ԷՇՆ ՈՒ ԴԴՈՒՄԸ
Բեռից խիստ հոգնած,տնքալով անվերջ,
Էշն արածում էր ծաղիկների մեջ,
Եվ հանկարծ դունչը դդումին առավ,
Իշուկին ասաց դդումը դեղին,-
-ՈՒրախ եմ տեսնել իմ ազնիվ ցեղին...
Ո՞նց ես,ցեղակից:Ինչպե՞ս է հալդ,
Հրճվանք պատճառեց ինձ այցի գալդ:
-Քեզ ի՞նչ ցեղակից:Ես էշ,դու դդում,
Մեր երկուսի մեջ ի՞նչ նմանություն...
-Ո՞նց ես մոռացել,այ իմ հաստակող,
Դու չե՞ս զգացել հեգնանքը ծակող,
Որ անհասկացող ու հիմար մարդուն
Էշ են անվանում կամ թե չէ՝ դդում:
-Քո ասածներին ես համամիտ եմ...
Քիչ ուշ հասկացա:Ի՜նչ միամիտն եմ:
Եվ շատ անգամ են մեզ գցել նեղը,
Միշտ ցանկացել են կտրել մեր ցեղը:
-Դու անհոգ մնա,բարեկամ իշուկ,-
Ժպտաց դդումը լուռ ու անշշուկ:
-Որքան էլ ջոկեն լավերից գեշը,
Հավերժական են դդումն ու էշը: