ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵ՛Ք - Ավելի քան հարյուր երգի հեղինակ, հայ ժողովրդի երգասաց գուսան Հայկազունի երգերը դեռ 1988 թվականից համախմբել ու տարիներ շարունակ առաջ են մղել մեզ: Նրա ստեղծագործությունները մինչ օրս էլ ոգեկոչում են մեր ֆիդայիններին ու ոգեշնչում մեր զինվորներին: Ոտքերի վրա ամուր կանգնած մարտիկին այսօր փորձում է ծնկի բերել վատառողջությունը: