«Չի կարող իջևանում հանգիստ գտնել նա, ով ընկերներին լքել է դժվարին ճանապարհին»
«Չի կարող իջևանում հանգիստ գտնել նա, ով ընկերներին լքել է դժվարին ճանապարհին»

«Բարեկամներիդ մի հարցրու քո թերությունների մասին, բարեկամները դրանց մասին կլռեն: Ավելի լավ է տեղեկացիր, թե քո մասին ինչ են ասում թշնամիներդ»

«Երիտասարդ կնոջ համար ավելի լավ է նետ մտնի կողքը, քան ծերունի լինի կողքին»

«Արիությունը ոչ ձեռքի ուժի մեջ է և ոչ էլ սուսերի տիրապետելու արվեստի, արիությունը իրեն տիրապետելու և արդարացի լինելու մեջ է»

«Մարդկանց հետ խոսիր նրանց բանականությանը համապատասխան»

«Զրուցակիցներիդ մի ձանձրացրու, լռիր ավելի շուտ, քան կբղավեն "վերջացրու"»

«Քանի դեռ մարդը չի խոսել` անհայտ է նրա ձիրքը, թաքնված է նրա արատը»

«Տգետի համար լռությունից ավելի լավ բան չկա, բայց եթե նա իմանար, թե իր համար ինչն է ամենից լավը, տգետ չեր լինի»

«Նա, ով խորհուրդ է տալիս կամակորին, ինքն է խորհրդի կարիք զգում»

«Գինուց սկզբից կարմրում են, իսկ հետո` գունատվում»
