13 «ԱՆՄՈՌԱՑ» ՏԱՐԻՆԵՐՍ - Տարիներ առաջ Անուշավանը պատրաստ էր կյանքը նվիրել հայրենիքին։ Սակայն այսօր , իր խոսքով, հիասթափվել է ամեն ինչից։ Հաշմանդամություն ունեցող ազատամարտիկն այսօր չունի աշխատանք և իր կնոջ Նարիների հետ ապրում է Էջմիածին քաղաքի վարձակալած բնակարանում իր երկու անչափահաս երեխաների՝ 5 տարեկան Էդգարի ու 5-ամսական Էդմոնի հետ՝ ընտանիքի հոգսերը հոգալով միայն հիվանդության թոշակով։