Գիտակցութեան հունտով մեծցած, Այնքան մարդեր կան երջանիկ. Բայց կան այնքա՜ն բիւր թշուառներ Իրենց խելքից ապերջանիկ. Օ՜, հունտի պէս՝ մենք ամէնքս ենք Հողի բաժին երբ… ծնւում ենք։
Ես չասացի՝ սիրում եմ քեզ. Պէ՞տք էր ասել, երբ կար այնտեղ Աչքերիս մէջ ցոլքը սիրոյն… Բառեր չեկան այս իմ լեզուիս… Կը զրկուէին վեհ հմայքից. Այլ կարօտի այրումը հուր, Փայլատակեց մէջ աչքերիս, Ես աչքերո՜վ ուզեցի ասել քեզ, Որ սիրում եմ, սիրում եմ քեզ։