Սոնետը շարունակում է Վիրաբի մոտ խանդի նոր «ալիքներ» բարձրացնել: Այս անգամ նա իր գործընկերոջ` դերասան Կոստանյանի հեռախոսից սիրային հաղորդագրություններ է ուղարկում Ֆլորային: Այդ հաղորդագրությունների մասին իմանում է Վիրաբը: Ոչինչ չկասկածող Կոստանյանին լուրջ վտանգ է սպառնում… Այդ ընթացքում Վիրաբը, Մարսելը և «Բողազը» գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի Յուլիչկան չհանդիպի համառ Բադոյանի հետ…