ՄԵՆԱԿ ԵՄ... - Խարխլված ու մենավոր մեկսենյականոց տնակում ապրում է 52-ամյա Աիդա Մանուկյանը: Երկրաշարժը նրանից խլեց ամենակարևորը` ծնողներին ու որդիներից մեկին` 3.5 տարեկան Կարենին: Աիդայի պնդմամբ` ամուսնու ընտանիքը, որին նա այդքան հարազատ էր համարում, բնակարան ստանալուց հետո մենակ թողեց իրեն: Աիդայի հարազատներին փոխարինելու եկան հարևանները, որոնք նրա կողքին են արդեն մի քանի տարի: Գյումրի քաղաքի իր մութ սենյակում երկու 2 զավակների մայրն այսօր մեն-մենակ է մնացել իր ներկա հոգսերի ու անցյալի հիշողությունների հետ: