ԱՆՑՅԱԼԻ ԲԵԿՈՐՆԵՐ - Լինելով ՌԴ քաղաքացի՝ Հենրիկ Ադամյանը 1988-ին հրաժարվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից ու եկավ պայքարելու հայրենի հողի համար: Բարեկամներից ու համագյուղացիներից նա կազմեց իր մարտական ջոկատը: 1990-1994թթ. մասնակցեց Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի և այլ սահմանանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: