Նրա´նք, ովքեր իմաստությամբ կյանքի գաղտնիքը բացեցին, Եվ Աստծո մե՜ծ էության մասին խոսքե՜ր շռայլեցին, Ոչ գաղտնիքի թե՜լը գտան, ոչ էլ կծիկը քանդեցին, Նախ` խելքներին զո՜ռ տվեցին, հետո`... աչքերը փակեցի՜ն...
Օմար Խայամ
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Մի ռենդ* տեսա` խանի սեմին նստած մոլոր, Ոչ գյավո´ւր էր, ոչ` մուսուլմա´ն հավատավոր, Ոչ ճշմարիտ շարիա´թ ուներ, ոչ էլ` հավա´տ,- Կա՞ր Այս ու Այն կյանքում Սուֆի այդքան հզո՜ր:
* - (աստղանիշը տվել են, բացատրությունը` ոչ:( ) Օմար Խայամ
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Դուք ասում եք կա դրախտում մի հուրի, Ես ասում եմ` ինձ բավական է գինին: Վերցրո՛ւ ինչ տրված է ու թող ապառիկը. Թմբուկի աղմուկն էլ է հեռվից հաճելի:
Օմար Խայամ
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Ե՛կ, սիրելիս, գինուց առնենք հավատք եւ ուժ, ու թող ցրվի վիշտը որպես մեգ ու մշուշ, ե՛կ, արբեցած, խինդով զարկենք փարչերն իրար, քանի մեզնից չեն պատրաստել գավաթ ու կուժ:
Օմար Խայամ
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Ե՜կ, արբենա՜նք, արշալույսն է վարդաբուրում, քարին զարկենք եւ մոռանանք պատի՜վ, անո՜ւն, մեզնից վանենք տառապամիտ կյանքն անիմաստ, եւ ըմբոշխնենո սեւ վարսերի հրաշքն անհուն:
Օմար Խայամ
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Ա՜խ, երանի մի վայր լիներ անդորր, մեղմիկ, ուր լիովին մտածմունքից խաղաղվեինք, բյուր երանի հազար տարին գեթ մի անգամ հողի կրծքից աշխարհ գայինք որպես ծաղիկ: