СТАНЬ VIP
Десять европейских стран прекратили принимать заявки сирийских беженцев на убежищеТАСС: Башар Асад прибыл с семьей в МосквуРоссия запросила экстренные консультации СБ ООН по ситуации в СирииГлава дипломатии ЕС: Конец диктатуры Асада - это позитивное и долгожданное событиеЕС прогнозирует, что 2024 год станет самым жарким за всю историю наблюденийГлава МИД Армении допустил возможность транзита товаров между Арменией и Азербайджаном

ՆԻԶԱՐ ԿԱԲԲԱՆԻ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՆԻԶԱՐ ԿԱԲԲԱՆԻ

Сообщение Harutin » 04 апр 2011, 21:48

ՆԻԶԱՐ ԿԱԲԲԱՆԻ

Nizar Kabani.jpg
Nizar Kabani.jpg (6.56 кб) Просмотров: 594
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՆԻԶԱՐ ԿԱԲԲԱՆԻ

Сообщение Harutin » 04 апр 2011, 21:49

ԵՐԲ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԱՐԱԲՆԵՐԻ ՎԱԽՃԱՆԸ

Մանկուց փորձում եմ երկիր նկարել.
Փոխաբերաբար անվանենք արաբների երկիր,
Ինձ ներեցին, երբ կոտրեցի լուսնի ապակին,
Շնորհակալություն հայտնեցին, երբ գրեցի սիրային կասիդան,
Ու թույլ տվեցին, որ սիրով զբաղվեմ,
Ինչպես ծառի վրայի բոլոր ճնճղուկները:
Փորձում եմ երկիր նկարել.
Սովորեցրու ինձ, որ սիրահարներին ընդմիշտ հավասար լինեմ.
Ամռանն իմ սիրո թիկնոցը կփռեմ քո տակ,
Վարար անձրևի ժամանակ հագուստդ կքամեմ:
Փորձում եմ նկարել երկիր,
Որը կունենա խորհրդարան` հասմիկներից,
Եվ հասմիկների բուրմունքից` ժողովուրդ,
Նրա աղավնիները կքնեն գլխիս վրա,
Նրա մզկիթները կարտասվեն աչքերումս:
Փորձում եմ նկարել երկիր,
Որն իմ բանաստեղծությանը մասնակից լինի,
Եվ իմ ու իմ մտքերի միջև չի խառնվի,
Եվ ճակատիս վրա չեն թափառի նրա զինվորները,
Փորձում եմ երկիր նկարել.
Պարգևատրեցին ինձ, երբ կասիդա գրեցի,
Ու ներեցին, երբ խենթությունս բերնեբերան լցվեց:
Փորձում եմ նկարել սիրո քաղաք,
Որն ազատ կլինի բոլոր կապանքներից,
Ուր կանացիությունը չի զոհաբերվի և մարմինը չի ճնշվի:
Ուղևորվեցի դեպի հարավ... ուղևորվեցի դեպի հյուսիս,
Եվ ոչ մի օգուտ...
Բոլոր սրճարանների սուրճը նույն համն ունի,
Բոլոր կանայք, եթե մերկ չեն, նույն բուրմունքն ունեն,
Բոլոր ցեղերի տղամարդիկ կերակուրը չեն ծամում,
Ու նույն վայրկյանին էլ կանանց են խժռում,
Փորձում եմ հենց սկզբից,
Որ որևէ մեկին նման չլինեմ,
Ընդմիշտ մերժեցի պահածոյացած խոսքը,
Մերժեցի ցանկացած կուռքի երկրպագումը:

Փորձում եմ այրել բոլոր տեքստերը, որոնցով հագնվել եմ.
Կասիդաներից հետո գերեզմանն է,
Լեզվից հետո` պատանքը ...
Վերջին կնոջն եմ ժամադրում,
Սակայն ես եկել եմ ժամանակի անցումներից հետո,
Փորձում եմ ազատվել իմ մենությունից,
Ենթակայի ու ստորոգյալի անեծքից`
Իմ փոշին ինձանից մաքրելով,
Անձրևի ջրով դեմքս լվանալով:
Փորձում եմ հեռանալ ավազե իշխանությունից`
Հրաժեշտ տալով Կուրեյշ* ցեղին,
Հրաժշտ տալով Քուլիբին**,
Հրաժեշտ տալով Մուդարին***:
Փորձում եմ երկիր նկարել.
Փոխաբերաբար անվանենք արաբների երկիր,
Որով անկողինս կայուն է,
Որով գլուխս կայուն է,
Քանի որ ճանաչում եմ երկրների ու նավերի միջև բաժանումը,
Բայց նրանք ինձանից վերցնում են նկարելու խաղը
Ու ինձ թույլ չեն տալիս պատկերել հայրենիքի դեմքը:
Մանկուց փորձում եմ
Բացել հասմիկների տիեզերքը.
Ողջ արաբական պատմության մեջ սիրո առաջին պանդոկը հիմնեցի`
Սիրահարներին ընդունելու համար,
Ու չեղ յալ հայտարարեցի բոլոր գալիք պատերազմները
Տղամարդկանց ու կանանց միջև...
Աղավնիների ու նրանց միջև, ովքեր աղավնիներ են զոհաբերում,
Մարմարի ու նրանց միջև, ովքեր մարմարի ճերմակությունն են վիրավորում,
Սակայն նրանք փակեցին իմ պանդոկը`
Ասելով, որ մթնոլորտը հարմար չէ արաբների անցյալին,
Արաբների սրբագործմանը,
Արաբների ժառանգությանը,
Իˉնչ զարմանք...

Փորձում եմ պատկերել այն, ինչ հայրենիքի տեսքն է,
Փորձում եմ վերադառնալ իմ տեղը` մորս արգանդի մեջ.
Ու սկսում ընդդեմ ժամանակների ջրերին,
Ու գողանում եմ թուզ, մինդալ, սալոր,
Ճնճղուկի նման վազում եմ նավերի ետևից,
Փորձում եմ պատկերացնել Ադենի այգին,
Ինչպես անցկացնեմ արձակուրդս
Անդնդախոր գետերի ու Հարդագողի ճանապարհի միջև
Ու այստեղ համաձայնվում եմ: Հայտնաբերեցի երազիս վերջին շունչը.
Լայնածավալ երկնքում լուսին չկա,
Ոչ էլ ձուկ` Եփրատի ջրերում,
Ու ոչ էլ սուրճ` Ադենում:
Փորձում եմ բանաստեղծությամբ բռնել անկարելին.
Ու սերմանում եմ արմավենիներ,
Սակայն նրանք իմ երկրում կտրում են արմավենիների վարսերը,
Փորձում եմ ձիերին պարգևել ամենաբարձր խրխինջը,
Սակայն քաղաքի բնակիչները խրխինջն արհամարհեցին:
Փորձում եմ քեզ սիրել, տիրուհիս,
Բոլոր եղանակներից դուրս,
Բոլոր տեքստերից դուրս,
Բոլոր օրենքներից ու կարգերից դուրս,
Փորձում եմ քեզ սիրել, տիրուհիս,
Որ աքսորավայրն էլ գնացել եմ,
Գնացել եմ զգալու համար այն ժամը, երբ մի օր քեզ կրծքիս կսեղմեմ,
Ինչպես սեղմում եմ հայրենիքիս հողը,
Մանկուց փորձում եմ ընթերցել որևէ գիրք,
Որը պատմում է արաբ առաքյալների,
Արաբ իմաստունների ու արաբ բանաստեղծների մասին,
Եվ ոչինչ չեմ տեսել խալիֆաթի այրերին լիզող կասիդաներից բացի`
Իրենց մի բուռ բրնձի ու հիսուն դրահմայի համար,
Իˉնչ զարմանք...
Եվ ոչինչ չեմ տեսնում ներքնազգեստները հանող թերթերից բացի`
Օտարությունից եկած ցանկացած ղեկավարի համար,
Ցանկացած համոզմունք, որ քայլում է ժողովրդի դիակի վրայով,
Ցանկացած կասկածյալ, որ սրբանում է ոսկե ափում,
Ոˉվ զարմանք...

Ես արդեն հիսուն տարի է
Ուսումնասիրում եմ արաբների վիճակը.
Նրանք որոտում են ու չեն անձրևում,
Նրանք մտնում են պատերազմների մեջ ու դուրս չեն գալիս,
Նրանք կրծում են ճարտասանության մաշկն ու չեն մարսում:
Ես արդեն հիսուն տարի է
Փորձում եմ երկիր նկարել.
Փոխաբերաբար անվանենք արաբների երկիր,
Որոշ ժամանակ նկարեցի զարկերակի գույներով,
Որոշ ժամանակ նկարեցի զայրույթի գույներով,
Ու երբ նկարն ավարտվեց, ինքս ինձ հարցրի`
Եթե մի օր հայտարարեն արաբների մահվան մասին,
Ո՞ր գերեզմանում են նրանց թաղելու,
Ո՞վ է լացելու նրանց վրա.
Նրանք դուստրեր չունեն,
Նրանք որդիներ չունեն,
Այնտեղ տխրություն չկա
Ու ոչ ոք չի տխրում,
Հենց սկզբից փորձել եմ բանաստեղծություն գրել`
Իմ ու իմ արաբ նախնիների միջև տարածությունների չափման համար,
Տեսա զորքեր և ոչ թե զորքերի,
Տեսա գրավողներ և ոչ թե գրավվողների,
Բոլոր պատերազմներին հետևեցի հեռուստացույցի էկրանին գամված`
Սպանելով հեռուստացույցի էկրանին,
Վիրավորելով հեռուստացույցի էկրանին
Եվ հաղթելով հանուն Աստծո, որը գալիս է դեպի մեզ հեռուստացույցի էկրանից:
Ոˉվ իմ հայրենիք, քեզ դարձրին վախի շղթա,
Որի նորություններին հետևում ենք երեկոյան,
Բայց ինչպե՞ս տեսնենք, երբ էլեկտրականությունը կտրում են:
Ես հիսուն տարի հետո
Փորձում եմ գրանցել այն ամենն, ինչ արդեն տեսել եմ,
Տեսել եմ ժողովուրդների, որոնք ենթադրում են, որ մենք հետախուզական գործակալներ ենք
Հրամայում ենք Ալլահի անունից գլխացավի և գրիպի նման,
Բորի ու քոսի նման:
Տեսա արաբական աշխարհը առաջարկված հին կահույքի աճուրդում,
Սակայն արաբների չտեսա:

Արաբերենից թարգմանեց ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ



* Կուրեյշ- ցեղ, որից սերվել է Մուհամմեդ մարգարեն:
** Քուլիբին- ցեղի նահապետ:
*** Մուդար- Հյուսիսային արաբների նահապետ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ