Հոգվարթս վերադառնալուց հետո Դամբլդորը հրամայում է Հարրիին թաքնվել, բայց չգտնել իրեն։ Դրակոն մտնում է աշտարակ և գտնում է չպաշտպանվող տնօրենին։ Սրանից հետո աշտարակ են ներխուժում Մահ կլանողները, իսկ պրոֆեսոր Սնեյփը սպանում է Դամբլդորին։ Վրեժով լի Հարրին սկսում է հետևել Սնեյփին և Մահ կլանողներին, որպեսզի վրեժ լուծի նրանցից այդ չարագործության համար, սակայն ապարդյուն․ Սևերուս Սնեյփը նրան հայտնում է մի գաղտնիք՝ նա է Խառնածին արքայազնը։
Մինչ դպրոցում սգում էին Դամբլդորի մահը, Հարրին հայտնաբերում է, որ Վոլնդեմորի հաջորդ կրեստրաժը (որը Սլիզերինի մեդալիոնն է) կեղծիք է և որ այն թողել է անհայտ Ռ․ Ա․ Բ․–ն։ Հարրին որոշում է չվերադառնալ դպրոց մյուս տարի՝ գործողություններ ծավալելով Չար Լորդին սպանելու համար։ Ռոնն ու Հերմայոնին հետևում են Հարրին։ Ահա և գալիս է ամենամութ ժամանակները։