ՄԱՆԿԱՏԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ 2 - 2012 թվականի հունվարի 20-ին եթեր հեռարձակվեց Կիսաբաց լուսամուտների «Մանկատան ուրվականը» թողարկումը: Տիկին Նունեի մահացած եղբոր կինը՝ Անահիտը, լքել էր իր մանկահասակ աղջիկներին ու նրանց մանկատուն հանձնել: Հորաքրոջ ջանքերով երեխաները դուրս էին եկել այնտեղից, սակայն նրանց մշտապես հետապնդում էր մանկատան ուրվականը: Հաղորդումից անցել է շուրջ 3 տարի: Նրանց բոլորի հարաբերություններում ու ընտանիքներում շատ բան է փոխվել: Իրենց մանկությունը մանկատանն անցկացնելու վտանգի առաջ հայտնված աղջիկներ այսօր ապրում են մոր, իրենց քույր-եղբոր ու նոր հայրիկի հետ: Բայց ինչքան էլ մեծ են փոփոխությունները, մեծ են նաև խնդիրները: