Текст:
Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայդի ստեղծագործություններին հարիր են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կյանքի օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդանսի առավել հայտնի ներկայացուցիչներից է:1879թ. ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Հաջողություն է ունեցել «Բանաստեղծություններ» (1881) ժողովածուն։ 1882թ.-ին շիջել է ԱՄՆ-ի քաղաքները, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» (1882) հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» (1883) չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության (1895 - 1897)։ Ուայլդի հուզական ընկճվածությունն արտացոլված է «Ռեդինգյան բանտի բալլադը» (1898) պոեմում և ետմահու լույս տեսած «De profundis» (1905) խոստովանանքում։ Ուայլդը հարել է իր ժամանակի գրականության մեջ ու թատրոնում գոյություն ունեցած հակաբուրժուական ուղղությանը։Ուայլդի հեքիաթները («Երջանիկ արքայազնը», «Աստղային տղան») և «Արձակ բանաստեղծություններ»-ը քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ։ «Քենտերվիլյան ուրվականը» և «Լորդ Արթուր Սևիլի հանցագործությունը» հեգնանքով ներթափանցված բազմասյուժե նովելներ են։ XIX-րդ դարի վերջին ինտելեկտուալ վեպի նմուշ է «Դորիան Գրեյի դիմանկարը» (1891)։ Ուայլդի «Պադուայի դքսուհին», «Սալոմե» (1893), «Ֆլորենցիական ողբերգություն» (1895) ողբերգությունները մեծ կրքերի բանաստեղծական դրամայի վերածնման փորձեր են։ Այլ բնույթ ունեն աշխարհիկ կատակերգությունները, որոնք լի են սրամիտ պարադոքսներով և տիրող դասակարգերի բարքերի դեմ ուղղված էպիգրամներով («Լեդի Ուինդերմիրի հովհարը» (1892), «Կինը անարժան ուշադրության» (1893), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (1899)։ Սոցիալ-քննադատական մոտիվներն ուժեղ են «Իդեալական ամուսինը» (1895) կատակերգությունում։
1880-ական թթ. քննադատական հոդվածներում («Մտահաղացումներ» ժողովածու, 1891) Ուայլդը լուսաբանել է ժամանակակից անգլիական գրականության իրեն առավել երևույթները։
Օսկար Ուայլդի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն
1880-ական թթ. քննադատական հոդվածներում («Մտահաղացումներ» ժողովածու, 1891) Ուայլդը լուսաբանել է ժամանակակից անգլիական գրականության իրեն առավել երևույթները։
Օսկար Ուայլդի ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն
