Հեռուստանախագիծը բաղկացած է 16 մասից, որի ընթացքում բեմադրվելու և նկարահանվելու են Հակոբ Պարոնյանի, Ստեփան Զարյանի և Սերո Խանզադյանի ստեղծագործությունները: Յուրաքանչյուր մաս հիմնված է մեկ ստեղծագործության վրա: Նախագծի նպատակն է հանրության շրջանում բարձրացնել հետաքրքրությունը դեպի թատրոն և ներկայացնել հայ գրողների ստեղծագործությունները: