ՍՊԻՏԱԿԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ - Սանամ-Հայկ ամուսնական զույգին մեր հեռուստադիտողներն արդեն ծանոթ են: Տարիներ առաջ նրանք հայտնվեցին հեռուտաէկրանին՝ պատմելով իրենց դժվար կյանքի մասին: Լսելով ամուսինների ծանր պատմությունը՝ ոմանք արտասվեցին, ոմանք զարմացան, շատերն էլ օգնության ձեռք մեկնեցին: Ի՞նչ փոխվեց Սանամի ու Հայկի կյանքում 2012 թվականի հոկտեմբերի 1-ից հետո, հոգսերը թեթևացան, թե ավելի ծանրացան, ի վերջո՝ խա՞ղ, թե՞ իրականություն: