СТАНЬ VIP
Армения участвует в СНГ из-за Алма-Атинской декларации - СимонянСпикер парламента Армении предложил распустить межпарламентскую комиссию Армения-АрцахСкончался легендарный ведущий КВН Александр МасляковАрмения передала Азербайджану полностью согласованный текст мирного договора и ждет ответной реакции - МирзоянЖители одного из округов Еревана из-за аварии останутся без воды на 10 часовСпикер парламента Армении допустил вывод пограничников России с границ с Ираном и Турцией

ՄԵՐՈՒԺԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԵՐՈՒԺԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:10

ՄԵՐՈՒԺԱՆ

Merujan.jpg
Merujan.jpg (3.9 кб) Просмотров: 1160
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԵՐՈՒԺԱՆ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:10

ԿԱՐՈՏԻ ՔՈՒՐՄԸ


Բո­լոր երախ­տա­վոր­ներն ար­ժա­նա­նում են իրենց ժա­մա­նա­կա­կից­նե­րի հիշ­ո­ղու­թյա­նը, եթե մի­այն վեր­ջին­ներս երախ­տա­գետ պար­տա­պա­նի հա­վա­տար­մու­թյամբ ու ակ­նա­ծան­քով գրիչ են վերց­նում` գրա­վոր խոս­քով սր­տի պարտք մա­տու­ցե­լու հա­մար: Փառք Աստ­ծո, որ գրո­ղի այս տե­սա­կը դեռևս ապ­րում է մեր մի­ջա­վայ­րում, որ­պես անց­յա­լը ներ­կա­յին կա­պող հոգևոր շղ­թա­յի օղակ:
Եվ ահա, վե­րոնշ­յա­լի պար­տադ­րան­քով, հիշ­ում եմ ավագ գր­չեղ­բորս` մեր ժա­մա­նա­կի ոս­կե­բե­րան թարգ­մա­նիչ­նե­րից Հեն­րիկ Սևանին, ում հա­յե­ցու­մով Շեքս­պի­րի, Բայ­րո­նի և հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան ու­րիշ մե­ծե­րի ան­զու­գա­կան գոր­ծե­րը կար­դա­լու եր­ջան­կու­թյունն եմ ու­նե­ցել:
Հա­մակ­րե­լի ար­տա­քին ու ներ­քին էու­թյամբ այս մտա­վո­րա­կանն իր վե­րին աս­տի­ճա­նի բա­րե­կիրթ շար­ժուձևով օրի­նա­կե­լի էր, ինչ­պի­սիք էին իր թարգ­մա­նած հե­ղի­նակ­նե­րը` հա­մա­ձայն նրանց կեն­սա­գիր­նե­րի վկա­յու­թյանց: Զվար­ճա­սեր չէր, բայց գի­տեր կա­տա­կել` առանց ավե­լոր­դա­բա­նու­թյան, չանց­նե­լով բա­րո­յա­կա­նի սահ­ման­նե­րը: Գթա­ռատ էր ու շռայլ, ձեռ­քը գր­պա­նը տա­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյամբ: Ու­ներ նա­խան­ձե­լի հիշ­ո­ղու­թյուն, երբ ար­տա­սա­նում էր հան­ճար­նե­րին:
1997թ. աշ­նանն էր: Ծա­ռե­րը կրա­կե շո­րեր էին հա­գել ու հրա­կար­միր զար­դա­րել Երևանի պու­րակ­նե­րը, որոն­ցից գե­ղահ­րաշ­ը «Սի­րա­հար­նե­րի այ­գին» էր: Այս­տեղ շր­ջում էինք դան­դաղ քայ­լե­րով, ասես սի­րա­հար զույ­գե­րի վա­յել­քի մեր ուշ­ա­ցած կա­րո­տը հա­գեց­նե­լու հա­մար, և Հեն­րի­կը կա­մաց ու հան­դարտ տո­նով ար­տա­սա­նում էր հատ­ված­ներ այդ օրե­րին տպագր­ված Շեքս­պի­րի «Սիմ­բե­լի­նից»: Հիշ­եց­նեմ, որ ար­տա­սան­վա­ծը մի նա­մակ էր, որը Պոս­թու­մո­սի ծա­ռա Պի­զա­նի­ոն հանձ­նել էր Բրի­տա­նի­ա­յի թա­գա­վոր Սիմ­բե­լի­նի դս­տե­րը` առա­ջին ամուս­նու­թյու­նից` Իմո­գե­նին և սա կար­դում էր. «Քո տի­րու­հին, Պի­զա­նի­ո, պոռն­կա­ցել է իմ ան­կող­նու մեջ: Ապա­ցույց­նե­րը սիրտս ար­յու­նո­տում են: Ես չեմ խո­սում ինչ­-որ անն­շան կաս­կա­ծան­քի մա­սին: Փաստն այն­քան զո­րա­վոր է, որ­քան իմ վիշ­տը, և այն­քան ստույգ, որ­քան իմ վրեժխնդ­րու­թյու­նը: Եթե նրա դա­վա­ճա­նու­թյու­նը չի սա­սա­նել քո հա­վա­տար­մու­թյու­նը, ու­րեմն, Պի­զա­նի­ո, դու պետք է իմ վրե­ժը առ­նես: Թող քո սե­փա­կան ձեռ­քե­րը խլեն նրա կյան­քը: Ես այդ բանն անե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը տա­լիս եմ քեզ Միլ­ֆոր­դի նա­վա­հանգս­տում, ուր իմ նա­մա­կը կհ­րա­պու­րի նրան: Եթե դու վա­խե­նում ես պոռ­նի­կին սպա­նել և չես հա­մոզ­վում, որ նա պոռ­նիկ է, ու­րեմն, դու նրա խայ­տա­ռա­կու­թյան կա­վատն ես և ինձ հա­վա­սա­րեց­նում ես ան­հա­վա­տար­մու­թյան հետ»:
Օ, ինչ­պի­սի հի­աց­մուն­քով ու ոգևորու­թյամբ էր ար­տա­սա­նում` յու­րա­քանչ­յուր բա­ռին առանձ­նա­հա­տուկ շեշ­տա­դրում տա­լով, կար­ծես թե այդ­պի­սով շեշ­տում էր նա­մա­կի կարևորու­թյու­նը` որ­պես դրա­մա­յի վախ­ճա­նը են­թադ­րե­լու մի­ջոց: Այս­տեղ կա­տա­րե­լա­պես փայ­լում էր Հեն­րիկ Սևան շեքս­պի­րա­գետ թարգ­մա­նի­չը, ում հազ­վա­դեպ եմ հան­դի­պել այդ­քան պայ­ծա­ռա­կերպ­ված:
Երբ ար­տա­սա­նու­թյունն ավարտ­վեց, գր­չեղ­բայրս դի­մեց ինձ.
- Արևել­քի հան­ճար­նե­րից ու՞մ ես ավե­լի հո­գե­հա­րա­զատ հա­մա­րում քո նե­րաշ­խար­հին:
Ես, առանց վա­րա­նե­լու ասա­ցի, որ Օմար Խա­յա­մից բարձր որևէ մե­կին չեմ տես­նում:
- Եթե այդ­պես է, ար­տա­սա­նիր նրա քա­ռ­յակ­նե­րից այն­պի­սին, որը ես լսած կամ կար­դա­ցած չլի­նեմ:
Ես հիշ­ե­ցի մի քառ­յակ` Հով­սեփ Միր­զա­յա­նի թարգ­մա­նու­թյամբ, տպագր­ված Թեհ­րա­նում.

Մեր ընկերները մեզնից հեռացան անխոս, անհառաչ,
Տես ինչպես տարավ նրանց մեկ առ մեկ մահը
ինքնահաճ,
Կյանքի խնջույքում մենք նույն բաժակից խմեցինք
գինին,
Ոմանք` մնացին, ոմանք` հարբեցին մեզնից շատ
առաջ:

Մենք պու­րա­կից դուրս եկանք և ուղղ­վե­ցինք դե­պի Ար­շա­կուն­յաց փո­ղոց, որ­տեղ մա­մու­լի շեն­քի ու­թե­րորդ հար­կում գտն­վում էր նրա որ­դու` Տիգ­րա­նի «Առե­րե­սում­-Ա­նի» հրա­տա­րակ­չու­թյու­նը: Հան­դի­պե­ցինք Տիգ­րա­նին, ող­ջա­գուր­վե­ցինք, զրու­ցե­ցինք, ճաշ­ա­կե­ցինք ինչ որ դր­վեց սե­ղա­նին: Ես շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցի ու հե­ռա­ցա` խա­ղա­ղու­թյամբ թող­նե­լով հա­րա­զատ­նե­րին: Չմո­ռա­նամ ասել, որ Տիգ­րա­նը նույն­պես ար­ժա­նա­հարգ մտա­վո­րա­կան էր, գրա­գետ բա­նա­սեր, ում գր­չին եմ պատ­կա­նում բազ­մա­թիվ հոդ­ված­ներ և ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ, որոն­ցից առա­վել նշա­նա­կա­լի­ցը ծո­վա­կալ Իսա­կո­վի կյանքն ու գոր­ծը հա­վեր­ժաց­նող մե­նա­գրու­թյունն է:
Հեն­րիկ Սևանը մեր գրա­կա­նու­թյան մեջ նախ հա­մար­վում է ման­կա­գիր բա­նաս­տեղծ: Նրա ման­կա­կան բա­նա­ստեղ­ծու­թյուն­նե­րի մեծ մա­սը հայ մա­նուկ­նե­րի սի­րե­լի ոտա­նա­վոր­ներն են և ար­տա­սան­վում են նա­խադպ­րո­ցա­կան ու դպ­րո­ցա­կան տա­րի­քի երե­խա­նե­րի շուր­թե­րով: Սա­կայն, լրջա­գույնս եթե մո­տե­նանք նրա գրա­կան ժա­ռան­գու­թյա­նը, ապա նրան կճա­նա­չենք ար­դի թարգ­մա­նա­կան ար­վես­տի լա­վա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը` ի շարս այն­պի­սի երևելի­նե­րի, ինչ­պի­սիք են Ար­բուն Տա­յա­նը, Սի­մոն Կրկ­յա­շար­յա­նը, Սու­րեն Վա­հու­նին, Աբ­րա­համ Ալիք­յա­նը, Խաչիկ Դաշ­տեն­ցը և այլ մե­ծա­համ­բավ անուն­ներ:
Իհար­կե, ին­քը թարգ­մա­նիչ­նե­րից մի­ան­շա­նակ ըն­դու­նում էր վե­նե­տիկ­յան մի­ա­բա­նու­թյան փա­ռա­վոր­նե­րին` Ավ­գեր­յան­նե­րին, Այ­տըն­յան­նե­րին, Մու­րադ­յան ու Մել­քոն­յան կտա­կի սա­նե­րին:
Եր­կար ապ­րեց, գնաց ճա­կա­տագ­րի սվին­նե­րին ըն­դա­ռաջ, ծանր ու թանկ կո­րուստ­ներ տվեց` մինչև իր խորհրդա­վոր մե­նու­թյունն ու մա­հը: Թերևս որևէ մտա­վո­րա­կան խա­ղաղ կյան­քի պայ­ման­նե­րում այն­քան անա­գո­րույն տան­ջանք­ներ չտե­սավ, որ­քան Հեն­րիկ Սևանը, ան­քեն ու բար­յաց­ակամ այս մար­դը: Եվ այս պա­րա­գա­յում ան­գամ անտր­տունջ տա­րավ իր բա­ժի­նը և հե­ռա­ցավ աշ­խար­հից` առանց Աստ­ծուց դժ­գո­հե­լու, ինչ­պես աստ­վա­ծաշնչ­յան Հոբ Երա­նե­լին, ում որ­դե­րը հոշ­ո­տե­ցին:
Երբ մա­հա­ցավ սի­րեց­յալ կի­նը` տի­կին Աստ­ղի­կը, սկսեց դժ­գո­հել բախ­տից, քան­զի նրա­նից բա­ցի ոչ մի կնոջ չէր սի­րել, ոչ մի­այն մեղք հա­մա­րե­լով, այլև նրան հա­վա­սա­րը չգտ­նե­լով: Հի­րա­վի, Հեն­րիկ Սևանը մի­ա­սեր տղա­մարդ էր, և Աստ­ղի­կը նրա մի­ակ և անկրկ­նե­լի սերն էր եղել: Բայց ժա­մա­նա­կը հա­մո­զեց նրան, որ մա­հը հրաշք­ներ չի սի­րում, և կա­տար­վա­ծը ան­խու­սա­փե­լին էր, ուս­տի պետք էր հաշտ­վել Աստ­ղի­կի բա­ցա­կա­յու­թյան հետ, մինչև հա­ջորդ կյան­քում նրան հան­դի­պե­լը:
Կաս­կա­ծից վեր է, որ թարգ­մա­նի­չը բա­ցա­ռա­պես տի­րա­պե­տում է հա­մո­զե­լու ար­վես­տին և կա­րո­ղա­նում է փո­խադ­րե­լով այ­լազ­գի գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, այն­տեղ նկա­րագր­վող իրա­դար­ձու­թյու­նը իրեն հա­րա­զատ լեզ­վա­մտա­ծո­ղու­թյան մի­ջո­ցով ներ­կա­յաց­նել իբրև սե­փա­կան հայ­րե­նի­քում կա­տար­ված իրա­դար­ձու­թյուն: Հան­ձին Հեն­րիկ Սևանի, ու­րիշ­ի և իր ապ­րած անձ­նա­կան ող­բեր­գու­թյունն այն­պի­սի հմ­տու­թյամբ էր հրամց­վում շր­ջա­պա­տին, որ վեր­ջինս ան­վե­րա­պա­հո­րեն հա­մա­րում էր իրե­նը և հո­գե­պես ցնց­վում: Այս­պես էր լի­նում այն ժա­մա­նակ, երբ Հեն­րի­կը վեր­հիշ­ում ու նկա­րագ­րում էր որ­դու` Տիգ­րա­նի մա­հը, որն ան­ժա­մա­նակ էր ու ցա­վա­լի: Այս դեպ­քում նրան սփո­փել ան­կա­րե­լի էր, որով­հետև կո­րուս­տը ան­չա­փե­լի մեծ էր նրա հայ­րա­կան սր­տի տա­րո­ղու­թյու­նից, ուղ­ղա­կի խե­լա­գա­րեց­նող: Չեմ մո­ռա­նում` հու­ղար­կա­վո­րու­թյու­նից հե­տո տր­ված հո­գե­հա­ցի ժա­մա­նակ ինձ խնդ­րեց նս­տել իր կող­քին: Լսում էի նրա ար­տաս­վա­խառն հե­կե­կան­քը.
- Տե­սա՞ր ինչ­պես թա­ղե­ցի որ­դուս: Իմ գնա­լու հերթն էր: Աստ­ված անար­դար եղավ:
Որ­դու մահ­վա­նից հե­տո Հեն­րիկ Սևանը հա­վաք­վեց ինքն իր մեջ, մե­կու­սա­ցավ և ամ­բող­ջո­վին տր­վեց գրա­կա­նու­թյա­նը: Ու­նե­ցավ իր աշ­խար­հը, նե­րանձ­նա­կան վշ­տե­րով պաշ­ար­ված, իհար­կե դս­տեր` Անա­հի­տի և որ­դու Տիգ­րա­նի զա­վակ­նե­րի խնա­մա­կա­լու­թյան ու հո­գա­տա­րու­թյան ներ­քո: Եվ այ­նու­հան­դերձ, սի­րում էր հե­ռա­ձայ­նել բա­րե­կամ­նե­րին ու ըն­կեր­նե­րին, հե­տաքրքր­վել նրանց որ­պի­սու­թյամբ: Նա մեր մի­ջա­վայ­րի կա­րո­տի քուրմն էր:
Վեր­ջին ան­գամ նրան հան­դի­պե­ցի իր բնա­կա­րա­նում, որ­դե­կո­րույս հոր անմ­խի­թար վի­ճա­կում: Զրու­ցում էինք: Խոսում էր, բայց մշուշ­ոտ աչ­քե­րը չէ­ին կտր­վում կնոջ ու որ­դու լու­սան­կար­նե­րից: Կորց­րել էր հա­վա­տը բո­լո­րի հան­դեպ:
- Չեմ հա­վա­տում ոչ մե­կին և ոչն­չի: Հա­ճախ եմ հիշ­ում Սե­նե­կա­յի թևավոր խոս­քից` «Բա­րե­կա­մու­թյունն ավարտ­վում է այն­տեղ, որ­տեղ սկս­վում է անվս­տա­հու­թյու­նը»: Բա­րե­կամ­ներս չկան, վս­տա­հու­թյունս կո­րած է:
Ափ­սոս, որ մե­զա­նից այս­պես հե­ռա­ցավ Հեն­րիկ Սևանը, մեր օրե­րի հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան հա­յա­խոս լու­սա­վո­րի­չը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Էսսեներ