"ԱՆԳԻՆ" ՀԱՐՍԸ - 2015 թվականի հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում ապրող ընտանիքի հարսը թողեց իր երեխաներին ու հեռացավ տնից: Մայրական գուրգուրանքից զրկված 5 անչափահաս երեխաներն այսօր ապրում են հայրիկի ու 80-ամյա տատիկի հետ: Անհօգ մանկություն ունենալու մասին նրանք միայն երազել կարող են: Փոքրիկներից մի քանիսն օգնում են տնային գործերում, մյուսները զբաղվում են անասնապահությամբ: