ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ «ՓԵՍԱՆ» - 29-ամյա Կարինե Հակոբյանը միայնակ-մայր է։ Ունի հինգ տարեկան դուստր՝ Էրիկային: Երեխա ունենալու նրա որոշումը մի քանի օրվա ծանոթության պատմություն է: Այսօր Կարինեն ապրում է իր հայրական տանը՝ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում: Նա իր յուրաքանչյուր օրը վախով է անցկացնում, քանի որ հարսի հետ ունեցած խնդիրնեը ստիպում են նրան ժամանակ առ ժամանակ փողոցում հայտնվել: Ինչո՞ւ Կարինեի երեխայի հայրը նրա կողքին չէ, ի՞նչ պահանջներ ունի նա իր աղջկա կենսաբանական հորից, և ի՞նչ պատասխաններ կարելի է տալ Կարինեի հնչեցրած մեղադրանքներին: