ՇՓՄԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐ - Մարգարյանների ընտանիքում տիրող անդորրը հարաբերական է: 13 տարի առաջ Ասատուրի մեծ եղբայրը հայրական տուն վերադարձավ, բայց ծնողների ու հարազատների հետ լավ հարաբերություններն այդպես էլ երազանք մնացին: Շարունակվող վեճերն ու միմյանց հասցեին հնչող վիրավորանքներն անտարբեր դարձրեցին հարազատ եղբայրներին: