Harutin » 24 мар 2011, 23:35
ԿԱՐՈՏ
Կարոտը Անուն չունի:–
- Անունդ ի՞նչ է, կարո՛տ,
Օ~, հանկարծ Աստված չանի
Անունով ելնես, գաս մոտ։
Մոտ արի, բաց է դուռս,
Լավ շոյվիր, շնավարի,
Բացում եմ նաեւ բուռս,
Տե՛ս, ի՞նչ կա – կե՛ր, չսառի:
Մի խորշիր, սիրտ եմ պարզել,
Քո շնչից հաշմված սիրտ,
Հակված եմ դեմդ - անզեն –
Վայելիր ուշիմ ու կիրթ։
Սպասք է ու սկուտեղ
Իմ ափը – կեր, ի՛մ անտուն,
Կեր սիրտս - միայն սերտեմ
Անունդ – օ~, Անանուն: