ՆՍՏԻՐ ԵՎ ԼՌԻՐ - 20 տարեկան Լուսինե Վարդանյանը ամուսնացավ Գագիկ Պողոսյանի հետ և, երջանկության նախաղգացումներով լի, Գյումրից հարս գնաց Երևան։ Սակայն ամուսնությունից երեք օր անց,նրա սկեսուրը՝ Գրետա Պողոսյանն, ի չիք դարձրեց նրա բոլոր երազանքները, հայտարարելով, որ վերջինս երբեք չհամարձակվի երեխա ունենալ։ Լուսինեի և Գագիկի ամուսնությունը ընդամենը, մի քանի ամիս տևեց․ Լուսինեի խոսքերո, նրան՝ երեք ամսական հղի վիճակում,պարզապես, դուրս շպրտեցին ամուսնու տանից և նա ստիպված վերադարձավ հայրական տուն։ Այսօր՝ ամուսնալուծությունից 13 տարի անց, 34-ամյա այս կինը եկել է տաղավար, որպեսզի, վերջապես, ներկայացնի իր պահանջները նախկին ամուսնուն։