СТАНЬ VIP
ОДКБ создает угрозы безопасности, существованию и суверенитету Армении - ПашинянАрмения обсуждает с Google монетизацию YouTube и настройки Google MapsОДКБ по-прежнему рассматривает Армению как равноправного партнера - генсекВеликая богиня Анаит: о «Золотой матери» древней Армении и ее возвращении из Британского музеяРаскрыта попытка захвата власти в Армении, из 7-ми фигурантов дела арестованы трое - СК (видео)Пашинян заявил о наличии взаимопонимания в рамках процесса делимитации границы между Арменией и Грузией (видео)

Տիգրան Մանսուրյան

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Տիգրան Մանսուրյան

Сообщение Karen » 27 янв 2014, 16:14

(3.72 Мб) Просмотров: 3949
(268.5 кб) Просмотров: 3949
(34.11 кб) Просмотров: 3949

Տիգրան Մանսուրյան (ծնվ. 1939, հունվարի 27), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)։ Հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։

60-ական թվականների սկզբին ինքնահաստատվելով որպես հայ կոմպոզիտորների երիտասարդ սերնդի առավել վառ օժտված, ակտիվ որոնումներով ապրող երաժիշտ՝ Տիգրան Մանսուրյանն իր գործունեության ընթացքում մեծ ու նվիրական աշխատանքով բացահայտեց իր ստեղծագործական հզոր ձիրքը: Մասնագիտական ուսման տարբեր փուլերում նա յուրացրեց իր ղեկավարների (էդ.Բաղդասարյան, Ղ. Սարյան) ուսանելի խորհուրդները, որոնք նպաստեցին նրա անհատականության զարգացմանը:
Ստեղծագործական անդուլ աշխատանքը, մշտապես որոնումների մթնոլորտում գտնվելը բնութագրական են Տ.Մանսուրյան-արվեստագետին՝ առաջին ինքնուրույն քայլերից սկսած: Նրա հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվել լոկ երաժշտական արվեստով: Հայ և համաշխարհային հին ու նոր գրականությունը, կերպարվեստը, ազգային արվեստի մյուս բոլոր բնագավառները մշտապես գրավում են նրան, մնում նրա ուշադրության կենտրոնում:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերին Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր ընտանիքը բնակություն հաստատեց: Արթիկի բանվորական ակումբուս 13-ամյա պատանու՝ առաջին անգամ դաշնամուր հնչեցնելը մեկընդմիշտ կապեց նրան երաժշտության հետ:

Երաժշտությանը նվիրվելու անհագ տենչը մասնագիտանալու հզոր ազդակ էր: Նրբազգաց, դյուրագրգիռ, հոգևոր մեծ ներուժի տեր երիտասարդի կամային, նպատակասլաց էությունը դրսևորվեց դպրոցում, երաժշտական ուսումնարանում և, վերջապես, կոնսերվատորիայում:
Ուսանողության շրջանի առաջին իսկ գործերը, այդ թվում և Լարային կվարտետը, ուշագրավ էին իրենց լրջությամբ, հոգևոր հասունությամբ: Այս հատկանիշները հետագայում բնորոշ դարձան երաժշտի համար:

Տիգրան Մանսուրյանն այն երջանիկ երաժիշտներից է, որոնց ստեղծագործական մղումները, արտացոլումը լինելով ինքնատիպ անհատականության, իրենց բնույթով բովանդակում են հեռանկարային գեղարվեստական սկզբունքներ, ոճական հնարներ:
Ստեղծագործական կյանք մուտք գործելով հայ երաժշտության նոր, մեծ վերելքի շրջանում՝ 60-ական թվականներին՝ Տ. Մանսուրյանը, ավանդույթները որդեգրելով, իր ողջ ստեղծագործական աշխատանքում դրսևորեց նորի զգացողությունը: Կոմպոզիտորի ստեղծագործական ուղու համար ամենից բնութագրականը որոնումների չմարող տենչն է: Նրա գեղարվեստական հետաքրքրությունների շրջանակը լայն է ու բազմակողմանի, տեսադաշտը՝ ընդարձակ: Ժամանակակից մշակույթի ամենատարբեր ուղղությունները նրան գրավել են, աոաջին հերթին, ազգային երաժշտության շրջանակներն ընդլայնելու հնարավորության տեսակետից: Որոշ դեպքերում ազգայինին խորթ թվացող արտահայտչամիջոցները, հեղինակի՝ ազգային խառնվածքի խոր զգացողության շնորհիվ, բնականորեն միահյուսվել են զատ հայկական լեզվամտածողությանը:

Երիտասարդական տարիներից կոմպոզիտորի ոճական հստակ կողմնորոշումը չէր բացառում ժամանակի ընթացքում որոշ սկզբունքների խորացումը, մյուսների ժխտումը: Դա օգնում էր ոճի կայան բաղադրիչների բյուրեղացմանը:

Որքան հեռավոր ու անհարիր են թվում Մանսուրյանի արվեստը սնող ակուքները՝ հայ միջնադարյան երաժշտությունից մինչև նոր վիեննական դպրոցի վարպետներ, Կոմիտասից մինչև Դեբյուսի ու Բուլեզ՝ նա մշտապես առաջնորդվում է ստեղծագործության բնույթի ու ձևի իր սեփական սկզբունքներով, արվեստի մեջ իր հաստատած չափանիշներով:

Կոմպոզիտորը ձգտում է ճանաչել յուրացվող ավանդույթների ներքին իմաստը, խորքային շերտերը: Արվեստագետը նման մոտեցումով բնական է դարձնում ժամանակային մեծ տարածքում ստեղծված, ազգային խառնվածքին երբեմն հակադիր երևույթների վերիմաստավորումը, սինթեզումը, սեփական մտածողության ոլորտում բնականոն միահյուսումը:
Տ. Մանսարյանին խորթ է նորագույն արտահայտչամիջոցների ինքնանպատակ կիրառումը: Նա դրանք ենթարկում է կոնկրետ մտահղացմանն ու սեփական գրելաոճին: Կոմպոզիտորը խուսափում է արտաքնապես աչքի զարնող մանրամասներից, ունկնդրի ուշադրությունը կենտրոնացնում է ինտելեկտուալ-հոգեբանական ոլորտներին:

Դա է հոգեհարազատ նրա էությանը, գեղարվեստական մղումներին: Դրանով է պայմանավորված մտահղացումների իրականացման ներդաշնակ ամբողջությունը:
Ամեն մի ստեղծագործության ժանրային ուղղվածությունից բացի Տ. Մանսարյւսնի համար մեծ կարևորություն ունեն դրանց իրականացման ողջ ընթացքը, ձևագոյացման փոքրագույն բաղադրիչները, երաժշտական լեզվի այն մանրամասները, որոնք, ի վերջո, ապահովում են կոտ ձևը:

Ազգայինին անմնացորդ հավատարմությամբ հանդերձ կոմպոզիտորը խուսափում է ժողովրդական թեմաների օգտագործումից: Նրան անհամեմատ հարազատ է ազգային ոգին, նրա ամբողջական նկարագիրը, որը ժողովրդական ու ժողովրդա-պրոֆեսիոնալ երաժշտության գեղարվեստական օրինաչափությունների ընդհանրացումն է:

Մեծ հետևողականությամբ դիմելով ամենատարբեր ժանրերի՝ Մանսուրյանը հիմնականում գերադասում է կամերային երաժշտությունը, ըստ որում, հավատարիմ մնալով ազգայինին, լայնորեն դիմում է ժամանակակից երաժշտության ուղղություններին, խստորեն ընտրում այս կամ այն տեխնիկայի յուրահատկությունը:

Ժամանակակից ուղղություններից կոմպոզիտորի համար որոշակի նշանակություն ունի նորդասականությունը: Այդ մասին են վկայում Պարտիտը սիմֆոնիկ նվագախմբի համար, Երգեհոնի ու նվագախմբի կոնցերտը:

Տ. Մանսուրյանի՝ կառույցի մանրամասների նրբակերտությամբ, զգայուն նպատակայնությամբ հատկանշվող ոճն իրավունք է տափս այն համեմատել հայկական միջնադարյան մանրանկարչության հետ: Մտահղացման հետ սկիզբ է առնում գործի ձևագոյացման ամբողջական հայեցակետը բոլոր մանրամասներով հանդերձ:

Կոմպոզիտորի մտածելակերպին, գեղարվեստական նախասիրություններին խորթ է երաժշտության կենցաղայնությունը:
Տ. Մանսուրյանի ստեղծագործությունների ծավալուն երկացանկում առաջնությունը պատկանում է գործիքային երկերին: Սոնատ, լարային կվարտետ, կոնցերտ, պարտիտ. այս ավանդական ժանրերի կողքին կյանք են ստանում ոչ ավանդական կազմ ունեցող գործեր՝ ժանրի անհատական մեկնաբանումով: Դա թելադրված է թե հնչերանգի նուրբ զգացողությամբ, թե ձայնային կառույցի ամբողջականության մեջ հնչերանգի նշանակությամբ:

Արտահայտչամիջոցների հմուտ կազմակերպումը, դրանց կիրառման խնդրում ինքնասահմանափակման մղումը, մտքի տարողունակության ապահովումը ժամանակի թելադրանքն էր: Ինքը՝ կոմպոզիտորը, ամենից կարևոր է համարում երաժշտական լեզվի ազատագրումը ձայնային ընդհանւր հոսքից: Ահա թե ինչպես է կոմպոզիտորը բնութագրում իր սեղծագործության այդ բնագավառը` վոկալ-գործիքային. «Սեփական ոճի, լեքսիկայի կերտմանը, ձևագոյացմանը նպաստում է խոսքը: Այն օգնում է հակադրվել երաժշտական լեզվի որոշ ամորֆությանը, անկայունությանը»:

Խորն է գրական, բանաստեղծական խոսքի մանսուրյանական ըմբռնումը: Խոսքի բուն իմաստը, ազգային հնչերանգները, խոսքի ու երաժշտական ելևէջի անքակտելի կապը կոմպոզիտորը ծառայեցնում է վոկալ-գործիքային ստեղծագործությունների գեղարվեստական ամբ՛ողջականությանը:

Առաջիններից մեկը ազգային արվեստում Տ. Մանսուրյանը հետևողականորեն դիմեց հայկական միջնադարյան բանաստեղծությանը՝ Ֆրիկի, Թլկուրանցու, Կեչառեցու, Քուչակի գործերին:

Ակտիվ որոնումները վոկալ-գործիքային երաժշտության ժանրերի բնագավառներում առավել ցայտուն դրսևորվեցին գրեթե միաժամանակ ստեղծված երկու ստեղծագործություններում: Եռամաս «Տետր ողբագին տաղերգության» (ըստ Խ. Կեչառեցու) երկում Մանսուրյանը դիմում է լարային կվարտետի, երկու ֆլեյտայի ու գոնգի, որոնց միանում են տղամարդկանց երեք ձայն՝ ունիսոն հնչողությամբ (երկորդ և երրորդ մասերում): Իրենց բնույթով հակադիր թվացող արտահայտչամիջոցները, ընտիր սոնորային հնչյունները և սաղմոսատիպ, ստատիկ, հայեցողական տիպի շարադրանքը, միահյուսվելով, նպաստում են ստեղծագործության ոճական ամբողջականությանը:

Քուչակյան չորս հայրենները կոմպոզիտորի այն գործերից են, որոնց բովանդակության խորացումն իրականացվում է բնորոշ արտահայտչամիջոցների օգնությամբ: Միջնադարյան բանաստեղծության ու երաժշտության հարուստ ավանդույթների՝ մեր ժամանակակցի դիրքերից ընթերցումը հանգեցրել է գեղեցիկ, հուզառատ նմուշների ստեղծման:

Տ. Մանսուրյանը զգայուն է ոչ-միայն հայերեն բանաստեղծական խոսքի հանդեպ: Կ.Զարյանի՝ իտալերեն գրված բանաստեղծությունն երաժշտականացված է իտալերենի հնչյունային երանգավորման համաձայն («Երեք մադրիգալ» վոկալ շարքի մեկ ռոմանսը):

Պոեզիայի իսկական սիրահար Մանսուրյանը դիմելով Հ. Թումանյանի, Վ. Տերյանի, Կ. Զարյանի, Հ. Սահյանի, ինչպես և չեխ Վլադիմիր Հոլանի (բնագրով), իսպանացի Գ. Լորկայի (թարգմանությունը՝ Հ.Սահյանի) բանաստեղծություններին՝ խորապես զգում է խոսք-ելևէջի միջոցով մտքի ու հույզի մարմնավորման բազմատեսակ հնարավորությունները:

Կոմպոզիտորի բազմաթիվ ու բազմաժանր գործիքային գործերի ցանկում որոշակի տեղ գրավող ծրագրայնությունը («Գիշերային երաժշտություն» սիմֆոնիկ կտավը, «Թռչունի ուրվանկարը» պիեսների շարքը, կլավեսինի և հարվածայինների համար «Ինտերյեր» կվարտետը) հեռու է նկարագրողականությունից: Մանսուրյանը նախընտրում է խորհոդանշական-հոգեբանական ոլորտները:
Կոմպոզիտորի վաղ շրջանի գործերից Պարտիտը սիմֆոնիկ նվագախմբի համար (1965) շարունակում է դասական երաժշտության ավանդույթները: Չորսմասանի Պարտիտի (Նախերգանք, Հովվերգական, Ինտերմեցցո, Տոկատ) կերպարների շրջանակը բնութագրվում է ռացիոնալի) ու հուզականի ներգործման ամբողջությամբ, և, այնուհանդերձ, ստեղծագործության հնչյունային տարերքը արդիական շունչ ունի:

Վերոհիշյալ «Գիշերային երաժշտության» թափանցիկ, նրբակերտ հնչողությանը արվեստագետի էությանն ամենից հարազատ դրսևորումներից է:

Ջութակի թիվ 1 չորսմասանի սոնատում Տ. Մանսուրյանը ղեկավարվել է մոդալ ու բազմալադային կառույցների փոխներգործմամբ` ձգտելով պահպանել մասերի ինքնուրույն, հստակ կառույցը: Այստեղ բացակայում են ավանդական, դասական ձևերը:

Նոր արտահայտչամիջոցների յուրացման ճանապարհին Տ. Մանսուրյանն օգտագործեց սերիալ տեխնիկա (Դաշնամուրային տրիոյի առաջին մասում, Ջութակի ու դաշնամուրի համար գրած սոնատում, Դաշնամուրային սոնատում, Դաշնամուրային երեք պրելյուդներում, «Սաղմոսում»՝ երկու ֆլեյտայի ու ջութակի համար):

Ջութակի թիվ 2 սոնատում, դոդեկաֆոնիայի տեխնիկային զուգահեռ, կոմպոզիտորը կիրառել է նաև սոնորային միջոցներ: Երկմասանի սոնատի ձևագոյացման համար կարևոր նշնակություն են ստանում միկրոկառույցները: Համահնչյունների հաջորդականությունը դուրս է ձայներանգային ավանդական կապերից:

Երկրորդ լարային կվարտետում ստեղծագործության թեմատիկ առանցքը կազմող ելևէջային կորիզի զարգացման ընթացքը հեղինակի բանաստեղծական ներշնչանքի, սեղմ ու ամփոփ արտահայտվելու կարողության մասին է վկայում:

Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանը, գեղարվեստական ու մասնագիտական տեսադաշտը ընդլայնող գործերից հետո, առաջիններից մեկն ստեղծեց ստեղծագործություններ, որոնք ազգայինի նոր մակարդակի տիրապետման վկայություններ էին: Դրանք Թավջութակի կոնցերտներն են (թիվ 1,2), Ալտի ու թավջութակի կոնցերտը, թիվ 3 լարային կվարտետը: Այս երկերը կոմպոզիտորի ստեղծագործության բարձրակետերից են, որոնցում գեղարվեստական կատարյալ ձևով միահյուսված են ավանդույթներն ու ժամանակակից գրելաոճի լավագույն հատկանիշները:

(158.16 кб) Просмотров: 3949

Իրեն հատուկ կրքոտ, չմարող նվիրվածությամբ ու լրջությամբ Տ.Մանսարյանն սկսեց իր աշխատանքը կինոերաժշտության բնագավառում: Իրականության ճանաչման ու արտացոլման նոր ձևերի, ստեղծագործական նոր խնդիրների լուծման անհրաժեշտությունը, տարբեր կինոռեժիսորների (Ս. Փարաջանով, Հ. Մալյան, Կ. Գևորգյան, Ա. Մկրտչյան, Մ. Վարդանով, ուրիշներ) հետ աշխատելը ոգեշնչման մեծ ազդակ էր: Մանսուրյանի՝ հոգեբանական տեսակետից տպավորիչ ու ազդեցիկ, պատկերավոր ու գունեղ արվեստը մեծապես հարստացրեց ազգային կինոերաժշտությունը:

Կինոարվեստն իր հերթին նոր իմաստ հաղորդեց կոմպոզիտորի որոնումներին՝ յուրովի նախապատրաստելով նրա երաժշտական թատրոնի սկզբնավորումը: Իր առաջին բալետի համար հեղինակն ընտրեց Անդերսենի «Ձյունե Թագուհին» հեքիաթը՝ համագործակցելով լիբրետոյի հեղինակ, բալետմայստեր Վիլեն Գալստյանի հետ: Շարունակելով առավելապես 20-րդ դարի բալետային արվեստի մեծ վարպետներ Ի. Ստրավինսկու, Ս. Պրոկոֆևի, Ա. Խաչատրյանի ավանդույթները՝ Տ. Մանսուրյանը, միաժամանակ, անդավաճան մնաց իր գեղարվեստական հակումներին և ստեղծեց երաժշաական-թատերական ամբողջական գործ: Պարայնությամբ է հագեցված բալետի խոսուն, գեղակերտ երաժշտությունը: Կոմպոզիտորի նբբակերտ նվագարանային ոճը ներգրավել է կինոերաժշտությանը բնորոշ պատկերավորությունը, արտահայտչականությունը, մատչելիությունը: Հեքիաթի հակոտնյա կերպարները բնութագրող երաժշտությունը սրամիտ է և տպավորիչ:

Նոր լարային կվարտետը (թիվ 3, 1988 թ.), Ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտը (1995) հեղինակի վերջին տարիների գեղարվեստական որոնումների և հայտնաբերումների արգասավոր արտահայտություններ են, անհատական ոճի զարգացման նոր վկայություններ:

Հ. Թումանյանի բանաստեղծությունների ներշնչանքով կյանք ստացան «Գարնան երգեր» խորագիրը կրող վեց a capella խմբերգերը, որոնք մարմնավորեցին խոսքի հնչյունային նրբերանգներից, իմաստային էությունից բխող կենսախինդ, լուսավոր կերպարներ:
Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները՝ կամերային և գործիքային, բազմիցս կատարվել են նախկին Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել` իրենց գեղարվեստական անկրկնելիության, ազգային բոլորովին նոր ոլորտների բացահայտման շնորհիվ:

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական եռանդի, գեղագիտական սկզբունքների հաստատման ուշագրավ բնագավառներից են արվեստի հարցերի լայն շրջանակ ընդգրկող, գեղեցիկ հայերենով գրված նրա հոդվածները:

(92.22 кб) Просмотров: 3949


«Իմ համոզմունքն է,- գրել է կոմպոզիտորը,- որ ամեն մարդ աշխարհ գալիս իր բաժին հարցերն է ստանում: Ոմանց համար ստեղծագործելը լոկ այդ հարցերին պատասխանելն է: Ես իմ ստեղծագործությամբ աշխատում եմ հարցեր ավելացնել: Արվեստը պետք է հարցեր ծնի, հարցեր առաջացնի»:

Ստեղծագործական շատ հարցեր առաջադրեց կոմպոզիտորը և շատերի համոզիչ պատասխանները գտավ: Արվեստում հարցերը չեն սպառվում, հատկապես, երբ դրանք առաջադրում են նորարարական ոգի ունեցող երաժիշտները:
1992-1995 թթ. Տիգրան Մանսուրյանը ղեկավարեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:

Հայաստանի տնտեսական և մշակութային շրջափակումը ծայրաստիճան բարդացրեց նաև կոնսերվատորիայի ստեղծագործական կյանքը: Այդ ծանրագույն պայմաններում ռեկտորի ջանքերով և նախաձեռնությամբ ստացված սփյուռքի նվիրատվությունները հնարավորություն տվեցին կազմակերպել մի շարք մրցույթներ և´ ստեղծագործող, և´ կատարող ուսանողների համար, որոնց մասնակցեցին զգալի թվով երիտասարդ, շնորհալի երաժիշտներ:

… Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա` ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը` չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում` խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
Մեր ամեն մի չծնված գործ` առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել…

Հղումներ՝
«Մենք ենք, մեր սարերը»
«Նռան գույնը»
«Հին օրերի երգը»
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Տիգրան Պետրոսյան
    Вложения Karen » 09 май 2014, 12:18
    0 Комментарии
    5666 Просмотры
    Последнее сообщение Karen Перейти к последнему сообщению
    09 май 2014, 12:18