Harutin » 30 сен 2010, 19:17
Հավասարություն
Գիշերվա պատի տակ մթնկող արած շարված են մարդիկ:
Նրանք, որ անվերջ սպասում են…
Սպասում են Առավոտվան, Արևի Գալուն, Կեսօրվան, Երեկոյին…
Ովքեր հավատում են…
Ու ժամանակը մեռցնելու համար նրանք հայացքով իրենց ջլատ
Շաղափում են երկնքի աստղաշար համրիչների հատիկներն հատ-հատ
Ու նորից սպասում են…
Սպասում են Առավոտվան, Արևի Գալուն, Կեսօրվան, Երեկոյին …
Ու նորից հավատում են…
Գիշերվա պատից այն կողմ երազկող արած քնած են մարդիկ:
Նրանք, որ երբեք չեն սպասում…
Չեն սպասում Առավոտվան, Արևի Գալուն, Կեսօրվան, Երեկոյին …
Ովքեր չեն հավատում…
Եվ ժամանակը վայելելու համար նրանք հայացքով իրենց քնատ
Շոյում են երազների աստղաշար համրիչների հատիկներն հատ-հատ
Ու նորից չեն սպասում…
Չեն սպասում Առավոտվան, Արևի Գալուն, Կեսօրվան, Երեկոյին …
Ու չեն հավատում…
Եվ նրանք, որ անվերջ սպասում են,
Եվ նրանք, որ երբեք չեն սպասում`
Նույն գիշերվա մեջ են, նույն երկնքի տակ …