СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Շահան Շահնուր

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Շահան Շահնուր

Сообщение Tatev Hayrapetyan » 14 апр 2014, 21:09

(230.58 кб) Просмотров: 1427





Կենսագրություն

Շահան Շահնուրը (իսկական անունը՝ Շահնուր Քերեսթեճյան) ծնվել է 1903 թ . օգոստոսի 3-ին Կ.Պոլիսում: Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921-ին ավարտում է վարժարանը՝ բարձր առաջադիմությամբ։ Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար(հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով, և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։ 1922–ին հաստատվել է Փարիզում։ Այստեղ էլ զբաղվում է լուսանկարչությամբ և սկսում առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականների, Թեոդիկի «Ամենուն տարեցույցին»։

1929–ին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի»՝ ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում են այժմեական։ 1928-32 թթ սովորում է Փարիզի համալսարանի գրականության բաժնում։ Ծանր հիվանդության պատճառով նա հեռանում է Փարիզից և հաստատվում Ֆրանսիայի հարավում։ 1933–ին Շ. Շահնուրը հրատարակել է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։

Որոշ ժամանակ նա ստեղծագործել է ֆրանսերեն՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, 1956-ից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ ու մանրապատումներ։ 1939–ին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։ 50-ական թթ վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիկս կիրակնօրյա թիվը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963 թվականին նշվում է նրա 60-ամյակը, և ավելի է տարածվում նրա համբավը։ Առողջական վիճակի վատացման պատճառով 1973 թվականին ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և արգասավոր կյանքը։
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ