանցքները,
և մուրճը ձեռքիս՝ ես քանդում եմ ամեն օր
պատերը խունացած ու կարծրացած,
փրկվելու համար շնչահեղձ լինելուց,
ունենալու ի՛մ միջանցքը
և ի՛մ պատուհանը՝
նայելու հեռվում առկայծող լույսերին,
որոնք թափանցում են իմ խորքերը
ու ստիպում քայլել դեպի անհայտություն:

Ժամանակ, ես ոչինչ չունեմ քեզնից թաքցնելու,
դու ես ամենահուսալի այն հյուղակը,
որտեղ ես պաշտպանվում եմ ամպրոպներից ու կայծակից:
Եվ լավագույն ավարտն իմ
լինելու է հենց այդ հյուղակում,
երբ այրվեմ ու մոխրանամ
իմ մեջ կուտակված լիցքերի լարումներից`
ընդունելով կայծակի հարվածն անխուսափելի...
Իսկ հետո՞. հորդառատ անձրևը կլվանա բոլոր հետքերը,
և դու՝ ժամանակ, դարձյալ կմնաս մաքուր ու անկրկնելի...

Հողը խոնավ է, իր մեջ ամփոփած՝
անհիշելի ժամանակներից ի վեր
բոլոր բռնակալների ու ստրուկների,
հանճարների և «հոգով աղքատների»
դաժան ու երանելի արցունքները:
Միլիոն տարի հետո ևս հողը խոնավ կլինի,
միայն չի խամրի իմ արցունքի վերջին կաթիլը՝
խառնված բոլոր «վերջիններին»,
հետո բյուրեղացած մի կետում,
ուր ամեն գարնան կբացվի ի՛մ ծաղիկը`
ի՛մ փոխարեն վայելելու
բոլոր հողմերի ու անձրևների,
և հավերժական արևի
անօրինակ բերկրանքը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ