ՊԱՐՏՔՈՎ ԿՅԱՆՔ - Ռոբերտ ու Ջոնի Այվազյան եղբայրներն օրվա մեծ մասը միասին են անցկացնում: Ամուսնու անակնկալ բացակայությունից հետո ամբողջ հոգսն ընկավ մոր՝ Արուսյակի փխրուն ուսերին: Նրա առօրյան անցնում է երեխաների խնամքով զբաղվելով, նրանցով ու նրանց համար ապրելով: