СТАНЬ VIP
Точка невозврата: США и Израиль атаковали ИранThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяМой брак с Николом Пашиняном завершен. Анна Акопян

Մեսրոպ Մաշտոց

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մեսրոպ Մաշտոց

Сообщение Meriko » 30 апр 2008, 23:12

Կենսագրություն

361 - 440
Մեսրոպ Մաշտոց

...
Հայոց այբուբենի ստեղծող, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիր: Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Ծննդյան հավանական տարին՝ 361թ.: Կրթություն է ստացել Ներսես Մեծ հայրապետի՝ Հայաստանում բաց արած օտարալեզու դպրոցներից մեկում՝ տիրապետելով հունարենին, ասորերենին և պարսկերենին: Ծառայության է անցել Խոսրով Արշակունի հայոց թագավորի արքունիքում՝ որպես արքայատուր հրամանները գրի առնող և զինվորական: Որոշ ժամանակ անց տարվել է քրիստոնեական լուսավորության գաղափարով, փոխադրվել Գողթն գավառ և իրեն նվիրել ճգնության ու քարոզչության: Այդ ընթացքում մտահղացել է հայոց գիր ստեղծելու նվիրական ծրագիրը: Օտարաքաղ դանիելյան նշանագրերի փորձարկումից հետո, Սահակ Պարթև եպիսկոպոսապետի և Վռամշապուհ թագավորի սատարումով, 405-406թթ. մեջ Եդեսիայում ստեղծել է հայոց այբուբենը:
Մաշտոցն իր եռանդն ու իմացական հանճարը նվիրաբերել է հայրենի ժողովրդի կրթությանն ու լուսավորությանը՝ դպրոցներ հիմնելով Հայաստանի թե' արևելյան և թե' բյուզանդական բաժիններում: Թարգմանիչ է և հայ ազգային ինքնուրույն մատենագրության սկզբնավորողներից մեկը: Նրան են պատկանում բազմաթիվ հոգևոր երգեր՝ Ապաշխարության կարգի շարականները, որոնք կատարվում են Մեծ պահքի շրջանում:
Վախճանվել է 440թ. փետրվարի 17-ին: Թաղվել է Վահան Ամատունի իշխանին պատկանող Օշական գյուղում: Ս. Մեսրոպ եկեղեցում ամփոփված նրա շիրիմը ժողովրդական ուխտավայր է:


  • Մեսրոպ Մաշտոց
    • Կենսագրություն
    • Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց
    • Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ
    • Մեղայ Տէր, բազումողորմ Աստուած
    • Մեղք իմ բազում են յոյժ
    • Աստուած բազումողորմ
    • Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն
    • Շարականներ

Вложения


(22.78 кб) Просмотров: 61448
(60.79 кб) Просмотров: 61451
Последний раз редактировалось Meriko 30 апр 2008, 23:38, всего редактировалось 1 раз.
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Сообщение Meriko » 30 апр 2008, 23:25

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:




Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ.
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ.
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն:
Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր:
Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր:
Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր:



Մեղայ Տէր, բազումողորմ Աստուած,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, և անկանիմ առաջի Քո,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, խոստովանիմ զյանցանս իմ,
Մեղայ, ողորմեա:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Сообщение Meriko » 30 апр 2008, 23:26

Մեկ դիտողություն հայագիտության մեջ ընդունված Մաշտոցի ծննդյան մոտավոր տարե-
թվերի վերաբերյալ.
Հայտնի փաստ է, որ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան ստույգ ժամանակը պատմագրությունը
մեզ չի ավանդել, սակայն ,այնուամենայնիվ , մի քանի հայագետներ հանգել են այն եզրա-
կացությանը, որ վերջինս ծնվել է մոտ 361 կամ 362 թթ.:Այն դեպքում, երբ պատմական
անձի ծննդյան տարեթիվը հայտնի չէ, զավեշտալի է առաջադրել նման որոշակիացված
տարեթվեր:
Ըստ Կորյունի Սահակ Պարթեւի մահվան տարում` 439 թ., Մաշտոցը ծերունական տա-
րիքում էր: Մաշտոցը մահացել է 440 թվականին, ուստի ետ հաշվարկելով շուրջ 75/85
տարի` մենք հանգում ենք այն եզրակացությանը, որ վերջինս ծնվել է մոտ 350-360 ական
թվականների ընթացքում:Մեկ այլ տեղեկության համաձայն Մաշտոցը ծառայել է հայոց
Խոսրով III թագավորի արքունիքում որպես զինվոր, ապա գրագրի-դպիր :Հայտնի է, որ Խոսրովը թագավորել է 380 ականների երկրորդ կեսին, մոտ 384/85-388/89 թվականնե-
րին:Զինվոր լինելու(ապա եւ գրագրի-դպիր)համար Մաշտոցը պետք է լիներ ոչ պակաս
քան 20 եւ , ըստ երեւույթին, ոչ ավել քան 30/35 տարեկան:Շուրջ 386-ից համապատաս-
խանաբար ետ հաշվարկելով կրկին կանգ ենք առնում 350-360 թվականների վրա:Վերո-
նշյալ 20 ամյա ժամանակահատվածի միջինը` 360 թիվը, պետք է համարել Մեսրոպ
Մաշտոցի ծննդյան տարեթիվը:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Сообщение Meriko » 30 апр 2008, 23:28

Մեղք իմ բազում են յոյժ,
Ծանր են քան զաւազ ծովու,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

Բաց, Տէ՛ր, զդուռն ողորմութեան,
Որ ողբալով կարդամ առ քեզ,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

Հեղ յիս զգթութիւնդ քո,
Բազմումողորմ եւ մարդասէր.
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Сообщение Meriko » 30 апр 2008, 23:29

Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Արեգակն արդարութեան,
Ծագեա ի հոգիս մեր
Զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա՛:

Տո՛ւր մեզ, տէ՛ր, զխաղաղութիւն
Եւ փրկեա ի նեղչաց մերոց,
Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա՛:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Сообщение Meriko » 30 апр 2008, 23:29

Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն
Յապականացու կենցաղըս ծախեցի,
Այլ առ քեզ միայն պաղատիմ,
Բարերար փրկի'չ,
Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:

Ըզցանգ հոգւոյ իմոյ քակտեցի
Եւ եղէ անբարունակ որթ,
Այլ առ քեզ միայն պաղատիմ,
Բարերար փրկի'չ,
Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:

Ոստաքանց եղէ ես որպէս զարմաւենի
Պըտղակորոյս` որպէս ձիթենի,
Այլ առ անյիշաչար եւ անոխակալ փըրկի'չ,
Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Сообщение Армине » 11 авг 2008, 13:42

Շարականներ

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ.
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ.
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն:
Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր:
Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր:
Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր:



Մեղայ Տէր, բազումողորմ Աստուած,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, և անկանիմ առաջի Քո,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, խոստովանիմ զյանցանս իմ,
Մեղայ, ողորմեա:



Ընդ առաւօտս կանխեցից՝
Յանդիման լինել քեզ,
Թագաւոր իմ և աստուած իմ:

Ընդ առաւօտս լուիցես
Ձայնի իմում, տէր.
Թագաւոր իմ և աստուած իմ:

Ես զքեզ աղաչեմ, տէր,
Նայեա յաղօթս իմ,
Թագաւոր իմ և աստուած իմ:


Մեղք իմ բազում են յոյժ,
Ծանր են քան զաւազ ծովու,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

Բաց, Տէ՛ր, զդուռն ողորմութեան,
Որ ողբալով կարդամ առ քեզ,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:

Հեղ յիս զգթութիւնդ քո,
Բազմումողորմ եւ մարդասէր.
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:


Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:

Արեգակն արդարութեան,
Ծագեա ի հոգիս մեր
Զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա՛:

Տո՛ւր մեզ, տէ՛ր, զխաղաղութիւն
Եւ փրկեա ի նեղչաց մերոց,
Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա՛:


Ի նեղութեան իմում օգնեա՛ ինձ, տէ՛ր,
Որպէս երբեմն Յովնանու, եւ ողորմեա՛:

Ի յանցանաց իմոց մաքրեա՛ զիս, տէ՛ր,
Որպէս երբեմն զմաքսաւորն, եւ ողորմեա՛:

Ի նենգաւոր շրթանց փրկեա՛ զիս, տէ՛ր,
Եւ յարենէ ապրեցո եւ ողորմեա՛:



Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն
Յապականացու կենցաղըս ծախեցի,
Այլ առ քեզ միայն պաղատիմ,
Բարերար փրկի'չ,
Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:

Ըզցանգ հոգւոյ իմոյ քակտեցի
Եւ եղէ անբարունակ որթ,
Այլ առ քեզ միայն պաղատիմ,
Բարերար փրկի'չ,
Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:

Ոստաքանց եղէ ես որպէս զարմաւենի
Պըտղակորոյս` որպէս ձիթենի,
Այլ առ անյիշաչար եւ անոխակալ փըրկի'չ,
Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Сообщение Армине » 11 авг 2008, 13:44

Изображение

Հայերեն տառերով առաջին նախադասությունը գրեց Մեսրոպ Մաշտոցը՝
"Ճանաչել իմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ"
("Ճանաչել իմաստություն ու խրատ, իմանալ հանճարի խոսքերը"): :)
Аватара пользователя
Армине
Супермодератор
Супермодератор



Вернуться в Բանաստեղծություններ