СТАНЬ VIP
Путин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомСамвел Карапетян возглавил новую партию Сильная Армения

Սահակ Պարթև

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սահակ Պարթև

Сообщение Армине » 23 сен 2008, 22:09

Կենսագրություն


348-439
Սահակ Պարթև


Текст:
-5 դդ. եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ: Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից: Որդին է Ներսես Մեծ հայրապետի և Վարդան Մամիկոնյան իշխանի դուստր Սահանդուխտի: Ծնվել է 348 թ.: Ստացել է բազմակողմանի կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի բարձրակարգ դպրոցներում: Փայլել է օտար լեզուների (հունարեն, ասորերեն, պարսկերեն) իր իմացությամբ: Եպիսկոպոս ձեռնադրևելով՝ 60 աշակերտներով կրոնավորել է Վաղարշապատում, ծավալել հոգևոր-մշակութային գործունեություն: 387 թվականից եղել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեզ լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ 5-րդ արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում:

Անգնահատելի է Սահակ Պարթևի ծառայությունը հայոց գրերի ստեղծման, հայալեզու դպրոցի հիմնադրման և ազգային գրավոր մշակույթի ձևավորման ու զարգացման գործում: Նա եղել է պարագլուխը ավագ թարգմանիչների, ծրագրավորած ուղղություն տվել նրանց հսկայածավալ աշխատանքին՝ բացառիկ դեր կատարելով Աստվածաշնչի, եկեղեցու սուրբ հայրերի ստեղծագործությունների, եկեղեցական-արարողական գրականության թարգմանության բնագավառում: Սահակից պահպանվել են կանոնական գրվածքներ և թղթեր: Մեծ է նրա ներդրումը շարականագրության մեջ:


  • Սահակ Պարթև
    • Կենսագրություն
    • զԳալուստ Քո, Քրիստոս, այսօր
    • Թագաւոր գոլով քո յաշխարհ
    • Յորժամ եկն Յիսուս
    • Ի յարութեան յաւուր գալստեան փրկչին
    • Այսօր գալով ի Բեթանիայ
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Սահակ Պարթև

Сообщение Армине » 23 сен 2008, 22:10

զԳալուստ Քո, Քրիստոս, այսօր
յԵրուսաղէմ` նոր եկեղեցի սուրբ,
Յաղթական երգով բարեբանեմք`
Օրհնեալ եկեալ անուամբ Տերառն:

Որ վասն մերոյ փրկութեան`
յԱւանակի նստիլ յանձն առեր
Ընդ մանկունսն բարեբանեմք
Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն:

Թագաւոր երկնաւոր,
զԵկեղեցի Քո անշարժ պահեա
Եւ զերկրպագուս անուանդ Քում
Պահեա ի խաղաղություն:



***

Թագաւոր գոլով քո յաշխարհ,
Մտեր ի քաղաքն Երուսաղէմ.
Նստեալ ի վերայ հողեղէն նոր յաւանակի,
Կոչել զհեթանոսս յերկրպագութիւն:

Ծերքն ոստովք ձիթենեօք,
Եւ տղայք ոստովք արմաւենեօք
Եւ երամ-երամ դասուքն աղաղակէին`
Ովսաննա, օրհնեալ եկեալ ի յանունն Տեառն:

Ցնծացաւ սուրբ Սիօվն,
Բերկրեցան սուրբ եկեղեցիք.
Եւ խնդութեամբ բազմաւ` ելին ընդ առաջ,
Օրհնէին զգալուստ քո, Փրկիչ, յաշխարհ:




***

Յորժամ եկն Յիսուս
Երուսաղէմ ի քաղաքն,
Ընդ առաջ ելին ծերքն`
Ոստովք ձիթենեօք
Եւ զաստուածորդին փառաւորէին:

Ի լեռնէ Ձիթենեաց`
Տարածանէին մանկունքն զհանդերձս իւրեանց.
Եւ ոստս ի ծառոց
Բերեալ մատուցանէին
Աստուածորդւոյն` սուրբ թագաւորին:

Ոստովք և տերևեալ ձիթենեօք
Եբրայեցւոց մանկունքն որհնէին`
ՈՒրախ լեր, Երուսաղէմ քաղաք,
Եւ ցնծա, Սիօվն,
Մայր եկեղեցի:




***
Ի յարութեան յաւուր գալստեան փրկչին,
Տարածանէին մանկունքն զհանդերձս
Եւ անդադար ձայնիւ օրհնէին`
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն:

Ոստս ի ծառոց բերեալ մատուցանէին
Աստուածորդւոյն առ ճանապարհաւն.
Եւ անդադար ձայնիւ օրհնէին`
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն:

Ի ծերոց բղխեալ օրհնութիւն
Եւ ի տղայոց` փառաբանութիւն.
Եւ անդադար ձայնիւ օրհնէին`
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն:



***

Այսօր գալով ի Բեթանիայ,
Քո ամենազօր հրամանաւդ
Ձայնեցեր Ղազարու,
Եւ դողացաւ մահ,
Դժողք պարտեցաւ,
Ապականութիւն լուծաւ,
ԿԵնդանարա'ր Քրիստոս,
Կեցո' ըզմեզ:

Այսօր գալով ի Բեթանիայ,
Զքո զաշխարհակեցոյց
Սուրբ զյարութիւնդ
Յառաջագոյն ծանուցեր`
Անապականբար կոչմամբ
Զչորեքօրեայն ի թաղմանէ,
Կենդանարա'ր Քրիստոս,
Կեցո' ըզմեզ:

Այսօր գալով ի Բեթանիայ,
Եբրայեցւոց մանկունքն
Սքանչացեալ ասէին`
ԸզՄարիամու զեղբայրըն
Ի թաղմանէ յարուցեալ`
Որդւոյն Մարիամու.
Կենդանարա'ր Քրիստոս,
Կեցո' ըզմեզ:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Բանաստեղծություններ