ԼԱՐՄԱՆ ՏԱԿ - 2015-ի սեպտեմբերի 9-ը Խլղաթյանների համար սովորական օր էր: Աշխատանքից վերադառնալուց հետո, Մանվելը ընկերոջ հետ մեքենա էր վերանորոգում: Երկաթե լարը էլեկտրասյունից արձակելու ժամանակ, Մանվելը էլեկտրահարվեց: Տիկին Նունեն շարունակում է ապրել իր խոնավ ու խարխլված տանը: Ամեն անգամ,երբ անձրև է գալիս կամ ձյուն է տեղում,նա՝իր երկու անչափահաս երեխաների հետ ,պատսպարվում է տան միակ ապահով անկյունում։ Եվ սա դեռ ամենը չէ․․․Ամուսնու մահվանից հետո տիկին Նունեի միակ ապավենն ու պաշտպանը, 21-ամյա որդին՝ Հովհաննեսը, բնակարանային ահավոր պայմանների պատճառով, այսօր հնարավորություն չունի ապրելու իր հարազատների հետ միասին: