ԱՄՓՈՓՈՒՄ N1 2016 - Կիսաբաց Լուսամուտներն անցնող տարին ամփոփել է կարևոր մի իրադարձությամբ: Կիսաբաց լուսամուտների ընտանիքի փրկության ֆոնդը Միացյալ Նահանգներում 2015 թվականի դեկտեմբերի 9-ին իր շուրջն էր հավաքել բարեգործ մարդկանց: Քալիֆորնիա, Լոս Անջելես, «Բրենդ Վյու» սրահ ու բազմաթիվ սրտացավ ընկերներ: Թվով 3-րդ բարեգործական երեկոն ևս իրականություն է: Երեկոյի ընթացքում հանգանակված գումարով հնարավորություն կունենանք ընտանիքներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով: