Նրա հոգով անցնում էր տենչերի խորը մի հոսանք, որը երբեք գոհացում չէր գտնելու, ինչպես զգում էր նա։ Ոչ ոք երբեւէ չէր հասկանա իրեն, գոնե ոչ մեկն այն անձնավորություններից, որոնց կարող էր հանդիպել, բայց ինքն զգում էր, որ ուներ սիրելու մեծ ուժ։ եթե մեկը միայն գար եւ բորբոքեր նրա զգացմունքները եւ արժանի լիներ դրան, սիրո ինչպիսի՜ հորձանուտ կառաջացներ։ Ինչպե՜ս կսիրեր ինքը, ինչպիսի՜ զոհաբերություններ կաներ։ Բայց այժմ թվում էր, թե իր երազանքներին վիճակված էր երբեք չիրականանալ, որովհետեւ այնքան ժամանակ էր անցել, եւ ոչ մի իսկական մարդ չէր փաղաքշել իրեն։ Եվ ահա ինքը այստեղ է, քսանհինգ տարեկան, երազում ու տենչում է. իր իդեալների առարկան պատահականորեն գտնվում է իր աչքերի առջեւ, իսկ ինքը չի հասկանում այդ։
Տարբեր սեռերի փոխադարձ հրապուրանքի ի հայտ գալը երկար ժամանակ չի պահանջում, երր նրանք հանդիպում են իրար. Յուջինը որոջ տեսակի գիտելիքներով ավելի հասուն էր, ուներ ավելի լայն ըմբռնում, մտքի ավելի մեծ կարողություն, քան աղջիկը երբեւէ ի վիճակի կլիներ հասկանալ, բայց եւ այնպես նա՝ Յուջինը, անօգուտ կերպով օրորվում էր հույզերի ու ցանկությունների միջեւ։ Այդ աղջկա հույզերը գուցե ավելի մեծ լինեին, բայց տարբեր եղանակներով չէին բորբոքվում։ Աստղերը, գիշերը, գեղեցիկ տեսարանները, բնության հրաշալիքները դյութում էին Յուջինին մինչեւ մելամաղձության հասցնելը։ Իսկ միս Բլյուի համար բնությունը իր ամենահմայիչ երեւույթներով անցնում էր գրեթե առանց նկատվելու։ Նա արձագանքում էր երաժշտությանը, ինչպես Յուջինը։ Գրականության մեջ միայն ռեալիզմը հրապուրում էր Յուջինին, իսկ զգացումը այդ աղջկան ամենից շատ էր դյութում, թեկուզ անհրաժեշտ չափի անրջական չլիներ։ Արվեստը իր զուտ էսթետիկական ձեւերով ոչ մի իմաստ չուներ նրա համար։ Յուջինի համար հուզական իմացության տեսակետից դա վերջին խոսքն էր։ Միս Բլյուի համար պատմությունը, փիլիսոփայությունը, տրամաբանությունը, հոգեբանությունը կնքված գրքեր էին։ Յուջինի համար դրանք բացված
81
դռներ էին կամ, ավելի ճիշտը, հրճվանքի ծաղկոտ շավիղներ, որոնցով նա թափառում էր։ Սակայն, չնայած այս բոլորին, նրանք հրապուրվել էին մեկը մյուսով։
Կային եւ այլ տարբերություններ։ Յուջինի համար պայմանակցությունը ոչ մի նշանակություն չուներ, եւ չարի ու բարու մասին նրա ըմբռնումը այնպիսին էր, որ սովորական մարդը չէր կարող հասկանալ։ Նա հակամետ էր սիրելու մարդկային բոլոր էակները, անկախ նրանց նկարագրից ու վիճակից, անկախ մտավորական էին, թե անգիտակից, մաքուր, թե կեղտոտ, ուրախ, թախծոտ, սպիտակ, դեղին, թե սեւ։ Ինչ վերաբերում էր Անջելային, վերջինս որոշակիորեն նախընտրում էր նրան, որոնք ղեկավարվում էին ըստ պատշաճության չափանիշների։ Նա ծնվել, մեծացել էր, եւ իր կյանքում սովորեցրել էին լավ մարդ համարել այն անձնավոբությանը, որը ամենից ավելի ծանր էր աշխատում, ամենաանձնուրացն էր, համակերպում էր ճիշտ ու սխալի մասին ընդհանուր մտայնության հետ։ Նրա մտքով, չէր անցնում ընթացիկ չափանիշները կասկածի տակ առնել։ Հասարակական եւ բարոյագիտական օրենսգրքերում գրված ոչ մի բան փոփոխության ենթակա չէր։ Իր ցանկապատից դուրս կարող էին լինել զմայլելի նկարագրի տեր անձնավոբություններ, բայց նրանց հետ ընկերանալ չէր կարելի, ոչ էլ համակրել: Յուջինի համար մարդը մարդ էր։ Գտնվելով մերժված եւ ձախողակ մարդկանց շրջանում, նա կարող էր նրանց հետ կամ նրանց վրա ծիծաղել։ Աշխարհում ամեն ինչ հրաշալի էր, գեղեցիկ ու զվարճալի, նույնիսկ դրա մրուրն ու ողբերգությունը որոշ արժեք ունեին, թեեւ երբեմն դրանք սարսափելիորեն խոցոտում էին նրան։ Թե ինչու այսպիսի պարագաներում նա պետք է այսքան հրապուրվեր Անջելայով, դա մնում է առեղծված։ Գուցե նրանք այդ ժամանակ լրացնում էին իրար, ինչպես արբանյակն է լրացնում մի մեծ լուսատուի, որովհետեւ Յուջինի եսասիրությունը պահանջում էր գովասանք, համակրանք, կանացի գգվանք։ Եվ Անջելան հրդեհվել էր Յուջինի խառնվածքի ջերմությունից ու զվարթամտությունից։
Հաջորդ օրը գնացքում Յուջինը մոտ երեք ժամ նրա հետ ունեցավ, ինչպես մտածում էր, ամենաբերկրալի զրույցը։
82
Դեռ նոր էր գնացքը շարժվել, երբ Յուջինը պատմեց, թե ինչպես երկու տարի առաջ նույն գնացքով, նույն ժամին ճանապարհորդել էր դեպի Չիկագո, ինչպես նա քայլել էր այդ մեծ քաղաքի փողոցներով, որոնելով քնելու մի տեղ, ինչպես
գործ էր գտել ու մնացել տնից հեռու, մինչեւ զգացել էր, որ ինքն իրեն գտել է։ Այժմ նա սովորում էր նկարչություն եւ մտածում գնալ Նյու-Յորք կամ Փարիզ եւ ժուռնալների համար իլյուստրացիաներ անել ու հավանորեն նկարել։ Նա իսկական շողշողուն, տաղանդավոր մի երիտասարդ էր, երբ սկսում էր խոսել, երբ ունենում էր համակրալից լսողներ։ Նա սիրում էր պարծենալ այն մարդկանց առջեւ, որոնք հիանում էին իրենով, եւ երբ զգում էր, որ հիացումը մեծ է: Անջելան նայում էր նրան իր լողացող աչքերով։ Այս երիտասարդը իրապես տարբերվում էր իր երբեւէ իմացած տղաներից. երիտասարդ, արտիստիկ, երեւակայող, փառասեր։ Նա գնում էր դեպի մի աշխարհ, արվեստի աշխարհ, որը ինքը՝ Անջելան, շատ էր տենչացել, բայց երբեք հույս չէր ունեցել տեսնելու։ Այստեղ, այս երիտասարդը պատմում էր նրան արվեստի իր հետագա աշխատությունների վերաբերյալ եւ խոսում Փարիզի մասին։ Ինչպիսի՜ հրաշալի բան։
Երբ գնացքը մոտենում էր Չիկագոյին, աղջիկը ասաց, որ ինքը անմիջականորեն նստելու է մի այլ գնացք, որը գնում է Միլվոքի ու Սենտ-Պոլ եւ Բլեքվուդում կանգ է առնում։ Նա մի փոքր տխուր էր, մի փոքր ընկճված, որովհետեւ ամառային արձակուրդները վերջացել էին, եւ ինքը վերադառնում էր դպրոց։ Ալեքսանդրիան, որտեղ անցկացրել էր երկու շաբաթ, այցելության գնալով միսիս Կինգին ( Բլեքվուդից տեղափոխված մի աղջիկ, որը նրա դասընկերն էր եղել), դուրեկան տեղ էր։ Իր դպրոցական ընկերը ամեն կերպ աշխատել էր, որպեսզի Անջելան զվարթ զգա իրեն, եւ այժմ դա վերջացել էր։ Իր համար վերջացել էր նույնիսկ Յուջինը, որովհետեւ շատ բան չէր ասել նորից հանդիպելու մասին կամ դեռ չէր ասել։ Մինչ նա մտածում էր, թե որքան լավ կլիներ տեսնել այն աշխարհը, որ նա նկարագրում էր այնպիսի վառ գույներով, Յուջինն ասաց.
83
— Միստր Ոենգսն ասաց, որ դուք ժամանակ առ ժամանակ գալիս եք Չիկագո, չէ՞։
— Այո, ճիշտ է, — պատասխանեց նա, — երբեմն գալիս եմ ներկայացման եւ գնումներ կատարելու համար։
Նա չասաց, որ գնումները հանդիսանում են իր տնական գործնական աշխատանքը, պետք է ասել, որ ընտանիքում այդ տեսակետից նա ամենահաջողակն էր, եւ նրան ուղարկում էին ընտանիքի այս եւ այն անդամի համար մեծ գնումներ կատարելու։ Տնային գործնական աշխատանքի տեսակետից նա կատարյալ էր, եւ նրա քույրերն ու բարեկամները նրան գնահատում էին որպես մեկը, որ սիրում է գործ անել։ Իր արածը կարող էր վերածվել ընտանիքի սոսկ գրաստի պարտականության, եւ դա միայն նրա համար, որ ինքը սիրում էր աշխատել։ Նրա համար բնազդ էր իր ձեռնարկած ամեն ինչը անել կատարյալ ձեւով, բայց նա, գրեթե բացառապես, զբաղվում էր տնային փոքր գործերով։
— Ձեր հաշվով մեկ էլ ե՞րբ կգաք Չիկագո, — հարցրեց Յուջինը։
— Չեմ կարող ասել։ Երբեմն գալիս եմ ձմեռը, երբ օպերայի սեզոնը սկսվում է։ Կարող եմ գալ Շնորհակալության տոնի օրը։
— Իսկ ավելի շուտ չե՞ք կարող։
— Չեմ կարծում, — պատասխանեց Անջելան չարաճճի եղանակով։
— Ցավալի է։ Մտածում էի, թե գուցե այս աշնանը մի քանի անգամ կտեսնեմ ձեզ։ Ուզում եմ, որ երբ գաք, կարողանաք ինձ իմաց տալ։ Կուզեի ձեզ թատրոն տանել։
Յուջինը իր թանկագին համեստ միջոցներից քիչ բան էր հատկացնում զվարճալիքների համար, բայց մտածում էր, որ տվյալ դեպքում այդ ռիսկին կդիմի։ Նա այնքան էլ հաճախ չէր գա Չիկագո։ Բացի այդ, Յուջինը կանխատեսում էր մոտիկ օրերին աշխատավարձի բարձրացում եւ դա կփոխեր դրությունը։ Մինչեւ նրա գալը ինքը կլինի արվեստի դպրոցում, իր համար բացելով մի այլ ասպարեզ։ Կյանքը հուսալի էր երեւում նրան։
— Անչափ հաճելի է ձեր հրավերը,— պատասխանեց նա,— երբ գամ, ձեզ իմաց կտամ։
84
Ես գյուղական աղջիկ եմ եւ շատ հաճախ չեմ գալիս քաղաք, — ավելացրեց նա գլխի շարժումով։
Յուջինին դուր էր եկել, ինչպես ինքն էր նկատում, նրա խոստովանության անկեղծ նաիվությունը, այն անկեղծությունր, որ նա պարտական էր իր պարզության ու աղքատության։ Շատ աղջիկներ այդպես չէին լինի։ Այս հանգամանքները նրա առաքինության աղբյուրներն էին, գոնե դրանք, որպես նրա խոստովանությունը, զմայլելի էին։
— Ձեր խոստումով կփորձեմ ձեզ,— ասաց նա։
— Կարիք չկա դրան։ Ես ուրախությամբ ձեզ կտեղեկացնեմ։
Նրանք մոտենում էին կայարանին։ Մի պահ Յուջինը մոռացավ, որ այս աղջիկը իր գեղեցկությամբ այնքան բարձր ու քնքուշ չէ, որքան Ստելլան եւ խառնվածքով առերեւույթ այնպես ջերմ չէ, ինչպես Մարգարետը։ Նա նայում էր նրա զարմանալի մազերին, բարակ շրթունքներին, յուրահատուկ կապույտ աչքերին եւ սքանչանում նրա պարկեշտությամբ ու պարզությամբ։ Յուջինց վերցրեց նրա ճամպրուկը եւ օգնեց նրան գտնելու իր գնացքը։ Երբ բաժանվելու ժամանակը եկավ, Յուջինը ջերմորեն սեղմեց նրա ձեռքը, որովհետեւ այդ աղջիկը շատ սիրալիր էր եղել իր նկատմամբ, ուշադիր, հարգալից ու հետաքրքրվող։
— Այժմ հիշեցեք, — ասաց Յուջինը զվարթ ձայնով, երբ տեղավորել էր նրան գնացքի մեջ։
— Չեմ մոռանա։
— Չե՞ք նեղանա, եթե երբեմն ձեզ նամակ գրեմ։
— Ոչ, բոլորովին։ Դա ինձ հաճելի կլինի։
— Ուրեմն կգրեմ, — ասաց նա ու վար իջավ գնացքից։
Յուջինը կանգնել էր դրսում եւ նայում էր նրան պատուհանից, երբ գնացքը շարժվեց։ Նա ուրախ էր այդ աղջկան հանդիպելու համար։ Սա իսկական աղջիկ էր, մաքուր, պարկեշտ, պարզ, հրապուրիչ։ Լավագույն կանայք այդպես են լինում, բարի եւ անկեղծ, եւ ոչ Մարգարետի նման կրակի կտոր, ոչ էլ անզգա ու անտարբեր՝ ինչպես Ստելլան, ուզում էր ավելացնել նա, բայց չկարողացավ, որովհետեւ ներքին
85
մի ձայն ասում էր, որ արվեստագետի համար Ստելլան կատարյալ էր եւ նույնիսկ այժմ նրան հիշելիս ինքը տխրում էր, բայց Ստելլան ընդմիշտ հեռացել էր իրենից, այդ մասին կասկած չկար:
Հաջորդող օրերին նա հաճախ էր մտածում այս աղջկա մասին, մտածում էր, թե ինչպիսի քաղաք է Բլեքվուդը, ինչ մարդկանցով է շրջապատված նա, ինչպիսի տան մեջ է ապրում։ Հավանորեն նրանք էլ այդպես լավ, պարզ մարդիկ են, ինչպես իր ազգականները Ալեքսանդրիայում։ Այսպիսի մեծ քաղաքում մեծացած մարդիկ, որոնց նա տեսնում էր, հատկապես աղջիկները եւ նրանք, որ մեծացել էին հարստության մեջ, նրա համար ոչ մի հետաքրքրություն դեռ չունեին։ Դրանք շատ հեռու էին կանգնած, անջատված այն ամենից, ինչ ինքը կարող էր տենչալ։ Լավ կինը, ինչպիսին ակներեւաբար միս Բլյուն էր, պետք է, որ գանձ լինի, աշխարհի որ անկյունում էլ գտնվի։ Նա դեռ շարունակում էր մտածել, որ պետք է գրի նրան, այժմ ինքը ոչ մի ծանոթ աղջիկ չուներ, եւ նկարչական դպրոց ընդունվելուց մի քանի օր առաջ մի երկտող գրեց, ասելով որ ինքը հիշում է իրենց այնքան հաճելի ճանապարհորդությունը, հարցրել էր, թե երբ է գալու։ Մեկ շաբաթ հետո Անջելան պատասխանել էր, որ ենթադրում է, թե կգա հոկտեմբերի կեսերին կամ վերջին եւ որ ինքր ուրախ կլինի, եթե նա՝ Յուջինը, այցելի իրեն։ Տվել էր Չիկագոյի հյուսիսային կողմում, Օհայո փողոցում ապրող մի ազգականուհու հասցեն եւ ասել, որ հետագայում կհայտնի գալու օրը։ Այժմ Անջելան շատ զբաղված էր դպրոցում եւ նույնիսկ ժամանակ չուներ հիշելու ամառային այն սքանչելի օրերը, որ անցկացրել էր։
«Խեղճ փոքրիկ աղջիկ, նա ավելի լավ բախտի էր արժանի։ Երբ գա, ես անպայման ցույց կտամ իմ հարգանքը>>, մտածում էր տղան, եւ այդ մտքերի հետ շատ բաներ խառնում։ Ինչպիսի՜ սքանչելի մազեր։
86
ԳԼՈՒԽ IX
Արվեստի դպրոցն ընդունվելուց անմիջապես հետո Յուջինի համար շատ նոր բաներ ի հայտ եկան։ Այժմ նա հասկանում էր կամ այդպես էր կարծում, թե ինչու արվեստի մարդիկ տարբերվում են շարքային մարդկանցից։ Աղքատ շրջապատում դրամահավաքի գործով այդքան թափառելուց հետո, արվեստի ինստիտուտի այս մթնոլորտր այնքան թարմացնող բան ուներ նրա համար, որ նա հազիվ հավատար, թե ինքը՝ Յուջին Վիտլան, նույնպես պատկանում է այս աշխարհին։ Սրանք, գոնե սրանց մի մասը, բացառիկ երիտասարդներ էին։ Եթե նրանք լավ արվեստագետներ դառնալու համար չէին ստեղծված, այնուամենայնիվ ունեին երեւակայություն, արվեստագետի երազանք։ Ւնչպես Յուջինր հետագայում աստիճանաբար իմացավ, նրանք եկել էին արեւմուտքի ու հարավի բոլոր մասերից, Չիկագոյից, Սենտ-Լուիսից, Նեբրասկայից, Այովայից , Թեքսասից, Կալիֆորնիայից , Մինեսոտայից։ Այս տղաներից մեկը եկել էր Սասկաչեւանից ( հյուսիս արեւմտյան Կանադա ), մյուսը՝ Նոր Մեքսիկո տերիտորիայից։ Որովհետեւ վերջինիս անունը Ջիլ էր, տղաները նրան կանչում էին վիշապ Գիլա*, հաշվի չառնելով արտասանության տարբերությունը։ Մինեսոտայից եկած մի տղա ֆերմերի որդի էր եւ ասում էր, որ հաջորդ գարնանն ու ամռանը վերադառնալու է վար ու ցանքի եւ հունձքի։ Մի ուրիշ տղա Կանզաս-Սիտիի մի միլիոնատիրոջ որդին էր։
Նկարելու տեխնիկան հենց սկզբից հետաքրքրեց Յուջինին։ Առաջին երեկոյին նա իմացավ, որ լույսի եւ ստվերի
մասին իր պատկերացման մեջ ինչ-որ սխալ կա, որքանով դա վերաբերում էր մարդկային կերպարանքներին։ Նա չէր կարող իր նկարներին տալ խտություն կամ ծավալի զգացում։
— Ամենամութ ստվերը միշտ ամենից մոտիկ է լինում պայծառ լույսին, — լակոնական արտահայտությամբ ասել էր նրան իր ուսուցիչը չորեքշաբթի երեկոյին, նայելով նրա ուսերի վրայով, — դու ամեն ինչ դարձնում ես անկենսունակ ու մոնոտոն։
* Վիշապ Գիլը թունավոր մի մողես է, որ տարածված է Արիզոնայի անապատային մասերում։
86
Ահա թե ինչ։
— Դուք այս կերպարանքը նկարում եք այնպես, ինչպես այն որմնադիրը, որը, չլինելով ճարտարապետ, կարող է սկսել տուն կառուցել։ Դուք աղյուսները շարում եք առանց ունենալու ձեր պլանը։ Ո՞րտեղ է ձեր պլանը։
Այդ ձայնը միստր Բոյլինն էր, որ նայում էր նրա ուսերի վրայով։
Յուջինը վեր նայեց։ Նա դեռ գլուխն էր նկարում։
— Պլան, պ լան , – ասաց ուսուցիչը, կատարելով ձեռքի մի յուրահատուկ շարժում, եւ այդ մի շարժումով տվեց պատկերի ուրվագիծը, — նախ տվեք ընդհանուր գծերը, մանրամասնությունները կարող եք հետո լրացնել։
Յուջինը անմիջապես հասկացավ նրան։
Մի այլ անգամ ուսուցիչը գիտում էր նրան կանացի կուրծք նկարելիս։ Ոնց որ շրջագծերի գեղեցկությունից զուրկ փայտ նկարելիս լիներ։
— Դրանք կլոր են լինում, կլոր, ասում եմ , – բացականչեց Բոյլը, — եթե երբեւէ տեսնեք քառակուսի կուրծք, ինձ իմաց տվեք։
Յուջինը նրա ասածի վրա ծիծաղեց, թեեւ միաժամանակ սարսափելիորեն շիկնեց, որովհետեւ զգաց, որ շատ բան ունի սովորելու։
Այս մարդը շատ ավելի դաժան խոսքեր ասաց բութ, գեր, սակայն բարեխիղճ աշխատող մի տղայի։
— Դուք նկարել չեք կարող,— ասաց նա կոպտաբար,– լսեցեք իմ խորհուրդը եւ գնացեք տուն։ Կառք վարելով ավելի շատ դրամ կշահեք։
Ամբողջ դասարանը ընկրկեց, բայց այս մարդը անօգտակար գործի նկատմամբ երբեք չէր կարող ներողամիտ լինել։ Նրա համար որեւէ մարդու վրա ժամանակի զուր վատնումը անչափ ատելի էր։ Նա արվեստի վրա նայում էր այնպես, ինչպես գործարար մարդը՝ գործի վրա, եւ ժամանակ չուներ գործին չհամապատասխանող, հիմար կամ անհաջող մարդկանց համար։ Նա ուզում էր, որ իր դասարանն իմանա, որ արվեստը պահանջում է ջանքերի լրիվ գործադրում։
87
Արվեստի նշանակության մասին այս դաման պնդումներից բացի, այդ դպրոցի կյանքում կար եւ մի այլ բան, որը այնքան էլ անցանկալի չէր եւ որոշ կողմերով նույնիսկ հրապուրիչ էր։ Երեկոյան դասերի ընթացքում բնօրինակին, քսանհինգ րոպե նստելուց հետո, տրվում էր չորս-հինգ րոպեի հանգիստ, եւ ուսանողները զրուցում, վառում էին ծխախոտը ծխամորճերում եւ իրենց ուզածը անում։ Երբեմն մի քանի րոպեով նրանց մոտ էին գալիս այլ դասարանների ուսանողները։
Յուջինին զարմացրել էր այն ազատությունը, որ այդ բնորդուհին ցուցաբերում էր ուսանողների նկատմամբ եւ ուսանողներն էլ նրա նկատմամբ։ Առաջին մի քանի շաբաթներից հետո նա նկատեց, թե ինչպես մի քանի ուսանողներ, որոնք երկրորդ տարին էր, նկարում էին, բարձրանում են բեմ, որտեղ նստում էր աղջիկը, եւ խոսում նրա հետ։ Բնորդուհին ուներ բոսորագույն մի փոքրիկ շղարշ, որ քաշում էր ուսերին կամ մեջքին, եւ որը նրա մերկության գայթակղեցնող զորությունը ոչ թե նվազեցնում, այլ ավելի էր մեծացնում։
— Ասացեք, խնդրեմ, մի՞թե դա բավական չէ , որպեսզի մարդու աչքերի առջեւ ամեն ինչ մթնի, – ասաց տղաներից մեկը, որ նստած էր Յուջինի կողքին։
- Այո, բավականին սուր է ,— ծիծաղելով ասաց Յուջինը:
Այս տղաները ծիծաղում ու կատակում էին այդ աղջկա հետ, նա էլ, ի պատասխան, ծիծաղում ու պչրում էր։ Յուջինը տեսնում էր, թե ինչպես այդ աղջիկը պտտում է այս ու այն կողմ, ուսանողների ուսերի վրայով նայում նրանց նկարած իր պատկերներին, կանգնում ուսանողների հետ դեմ դիմաց, եւ այն էլ որքա՜ն հանգիստ։ Յուջինը հանգցնում ու թաքցնում էր այն բուռն հուզմունքը, որ արթնանում էր իր ներսում, որովհետեւ նման բաներ դեմքին արտահայտելը թույլատրելի չէր։ Մի անգամ, մինչ նայում էր մի քանի լուսանկարների, որ մի ուսանող էր բերել, այդ աղջիկը, փողոցների այդ ծաղիկը, մարմինը շնորհալիորեն մասամբ ծածկած նուրբ ուսաշորով,
88
շրթունքներն ու այտերը կարմիր ներկած, մոտեցավ նրան եւ ուսերի վրայով նայեց նկարներին։ Նա այնքան մոտ եկավ, որ իր փափուկ մարմնով հենվեց 3ուջինի ուսին ու թեւին։ Դա սաստիկ ցնցեց Յուջինին, ինչպես ուժեղ հոսանք, բայց Յուջինը ոչ մի նշանով ցույց չտվեց այդ, այնպես ձեւացնելով, թե դա շատ հասարակ բան է։ Այնտեղ կար մի դաշնամուր, եւ ուսանողները ընդմիջումներին երգում ու նվագում էին։ Մի քանի անգամ այս աղջիկը ինքը եկել ու նստել էր դաշնամուրի առջեւ, անճոռնի նվաղելով մի եղանակ, նրա հետ երեք կամ չորս ուսանող երգում էին։ Յուջինի համար դա ամեն ինչից ավելի զգայական էր, ամենից ավելի արեւելյան։ Նա ցնորվում էր այդ տեսարաններից, զգում էր, թե ինչպես ատամները, իր կամքին հակառակ, կտկտում են։ Երբ ուղջիկը նորից նստում էր երկարվելու, Յուջինի ալեկոծությունը հանդարտում էր, որոհհետեւ այդ ժամանակ աղջկա գեղեցկության էսթետիկական արժեքը ամեն ինչից բարձր էր։ Միայն պատահական դեպքերն էին, որ ալեկոծում էին նրան։
Չնայած այս խանգարումներին, Յուջինը գծագրության ու նկարչության մեջ հետզհետե առաջ էր գնում։ Նա սիրում էր մարդկային կերպարանքներ նկարել։ Այս գործում նա այնքան էլ հաջող չէր. ավելի հաջող էր տեսարանների եւ շենքերի երբներանգ ուրվագծեր նկարելու մեջ։ Բայց նա կարողանում էր կերպարանքներին տալ քնքուշ, զգայական երանգներ, հատկապես կանացի կերպարանքներին, որոնք սկսում էին ավելի ու ավելի տպավորիչ լինել։ Նրա համար անցել էին այն օրերը, երբ Բոյլը ստիպված էր լինում նրան ասել, «նրանք կլոր են լինում»։ Նա իր գծերին տալիս էր այնպիսի սահունություն, որը գրավում էր ուսուցչի ուշադրությունը։
— Ւնչպես տեսնում եմ, դուք ընդհանուր առմամբ ըմբռնում եք գործը, — ասաց նրա ուսուցիչը։
Յուջինը գոհունակությունից դողում էր։ Մի այլ չորեքշաբթի ասաց.
— Մի քիչ սառը եղեք, տղաս, մի քիչ սառը։ Սեռը ուժեղ է արտահայտված։ Կերպարանքում այդ չկա։ Մի օր դուք
որմանկարի լավ զարդարող կդառնաք, եթե հակում ունենաք, — շարունակեց Բոյլը, — դուք ունեք գեղեցկության զգացողություն։
89
Յուջինի մազերի արմատները թռթռացին։ Այսպիսով, արվեստը հաջողվում էր իրեն։ Այս մարդը նկատել էր իր ընդունակությունները։ Իրապես իր մեջ կար նկարչական շնորհք։
Մի երեկո ինչ-որ մեկը հայտարարությունների տախտակի վրա փակցրել էր մի նշանակալից ծանուցում.
ՆԿԱՐԻՉՆԵ՛Ր, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։
ՄԵՆՔ ԸՆԹՐԵԼՈՒ ԵՆՔ, ԸՆԹՐԵԼՈՒ ԵՆՔ
ԱՈՖՐՈՆԻԻ ՃԱՇԱՐԱՆՈՒՄ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ։
Ցանկացողները ցուցակագրվեն
դասարանի ավագի մոտ։
Յուջինն այդ մասին ոչինչ չգիտեր, բայց ենթադրեց, որ դա սկիզբ է առել մյուս դասարաններից մեկում։ Նա խոսեց ավագի հետ եւ իմացավ, որ պահանջվում է ընդամենը յոթանասունհինգ սենթ։ Ուսանողները կարող էին իրենց հետ բերել և աղջիկներ, եթե ուզենային։ Մեծ մասը ուզում էր։ Յուջինն էլ որոշեց գնալ։ Բայց ո՞րտեղից աղջիկ ճարեր։
<<Սոֆրոնի»–ն իտալական մի ճաշարան էր Կլարկ-ստրիտի ծայրամասում։ Սկզբում դա սպասարկում էր իտալացի բանվորներին, որովհետեւ մոտիկ էր իտալական բարեգործական մի հյուրանոցի։ Ճաշարանը հին շենք էր, բայց այնքան էլ անպաճույճ չէր։ Հետեւի բակում շարել էին հասարակ սեղաններ ու նստարաններ, բերել էին եւ նստարաններ ամառնն օգտագործելու, ճաշողներին անձրեւից պաշտպանելու համար սեղանները ծածկել էին բորբոսնած մի վրանով։ Ավելի ուշ վրանին փոխարինել էր ապակին եւ այն օգտագործում էին նաեւ ձմռանը։ Ճաշարանը մաքուր էր եւ կերակուրը՝ որակով։ Ժուռնալիստիկայի եւ արվեստի համար պայքարող ինչ-որ մեկը գտել էր այս ճաշարանը եւ Սինյոր Սոֆրոնին սկսել էր հասկանալ, որ ինքը գործ ունի ավելի բարձր մարդկանց հետ։ Նա սկսեց այս մարդկանց հետ ողջույնի բառեր փոխանակել, մի փոքրիկ անկյուն առանձնացնելով նրանց
90
համար։ Վերջապես, մի օր էլ ճաշին մի խմբի կերակրելով, նրանցից վերցրեց շատ ցածր վճար, ինքնարժեքից ոչ ավելի: Եվ նա, այսպիսով, ասպարեզ մտավ։ Մի ուսանողը պատմում էր մյուսին։ Այժմ Սոֆրոնիի բակը այնպես կատարելագործվել էր, որ նա կարող էր մատուցել մի քանի տեսակ գինի, լիկյոր, ճաշ եւ այդ բոլորի համար յուրաքանչյուրից պահանջում էր յոթանասունհինգ սենթ։ Այնքան նա ժողովրդական էր դարձել։
Այդ ճաշկերույթը մի քանի դասարանների նախկինում կազմակերպած <<հրավերքների>> կուլմինացիան էր. առաջ այդ անում էին դասարանում։ Սովորություն կար, որ մի նոր մարդու կամ խմբի մի նոր անդամի ներս մտնելիս, բղավեին. «հրամցրու, հրամցրու>>։ Այս կոչի վրա սպասում էին, որ զոհը կամ նոր անդամը գարեջրի ֆոնդին մուծի երկու դոլար, որպես իր լուման։ Եթե չմուծեր, օտարականը կենթարկվեր արտաքսման կամ այլ ծիծաղելի խաղեր կխաղային նրա գլխին։ Իսկ երբ դրամը դուրս էր գալիս, պարապմունքներն այդ երեկո դադարում էին։ Անմիջապես դրամ էին հավաքում եւ ուղարկում գարեջուր, սանդվիչ ու պանիր բերելու։ Սկսում էին խմել, դաշնամուրի վրա նվազել, կատակաբանել։ Մի անդամ, ի մեծ զարմանս Յուջինի, ուսանողներից մեկը, Օմահայից եկած մի մեծ, բարեսեր, կերուխումով տարված տղա, բարձրացրեց մերկ բնորդուհուն իր ուսերին, նստեցրեց վզին, ոտները կախելով առջեւից ներքեւ, եւ սկսեց շրջել սենյակում, երգելով ու պարելով։ Միաժամանակ աղջիկը քաշում էր նրա սեւ մազերը, իսկ մյուս ուսանողները հետեւում էին նրան ու բարձրաձայն գոռում։ Կից սենյակից մի քանի աղջիկներ, որ սովորում էին երեկոյան նկարչական մի խմբում, դադարեցրին նկարելը եւ միջնորմի միջոցով բացված կես դյուժին անցքերից նայեցին նրանց։ Այդ ձեւով աղջիկ պտտեցնելու տեսարանը այնպես զարմացրեց այդ անցքերից գաղտնի նայողներին, որ լուրը շատ շուտով տարածվեց ամբողջ շենքում։ Այդ գժության մասին իմացավ եւ քարտուղարը, եւ հաջորդ օրը ուսանողին հեռացրին դպրոցից: Բայց այդ գինեզվարթ պարը, այնուամենայնիվ, տեղի ունեցել էր, եւ նրա առաջացրած տպավորությունը մնաց։
91
Նման այլ «հրամցուքների>> ժամանակ ստիպում էին Յուջինին խմել եւ նա խմում էր, թեեւ շատ քիչ, գարեջուր չէր սիրում։ Նա փորձեց նաեւ ծխել, բայց առանձնապես չտարվեց դրանով։ Երբեմն նա այսպիսի կերուխումերը դիտելուց անգամ ջղացունց աստիճանի հարբում էր եւ այդպիսի ժամանակները նա ավելի սրամիտ, շարժումների մեջ ավելի ազատ էր լինում եւ պատրաստ՝ պայծառ մտքեր արտահայտելու։ Այդպիսի մի օր բնորդուհիներից մեկն ասաց.
- Չգիտեմ, թե ինչու դուք ավելի հաճելի եք, քան ես կարծել եմ։ Ես ձեզ ավելի պաշտոնական էի կարծում։
— Ո՛չ, ոչ,— ասաց Յուջինը,— միայն երբեմն։ Դուք ինձ չեք ճանաչում։
Նա գրկեց նրա մեջքը, բայց աղջիկը ետ մղեց։ Յուջինն ուզում էր, որ կարողանար պարել, որովհետեւ այդ դեպքում կկարողանար նրան դարձնելով ման ածել սենյակի մեջ այս ու այն կողմ։ Նա որոշեց անմիջապես պարել սովորել։
Խնջույքի տանելու համար աղջիկ գտնելու հարցը նեղում էր նրան։ Նա Մարգարետից բացի ոչ ոքի չէր ճանաչում, եւ չգիտեր, Մարգարետը պարո՞ւմ է, թե ոչ։ Կար եւ Բլեքվուդի միս Բլյուն, որին տեսել էր, երբ վերջինս, համաձայն իր խոստումի, Չիկագո էր եկել, բայց նման դեպքերի համար նրա մասին մտածելը անհեթեթություն կլիներ, որովհետեւ մտածում էր Յուջինը, ի՞նչ կմտածեր այդ աղջիկը տեսնելով այնպիսի տեսարաններ, որոնց ականատես էր լինում ինքը՝ Ցուջինը։
Մի օր, երբ Յուջինը գրասենյակումն էր, պատահեց միս Կեննիին, այն աղջկան, որին տեսել էր իր դպրոց ընղունվելու առաջին օրը բնորդուհու դերում։ Յուջինը հիշեց նրա հմայքը, որովհետեւ նա իր երբեւէ տեսածներից առաջին մերկ բնորդուհին էր, նա գեղեցիկ էր։ Դա նաեւ այն աղջիկն էր, որը այն օրերին եկել կանգնել էր իր կողքին։ Դրանից հետո նա այլեւս չէր տեսել նրան։ Յուջինը դուր էր եկել աղջկան, բայց սկզբում այն տպավորությունն էր ստացել, թե այդ տղան հեռու է պահում իրեն, մի փոքր տափակ է։
92
Այնուհետեւ Յուջինը կապել էր մի թույլ, ծածանվող փողկապ եւ մի փափուկ գլխարկ, որը լավ էր սազում իրեն։ Նա մազերը դեպի ետ էր սանրում եւ քայլվածքով ճգնում էր նմանվել միստր Տեմպլ Բոյլի ազատ ու օրորվող շարժումներին։ Նրա համար այդ մարդը աստված էր, կորովի ու հաջող։ Որքա՞ն ուզում էր նմանվել նրան։
Աղջիկը նկատեց որոշ փոփոխություն, որը նրա կարծիքով դեպի լավն էր։ Այժմ, մտածում էր նա, Յուջինն ավելի նուրբ էր, մաշկն ավելի սպիտակ, ալքերը վճիտ ու խորաթափանց։
Միս Կեննին այնպես ցո յց էր տալիս, թե մերկ մի նկարի է նայում, երբ նկատեց Յուջինին։
— Ինչպե՞ս եք,— հարցրեց Յուջինը ժպտալով, համարձակվելով խոսել նրա հետ, որովհետեւ նեղվում էր մենակությունից եւ այլ ծանոթ աղջիկ չուներ։
Աղջիկը ուրախ դեմքով դարձավ դեպի նա եւ պատասխանեց հարցումին, նրան դիմավորելով ժպտուն շրթունքներով ու ցնծալի աչքերով։
— Վաղուց ձեզ չեմ տեսել,— ասաց Յուջինը,— վերադարձել եք այստե՞ ղ։
— Միայն այս շաբաթվա համար,— պատասխանեց աղջիկը։— անհատական արվեստանոցներում եմ ծառայում։ Ինչի՞ս է պետք դասարանը, երբ կարող եմ արվեստանոցներում նստել։
— Ես կարծում էի, թե մեզ մոտ վատ չէիք զգում,— պատասխանեց Յուջինը, հիշելով նրա ուրախ տրամադրությունը։
— Չեմ ասում, թե դասարանային գործը ատում եմ։ Միայն թե արվեստանոցն ավելի լավ է։
— Դուք մեզ համար կորուստ եք։ Մյուսները ձեզ հավասարվել չեն կարող։
— Դուք գովեստ եք շռայլում,— ծիծաղեց նա, իր շողացող սեւ աչքերով նայելով Յուջինին։
— Ոչ, ճիշտ եմ ասում,— պատասխանեց նա եւ ապա հուսալի եղանակով հարցրեց,
— Ամսի տասնվեցի խնջույքին գնո՞ւմ եք։
93
— Գուցե, — ասաց միս Կեննին,— դեռ չեմ որոշել: Դա ամբողջովին կախված է...
— Ինչի՞ց,
— Կախված է այն բանից, թե ինչպես կզգամ ինձ, եւ ով է հրավիրում։
— Չեմ կարծում, թե հրավիրողներ պակասեն,— նկատեց Յուջինը,— եթե ես աղջիկ ունենայի, կգնայի,— շարունակեց նա, ահավոր ջանք գործադրելով, նպատակ ունենալով հասնել այնտեղ, որ կարողանար խնդրել նրան: Աղջիկը հասկացավ նրա մտադրությունը։
— Ւնչպե՞ս հասկանալ այդ, — ծիծաղելով ասաց նա։
— Չէի՞ք գա ինձ հետ,— համարձակվեց հարցնել Յուջինը, անամոթաբար օգտվելով առիթից։
— Անշուշտ,— պատասխանեց աղջիկը, Յուջինն ավելի ու ավելի դուր էր գալիս նրան։
— Հրաշալի է,— բացականչեց Յուջինը, — որտե՞ղ եք ապրում, ուզում եմ իմանալ,—հարցրեց նա, գրպանում մատիտ որոնելով։
Աղջիկը տվեց իր հասցեն։ Նա ապրում էր Հիսունյոթերորդ փողոցի արեւմտյան ծայրին։
Յուջինը դրամահավաք լինելով, ծանոթ էր այդտեղին։ Դա ետ ընկած փայտյա տներով մի փողոց էր, քաղաքի հարավային մասում։ Յուջինը հիշում էր մոտակայքի խանութների մեծ լաբիրինթոսը, չսալահատակված փողոցը եւ խոնավ պրեյրիի բաց տարածությունները։ Ահա թե ինչու աղբի ու քարածխի բակերի այս ծաղիկը դարձել էր բնորդուհի։
— Ես անպայման կգամ ձեր հետեւից, – ծիծաղելով ասաց Յուջինը,— չեք մոռանա, չէ՞, միս..,
— Հենց Ռուբի, ուրիշ ոչինչ , – ընդհատեց աղջիկը,— Ռուբի Կեննի։
— Գեղեցիկ անուն է, չափազանց քաղցրահնչյուն։ Չէի՞ք թույլ տա ինձ մի կիրակի օր գալ եւ ճիշտ տեղն իմանալ։
— Ւնչպես չէ, խնդրեմ,— պատասխանեց միս Կեննին, հաճոյացած նրա՝ իր անվան մասին արած մեկնաբանությունից,— կիրակի օրերը մեծ մասամբ տանն եմ։ Հաջորդ կիրակի կեսօրից հետո եկեք, եթե ուզում եք։
94
— Կգամ,— ասաց Յուջինը։
Նա միս Կեննիի հետ դուրս եկավ փողոց, չափազանց թեթեւացած սրտով։
ԳԼՈՒԽ X
Ռուբի Կեննին իռլանդացի մի ծեր բանվորի եւ իր կնոջ որդեգրած երեխան էր, նրանք այդ երխային վերցրել էին իրար հետ գժտված մի զույգից, երբ հարազատ ծնողները լքել էին նրան չորս տարեկան հասակում։ Դա մի ընդունակ, զվարթ աղջիկ էր, բոլորովին անտեղյակ աշխարհի հասարակական կազմակերպություններին, պարզ, փոքրիկ մի աղջիկ, արկածների սիրահար, առանց ներքին խորաթափանցության, որը ցույց տար իրեն, թե ուր են տանում այդ արկածները: Նա կյանք մտավ որպես խանութի գանձապահուհի եւ տասնհինգ տարեկան հասակում արդեն կորցրել էր իր անմեղությունը։ Նա մասամբ բախտավոր էր, որ իր ուշիմությամբ ու տեսքով հրապուրում էր գերադաս, կարող եւ ապահով մարդկանց։ Այդ մարդիկ էլ իրենց հերթին բախտավոր էին, որ նա այնքան էլ անխոհեմ չէր իր հրապուրանքների խնդրում, որովհետեւ ցանկությունն արթնանում էր միայն ուժեղ մտերմության, իսկ երբեմն էլ իսկական սիրո դեպքում, եւ գագաթնակետին էր հասնում միայն որոշ զզվանքից հետո, որը նրան, ինչպես եւ նրա սիրահարներին, դարձնում էր իր տրամադրությունների զոհը։ Խորթ ծնողները նրա վրա ոչ մի խելացի հսկողություն չէին սահմանել։ Նրանք սիրում էին նրան, եւ որովհետեւ նա ավելի ընդունակ էր, ենթարկվում էին նրա կանոններին, ճաշակին ու ղեկավարմանը։ Նա պատասխան մի ժպիտով անուշադրության էր մատնում որեւէ առարկություն, որ նրանք կարող էին անել, եւ միշտ բողոքելով հայտնում, որ իր համար ոչ մի նշանակություն չունի, թե ինչ են մտածում հարեւանները։
Յուջինի այցելությունները եւ դրանց հաջորդող ընկերակցությունը ոչնչով չէին տարբերվում նույն բնույթի բոլոր այն հարաբերություններից, որ նա մինչեւ այդ ունեցել էր:
95
Ցուջինը գեղեցկությանը երկրպագում էր որպես գեղեցկություն եւ երբեք չէր պատահում, որ չգտներ մտքի ու սրտի որոշ հատկանիշներ, որոնց նա տենչում էր։ Նա կանանց մեջ գեղեցկությունից բացի որոնում էր նաեւ բարի բնավորություն ու համակրանք. նա խորշում էր քննադատությունից ու սառը վերաբերմունքից եւ երբեք չէր կարող որեւէ մեկին ընտրել որպես սիրուհի, որը իր հույզերով ու գաղափարներն ըմբռնելու արագությամբ կամ տարբերելու կարողությամբ ավելի պայծառ լույսով շողար։
Այգ ժամանակ նրան դուր էին գալիս պարզ բաները, պարզ տները, պարզ շրջապատը, պարզ կյանքի հասարակ մթնոլորտը, որովհետեւ ավելի վայելուչն ու պատկառելին ահաբեկում էին նրան։ Նրա տեսած մեծ ապարանքները, մեծ վաճառատները, մեծ, նշանավոր մարդիկ նրան արհեստական ու սառն էին թվում։ Նա սիրում էր հասարակ մարդկանց, մարդիկ, որոնք հռչակավոր չէին, բայց իրենց տրամադրությամբ ու վիճակով լավ ու բարի էին։ Եթե նա կարողանար գտնել կանացի գեղեցկություն եւ միաժամանակ նման հատկություններով օժտված, երջանիկ կհամարեր իրեն, հանգիստ կառներ նրա կողքին ու կփոխվեր։ Նրան Ռուբիին մոտեցնողը այս տրամադրություններն էին։
Յուջինի պայմանավորված կիրակին անձրեւ էր գալիս, եւ այն թաղամասը, որտեղ ապրում էր Ռուբին, ծայր աստիճանի տխուր, ամայի էր։ Այս ու այն կողմ, տների միջեւ բաց տարածություններում երեւում էին ջրի լճակներ, որ գոյացել էին թուխ, չորացած կանաչի վրա։ Նա անցավ սեւով պատած երկաթուղային գծերի մի մեծ լաբիրինթոսով, որտեղ անհաշիվ թվերով շարվել էին շոգեմեքենաներն ու վագոնները, եւ սկսեց խորհրդածել այն նկարների մասին, որ
կստացվեին այսպիսի տեսարաններից, մեծ, սեւ մեքենաներ, որոնք քուլաներով ծխի ու գոլորշու ամպեր են շպրտում դուրս, դեպի գորշ, խոնավ օդը, տարբեր գույներով ներկված վագոնների մեծ լաբիրինթոսներ՝ անձրեւի տակ թրջված, բայց գեղեցիկ։ Գիշերը այսպիսի մեծ զանգվածներով լցված բակերում երկաթուղային ուղեփոխության տարբեր լույսերը բացվում էին ինչպես ծաղիկներ։ Նրան դուր էին գալիս դեղին, կարմիր, կանաչ, կապույտ գույների պայծառ կետերը, որ վառվում էին ինչպես աչքեր։
96
Այստեղ էր կուտակված նրան անչափ հուզող, տպավորող նյութը, եւ նա մասամբ ուրախ էր, որ այս տհաս, ծաղկող աղջիկը ապրում էր այսպիսի մի վայրի մոտիկ։
Երբ հասավ դռան եւ զանգը տվեց, նրան դիմավորեց երերուն մի իռլանդացի —ամերիկացի, որը թվում էր, թե բանիմացությամբ շատ ցածր էր, այնպիսի մի մարդ, որը գուցե ավելի հարմար լիներ ուղեփակոցի պահակության։ Նա հագել էր հասարակ շորեր, այնպիսի շորեր, որ երկար հագնելուց մարմնի բնական ուրվագծերն էին ստացել։ Մատներին կար ծխամորճ, որ այդ րոպեին ծխում էր։
— Միս Կեննին տա՞նն է,— հարցրեց Յուջինր։
— Ա յո, – ասաց մարդը,— ներս եկեք, կանչեմ նրան:
Նա ցույց տվեց խորքի մի սենյակ, որտեղ գնում էին բանվորի համար բնորոշ մի միջանցքով։ Պետք էր մեկը հատուկ հոդ տարած լիներ, այդ սենյակում ամեն ինչ կարմիր գույնով պատրաստելու համար. մետաքսե լուսամփոփով մի մեծ լամպ, ընտանիքի ալբոմը, կապերտը, պատի կարմիր ծաղիկներով թղթե պաստառը, ամեն ինչ կարմիր էր։
Մինչ Յուջինն սպասում էր այս սենյակում, բաց արեց ալբոմը եւ նայեց նկարներին, որոնք, ինչպես ենթադրում էր, պետք է աղջկա ազգականները լինեին, բոլորն էլ հասարակ մարդիկ՝ գործավարներ, գործակատարներ, խանութպաններ։ Շուտով Ռուբին եկավ. Յուջինի աչքերը պայծառացան տեսնելով նրա երիտասարդական կորովը (նա հազիվ տասնինը տարեկանից ավելի լիներ), որը գերեց նրա երեւակայությունը։ Ռուբին հագել էր կաշմիրե սեւ զգեստ, վզի Հուրջը եւ այլ տեղեր կարմիր թավշյա զոլերով, կապել էր կարմիր փողկապ՝ թույլ հանգույցով, գրեթե այնպես, ինչպես տղաներն են կապում։ Նա ուրախ էր եւ զվարթ տրամադրությամբ ձեռքը պարզեր նրան:
— Շատ նեղվեցի՞ք տեղը գտնելու համար, —հարցրեց նա։
Յուջինը բացասաբար շարժեց գլուխը։
97
— Ես այս տեղերին բավականին ծանոթ եմ։ Այս տեղերում ես լինում եմ շաբաթվա բոլոր օրերին. դրամ եմ հավաքում։ Գիտե՞ք, ես աշխատում եմ <<էժան կահույք եւ գորգեր>> ընկերությունում։
— Ո՛հ, ուրեմն շատ լավ է,— ասաց Ռուբին. Յուջինի անկեղծությունը ուրախացրել էր նրան,— մտածում
էի, թե այս վայրը որոնելիս տանջալի ժամեր ունեցած կլինեք։ Վատ օր է, չէ՞:
Յուջինն ընդունեց, որ իսկապես վատ եղանակ է, բայց դարձավ դեպի իր տեսած վագոնների երկաթագծերը։
— Եթե ես երբեւէ կարողանայի նկարել, ապա դրանք կնկարեի։ Որքա՜ն մեծ ու զարմանալի են։
Յուջինը մոտեցավ պատուհանին եւ նայեց տան շրջակայքը,
Ռուբին հետաքրքրությամբ նայում էր նրան։ Տղայի շարժումները հաճելի էին։ Նա այս տղայի մոտ չափազանց ազատ էր զգում իրեն, կարծես պատրաստ էր անսահման սիրել նրան։ Որքան հեշտ էր խոսել նրա հետ։ Դասարանները, արվեստանոցում իր գործը, Յուջինի ապագան, այս շրջակայքը, այդ բոլորը այս տղայի հետ ավելի մոտ լինելու զգացմունք էին ներշնչում։
— Չիկագոյում մեծ արվեստանոցներ շա՞տ կան,— հարցրեց Յուջինը, երբ նրանց խոսակցությունը վերջապես
դարձավ Ռուբիի աշխատանքի մասին։ Յուջինին շատ էր հետաքրքրում իմանալ քաղաքի նկարչական աշխարհի մասին։
— Ոչ, այնքան շատ չկան, համենայն դեպս, լավերի թիվը մեծ չէ։ Բայց շատ են այն մարդիկ, որ կարծում են, թե կարող են նկարել։
— Ովքե՞ր են մեծերը,— հարցրեց նա։
— Ինչ ասեմ, ես լսել եմ այն, ինչ արտիստներն են խոսել։ Միստր Ռոզր բավականին լավ է։ Բայամ Ջոնսը ժանրային նկարներում վատ չէ, ինչպես ասում են։ Վալտեր Լոն լավ պորտրետիստ է, նույնը Մենսոն Ստիլը։ Եվ ապա... ահա, Արտուր Բիգսը… նա միայն բնության տեսարաններ է նկարում. նրա արվեստանոցում երբեք չեմ եղել. Ֆինլի Վուդը եւս պորտրետիսա է. Վիլսոն Բրուկսը միայն ֆիգուրաներով է զբաղվում։
98
Ո՞րն ասեմ, այնքան շատ են…
Ցուջինը հափշտակված լսում էր։ Արվեստին վերաբերող այս թոթովանքները, որպես անձնավորությունների մասին որոշակի տեղեկություններ, ավելի շատ բան էին ասում, քան նա լսել էր այն ամբողջ ժամանակամիջոցում, որ եղել էր քաղաքում։ Այդ աղջիկը գիտեր այդ բաները։ Նա ամեն ինչի տեղյակ էր։ Յուջինը մտածում էր, թե ինչպիսի հարաբերության մեջ կարող էր լինել նա այդ տարբեր մարդկանց հետ։
Որոշ ժամանակից հետո Ցուջինը վեր կացավ ու նորից պատուհանից դուրս նայեց։ Ռուբին մոտեցավ նրան։
— Այստեղ շրջակայքը այնքան էլ լավ չէ,— ասաց նա,— բայց պապան ու մաման ուզում են այստեղ ապրել։ Պապայի գործատեղը մոտիկ է։
— Դռանը իմ հանդիպած մա՞րդն էր ձեր հայրը։
— Նրանք իմ իսկական ծնողները չեն,— բացատրեց նա,— ինձ որդեգրել են։ Բայց նրանք իսկական ծնողներ են
եղել ինձ համար. ես նրանց շատ բան եմ պարտական։
— Դուք հազիվ թե վաղուց սկսած լինե՛ք բնորդուհու գործը, այնպես չէ՞ ,— ասաց Յուջինը խոհական եղանակով,
նկատի ունենալով նրա տարիքը։
— Ոչ, մոտ մի տարի է, որ սկսել եմ այդ գործով զբաղվել։
Ռուբին պատմեց, թե ինչպես աշխատել է տոնավաճառում որպես գործավարուհի, եւ թե ինչպես ինքն ու մի աղջիկ, կիրակնօրյա լրագրերում կարդալով հոդվածներ, մտածել են բնորդուհի դառնալ։ «Տրիբուն»-ի համարներից մեկում տեսել են մի նկար, որտեղ մերկ եւ որոշ կեցվածքով մի բնորդուհի նստած է եղել նկարչական մի դասարանի առջեւ նկարվելու համար։ Դա գրավել է իր ուշադրությունը եւ ինքը խորհրդակցել է մյուս աղջկա հետ, թե լավ չէ՞ր լինի իրենք էլ փորձեին նույն բանը։ Այնուհետեւ ասաց, որ իր ընկերուհին էլ, իր նման, դեռ շարունակում է բնորդուհու գործը, նա էլ է ճաշի գալու։
Յուջինը հիացած լսում էր նրան։ Դա նրան հիշեցնում էր, թե ինչպես ինքը տարվել էր թերթերում տեսած Չիկագոյի գետի Սագերի կղզու նկարով,
99
փոքրիկ, խարխլած հյուղակների, եւ որպես բնակարան օգտագործելու համար շուռ տված նավակների նկարներով։ Նա պատմեց այդ մասին եւ ասաց, թե ինչպես ինքը եկել է քաղաք։ Նրա պատմությունը բորբոքեց Ռուբիի երեւակայությունը։ Ռուբին մտածում էր, որ այդ տղան դյուրազգաց, բայց լավիկն է, եւ որքան բարձրահասակ է նա, ինքը նրա կողքին շատ կարճ էր։
— Նվագում եք, չէ՞,— հարցրեց Յուջինը։
— Քիչ, դաշնամուր չունենք։ Ւմացածս սովորել եմ տարբեր արվեստանոցներում նվազելով։
— Պարո՞ւմ եք։
— Այո, իհարկե,— պատախանեց Ռուբին։
— Լավ կլիներ, ես էլ պարել իմանայի,— ասաց Յուջինը ցավալի եղանակով։
— Ւնչո՞ւ չեք պարում։ Դժվար չէ։ Սովորելու համար շատ ժամանակ պետք չէ։ Մի դասով կսովորեցնեմ։
— Ցանկալի էր, որ սովորեցնեիք,— ասաց Յուջինը համոզիչ տոնով։
— Դժվար բան չէ,— ասաց նա հեռանալով նրանից,֊֊ ես կարող եմ ձեզ ցույց տալ քայլերը։ Միշտ սկսում են վալսից։
Ռուբին բարձրացրեց քղանցքները, ցույց տալով փոքրիկ ոտը։ Նա բացատրեց, թե ինչ պետք է անել եւ ինչպես պետք է անել։ Յուջինն ապա փորձեց առանձին, բայց չկարողացավ։
Ուստի Ռուբին նրան ասաց, որ գրկի իրեն եւ ձեռքը դրեց նրա ձեռքի մեջ։
— Այժմ հետեւեք ինձ,— ասաց նա։
Որքա՜ն բերկրալի էր տեսնել այդ աղջկան իր թեւերին։ Իսկ աղջիկը, ակներեւաբար, չէր շտապում վերջացնել դասը, որովհետեւ չափազանց համբերատար սովորեցնում էր նրան, բացատրում քայլերը, կանգ առնում ու ուղղում սխալները, ծիծաղում նրա եւ իր սխալների վրա։
—Մի բան դուրս գալիս է,— ասաց նա մի քանի անգամ պտտելուց հետո։
Մի քանի անգամ նրանք նայեցին իրար աչքերի մեջ. Ռուբին նրան տալիս էր իր պատասխան անկեղծ ժպիտները։ Յուջինը մտածում էր արվեստանոցի այն երեկոյի մասին, երբ այդ աղջիկը նայում էր իր ուսի վրայով։
100